Կորեերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Infoboxforlang.png
Կորեերեն
한국어, 조선어, 조선말
韓國語, 朝鮮語, 朝鮮말
Հանգուկո, Չոսոնմալ
Hanja.png
Հարավային Կորեայում օգտագործվող հանջայով և հանգըլով գրված տեքստ
Երկրներ Հարավային Կորեա Հարավային Կորեա
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ճապոնիա Ճապոնիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
Ռուսաստան Ռուսաստան
Պաշտոնական կարգավիճակ Հարավային Կորեա Հարավային Կորեա
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Լեզվակիրների ընդհանուր թիվը 78 մլն․
Ռեյտինգ 11
Դասակարգում
Կատեգորիա
Եվրասիայի լեզուներ
Մեկուսացած լեզու
Գրերի համակարգ հանգըլ, հանջա
Լեզվի կոդեր
ԳՕՍՏ 7.75–97 330
ISO 639-1 ko
ISO 639-2 kor
ISO/DIS 639-3 kor
Քարտեզ
Կորեերեն բարբառները
Կորեերեն բարբառները
     Կորեաերեն լեզվով խոսող երկրներ      կանաչ գույնը ներգաղթային համայնքներն են
     Կորեաերեն լեզվով խոսող երկրներ      կանաչ գույնը ներգաղթային համայնքներն են

Կորեերենը (հանգըլ՝ 한국어, հանջա՝ 조선말), կորեացիների լեզուն։ Պետական լեզու է Հյուսիսային Կորեայում և Հարավային Կորեայում։ Խոսվում է Կորեական թերակղզում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Ճապոնիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Խոսողների թիվը՝ 78 միլիոն մարդ։

Կորեերենը համարվում է մեկուսացած լեզու, թեև նրա ծագման մասին կան տարբեր կարծիքներ (դրավիդյան, ճապոնական, հնասիական, հնդեվրոպական և այլն)։ Ունի 6 բարբառ՝ հյուսիսարևելյան, հյուսիսարևմտյան, կենտրոնական, հարավարևելյան, հարավարևմտյան և Ջեջու կղզու բարբառը։ Կորեերենը գործածում է կորեական գիրը՝ հանգըլը, օգտագործելով նաև չինական հանջա հիերոգլիֆներ։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման կորեերենը 13-րդն է։

Անվանում[խմբագրել]

Մինչ 1945 թվականը օգտագործվել է «չոսոնմալ» (հանջա՝ 朝鮮말, հանգըլ՝ 조선말) կամ «չոսոնա» (հանգըլ՝ 조선어, հանջա՝ 朝鮮語) անվանումները, որը մինչև այժմ էլ օգտագործվում է Հյուսիսային Կորեայում։ Հարավային Կորեայում այժմ ընդունված է «հանգուկո» (հանգըլ՝ 한국어, հանջա՝ 韓國語) կամ, ավելի քիչ, «հանգուկմալ» (հանգըլ՝ 한국말, հանջա՝ 韓國말) տարբերակները, իսկ սովորաբար ուղղակի «կուգո» (հանգըլ՝ 국어, հանջա՝ 國語, «պետական լեզու»)։ Կորեայի երկու հատվածներում էլ օգտագործվում է խոսակցային «ուրիմալ» տարբերակը (հանգըլ՝ 우리말, «մեր լեզուն»)։

Առանձնահատկություններ[խմբագրել]

Բաղաձայնական համակարգում տարբերակում են եռաշարք աղմկային բաղաձայններ։ Հարուստ է միաբարբառներով ու երկբարբառներով։ Շեշտը բարբառների մի մասում ուժային է, մյուսում՝ երաժշտական և անկայուն։ Կորեերենը կցական լեզու է, սակայն ուժեղ միտում ունի դեպի վերլուծական կառուցվածքը։

Գոյականները հարուստ են հոլովական ձևերով, բացակայում է քերականական սեռը։ Բայերն ու ածականները չունեն դեմքի, թվի, սեռի կարգեր։ Շարահյուսության մեջ բառերի դասավորությունը հաստատուն է, իսկ նրանց կապը իրագործվում է ետադրություններով, մասնիկներով, սպասարկու բառերով և այլն։

