Վախթանգ Անանյան
![]() |
|
Ծնվել է | հուլիսի 26, 1905 |
Ծննդավայր | Պողոսքիլիսա (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծի մեջ), (Հայաստան) |
Վախճանվել է | մարտի 4, 1980 (74 տարեկանում) |
Վախճանի վայր | Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և արձակագիր |
Լեզու | Հայերեն[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Աշխատավայր | Մաճկալ |
Պարգևներ | «Պատվո նշան» շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան |
Զավակներ | Նելլի Անանյան |
Վախթանգ Անանյան Վիքիքաղվածքում | |
Վախթանգ Անանյան Վիքիդարանում | |
Vakhtang Ananyan Վիքիպահեստում |
Վախթանգ Ստեփանի Անանյան (հուլիսի 26, 1905, Դիլիջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1980, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, լրագրող, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968)։ Որսորդական պատմվածքի սկզբնավորողն է հայ գրականության մեջ[2]:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1905 թ հուլիսի 26-ին (օգոստոսի 8-ին) Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թվականին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել` երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է.
- Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։
1926 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930-1931), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-1935) թերթերի խմբագրություններում։ Եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր (1935)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Անանյանը մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի (1970)։
1941 թ.-ին նա մասնակցել է Մեծ հայրենականին և մինչև պատերազմի ավարտը մարտնչել է հաղթանակի համար։
1945 թ.-ին վերադառնալով պատերազմից, գրողը շարունակում է ստեղծագործական իր աշխատանքը։
Նա մահացել է 1980 թ.-ին Երևանում։
2006 թվականին Անանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Վախթանգ Անանյան 1905-1980» նամականիշ է տպագրվել։ Հայաստանում գործում է նաև Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոց։
Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վ. Անանյանը հայ գրականության մեջ լինելով արկածային ժանրի հիմնադիրը, ստեղծեց հայ արձակի մնայուն արժեքներ։ «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերում բնանկարիչ գրողը ընթերցողի առջև բացում է մի նոր կախարդանքների աշխարհ, հրաշքների մի նոր գանձարան, որով գերում է մանուկ ու մեծ ընթերցողին։ Այս ստեղծագործությունները մեծ ճանաչում բերեցին հեղինակին։
Առաջին ստեղծագործությունը՝ «Չոլախ Թաքոն» հրատարակվեց «Պիոներ» ամսագրում 1927 թվականին։ Առաջին վիպակը («Կրակե օղակի մեջ») լույս է տեսել 1930 թվականին։
1934 թ.-ին հրատարակվեց «Որս» պատմվածքների ժողովածուն, որը ամբողջությամբ նվիրված է բնությանը և շուտով ընթերցողը ճանաչեց նրան, որպես հայրենի բնությունը հետաքրքիր ու գեղեցիկ պատկերներով նկարագրող հեղինակի։
Ճանաչված գործերից է նրա «Սևանի ափին» (1951) վիպակը, որի արժանիքներից են մարդասիրական, հայրենասիրական շունչը, բնության նկարագրությունները, կերպարների համոզչականությունը, գրելաձևի ինքնատիպությունը։
1947-1966 թվականներին հրատարակվել են Անանյանի որսորդական պատմվածքների վեց պրակները։ Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքներ» ժողովածուն նույնպես նվիրված է հայրենի բնությանը, սակայն այստեղ ի հայտ է գալիս բնություն - մարդ կապի գեղարվեստական մարմնավորումը։ Պատմվածքների հիմքում ընկած է մայրական սիրո զգացումը։ Մանկուց մորը կորցրած գրողը, որ բնությունից է ստացել մոր կարոտն ու ջերմությունը, հաճախ է մտախոհ խորհում՝ մոր սիրտը մեկ է. կուզե մարդ լինի, կուզե կենդանի։ Անանյանը ոչ միայն բնությունից վերցնում է գեղեցիկը, այլև արտահայտում է իր զգացմունքները, պատմվածքներում քանիցս կրկնում է.
