Նյու Մեքսիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Նյու Մեքսիկո
անգլ.՝ New Mexico
flag of New Mexico Զինանշան
Flag of New Mexico.svg
NewMexico-StateSeal.svg
New Mexico in United States.svg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կարգավիճակ ԱՄՆ-ի նահանգ
Մտնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վարչկենտրոն Սանտա Ֆե
Ամենաբարձր կետ Wheeler Peak
Օրենսդրական մարմին New Mexico Legislature
Միության մուտք հունվարի 6, 1912 (47-րդ)
Պաշտոնական լեզուներ չկա
Բնակչություն
2 085 109 մարդ (2015)[1] (36 տեղ)
Տարածք 315 194 կմ² կմ² (5 տեղ)
New Mexico in United States.svg
Հիմնադրված է հունվարի 6, 1912 թ.
Սահմանում է Արիզոնա, Կոլորադո, Օկլահոմա, Տեխաս, Չիուաուա, Սոնորա և Յուտա
Ժամային գոտի UTC-7 և America/Denver
Հապավում NM
Փոխարինեց New Mexico Territory
ISO 3166-2 կոդ US-NM
Անվանված է Santa Fe de Nuevo México
Միության մուտք հունվարի 6, 1912 (47-րդ)
Կոորդինատներ: 34° հս․ լ. 106° ամ. ե. / 34° հս․. լ. 106° ավ. ե. / 34; 106
newmexico.gov

Նյու Մեքսիկո (անգլերեն՝ Լսել New Mexico), նահանգ ԱՄՆ-ի հարավարևմտյան մասում։ Այն միացել է Միացյալ Նահանգենրին որպես 47-րդ նահանգ 1912 թվականի հունվարի 6-ին։ Հաճախ այն համարվում են Լեռնային նահանգներից մեկը։ Նյու Մեքսիկոն տարածքով հինգերորդ, բնակչությամբ 36-րդ և բնակչության խտությամբ ամենաքիչ խտություն ունեցող 6-րդ նահանգն է Միացյալ Նահանգներում

Բնակեցված է եղել տարբեր ազգերով Եվրոպացիների կողմից տարածքը հայտնագործելու շատ առաջ։ Նյու Մեքսիկոն եղել է Իսպանական կայսրության կազմում։ Մինչև ԱՄՆ մաս դառնալը եղել է նաև Մեքսիկայի կազմում։ ԱՄՆ նահանգների մեջ Նյու Մեքսիկոն ունի իսպանացիների ամենամեծ տոկոսը, ովքեր այստեղ բնակություն են հաստատել ավելի քան 400 տարի։ Այն նաև ունի երկրորդ ամենաբարձր բնիկ ամերիկացի բնակչության տոկոսը Ալյասկայից հետո, իսկ բնիկ ամերիկացիների բացարձակ թվով չորրորդն է Կալիֆոռնիայից, Օկլահոմայից և Արիզոնայից հետո[2]: Նահանգում ապրող հիմնական ազգերից են Նավախո, Պուեբլո և Ապաչի ազգերը։ Արդյունքում նահանգի ժողովրդագրությունը և մշակույթը իսպանական և բնիկ ամերիկյան ժողովուրդների միախառնումից է առաջացել, ինչը զետեղված է նահանգի դրոշի վրա։ Նյու Մեքսիկոյի ալ կարմիր և ոսկեգույն երկանգները վերցվել են Իսպանիայի թագավորական խորհրդանիշներից, իսկ արևը վերված է ամերիկյան ժողովուրդների հնագույն խորհրդանիշներից[3]:

Նյու մեքսիկո կամ իսպաներեն Nuevo México, անվանում հաճախ սխալմամբ կարծում են, որ վերցված է Մեքսիկա անվանումից։ Սակայն Նյու Մեքսիկո անվանումը տրվել է 1563 թվականին և նորից 1581 թվականին իսպանացի արշավորդների կողմից՝ համարելով որ տարածաշրջանի մշակույթը շատ նման է Ացտեկների կայսրության մշակույթին[4][5][6]: Մեքսիկան եղել է Նոր Իսպանիայի տարածքում է անվանումը ստացել է միայն 1821 թվականին երբ անկախություն նվաճեցին իսպանացիներից։ Նյու Մեքսիկոն եղել է Մեքսիկայի մաս ընդամենը 12 տարի 1836 թվականից մինչև 1848 թվականները։ Նրանք զարգացան որպես երկու իսպանաբնակ տարածք իրենց առանձին պատմություններով։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Նյու Մեքսիկոյի շրջանների ցանկ 
1rightarrow.png  Տե՛ս նաև Դելավեր հովիտ 
Վիլեր պարկը Սանգրե դե Քրիստո լեռներում
Չակո իջվածք

