Ֆլյուորիտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալցիումի ֆտորիդ
Ֆլյուորիտ | |
---|---|
![]() | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | CaF₂ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 3.AB.25[1] |
Դանա դասակարգում | 9.2.1.1 |
Գույն | purple?, lilac?, կանաչ, կապույտ, վարդագույն, champagne?, colorless?, շագանակագույն և ոսկեգույն |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | Խորանարդային համակարգ |
Մոոսի կարծրություն | 4 |
Ենթակատեգորիա | fluorite mineral group?[2] և հալոգենիդներ |
Ֆլյուորիտ (լատին․՝ fluere, հոսել, անվանումը տրվել է 1529 թվականին Ագրիկոլայի կողմից «ֆլյուորես» ձևով, նրա դյուրահալության պատճառով[3]), հոմանիշ. պլավիկյան սպաթ, միներալ, կալցիումի ֆտորիդ CaF2։ Փխրուն է, հանդիպում է տարբեր երանգներով. դեղին, կանաչ, կապույտ, երկնագույն, կարմրա֊ վարդագույն, մանուշակագույն, երբեմն մանուշակագույն֊սև, հազվադեպ՝ անգույն։ Բնորոշ է երանգի տեղայնացվածությունը։ Հաճախ երանգը պայմանավորված է բյուրեղային կառուցվածքի թերություններով, երբեմն էլ պարունակվող, երկրակեղևում հազվադեպ հանդիպող տարրերի, խառնուրդներով՝ ուրանի և թորիումի որոշ հանքավայրերում։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորանարդային համակարգ, բյուրեղները խորանարդաձև, օկտաեդրիկ, խորանարդաօկտաեդրիկ։ Խտությունը 3,18, իտրիումային և ցերիումային տեսակների մոտ աճում է մինչև 3,3 և 3,6։ Հալման ջերմաստիճանը 1360° է՝, եռման ջերմաստիճանը՝ 2450°։ Օժտված է դիամագնիսական, իսկ ցածր ջերմաստիճանում՝ պարամագնիսական հատկությամբ։ Լուծվում է խիտ ծծմբական թթվում, որն ուղեկցվում է HF֊ի (ապակին խածատող) անջատումով ։ Ֆլյուորիտի մաքուր բյուրեղները օժտված են բարձր թափանցիկության լայն տիրույթում. վակուումային գերմանուշակագույնից մինչև երկարալիք ինֆրակարմիր տիրույթ։ Կաթոդային և գերմանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ ենթարկվում է վառ արտահայտված լյումինեսցենցիայի, տաքացման պայմաններում՝ ջերմալյումինեսցենցիայի։ Ֆլյուորիտը տիպիկ ֆլյուրեսցենտվող միներալ է. տաքացնելից և գերմանուշակագույն ճառագայթներով ճառագայթումից հետո այն լուսարձակում է։ « Ֆլյուրեսցենցիա» տերմինը, որն առաջարկել է Ջ.Ստոքթսը, ծագել է հենց ֆլյուորիտ միներալի անունից (այլ ոչ թե հակառակը, ինչպես հաճախ կարծում են)։ Ֆլյուորիտ անունից է ծագել նաև ֆտորի լատիներեն անվանումը՝ fluorum։
Տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- անտօզոնիտ՝ մուգ մանուշակագույն ֆլյուորիտ
- քլորոֆան՝ կանաչ ֆլյուորիտ
- ռատովկիտ՝ ֆլյուորիտի հողանման կամ մանրահատիկ տեսակ
- իտրոֆլյուորիտ՝ մինչև 15—18 % կալցիումը տեղակալված իտրիումով
Բնորոշ է երանգավորման տեղայնացվածությունը։ Երանգը պայմանավորված է երկրակեղևում հազվադեպ հանդիպող տարրերի խառնուրդներով, ինչպես նաև քլորի, երկաթի, ուրանի և թորիումի խառնուրդներով, երբեմն՝ բյուրեղային կառուցվածքի թերություններով։ Մաքուր ֆլյուորիտը անգույն, թափանցիկ, ապակու փայլով նյութ է, սակայն սովորաբար այն կանաչ, մանուշակագույն, դեղին կամ այլ երանգի է, որը պայմանավորված է խառնուրդների առկայությամբ կամ կարող է լինել ռադիոակտիվ ազդեցության հետևանք (դեղին երանգավորում )։ Մուգ մանուշակագույն ֆլյուորիտներում բարձր է ստրոնցիումի պարունակությունը, իսկ կանաչ տարատեսակներում առկա է ոչ մեծ քանակի սամարիում։ Հազվադեպ հանդիպող և ծանր մետաղների առկայությունը, ինչպես նաև կալցիում իոնների ավելցուկը ֆլյուորիտին հաղորդում են տարբեր երանգներ։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է գլխավորապես գեոթերմալ գոյացումներում, դոլոմիտում և կրաքարում։ Հիպերգեն պրոցեսներում գոյանում է ռատկովիտ֊ նստվածքային ապարների հողնման մանրաբյուրեղային տարատեսակը։ Որպես ակցեսորային միներալ պարունակվում է թթու մագմատիկ մնացորդային դիֆերենցիատներում, ինչպես նաև պեգմատիտներում։