![]() |
Սիրում եմ անձրևը, կայծակը, որոտը, կախարդական սևագորշ ամպերը…։ | ![]() |
Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքները» շատ կարդացվող գրքերից է բոլոր տարիքի ընթերցողների համար։
Հայաստանի կենդանիների մասին ընթերցողներին բազմակողմանի ծանոթացում է տալիս գրողի «Հայաստանի կենդանական աշխարհը» (հ. 1 – 4, 1961-1967) աշխատությունը։
«Հին վրանի փոքրիկ բնակիչը» և «Ու՞ր են տանում կածանները» վեպերը ինչ–որ իմաստով ինքնակենսագրական են. նրանց հիմքում ընկած է Անանյանի հետ մանկության ու պատանեկության տարիներին կատարված դեպքերը։
Մեր գրականության մեջ այսօր Վ. Անանյան անունը դրվում է ամենաժողովրդական գրողների շարքում։ Գրական վիճակագրական տվյալներով հայ գրողների մեջ իր երկերի թարգմանությամբ նա գրավում է առաջին տեղերից մեկը։ Անանյանի երկերը հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, չինարեն, ճապոներեն, չեխերեն, բուլղարերեն, բենգալերեն, հինդի լեզվով։ Սա ասում է այն մասին, որ Անանյան գրողը կարողացել է նաև այլ ազգի ընթերցողների հոգում հետաքրքրություն առաջացնել բնության և կենդանական աշխարհի նկատմամբ։
Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» (1956) վիպակներն արժանացել են մրցանակի։ Նրա «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակների հիման վրա գրված սցենարներով նկարահանվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները («Հայֆիլմ», 1954, 1957)։
Մեջբերումներ Անանյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Անանյանն ունի ինչ ասել ամեն մեկի սրտին։ Ինքը շատ բաներ է տեսել, շատ բաներ գիտի։ Հավատարիմ լինելով հայ դասական գրականության ավանդույթին՝ ինքը գրում էր ժողովրդի լեզվով, ժողովրդի մասին և ժողովրդի համար։ | ![]() |
![]() |
Անանյանը մի գրող է, որ երեխաներին տոգորում է ազնվության, բարության, գեղեցիկի հանդեպ մեծ սիրո զգացմունքներով։ Իսկ մեծերին վերադարձնում է իրենց մանկության հովիտները՝ մանկության գույները վերստին զգալու, բնության թրթիռներով ապրելու համար։
- Հարի Ազեմիս (գերմանացի գրող)
|
![]() |
![]() |
Վ. Անանյանի ստեղծածը մի գրականություն է, որ հավասարապես կարող է հմայել և՛ մեծերին, և՛ փոքրերին։ Չեխ ընթերցողը երախտապարտ է հայ ականավոր գրողին՝ պատճառած բերկրանքի, հայոց լեռնաշխարհում այդքան հմայիչ հեռակա ճանապարհորդություն տանելու համար։
- Յա Եդլիչկա (չեխ գրող)
|
![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://data.bnf.fr/ark:/12148/cb16003830v
- ↑ «Անանյան Վախթանգ»։ Հայկական Հանրագիտարան։ Վերցված է 1 Հոկտեմբեր 2015
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անանյան Վ., Կրակե օղակի մեջ, Երևան, 1930, 280 էջ:
- Անանյան Վ., Որս, Երևան, 1934, 244 էջ:
- Անանյան Վ., Քարանձավի բնակիչները, Երևան, 1936, 376 էջ:
- Անանյան Վ., Դժոխքի դռան գաղտնիքը, Երևան, 1945, 162 էջ:
- Անանյան Վ., Մարտի դաշտում, Երևան, 1946, 180 էջ:
- Անանյան Վ., Պատերազմից հետո, Երևան, 1947, 212 էջ:
- Անանյան Վ., Ֆերմայի մարդիկ, Երևան, 1951, 320 էջ:
- Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով, հատոր 1, Երևան, Հայաստան, 1968, 560 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով, հատոր 2, Երևան, Հայաստան, 1969, 572 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով, հատոր 3, Երևան, Հայաստան, 1969, 592 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով, հատոր 4, Երևան, Հայաստան, 1970, 626 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով, հատոր 5, Երևան, Հայաստան, 1970, 476 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 6 հատորով, հատոր 6, Երևան, Հայաստան, 1971, 576 էջ։
- Անանյան Վ. Անձրև, Երևան, Հայպետհրատ, 1963, 52 էջ։
- Անանյան Վ. Լեռներ հայրենի. - Եր.։ Հայպետհրատ, 1963. 707 էջ։
- Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Ա. Երևան, Հայպետհրատ, 1947, 328 էջ։
- Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Բ. Երևան, Հայպետհրատ, 1949, 478 էջ։
- Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Գ. Երևան, Հայպետհրատ, 1953, 274 էջ։
- Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Դ. Երևան, Հայպետհրատ, 1958, 368 էջ։
- Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Ե. Երևան, Հայպետհրատ, 1959, 408 էջ։
- Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Զ. Երևան, Հայպետհրատ, 1966, 332 էջ։
- Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Է. Երևան, Հայպետհրատ, 1974, 486 էջ։
- Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ, պրակ Ը. Երևան, Հայպետհրատ, 1977, 476 էջ։
- Անանյան Վ. Սևանի ափին. Երևան, 1951, 538 էջ։
- Անանյան Վ. Սևանի ափին. Երևան, 1953, 526 էջ։
- Անանյան Վ. Սևանի ափին. Երևան, 1961, Հայպետհրատ, 517 էջ։
- Անանյան Վ. Սևանի ափին. Գահիրէ, 1961, 490 էջ։
- Անանյան Վ. Հովազաձորի գերիները, Պէյրութ, 1955. 296 էջ։
- Անանյան Վ. Հովազաձորի գերիները, Երևան, 1956. 532 էջ։
- Անանյան Վ. Հովազաձորի գերիները, Գահիրէ, 1959. 568 էջ։
- Անանյան Վ. Հայաստանի կենդանական աշխարհը։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հատոր 1. Կաթնասուններ, Երևան։ Հայպետհրատ, 1961, 436 էջ։
- Անանյան Վ. Հայաստանի կենդանական աշխարհը։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հատոր 2. Կաթնասուններ, Երևան։ Հայպետհրատ, 1962, 416 էջ։
- Անանյան Վ. Հայաստանի կենդանական աշխարհը։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հատոր 3. Թռչուններ, Երևան։ Հայպետհրատ, 1965, 483 էջ։
- Անանյան Վ. Հայաստանի կենդանական աշխարհը։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հատոր 4. Թռչուններ, Երևան։ Հայպետհրատ, 1967, 360 էջ։
- Անանյան Վ. Հայաստանի կենդանական աշխարհը։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հատոր 5. Ձկներ և սողուններ, Երևան։ Հայպետհրատ, 1975, 452 էջ։
- Անանյան Վ. Հին վրանի փոքրիկ բնակիչը, Երևան, Սովետ. գրող. 1978,476 էջ։
- Անանյան Վ. Ուր են տանում կածանները (Վեպ). Երևան, Սովետ. գրող, 1980. 596 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 4 հատորով, հատոր 1, 1984, 392 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 4 հատորով, հատոր 2, 1984, 416 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 4 հատորով, հատոր 3, 1984, 400 էջ։
- Անանյան Վ. Երկեր։ 4 հատորով, հատոր 4, 1984, 560 էջ։
- Անանյան Վ. Սևանի ափին (Վիպակ), Երևան, Արևիկ, 1987. 503 էջ։
- Անանեան Վ. Յովազաձորի գերիները, Անթիլիաս, 1989, 624 էջ:
- Անանյան Վ. Երկեր (Պատմվածքներ, հուշեր, ակնարկներ, խոհեր, անտիպ էջեր)։ Եր․, ՀԳՄ հրատ․, 2005, 562 էջ։
- Անանյան Վ. Հովազաձորի գերիները, Երևան, 2015, 574 էջ:
- Անանյան Վ. Պատմվածքներ, Երևան, 2015, 208 էջ:
- На березі Севану։ (Пригод. повість із життя юних натуралістів).- К.։ Молодь, 1955.- 377 с.։
- На берегу Севана։ Повесть из жизни юных натуралистов.- М.։ Дет. лит., 1976.- 320 с.
- Пленники Барсова ущелья։ Приключенч. повесть.- К.։ Рад. шк., 1986.- 382 с.։ ил.- (Библ. сер).
- Пташине серце։ Бувальщини гір та лісів։ Казки та легенди.- К.։ Веселка, 1992.- 68 с.։ іл.
Գրականություն Անանյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վախթանգ Անանյանի կանաչ տիրույթում», «Ազգ» Օրաթերթում հոդված, 2006։
- Նունե Մկրտչյանի «Մարդ-բնություն փոխհարաբերության խնդիրը Վախթանգ Անանյանի որսորդական պատմվածքներում» հոդվածը «Գրականագիտական հանդեսում»
- Աղաբաբյան Ս. Հայրենի բնության անձրևները։ (Վ. Անանյանի ծննդյան 80 - ամյակը). - Գրական թերթ, 1985, 7 օգոստոսի։
- Արամյան Ա. Աշուն էր [ծննդյան 80 - ամյակը]. - Գրական թերթ, 1985, 7 օգոստոսի։
- Կարապետյան Լ. Վախթանգ Անանյանի «Կանաչ աշխարհը»։ Գրախոսություն. - Սովետ. դպրոց, 1984, 11 հուլիսի։
- Գալստյան Վ. Բնության մեծ երգիչը։ [Վ. Անանյանի մասին]. Սովետ. Հայաստան, 1987, 6 օգոստոսի։
- Մուրադյան Ս. Բնության հայրենաշունչ երգիչը։ [Վ. Անանյանի մասին]. - Սերունդների հետ միշտ նորանալով գրքում, Երևան, 1983, էջ 49 - 54։
- Вахтанг Степанович Ананян // Книги - детям.- М., 1974.- С.108-109. [В 78.35 К 53]
- Симонян К. Сколько привили дичков? // Дет. лит.- 1981.- N 9.- С.24-25.
- Ханзадян С. Человек, который всюду дома // Ананян В. На берегу Севана.- М., 1976.- С.3-5. [с 84.5ВІР А 64]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նյութեր Վիքիքաղվածքում |
---|---|
![]() |
Նյութեր Վիքիդարանում |
![]() |
Category:Vakhtang Ananyan Վիքիպահեստում |
- Վախթանգ Անանյանը հայկական հանրագիտարանում
- Վախթանգ Անանյանը Էյ Վի Փրոդաքշն կայքում
- Վախթանգ Անանյանը գրապահարանում
- «Հովազաձորի գերիները» վեպը
|
- Հուլիսի 26 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Մարտի 4 մահեր
- 1980 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Դիլիջան քաղաքում ծնվածներ
- Հայկական գիր և գրականություն
- Արկածային գրողներ
- Մանկագիրներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Անձինք նամականիշերի վրա
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