Լեյքվուդ (Օհայո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լեյքվուդ
CleveSkyLakewood.PNG
Կոորդինատներ: 41°28′51″ հս․ լ. 81°48′1″ ամ. ե. / 41.48083° հս․. լ. 81.80028° ավ. ե. / 41.48083; 81.80028
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես 17,33791 կմ²
ԲԾՄ 215±1 մետր
Բնակչություն 52 131 մարդ (2010)
Հեռախոսային կոդ 216
Փոստային ինդեքսներ 44107
Պաշտոնական կայք onelakewood.com
##Լեյքվուդ (Օհայո) (ԱՄՆ)
Red pog.png

Լեյքվուդ (անգլ.՝ Lakewood), քաղաք ԱՄՆ-ի Օհայո նահանգի հյուսիս-արևելքում` Կայահոտա շրջանում։ Գտնվում է Էրի լճի ափին և մտնում է Մեծ Քլիվլենդի կազմի մեջ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ընդհանուր տարածքը 17,4 կմ2 է, որից 14,4 կմ2-ն ցամաք է, իսկ 3 կմ2-ն` ջուր։ Լեյքվուդը Քլիվլենդի կենտրոնական մասից 9,65 կմ արևմուտք է և համարվում է նրա արվարձանը։ Լեյքվուդի բնակչության խտությունը ամենամեծն է համարվում Օհայո նահանգում և գրեթե հավասար է Կոլումբիայի շրջանի Վաշինգտոնի խտությանը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյքվուդում վաճառքի հարկը կազմումը է 8%[1], իսկ եկամտահարկը` 5,26%[2]:

Տարեկան միջին եկամուտը մեկ մարդու համար` այդ թվում բոլոր երեխաներին և մեծահասակներին 2014 թվականի տվյալներով $28,088 է կազմում, իսկ տնային տնտեսության տարեկան միջին եկամուտը` $43,992[2]:

2014 թվականի հունիսի տվյալներով գործազրկության տոկոսը Լեյքվուդում կազմում է 5,20%[2]:

Բնակչություն և վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության մաքսիմալ թիվը 1970 թվականին է գրանցվել` 70 հազար մարդ, իսկ 2010 թվականի տվյալներով կազմում է 52131 մարդ։

Ստորև ներկայացված է մի քանի տասնամյակների վիճակագրությունը.

  • 1950 - 68,071
  • 1960 - 66,154
  • 1970 - 70,173
  • 1980 - 61,963
  • 1990 - 59,718
  • 2000 - 56,646
  • 2010 - 52,131

Բնակչության 87%-ը սպիտակամորթներ են, իսկ 6%-ը` աֆրոամերիկացիներ, 4%-ը` իսպանախոսներ և Լատինական Ամերիկայի գաղթյալներ[3]:

Լեյքվուդի բնակիչների միջին տարիքը 34 տարի է տղամարդկանց համար և 36 կանանց համար[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lakewood, OH Sales Tax Rate»։ www.sale-tax.com։ Վերցված է 2016-05-18 
  2. 2,0 2,1 2,2 «Lakewood, Ohio Economy»։ www.bestplaces.net։ Վերցված է 2016-05-17 
  3. 3,0 3,1 suburbanstats.org։ «Current Lakewood, Ohio Population, Demographics and stats in 2016, 2015.»։ SuburbanStats.org։ Վերցված է 2016-05-18