Jump to content

Վիետնամի պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիետնամի պատերազմ
Սառը պատերազմ

Վիետնամի պատերազմի կադրեր
Թվական 1955 նոյեմբերի 11975 ապրիլի 30 (20 տարի)
Վայր Վիետնամ, Կամբոջա, Լաոս
Արդյունք Հյուսիսային Վիետնամի հաղթանակ
Տարածքային
փոփոխություններ
Վիետնամի վերամիավորում
Հակառակորդներ
Հակակոմունիստ ուժեր

Հարավային Վիետնամ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ

Կոմունիստ ուժեր

Հյուսիսային Վիետնամ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ

Կողմերի ուժեր
~1,830,000 (1968)

Հարավային Վիետնամ. 850,000
ԱՄՆ. 536,100

~461,000

Հյուսիսային Վիետնամ։ 287,465 (1968)

Վիետնամի պատերազմ (վիետ․՝ Chiến tranh Việt Nam, անգլ.՝ Vietnam War), նաև հայտնի որպես Երկրորդ հնդկաչինական պատերազմ[1] և Վիետնամում հայտնի որպես Ինքնապաշտպանական պատերազմ ընդդեմ Ամերիկայի (վիետ․՝ Kháng chiến chống Mỹ) կամ պարզապես Ամերիկյան պատերազմ, պատերազմ, որը տեղի է ունեցել Վիետնամում, Լաոսում և Կամբոջայում 1955 թվականի նոյեմբերի 1-ից մինչև Սայգոնի անկումը 1975 թվականի ապրիլի 30-ը։ Այն երկրորդն էր Հնդկաչինական պատերազմներից և պաշտոնապես տեղի է ունեցել Հյուսիսային Վիետնամի և Հարավային Վիետնամի կառավարության միջև։ Հյուսիսային Վիետնամի բանակին սատարում էին Խորհրդային Միությունը, Չինաստանը և այլ կոմունիստական դաշնակիցներ, իսկ Հարավային Վիետնամին աջակցում էին Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան և Ավստրալիան, Թայլանդը և այլ հակակոմունիստական դաշինքներ[2], ինչի պատճառով պատերազմը համարվում էր Սառը պատերազմի մաս[3]։

Պատերազմի ընթացք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիետնամյան պատերազմը սկսվեց 1964 թվականի օգոստոսի 2-ին Տոնկինյան ծոցում տեղի ունեցած պատահարի պատճառով։ Վիետնամի Ժողովրդավարական Հանրապետության նավերը կրակ բացեցին ամերիկյան ականակիրների վրա, որոնք օգնություն էին ցույց տալիս հարավվիետնամական զորքերին ընդդեմ ապստամբների։ Հյուսիսային Վիետնամը (ՎԺՀ) ստացավ սոցիալիստական պետությունների օժանդակությունը (ԽՍՀՄ, Չինաստան, ԿԺԴՀ և այլն), իսկ Հարավային Վիետնամը՝ ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Թաիլանդի և այլն։ Այս պատերազմը ԱՄՆ-ի համար ծանր փորձություն եղավ։ Երկիրը ցնցվեց հակապատերազմյան ցույցերով։ Այդ ժամանակ Վիետնամում ԱՄՆ-ն բավականին մեծ կորուստներ ունեցավ։ 1973 թվականի հունվարի 27-ին կնքվեց Փարիզյան խաղաղության համաձայնագիրը, որի համաձայն ամերիկյան զորքերը պետք է լքեին Վիետնամը։ Երկու ամիս անց ամերիկյան զորքերը արդեն լքել էին Վիետնամը։

Դրանից հետո բախումները Հյուսիսի և Հարավի միջև շարունակվեցին։ Հետզհետե Հարավային Վիետնամի հյուսիսային նահանգները սկսեցին անցնել ՎԺՀ-ի իշխանության տակ։ Համոզվելով, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում կրկին պատերազմի մեջ մտնել, 1975 թվականին Հանոյը վերջնական հարված հասցրեց Սայգոնին։ Այս պատերազմը ցնցեց ամերիկյան հասարակությանը և բերեց խոշոր բարեփոխումների։ Հետպատերազմյան ճգնաժամը շարունակվեց ևս 10 տարի։ Նրան փոխարինեց Աֆղանական ճգնաժամը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Factasy. «The Vietnam War or Second Indochina War». PRLog. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  2. «Vietnam War». Encyclopædia Britannica. Վերցված է 2008 թ․ մարտի 5-ին. «Meanwhile, the United States, its military demoralized and its civilian electorate deeply divided, began a process of coming to terms with defeat in its longest and most controversial war»
  3. Lind, Michael (1999). «Vietnam, The Necessary War: A Reinterpretation of America's Most Disastrous Military Conflict». New York Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիետնամի պատերազմ» հոդվածին։