Օհայո
-
Անվան այլ կիրառումների համար տես՝ Օհայո (այլ կիրառումներ)
Օհայո
անգլ.՝ Ohio |
||||||
---|---|---|---|---|---|---|
|
||||||
![]() |
||||||
Երկիր | ![]() |
|||||
Մաան է | Midwestern United States | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |||||
Վարչկենտրոն | Կոլումբուս | |||||
Ամենաբարձր կետ | Campbell Hill | |||||
Օրենսդրական մարմին | Ohio General Assembly | |||||
Միության մուտք | մարտի, 1, 1803 (17-րդ) | |||||
Պաշտոնական լեզուներ | չկա | |||||
Բնակչություն |
11 613 423 մարդ (2015)[1] (7 տեղ) | |||||
Տարածք | 116 096 կմ² կմ² (34 տեղ) | |||||
![]() |
||||||
Հիմնադրված է | մարտի 1, 1803 թ. | |||||
Սահմանակցում է | Միչիգան, Ինդիանա, Կենտուկի, Արևմտյան Վիրջինիա, Փենսիլվանիա, Օնտարիո, Կանադայի նահանգ և Upper Canada | |||||
Ժամային գոտի | հյուսիսամերիկյան ժամային գոտի և America/New_York | |||||
Հապավում | OH | |||||
ISO 3166-2 կոդ | US-OH | |||||
Անվանված է | Ohio River | |||||
Միության մուտք | մարտի, 1, 1803 (17-րդ) | |||||
Կոորդինատներ: 40°30′ հս․ լ. 82°30′ ամ. ե. / 40.500° հս․. լ. 82.500° ավ. ե. | ||||||
ohio.gov |
Օհայո[2] (անգլերեն՝ Ohio), նահանգ ԱՄՆ-ի արևելյան մասում։ 17-րդ նահանգն է, որ ԱՄՆ-ի կազմի մեջ է ընդգրկվել (մարտի 1, 1803 թվական): Նահանգի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Կոլումբուսն է։ Բնակչության խտությամբ նահանգը երկրում զբաղեցնում է 10-րդ տեղը։
«Օհայո» անունը ծագում է իրոկեզների «ohi-yo’» բառից, որ նշանակում է «ոչ մեծ գետ»:
Նահանգի կառավարությունը բաղկացած է գործադիր իշխանությունից, որի գլուխ կանգնած է նահանգապետը, օրենսդիր մարմնից, որ ներառում է Օհայոյի գլխավոր ասամբլեան և դատական իշխանությունից, որը ղեկավարում է Գերագույն դատարանը։ Ներկայումս Օհայոն 18 ներկայացուցիչ ունի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օհայոյի տարածքում է գտնվում Օձի գերեզմանաբլուրը` հնդկացիական հողե ճարտարապետության հուշարձանը։ Հնում Օհայոյի տարածքում ներկայացված են եղել Ադենայի, Հոուպվելի, Ֆորթ Էյնշենթի մշակույթները, որոնց էթնիկ պատկանելությունը հստակ չէ։ Ժամանակի հետ Օհայոյի տարածքում բնակություն են հաստատել հիմնականում ալգոնկինները, ինչպես նաև սիուները և իրոկեզները։
Եվրոպացիների կողմից Օհայոյի բնակեցումը սկսվել է 18-րդ դարում, երբ այստեղ հաստատվել են ֆրանսիացի ներգաղթյալները, ովքեր մի շարք բնակավայրեր են հիմնել հնդկացիական ցեղերից մորթեղեն գնելու նպատակով։ 1755-1763 թվականներին ֆրանս-հնդկացիական պատերազմից հետո Օհայոն անցնում է անգլիացիների տիրապետության տակ, իսկ 1783 թվականին կնքված Վերսալի հաշտության պայմանագրով սկսել է պատկանել Անկախության պատերազմում հաղթած գաղութարարներին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1800 թվականին ավելի քան 45.000 բնակիչներից Օհայոյի բնակչությունն աճել է 10 %-ով ամեն տարվա համար։ 1970 թվականի մարդահամարի տվյալներով Օհայոյի բնակչությունը կազմել է 10.650.000 մարդ[3]։ Հետագա տասնամյակներին բնակչության աճը դանդաղել է` 2000 թվականին կազմելով 11.350.000 մարդ։ 2011 թվականի հուլիսի 1-ի տվյալներով նահանգի բնակչությունը կազմել է 11.544.951 մարդ։ Բնակչության թվաքանակի աճը, համեմատած մնացած նահանգների հետ, Օհայոյում հետ է մնում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգի աշխարհագրական բարենպաստ դիրքը լավ հնարավորություններ է ընձեռում տնտեսական զարգացման համար։ Նահանգի մեծ մասը գտնվում է հարթ տեղանքում։ Քանի որ Օհայոն կապում է երկրի միջին արևմուտքի տարբեր մասերը, շատ բեռներ տեղափոխվում են նահանգի լավ զարգացած ավտոճանապարհներով։ Օհայոն 10-րդ նահանգն է` իր զարգացած ավտոճանապարհներով, և գտնվում է Հյուսիսային Ամերիկայի 50 % բնակչությունից մեկ օրվա ճանապարհի հեռավորությամբ։ Նահանգի հյուսիսում գտնվում է Էրի լիճը, որը 502 կմ ափագծի երկայնքով հնարավորություն է տալիս բեռնափախադրուներ կատարել։ Նահանգը արևելքից սահմանակից է Փենսիլվանիային, հյուսիս-արևմուտքից` Միչիգանին, հյուսիսից` Կանադայի Օնտարիո նահանգին, արևմուտքից` Ինդիանա նահանգին, հարավից` Կենտուկի նահանգին, հարավ-արևելքից` Արևմտյան Վիրջինիային։
Օհայո նահանգը բաժանված է Օհայո գետով։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգում գերիշխում է մայրցամաքային խոնավ կլիման։ Ամառը սովորաբար շոգ է և չոր, ձմեռը` ցուրտ։ Խիստ եղանակը հազվադեպ չէ. այն առավել խիստ է դարձնում Էրի լիճը։ Լճի հարավարևելյան ափերին հաճախակի են լինում փոթորիկներ։
Չնայած դրան` բուսական և կենդանական աշխարհը հարուստ է։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգն ունի 88 շրջան։ Մայրաքաղաք Կոլումբուսը գրավում է Ֆրանկլինի շրջանի մեծ մասը։
Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
40.000 և ավել բնակչություն ունեցող քաղաքներ (2012—2014 թվականներ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Population Estimates Program
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 52։ ISBN 99941-56-03-9
- ↑ Демография Огайо 2007—2014 (англ.) на сайте quickfacts.census.gov
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
http://www.onelakewood.com/
https://ohio.gov/
https://www.osu.edu/
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ohio.gov – Պաշտոնական կայք
|
|