Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն
Коммунистическая партия Советского Союза, Всесоюзная коммунистическая партия (большевиков) և Российская коммунистическая партия (большевиков)
КПСС.svg
Տեսակ կոմունիստական կուսակցություն
Երկիր ԽՍՀՄ
Առաջնորդ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար
Հիմնադիր Վլադիմիր Իլյիչ Լենին
Հիմնադրված հունվարի 1, 1912
Լուծարված օգոստոսի 29, 1991
Գաղափարախոսություն մարքսիզմ-լենինիցմ, սոցիալիզմ և Պետական կապիտալիզմ
Շտաբ Staraya Square
Նախորդ Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
Հաջորդ Union of Communist Parties – Communist Party of the Soviet Union և Communist Party of the Soviet Union
Communist Party of the Soviet Union Վիքիպահեստում

Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն[Ն 1] եղել է ԽՍՀՄ-ի հիմնադիր և իշխող կուսակցությունը: ԽՄԿԿ-ն միայնակ իշխող կուսակցությունն է եղել ԽՍՀՄ-ում մինչև 1990 թվականը, երբ Խորհրդային Միության Ժողովրդական պատգամավորների կոնգրեսը փոխեց սահմանադրության 6-րդ հոդվածը, որով մենիշխանություն էր տրված ԽՄԿԿ-ին քաղաքական համակարգում: Կուսակցությունը հիմնադրվել էր 1912 թվականին Բոլշևիկների կողմից, որը Վլադիմիր Լենինի կողմից գլխավորած հեղափոխական խումբ էր, որը իշխանության եկավ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության արդյունքով: Կուսակցությունը կազմալուծվեց 1991 թվականի օգոստոսի 29-ին հեղաշրջման փորձից քիչ հետո:

ԽՄԿԿ-ն կոմունիստական կուսակցություն էր հիմնված ժողովրդավարական ցենրալիզմի վրա, Լենինի կողմից ներմուծված սկզբունք, որը հիմնված էր ժողովրդավարական և բաց քննարկումների քաղաքականություն կուսակցության ներսում և ընդհանուր միություն և վստահություն իրականացվող քաղաքականության հանդեպ: ԽՄԿԿ-ի բարձրագույն մարմինը կուսակցության հարագումարն էր, որը գումարվում էր ամեն հինգ տարին մեկ անգամ: Երբ հանրագումար չէր հրավիրվում, Կենտրոնական կոմիտեն դառնում էր բարձրագույն մարմին: Քանի որ Կենտրոնական կոմիտեի նիստերը գումարվում էին տարին երկու անգամ, առօրյա իրավունքները և պարտականությունները կատարում էր Պոլիտբյուրոն, the Քարտուղարություն և Օրգբյուրոն (մինչև 1952 թվականը): Կուսակցության ղեկավարը նաև կառավարության ղեկավարը և համատեղում էր Գլխավոր քարտուղարի, վարչապետի կամ պետության ղեկավարի պաշտոնը, կամ երեք պաշտոններից մեկը կամ երկուսը, սակայն երբեք երեք պաշտոնները միասին: Կուսակցության ղեկավարը դե ֆակտո ԽՄԿԿ Պոլիտբյուրոյի նախագահն էր և ԽՍՀՄ առաջնորդը:

1922 թվականին ԽՍՀՄ-ի հիմնադրումից հետո, Լենինը ներդրեց Խառը տնտեսություն, որը առավել հայտնի է Նոր տնտեսական քաղաքականություն, որը թույլ էր տալիստ կապիտալիստներին գործել կոմունիստական կուսակցության թելադրանքի ներքո, ինչի նպատակներ հող ստեղծել սոցիալիզմի համար, ոնչը կբերի պետության տնտեսության զարգացմանը: 1929 թվականին կուսակցության ղեկավար դարձավ Իոսիֆ Ստալինը, ով պետության գաղափարախոսության հիմքում դրեց Մարքսիզմ-Լենինիզմի ուսմունքը: Կուսակցությունը պետությունը ամբողջությամբ դարձրեց սոցիալիստական, որի ներքո ամբողջ արդյունաբերությունը պետականացվեց և տնտեսությունը անցավ պլանային համակարգին: Վերականգնվելով Երկրորդ համաշխարհային պատերազմից` իրականացվեցին բարեփոխումներ, որով ապակենտրոնացվեց տնտեսության պլանավորումը և ազատականացվեց ԽՍՀՄ հասարակությունը: 1980 թվականի դրությամբ մի շարք գործոնների պատճառով, ներառյալ միջուկային սպառազինությունների մրցավազքը ԱՄՆ-ի հետ հարված հասցրեցին տնտեսությանը, որը բերեց լճացման և հիասթափությունների աճին: 1985 թվականին կուսակցության ղեկավար դարձավ Միխայիլ Գորբաչով, ով փորձց անցում կատարել շուկայական տնտսության: Գորբաչովը մշակեց նոր տնտեսական ծրագիր, որը նման էր Լենինի Նոր տնտեսական քաղաքականությանը և կոչվեց պերեստրոյկա կամ վերակառուցում, սակայն բարեփոխումները բերեցին ազատ բազմակուսակցական ընտրությունների, ինչից անկում ապրեց կոմունիստական կուսակցության հզորությունը :