Նահանգի ընդհանուր մակերեսը 315 194 կիլոմետր քառակուսի է[7]: Նահանգի արևելյան սահմանը ընկնում է 103° W միջօրեականի վրա և սահմանակից է Օկլահոմային և հինգ կիլոմետր դեպի արևմուտք սահմանակից է Տեխասին[8]: Հարավային սահմանին Տեխասը գրավում է սահմանագծի երկու երրորդ մասը, իսկ Մեքսիկան մյուս մեկ երրորդ մասը։ Արևմուտքում սահմանը հատվում է Արիզոնայի հետ[7]: Նահանգի հարավարևմտյան անկյունը հայտնի է որպես Բութիլ: Հյուսիսում նահանգը սահամանակցում է Կոլորադոյին: Նյու Մեքսիկո, Կոլորադո, Արիզոնա և Յուտա նահանգները միասին ձևավորում են Չորս անկյունները, որի հյուսիս արևմտյան մասը ընկնում է Նյու մեքսիկոյում։ Չնայած Նյու Մեքսիկոն մեծ նահանգ է, սակայն ունի քիչ ջրային պաշարներ։ Ընդհանուր ջրային տարածքների մակերեսը կազմում է 650 կիլոմետր քառակուսի։

Նյու Մեքսիկոյի լանդշաֆտը տարբեր է, վարդագույն անապատներից մինչև բարձադիր ձյունածածկ գագաթներով լեռներ։ Նյու Մեքսիկոյի հյուսիսը առավելապես լեռնային է և անտառապատ։ Սանգրե դե Քրիստո լեռների հարավային մասը հիմնականում ժայռոտ լեռներ են, որոնք ձգվում են Ռիո Գրանդե գետից մինչև հյուսիս։ Նահանգի կարևորագույն գետերն են՝ Ռիո Գրանդեն, Պեկոսը, Կանադական գետը, Սան Խուան գետը և Ժիլա գետը: Ռիո Գրանդեն 4-րդ ամենաերկար գետն է ԱՄՆ-ում[9]:

ԱՄՆ կառավարությունը պահպանում է միլիոնավոր ակրեր Նյու Մեքսիկոյից, որպես ազգային անտառներ, ներառյալ՝[10]

Բնության և պատմության ազգային պարկեր

  • Ացտեկական ավերակներ
  • Բանդլեր
  • Վուլկան Կապուլին
  • Էլ-Մալպայիս
  • Էլ-Մորրո
  • Փորթ-Յունիոն
  • Պետրոգլիֆ
  • Սալինաս-Պուեբլո
  • Ուայթ-Սենդզ
  • Կապիլեն

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու-Մեքսիկոն փոքր բնակչություն ունեցող նահանգ է` խոշոր բնակավայրերով, ինչպես նաև տնտեսկան ու վարչական կենտրոնը համարավում է Ալբուքերքը: Սանտե-Ֆե ագլոմերացիայում է հիմնականում կուտակվում պետական կապիտալը: Դրանով իսկ ստեղծելով խոշոր կոնգլոմերատ (ավելի քան 1 միլին մարդ): Երկրորդ խոշոր քաղաքը Լաս-Կրուսեսն է (մոտ 100 հազար մարդ), խոշոր քաղաքներ են համարվում նաև Ռոզուելլ, Ֆարմինգթոն, Քլովիս, Գալլապ քաղաքները և այլն:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Մեքսիկոյի կլիման չորային է և կիսաչորային: Տեղումների միջին քանակը կազմում է 350 մմ: Նահանգի հարավ-արևելյան մասում տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 18 °С, իսկ հյուսիսում գտնվող լեռնային տարածքներում 4 °С: Ամռանը հիմնականում դրսևորվում է բարձր ջերմաստիճան: Հուլիս ամսի միջին ջերմաստիճանը կազմում է 36 °С, Ամռան միջին ցածր ջերմաստիճանը կազմում է 26 °С: Նահանգի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1994 թվականի հունիսի 24-ին կազմելով 50 °С: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Գավիլանեում 1954 թվականի փետրվարի 11-ին կազմել է −46 °C:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբուկերկեի տնտեսական կենտրոն
բնակչության խտություն

