Հյուսիսային Կորեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
조선민주주의인민공화국
Հյուսիսային Կորեայի դրոշ
Դրոշ
Հյուսիսային Կորեայի զինանշանը
Զինանշան
Հյուսիսային Կորեայի դիրքը
Մայրաքաղաք Փհենյան
39°2′N, 125°45′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ Կորեերեն
Կառավարում Համայնավար դիկտատուրա
 -  Բարձրագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ Կիմ Յոնգ Նամ
 -  Կորեայի աշխատանքային կուսակցության ԿԿ գլխավոր քարտուղար Կիմ Ջոնգ Ուն
 -  Կառավարության նախագահ Չոի Յոնգ Ռիմ
Հաստատում (բաժանում Կորեայի)
 -  Անկախության հայտարարություն մարտի 1 1919 
 -  Անկախություն օգոստոսի 15 1945 
 -  Պաշտոնական հայտարարություն սեպտեմբերի 9 1948 
 -  Ջրային (%) 4.87
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 23,301,725  (48-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $22.85 միլիարդ (85-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $1,007 (149-րդ)
Դրամական միավոր Հյուսիսային Կորեայի ուոն (₩) (KPW)
Ժամային գոտի (UTC+8:30)
 -  Ամռանը (DST)  (UTC+8:30)
Վերին մակարդակի ազգային դոմենն .kp
Հեռախոսային կոդ +850


Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն, ԿԺԴՀ (կոր.՝ 조선 민주주의 인민 공화국, 朝鮮民主主義人民共和國, հանգըլ՝ 조선민주주의인민공화국, հանջա՝ 鮮民主主義人民共和國), Հյուսիսային Կորեա, պետություն Արևելյան Ասիայում՝ Կորեական թերակղզու հյուսիսային մասում։ Սահմանակցում է Չինաստանի հետ հյուսիսում, Ռուսաստանի հետ հյուսիս-արևելքում, իսկ հարավում սահմանկցում է Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) հետ, որից բաժանված է ապառազմականացված գոտով։ Արևմուտքից երկրի հողերը ողողում է Դեղին, արևելքից՝ Ճապոնական ծովը։ Մայրաքաղաքն է Փհենյանը։

1910 թվականին Կայսերական Ճապոնիան Կորեական թերակղզին բռնակցում է իր կայսրությանը։ 1945 թվականին, Երկրորդ աշխարհամարտի ավարտից և Ճապոնիայի կապիտուլացիայի ստորագրումից հետո, երկիրը, 38-րդ հյուսիսային զուգահեռականի կտրվածքով բաժանվում է երկու ազդեցության գոտիների. հյուսիսային հատվածն անցնում է ԽՍՀՄ-ի, իսկ հարավը՝ ԱՄՆ-ի ազդեցության տակ։ 1948 թվականի վերամիավորման փորձերի ձախողումից հետո, հյուսիսում և հարավում ձևավորվում են երկու առանձին պետություններ՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը։ 1950 թվականին, Հյուսիսային Կորեայի նախահարձակմամբ բռնկվում է Կորեական պատերազմը։ 1953 թվականին կնքվում է զինադադար (առանց պաշտոնական հաշտության պայմանագրի[1]1991 թվականին երկու պետություններն էլ դառնում են ՄԱԿ-ի անդամ[2]։

ԿԺԴՀ-ն ներկայանում է որպես ինքնապավեն սոցիալիստական պետություն, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Այնուամենայնիվ, քննադատների շրջանում այն համարվում է ամբողջատիրական բռնապետություն[3]։ Բազմաթիվ զանգվածային լրատվամիջոցներ Հյուսիսային Կորեային ներկայացնում են որպես ստալինիստական պետություն, երկրի անդրանիկ գերագույն առաջնորդ Կիմ Իլ Սոնգի (Կիմ Իր Սեն) և նրան հաջորդած ժառանգորդների հանդեպ երկրում ձևավորված անձի պաշտամունքի պատճառով[4][5]։ Միջազգային կազմակերպությունների շրջանում բազմաթիվ առիթներով քննադատությունների է արժանացել նաև մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումները Հյուսիսային Կորեայում[6]։ Իշխանությունը պատկանում է Կորեայի բանվորական կուսակցությանը, որը ղեկավարվում է գերագույն առաջնորդի կողմից, և բոլոր քաղծառայողները պարտավոր են դրա անդամը լինել[7]։