Փոխառությունները գլխավորապես եվրոպական լեզուներից և ճապոներենից են, մեծ տոկոս են կազմում չինաբանությունները։ Ժամանակակից գրական կորեերենի հիմքում ընկած է Սեուլի խոսվածքը։ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում որպես նորմա ընդունված է Փենյանի խոսվածքը։

Լեզվաբանական բնութագիր[խմբագրել]

Հնչյունաբանություն[խմբագրել]

Երկշրթնային Առաջնալեզվային Ետնալեզվային Ետնաքմային Կոկորդային
Ռնգային /m/ /n/ /ŋ/ (վանկի վերջում)
Պայթականներ
և
պայթաշփականներ
հասարակ /b/ կամ /p/ /d/ կամ /t/ /t͡ɕ/ /ɡ/ կամ /k/
երկար /p͈/ /t͈/ /t͈͡ɕ/ /k͈/
հագագային /pʰ/ /tʰ/ /t͡ɕʰ/ /kʰ/
Շփականներ հասարակ /s/ /h/
երկար /s͈/
Նայականներ /l/կամ/ɾ/

Այբուբենը և գիրը[խմբագրել]

가 나 다 라 마 바 사 아 자 차 카 타 파 하
아 야 어 여 오 요 우 유 으 이
Բաղաձայներ
գ/կ ն դ/տ ր/լ մ բ/պ ս/շ - / նգ ջ չ ք թ փ հ
                 
կկ/գգ տտ/դդ պպ/բբ սս ջջ
Ձայնավորներ
Տառ
Հիմք
ա օ օ ու ը ի ե ե յո յու ի
յ+
յա յո յո յու յե յե
վ+
վա/ուա վո/ուո վե վե

Բառապաշար[խմբագրել]

Բառեր և արտահայտություններ (실용 간단 한국어)[խմբագրել]

  • Բարև ― 안녕하세요! ― անյոնհասեյո։ 안녕하십니까! ― անյոնգհասիմկա։
  • Բարի գալուստ ― 환영합니다. ― հվանյոնգհամնիդա։ 어서오세요. ― օնսոօսեյո։ 어서오십시오. ― օսոօսիմսիո։
  • Ողջույն ― 고마워요. ― կոմավոյո։ 고맙습니다. ― կոմանսըմնիդա։
  • Այո / ոչ ― 네 ― նէ, 예 ― յե։ / 아니요 ― անիյո։ 아닙니다. ― անիմնիկա։ (옛 조선말로는 "아니올시다.")
  • Խնդրում եմ ― 주세요 ― ջոսեյո։ 주십시요. ― ջոսամսիյո։
  • Հաջողություն / ցտեսություն ― 안녕히 가세요 ― անյոնգհի կասեյո։ 안녕히 가십시요 ― անյոնգհի կասիմսիյո։ 안녕히 가십시오! ― անյոնգհի կասիմսիո։

Թվեր (실용 한국어 숫자)[խմբագրել]

  • 1 - 하나(일 / 一), 2 - 둘(이 / 二), 3 - 셋(삼 / 三), 4 - 넷(사 / 四), 5 - 다섯(오 / 五), 6 - 여섯(육 / 六), 7 - 일곱(칠 / 七), 8 - 여덟(팔 / 八), 9 - 아홉(구 / 九), 10 - 열(십 / 十)
  • 11 - 열하나(십일 / 十一), 12 - 열둘(십이 / 十二)
  • 20 - 스물(이십 / 二十), 30 - 서른(삼십 / 三十), 40 - 마흔(사십 / 四十), 50 - 쉰(오십 / 五十), 60 - 예순(육십 / 六十), 70 - (칠십 / 七十), 80 - 여든(팔십 / 八十), 90 - 아흔(구십 / 九十), 100 - 온(백 / 百, 일백 / 一百)
  • 1000 - 즈믄(천 / 千, 일천 / 一千)

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]