2011 թվականի հուլիսի 1-ի ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով նահանգի բնակչությունը կազմել է 2 082 244 մարդ, որն էլ 2010 թվականի տվյալներով ավելացել է 1,12 %-ով [11]: Մինչև 5 տարեկան երեխաների տոկոսային թիվը կազմում է 7,5 %, իսկ մինչև 65 տարեկանների թիվը կազմում է 13,1 %: Կանանց թիվը նահանգում կազմում է 50,7 %: 2000 թվականի տվյալներով բնակչության 8,2 %-ը ծնվել է երկրից դուրս [12]:

Նահանգի ռասայական կազմը[13]

  • սպիտակամորթներ (70,1 %),
  • աֆրոամերիկացիներ (2,2 %),
  • ամերիկայի տեղաբնիկներ (9,3 %),
  • ասիացիներ (1,4 %),
  • հավայանցիներ և օկեանցիներ (0,1 %),
  • այլ ռասաների ներկայացուցիչներ (14 %),
  • ներկայացուցիչներ երկու և ավելի ռասաների (3%)

Նահանգում մեծ են կազմում իսպանական ծագում ունեցող մարդիկ (44.5%), որոնց մեծ մասը ծնվել է Նյու Մեքսիկոյում և համարվում են 16-18-րդ դարերում իսպանացի բնակիչների ժառանգները: Իսպանացիների մոտ 17% -ը ծնվել է Միացյալ Նահանգներից դուրս: Տեղական ամերիկացիների տեսակարար կշիռը տոկոսային հարաբերությամբ երկրորդ տեղն է Ալյասկա նահանգից հետո:

Նյու Մեքսիկոյի բնակչության 63.96% -ը խոսում է անգլերեն, իսկ 28.8% -ը `իսպաներեն:

Խոշոր քաղաքներն են Ալբուկերկեն (546 հազ. մարդ),Լաս-Կրուսեսը (97,6 հազ. մարդ), Ռիո-Ռանչոն (87,5 հազ մարդ) և Սանտե-ֆեն (75,7 հազ. մարդ):

Պիլ Ուիլեր
Տարի Մարդկանց թիվ
1950 681 187
1960 951 023
1970 1 017 055
1980 1 303 302
1990 1 515 069
2000 1 819 046
2010 2 059 179

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Population Estimates Program
  2. Norris Tina, Vines Paula L., Hoeffel Elizabeth M. (February 2012)։ «The American Indian and Alaska Native Population: 2010»։ Census 2010 Brief։ United States Census Bureau։ Վերցված է May 1, 2012 
  3. «New Mexico State Flag – About the New Mexico Flag, its adoption and history from»։ Netstate.Com։ Վերցված է June 10, 2012 
  4. Weber, David J. (1992). The Spanish Frontier in North America. New Haven and London: Yale University Press. էջ 79. 
  5. Sanchez, Joseph P. (1987). The Rio Abajo Frontier, 1540–1692: A History of Early Colonial New Mexico. Albuquerque: Museum of Albuquerque History Monograph Series. էջ 51. 
  6. Stewart, George (2008) [1945]. Names on the Land: A Historical Account of Place-Naming in the United States. New York: NYRB Classics. էջեր 23–24. ISBN 978-1-59017-273-5. «There was Francisco de Ibarra, a great seeker after gold mines. In 1563 he went far to the north ... when he returned south, Ibarra boasted that he had discovered a New Mexico. Doubtless, like others, he stretched the tale, and certainly the land of which he told was well south of the one now so called. Yet men remembered the name Nuevo México, though not at first as that of the region which Coronado had once conquered.» 
  7. 7,0 7,1 «CLIMATE OF NEW MEXICO»։ New Mexico State University։ Վերցված է March 20, 2010 
  8. «MAPS»։ NM Partnership։ Վերցված է September 17, 2014 
  9. «Rivers of the World»։ USGS։ Վերցված է May 22, 2010 
  10. «Find a Forest by State»։ USDA Forest Service։ Վերցված է March 20, 2010 
  11. Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico
  12. New Mexico QuickFacts from the US Census Bureau
  13. MLA Language Map Data Center: Most spoken languages in New Mexico

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]