Վիրջինիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Վիրջինիա
անգլ.՝ Virginia
flag of Virginia Զինանշան
Flag of Virginia.svg
Seal of Virginia.svg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կարգավիճակ ԱՄՆ-ի նահանգ
Մտնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վարչկենտրոն Ռիչմոնդ
Ամենաբարձր կետ Mount Rogers
ԲԾՄ 290 մետր
Օրենսդրական մարմին Virginia General Assembly
Միության մուտք հունիսի 25, 1788 (10-րդ)
Պաշտոնական լեզուներ անգլերեն
Բնակչություն
8 382 993 մարդ (2015)[1] (12 տեղ)
Տարածք 110 862 կմ² կմ² (35 տեղ)
Virginia in United States.svg
Հիմնադրված է հունիսի 25, 1788 թ.
Սահմանում է Հյուսիսային Կարոլինա, Արևմտյան Վիրջինիա, Մերիլենդ, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Թենեսի և Կենտուկի
Ժամային գոտի America/New_York
Հապավում VA
Փոխարինեց Colony of Virginia
ISO 3166-2 կոդ US-VA
Անվանված է Եղիսաբեթ I
Մականուն Old Dominion և Mother of Presidents and the Mother of Statesmen
Միության մուտք հունիսի 25, 1788 (10-րդ)
Կոորդինատներ: 37° հս․ լ. 79° ամ. ե. / 37° հս․. լ. 79° ավ. ե. / 37; 79
virginia.gov

Վիրջինիա[2] (անգլերեն՝ Լսել Virginia), նահանգ ԱՄՆ-ի արևելյան մասում, Ռիչմոնդ մայրաքաղաքով։ Վիրջինիան այսպես կոչված Հարավատլանտյան նահանգ է: Այն 10-րդ նահանգն է ԱՄՆ-ում: Բնակչությունը կազմում է 8383 մարդ (2015 թվականի տվյալներով ԱՄՆ-ում 12-րդ տեղում է):

Վարչական կենտրոնը Ռիչմոնդն է, խոշորագույն քաղաքը Վիրջինիա Բիչն է, մյուս խոշոր քաղաքներն են՝ Ալեգզանդրիան, Լինչբերգը, Նորֆոլկը, Նյուպորտ-Նյուսը, Փորթսմութը, Րոանոկը, Համփթոնը և Չեսափիկը:

Նահանգի ամբողջական անվանումն է՝ Վիրջինիայի համայք (Commonwealth of Virginia):

Պաշտոնական մականունը՝ «Հին Տիրապետություն» (Old Dominion), «Նախագահների մայր» (Mother of Presidents):

Պաշտոնական կարգախոսը՝ «Սա է բռնակալների ճակատագիրը» (լատ.՝ Sic semper tyrannis!):

Վիրջինիան անվանվել է ի պատիվ Վիրջինիա աստերոիդի (50), որը հայտնաբերվել է 1857 թվականին:

Վարչական և քաղաքական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսդիր մարմինը` Գլխավոր ասամբլեան (General Assembly), բաղկացած է Սենատից և պալատի ներկայացուցիչ պատգամավորներից: Սենատը (Senate of Virginia) ունի 40 անդամ, որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով, որն էլ իր հերթին իր անդամներից ընտրում է ժամանակավոր նախագահ (President Pro Tempore): Պատվիրակների պալատը (House of Delegates) ունի 100 անդամ, ովքեր ընտրվում են 2 տարի ժամկետով և պետք է ընտրեն պատվիրակների պալատի խոսնակին (Speaker of the Virginia House of Delegates): Գործադիր իշխանությունն իրականացվում է Վիրջինիայի նահանգապետի (Governor of Virginia), Վիրջինիայի փոխնահանգապետի (Lieutenant Governor of Virginia) և Վիրջինիայի գլխավոր դատախազի կողմից (Attorney General of Virginia), ովքեր ևս ընտրվում են 4 տարի ժամկետով:

Բարձրագույն դատարանը համարվում է Վիրջինիայի գերագույն դատարանը (Supreme Court of Virginia), այն բաղկացած է դատավորներից (Justices), որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով: Գոյություն ունի նաև Վերաքննիչ դատարան (Court of Appeals of Virginia), այն բաղկացած է գլխավոր դատավորից (Chief Judge) և տվյալ կազմը ունի 19 դատավոր (judge):

Վիրջինիան ունի 95 կոմիտատ և 39 քաղաք: Կոմիտատը ունի տեղական կառավարման մարմիններ և վերահսկողների պալատ (Board of Supervisors):

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլմի շրջան Սքոթթ

Վիրջինիա նահանգի մակերեսը կազմում է 110 785 կմ² (ԱՄՆ-ում 35-րդ տեղում է): Նահանգի արևելյան մասը ողողում է Ատլանդյան օվկիանոսի ջրերը, հարավից սահմանակից է Հյուսիսային Կարոլինա և Թենեսի նահանգներին, հյուսիսարևելյան կողմում նահանգը սահմանակից է Մերիլենդ նահանգին և Կոլումբիայի շրջանին, հարավարևմտյան մասով սահմանակից է Արևմտյան Վիրջինիային, արևմտյան մասով սահմանակից է Կենտուկիին: Վերջինիա նահանգի արևելյան մասում է գտնվում Դելմարվա թերակղզին:

Նահանգի արևելյան մասը մեծապես ճահճացված է: Արևմտյան մասը սահմանակից է Ապալաչների ստորոտին, որը իր մեջ ներառում է Քամբերլենդի բարձրավանդակը: Նահանգի առավել նշանակալի գետերն են՝ Պոտոմակը, Ռապահանոկը Շենանդոան, Ռոանոկը և Նյու-Ռիվերը: Նահանգի ավելի քան 60%-ը ծածկված է անտառներով: Կլիման անցումային բարեխառն է, մերձարևադարձային է, խոնավ, տաք ամառներով և մեղմ ձմեռներով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար Վիրջինիա նահանգի տարածքը բնակեցված է հնդկացիական՝ Չերոնկի, Չիկախոմի, Մեխերի, Մոնախանի, Պոմունկի և այլ ցեղերի ժողովուրդներով: Դրանք պատկանում են երեք խոշորագույն էթնիկ խմբերի, որոնցից ամենամեծը եղել է Ալգոնինսկը և մյուս երկուսը՝ Իրոգեսկն և Սիունը: 16-րդ դարի վերջում (1587 թվական), երբ Անգլիան սկսեց բնակեցնել Հյուսիսային Ամերիկան, նահանգը ստացավ Վիրջինիա ( լատ.՝ virgō բառից, սեռական հոլով virginis) անվանումը, ի պատիվ Էլիզաբեթ թագուհու, ով երբեք չէր ամուսնացել: 17-րդ դարի սկզբին այստեղ ստեղծվել է Լոնդոնի Վերգինիա ընկերությունը, որը ֆինանսավորել է Ջեյմսթաունը (նահանգի նախնական կապիտալը) և այլ անգլիական բնակավայրեր: 1740 թվականին «Անկախության պատերազմին» վարչական կենտրոնը տեղափոխվել է Րիչմոնդ: 1788 թվականի հունիսի 25-ին Վիրջինիան դարձավ 10-րդ ամենամեծ նահանգը և 13 պետությունների հետ միասին մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ: Պատերազմից հետո Վիրջինիան երկար ժամանակ եղել է երկրի գլխավոր քաղաքական կենտրոնը, այստեղ տեղի է ունեցել ութ նախագահների հանդիպում, որոնք էլ մշակել են սահմանադրությունը:

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]


Պատերազմն սկսվել է 1840 թվականին, քաղաքացիական պատերազմի արդյունքում արդյունաբերությունը դադարեցվել է, սակայն 20-րդ դարում նոր թափ է առել: 1861 թվականի ապրիլին Վիրջինիա նահանգը պաշտոնապես միացել է Համադաշնությանը: 1863 թվականին այն առանձնացվել էր արևմտյան մասում (այժմ արևմտյան Վիրջինիա): Պատերազմի ժամանակ Վիրջինիան դարձել է գլխավոր մարտերի հիմնական վայրը, այստեղ տեղի են ունեցել Բուլ-Րանեի, Պետերսբերգի, Ֆրեդերիկսբերգի ճակատամարտերը: Այստեղ 1865 թվականի ապրիլի 9-ին Ապոմատոսկ (անգլ.՝ Appomattox, Virginia) գյուղում գեներալ Ռոբերտ է. Լին ստորագրել է հանձնվելու փաստաթուղթը: 1870 թվականին հետպատերազմյան տարիների ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարությունը պաշտոնապես որոշում է կայացրել վերակառուցել Վիրջինիան:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել կարևոր օգտակար հանածոների տեսակներից են ածուխը, քարը, ավազը, արտահանությունը իրականացնում է հիմնականում Ապալաչյան տարածաշրջանում, կան նաև նավթի ու գազի փոքր հանքավայրեր: Վիրջինիայում պետական սեկտորը հանդիսանում է եկամուտի առաջատար ոլորտ: Պետության բազմաթիվ բնակիչներ աշխատում են Վաշինգտոնի դաշնային հաստատություններում և զինված ուժերում: Տարածքում տեղակայված են մեծ ռազմական ու ռազմածովային բազաներ: Պետական տնտեսության մեջ հիմնական դեր է խաղում ծխախոտի, քիմիական, ռետինի, սննդի և տեխնիկական ոլորտները: Զարգացած են փայտամշակաման, կահույքի արտադրության, տուրիզմի և սպասարկման ոլորտները: 20-րդ դարի քառորդ կեսին ակտիվորեն զարգանում էր տեխնոլոգիաների բարձր արտադրությունը, այդ թվում` ծրագրերի ապահովման արտադրությունը (Վիրջինիայում է գտնվում է ԱՄՆ-ի խոշորագույն համացանցային ընկերությունը` America Online անվանմամբ): Շրջանի հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերն են` ծխախոտը, եգիպտացորենը, սոյան, խնձորը: Ապրանքաշրջանառության ավելի քան կեսը բաժին է ընկնում անասնապահությանը, հատկապես գերակշռում է խոշոր եղջերավոր անասունների և ոչխարհների անասնապահությունը: Զարգացած է թռչնաբուծությունը, (Ռոկինգեմ կոմսությունը ԱՄՆ-ի հնդկահավի արտադրության միակ մեծ կենտրոնն է), ձկնորսությունը և ծովամթերքի արտադրությունը (ծովատառեխ, ծովախեցգետին, ոստրե):


Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Virginia Railway Express train.jpg

Նահանգի տրանսպորտային ենթակառուցվածքում հզոր դեր են խաղում մայրուղիների և երկաթագծերի ցանցերը: Երկրի միակ և մեծ նավահանգիստը Հոմտոն-Ռոուդսն է: Նահանգում են գտնվում Վաշինգտոն քաղաքին սպասարկող մի շարք օդանավակայաններ (Դալլեսի անվան Վաշինգտոնի օդանավակայան և Ռոնալդ Ռեյգանի ազգային օդանավակայան):

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգում կան ավելի քան հիսուն համալասարաններ և քոլեջներ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Population Estimates Program
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 78.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]