Ժամանակի ընթացքում Հյուսիսային Կորեան հետզհետե զատվել է համաշխարհային կոմունիստական շարժումից և 1970-ականներից առաջնորդվում է այսպես կոչված «չուչխե»[8] գաղափարախոսությամբ, որով հանդես է գալիս որպես ինքնաբավ, մարքսիստ-լենինիստական երկիր։ Արտադրության բոլոր միջոցները, պետական ձեռնարկություններով և կոլտնտեսություններով հանդերձ, պատկանում են պետությանը։ Սոցիալական ծառայությունները, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, բնակարանային ապահովությունը, պարենի արտադրությունը և այլն, ֆինանսավորվում կամ սուբսիդավորվում են պետության կողմից։ 1990-ականների ավարտին Հյուսիսային Կորեայում տիրող սովի հետևանքով հազարավոր քաղաքացիներ սովամահ են լինում։ Առ այսօր երկիրը խնդիրներ ունի սննդի արտադրության և սննդապահովման հետ[9]։

Երկրում առաջնահերթ նշանակություն է տրվում բանակին։ 1,2 միլիոն ակտիվ անձնակազմով երկիրը զբաղեցնում է չորրդ տեղն աշխարհում՝ զիջելով միայն Չինաստանին, ԱՄՆ-ին և Հնդկաստանին[10]։ Հագեցած է նաև ատոմային ռումբով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱՄՆ. Հ. Կորեան մեծացնում է Գորիլյան պատերազմի հնարավորությունը»։ FOX News Network, LLC։ «Ասոշիեդ պրես»։ հունիսի 23, 2009 (անգլ.)
  2. Սանգեր Դեյվիդ (մայիսի 29, 1991)։ «Հյուսիսային Կորեան դժկամորեն նստատեղ է փնտրում ՄԱԿ-ում»։ «The New York Times Company» (անգլ.)
  3. «Ժողովրդավարության ինդեքս 2006» (PDF)։ Economist Intelligence Unit։ 2007  Հյուսիսային Կորեան վերջին հորիզոնականում է (167)(անգլ.)
  4. Փերի Ռիչարդ Լլոյդ (սեպտեմբերի 5, 2007)։ «Հյուսիսային Կորեայի միջուկային «գործարքը» Ճապոնիային ջղագրգիռ վիճակում է թողնում»։ The Times (Լոնդոն) (անգլ.)
  5. Ուոլշ Լին (փետրվարի 8, 2003)։ «Կորեական ճգնաժամը»։ «CWI online: Socialism Today», ամսագիր, 2003 թ. փետրվար (անգլ.)
  6. «World Report 2014: Հյուսիսային Կորեա»։ Human Rights Watch։ Վերցված է նոյեմբերի 1, 2014 (անգլ.)
  7. «Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության պառլամենտական համակարգը» (PDF)։ Constitutional and Parliamentary Information։ էջ 5։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 1 October 2010 (անգլ.)
  8. Մարտին, Բրեդլի (2004). Հայրական առաջնորդի սիրելի հովանու ներքո։ Հյուսիսային Կորեան և Կիմ դինաստիան. Նյու Յորք: «Թոմաս Դան Բուքս». էջ 111. ISBN 0-312-32322-0. 
  9. «ՄԱԿ. Հյուսիսային Կորեայի քաղաքականությունը հանգեցնում է երկրում սննդի պակասին»։ Pajamas Media։ հոկտեմբերի 23, 2009 (անգլ.)
  10. Արևելաասիական և խաղաղօվկիանոսյան հարցերի բյուրո (ապրիլ, 2007)։ «Տեղեկատվություն. Հյուսիսային Կորեա»։ USDS (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]