Վիետնամերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Infoboxforlang.png
Վիետնամերեն
Tiếng Việt
HoaloHaNoi070720091321.jpg
Վիետնամերենով գրված տեքստ (ձախում)
Երկրներ Վիետնամ Վիետնամ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կամբոջա Կամբոջա
Ֆրանսիա Ֆրանսիա
Ավստրալիա Ավստրալիա
Լաոս Լաոս
Թաիլանդ Թաիլանդ
Մալայզիա Մալայզիա
Գերմանիա Գերմանիա
Կանադա Կանադա
Պաշտոնական կարգավիճակ Վիետնամ Վիետնամ
Լեզվակիրների ընդհանուր թիվը 75 մլն
Ռեյտինգ 13-17
Դասակարգում
Կատեգորիա Եվրասիայի լեզուներ
Ավստրո-ասիական ընտանիք
Մոն-կղմերական ճյուղ
Վիետնամական խումբ
Վիետմընոնգյան ենթախումբ
Գրերի համակարգ լատինական այբուբեն (վիետնամական այբուբեն)
Լեզվի կոդեր
ԳՕՍՏ 7.75–97 վիե 140
ISO 639-1 vi
ISO 639-2 vie
ISO/DIS 639-3 vie
Քարտեզ
Ի ծնե վիետնամերեն լեզվակիրների (ոչ փոքրամասնություն) բնակության վայրերը Վիետնամում և Չինաստանում։
Ի ծնե վիետնամերեն լեզվակիրների (ոչ փոքրամասնություն) բնակության վայրերը Վիետնամում և Չինաստանում։
Վիետնամախոսների տոկոսը ըստ նահանգների՝[1]      <20%      20%–40%      40%–60%      60%–80%      80%–95%      >95%
Վիետնամախոսների տոկոսը ըստ նահանգների՝[1]

     <20%      20%–40%      40%–60%      60%–80%      80%–95%

     >95%

Վիետնամերենը (tiếng Việt, կամ ավելի հազվադեպ օգտագործվող անվանումով Việt ngữ[2]), Վիետնամի ազգային և պետական լեզուն է։ Վիետնամերենը Վիետնամի բնակչության 86%-ի և մոտավորապես երեք միլիոն այլ պետություններում ապրող վիետնամացիների մայրենի լեզուն է։ Վիետնամերենը օգտագործվում է նաև որպես երկրորդ լեզու Վիետնամի բազմաթիվ ազգային փոքրամասնությունների կողմից։ Վիետնամերենը մտնում է Ավստրալազիական լեզվաընտանիքի մեջ, որոնց համեմատությամբ այն նշանակալի տարբերությամբ ամենաբազմաթիվ լեզվակիրներ ունեցող լեզուն է (մի քանի անգամ ավելի շատ քան մյուս բոլոր Ավստրալասիական լեզուները միասին վերցրած) [3] Կորեերենի և ճապոներենի նման վիետնամերենի բառապաշարը մեծաթիվ փոխառություններ ունի չինարենից, հատկապես այն բառապաշարի առումով, որը ներկայացնում է վերացական հասկացություններ (ճիշտ ինչպես եվրոպական լեզուները բառեր են փոխառնում լատիներենից և հունարենից), և մինչև վերջերս վիետնամերենը գրվում էր չինական գրային համակարգով, թեև որոշակիորեն թեթևացված ձևաչափով և ուներ տեղական արտասանություն։ Վիետնամի պատմության մեջ ֆրանսիական տիրապետության ժամանակաշրջանի արդյունքում վիետնամերենը կրել է նաև ֆրանսերենի որոշակի ազդեցությունը, և այսօր օգտագործվող Վիետնամական գրային համակարգը ըստ էության լատիներեն այբուբենի տեղայնացված տարբերակն է՝ որոշակի հնչյունային և տառային հավելումներով։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «The 2009 Vietnam Population and Housing Census: Completed Results»։ General Statistics Office of Vietnam: Central Population and Housing Census Steering Committee։ June 2010։ http://www.gso.gov.vn/Modules/Doc_Download.aspx?DocID=12724։ Վերցված է 26 November 2013։ 
  2. Անվան մեկ ուրիշ տարբերակը, tiếng Việt Nam, հազվադեպ է օգտագործվում բնիկ լեզվակիրների կողմից և ըստ էության նորաբանություն օտար լեզվից արված տառացի թարգմանությունից։ Այն ավելի հաճախ օգտագործվում է ոչ բնիկ լեզվակիրների կողմից և այլ լեզվից թարգմանված փաստաթղթերում։
  3. [1]

Արտաքին հղումներ[խմբագրել]