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1912–1918.
    Ռուսաստանի սոցյալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն (Բոլշևիկներ)
  • 1918–1925.
    Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն (BԲոլշևիկներ)
  • 1925–1952.
    Համամիութենական կոմունիստական կուսակցություն (Բոլշևիկներ)
  • 1952–1991.
    Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն

Վաղ տարիներ (1912–1924)[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՄԿԿ-ն կազմավորել են Բոլշևիկները, որպես Ռուսաստանի սոցյալ դեմոկրատական կուսակցության մաս Վլադիմիր Լենինի գլխավորությամբ` առանձնանալով սոցյալ դեմոկրատներից 1912 թվականի հուվարին և ձևավորեցին նոր կուսակցություն Պրագայի կուսակցական հանձնաժողովում, որը կոչվեց Ռուսաստանի սոցյալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն: Մինչև 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունը կուսակցությունը գործել է ընդհատակյա, որպես հակացարական կազմավորված խմբեր: Հեղափոխության սկզբի դրությամբ կուսակցության հիմնական առաջնորդներից շատերը, այդ թվում Լենինը, արտաքսված էին:

Երբ ցար Նիկոլայ II-ը գահընկեց եղավ 1917 թվականի փետրվարին, հիմնադրվեց Ռուսաստանի հանրապետությունը, որը կառավարում էր ժամանակավոր կառավարություն, որը հիմնականում պաշտպանում էր նախկին ազնվականների շահերը: Գլխավոր ժողովների հետ միասին ձևավորվեցին այսպես կոչված «խորհուրդները» և կառավարման համակարգը բաժանվեց ժամանակավոր կառավարության և խորհուրդների միջև, մինչև նրանց տարաձայնությունները բերեցին նոր հեղափոխության: Այդ ժամանակ Լենինը արտաքսված էր Շվեյցարիա և մյուս արտաքսված առաջնորդների հետ կազմակերպեց վերադարձ Ռուսաստան, չնայած ընթացող պատերազմին: Ապրիլին Լենինը ժամանեց Պետրոգրադ և քննադատեց ժամանակավոր կառավարությանը` կոչ անելով գնալ հեղափոխության և ընթացող պատերազմը կոչ արեց փոխել պատերազմի ընդդեմ կապիտալիզմի: Հեղափոխությունը իրական չէր թվում. մինչև խորհուրդների և ժամանակավոր կառավարության տարաձայնությունները չբերեցին հակամարտության:

Բոլշեվիկները արագորեն ստեղծեցին իրենց քաղաքական ծրագիրը մայսից, որը հիմնական դրույթներն էին պատերազմի անմիջապես ավարտում, գյուղացիների հողային բարեփոխումները և սննդամթերքի արդար բաշխումը քաղաքային բնակչության շրջանում: Այս ծրագիրը թարգմանվեց ամբոխի համար պարզ բառերով և բացատրվեց թե ինչ ճգնաժամ է բերել նախորդ հեղափոխությունը: Հուլիսի դրությամբ այս ծրագիրը հրատարակեցին 41 հրատարակչություն, Պրավդան գլխավոր օրաթերթն էր 320.000 տպաքանակով: Այս թերթը ենթարկվեց ճնշումների և Հուլիսյան օրերի ցույցերից հետո տպաքանակը կրճատվեց մինչև 50.000: Չնայած դրանց նրանց ժողովրդականությունը խորհուրդների ընտրություններում մեծ էր[1]:

