Jump to content

Գերոնտոկրատիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերոնտոկրատիա (հին հուն. - γέρων (geron) - սեռական հոլով γέροντος - ծերունի և κράτος (kratos) - իշխանություն, պետություն, ուժ), կառավարման ձև, որի ժամանակ իշխանությունը պատկանում է ավագներին։ Տերմինն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել XX դարի սկզբում ազգագրագետ Ու. Ռիվերսի կողմից։ Ըստ նրա տեսության՝ գերոնտոկրատիան հատուկ էր Ավստրալիայի աբորիգեններին և Օվկիանիայի և Կովկասի որոշ ժողովուրդներին։ Սակայն, ըստ ժամանակակից պատկերացումների, ավագների հատուկ դիրքը նախնադարյան հասարակությունում ցեղերի բարձրագույն իշխանության կազմակերպման տարրերից մեկն է հանդիսանում։

Ներկայումս տերմինը լայնորեն կիրառվում է հրապարակախոսության մեջ. «գերոնտոկրատիա»-ի տակ հաճախ հասկանում են այնպիսի կառավարում, որի ժամանակ ծաղկում են քարացվածությունը, պահպանողականությունը, կադրերի անշարժությունը, որոնք պատճառ են դառնում հետամնացության և անկման։ Օրինակ, հաճախ այդպես են անվանում ԽՍՀՄ-ի ուշ շրջանի լճացումը, երբ հսկայական երկրի փաստացի ղեկավարումն իրականացնող ԽՄԿԿ ԿԿ Կենտկոմի անդամների՝ ներառյալ Գլխավոր քարտուղարների տարիքը գերազանցում էր յոթանասունը (հաճախ կատակով СССР հապավումը բացում էին որպես «Страна Самых Старых Руководителей»)։

Օրինակ, անտիկ ժամանակաշրջանի Սպարտայում գոյություն ուներ գերոնտոկրատների խմբավորում, որը կոչվում էր Գերուսիա։ Վատիկանը նույնպես կարելի է համարել գերոնտոկրատիա։

Պատմականորեն հասարակության նման կառավարման ձևը հենվում էր այն թեզի վրա, որ որքան երկար է ապրում մարդը, այնքան ավելի մեծ կենսափորձ նա ունի։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]