Ուղեկցող միներալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլյուորիտի հետ զուգորդված կարելի է հանդիպել քվարց, հալենիտ, սֆալերիտ, քալկոպիրիտ, մարկազիտ, կալցիտ, դոլոմիտ, գիպս, ցելեստին, բարիտ, տետրաէդրիտ, արծաթ պարունակող միներալներ, մոլիբդենիտ, ապատիտ, տոպազ, տուրմալին։
Հանքավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաշխարհային
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիա՝ Վյոլսենդորֆ (Բավարիա ), Հարց, Թյուրինգիա, Թուրքիա, Իտալիա՝ Պարս (Հարավային տիրոլ)
Մոնղոլիա ՝ Բերխ, Նորվեգիա՝ Կոնգսբերգ, Գրելանդիա՝ Իվիգտուուտ, Մեծ Բրիտանիա՝ Դերբիշիր կոմսություն, Կանադա՝ Նյուֆաունդլենդ կղզի, ԱՄՆ՝ Իլինոյս նահանգ, Տաջիկստան՝ Տակոբ, Մագոֆ, Ուզբեկստան՝ խոշոր հանքավայր Չատկալյան արգելոցի շրջակայքում, Կիրգիզիա՝ Խայդարկեն ( նախկինում Խայդարկան), Ղազախստան՝ Բադամ գետի հովիտ։
Ռուսական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում ֆլյուորիտի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են Անդրբայկալում. Աբագայտույ, Կալանգույ (Անդրբայկալյան երկրամաս), Բուրիաթիայում (Հուրայի, Արա-Տաշիրի և այլն), Պրիմորյան երկրամասում (Յարոսլավսկի)։
Կիրառումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործվում է.
- մետալուրգիայում որպես հալիչ նյութ (ֆլյուս)՝ դյուրահալ խարամի ձևավորման համար։ Միներալի («հոսուն») անվանումը կապված է ֆլյուորիտի հենց այս կիրառության հետ,
- ոսկերչությունում զարդեր պատրաստելու համար,
- խեցու արտադրությունում էմալների և գլազուրների պատրաստման համար։
- բյուրեղների անգույն, թափանցիկ տարատեսակներն օպտիկայում՝ լինզաների պատրաստման համար։
- լույսի քվանտային գեներատորներում (հազվագյուտ հանդիպող մետաղների, ինչպես նաև երկաթի խառնուրդներ պարունակող ֆլյուորիտի բյուրեղներ տարատեսակները)։
Քիմիական արտադրությունում ֆլյուորիտից ստանում են ֆտոր, արհեստական կրիոլիտ՝ ալյումինի էլեկտրաքիմիական արտադրության և մի շարք ֆտորային միացությունների ստացման համար։
Ծծմբական թթվով ֆլյուորիտի մշակումից ստացվում է պլավիկյան թթու (HF) , որի օգնությամբ կարելի է ապակին խածատել։
Տաքացնելիս լուսարձակում է, կիրառվում է որոշ լուսարձակող սարքերում։
Կիրառման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլյուորիտը հնում օգտագործվել է ոչ մեծ ամանեղեն, սկահակներ, զարդատուփեր, ինչպես նաև զարդեր պատրաստելու համար։
Իր յուրահատկությունների և գեղեցկության շնորհիվ ֆլյուորիտը հաճախ գնահատվել է ոսկուց թանկ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Խոզ 5 սմ, պատրաստված ֆլյուորիտից
-
Ֆլյուորիտ
-
ֆլյուորիտի բյուրեղներ Նյու Մեքսիկոյից, ԱՄՆ
-
Ֆլյուորիտի կտորներ
-
Մուգ կանաչ ֆլյուորիտ Էրոնգո սարից, Նամիբիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ mineralienatlas
- ↑ Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.
- ↑ Минералогическая энциклопедия / Под ред. К. Фрея: Пер. с англ.. — Л.: Недра, 1985. — С. 471. — 512 с. — 60 000 экз.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hurlbut, Cornelius S.; Klein, Cornelis, 1985, Manual of Mineralogy, pp. 324–325, 20th ed., ISBN 0-471-80580-7
- Юшкин Н. П., Волкова Н. В., Маркова Г. А. Оптический флюорит / Отв. ред. д-р геол.-мин. наук В. П. Петров. — М.: Наука, 1983. — 136, [8] с. — (Человек и окружающая среда). — 8 500 экз.
- Чередов В. Н. Дефекты в синтетических кристаллах флюорита. СПб: Наука. — 1993. — 112 c.
- Красильщикова О. А., Таращан А. Н., Платонов А. Н. Окраска и люминесценция природного флюорита. — Киев: Наукова думка, 1986. — 224 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆլյուորիտ, միներալի հատկությունները։ Նկարներ։ (ռուս.)
- Միներալների պատկերասրահ Արխիվացված 2006-06-21 Wayback Machine(անգլ.)
- ֆլյուորիտը webmineral.com ֊ում(անգլ.)
- Mindat.org(անգլ.)
- Illinois state mineral(անգլ.)
- Barber Cup and Crawford Cup, Բրիտանական թանգարանում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլյուորիտ» հոդվածին։ |
|