Խորհուրդների մեջ խմբագցությունները ամռան վերջում դարձան պարալիզացված, երբ Բոլշևիկների կոչով ցույցի դուրս եկան զինված զինվորականները և հեղաշրջման փորձ արվեց ժամանակավոր կառավարությունը տապալելու համար: Քանի որ համաձայնությունը խորհուրդներում տեղաշարժվում էր դեպի ձախ, քիչ զինված զորքերը թողեցին նրանց` ուժեղացնելով Բոլշևիկների դիրքերը: Հոկտեմբերին Բոլշևիկները պահանջեցին ամբողջ իշխանությունը խորհուրդներում և ժամանակավոր կառավարության մերժում: Ժամանակավոր կառավարությունը, որն ի սկզբանե պաշտպանում էր բոլորի կողմից ատելի պատերազմը, մնաց մեկուսացված և լքված հասարակության կողմից: Նոյեմբերի 7-ին (հին տոմարով հոկտեմբերի 25-ին), Բոլշևիկները կազմակերպեցին զինված ապստամբություն, որի արդյունքում տապալեցին ժամանակավոր կառավարությանը և խորհուրդները մնացին միանձնյա իշխանություն Ռուսաստանում:

Հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում խորհուրդները միացան դաշնորեն և հիմնեցին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը, որը աշխարհում առաջին սահմանադրական սոցիալիստական պետությունն էր[2]: Խորհուրդներում Բոլշևիկները մեծամասնություն էին և նրանց ջանքերի արդյունքում կնքվեց հաշտության պայմանագիր և ավարտեցին պատերազմը, բացի այդ կայսերական անշարժ գույքը և հողերը բաժանեցին աշխատավորներին և գյուղացիներին[2]: Այս համատեքստում 1918 թվականին կուսակցությունը դարձավ Համառուսական կոմունիստական կուսակցություն (Բոլշևիկներ): Ռուսաստանից դուրս սոցյալ դեմոկրատները, որոնք սատարել էին խորհրդային կառավարությանը, սկսվեցին համարվել կոմունիստներ:

1921 թվականին քաղաքացիական պատերազմը մոտենում էր ավարտին, Լենինը նախաձեռնեց Նոր Տնտեսական Քաղաքականությունը (ՆԷՊ), կապիստալիստական համակարգ, որի նպատակն էր հետպատերազմյան երկրի վերականգնումը և արդյունաբերականացումը[3]: ՆԷՊ-ը սկսվեց այսպես կոչված «Ռազմական կոմունիզմ»-ի ավարտից հետո և սկսվեց շուկայական տնտեսության ժամանակաշրջանը կոմունիստական վերահսկողության ներքո: Բոլշևիկները համարում էին, որ այս ժամանակ Ռուսաստանը տնտեսապես ամենահետամնաց երկիրն է Եվրոպայում և դեռ պատրաստ չէ անցում կատարել սոցիալիստական համարգին և ստիպված են սպասել, որպեսզի տնտեսությունը զարգանա այնքան, որ սոցյալիզմի ներդրումը տա իր պտուղները" 1922 թվականի դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի ԽՖՍՀ-ն միավորեց Ռուսական կայսրության նախկին տարածքները և հիմնադրեց ԽՍՀՄ-ը, որի առաջնորդ ընտրվեց Լենինը[4]: 1923 թվականի մարտի 9-ին, ինսուլտի պատճառով նա չկարողացավ արդյունավետորեն կառավարել: Նա մահացավ 1924 թվականի հունվարի 21-ին[4], ԽՍՀՄ-ի հիմնադրումից տասներեք ամիս անց և երկար ժամանակ հիշվեց որպես հիմնադիր հայր:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ռուսերեն` Коммунисти́ческая па́ртия Сове́тского Сою́за
    Կարճ հայերենով ԽՄԿԿ կամ ՍՄԿԿ, իսկ ռուսերենով КПСС

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Trotsky Leon (1934)։ History of the Russian Revolution։ London: The Camelot Press ltd։ էջ 808 
  2. 2,0 2,1 Suny, 2006, էջ` xvi
  3. Suny, 2006, էջեր` 22–24
  4. 4,0 4,1 Suny, 2006, էջ` xvii