Ալաբամա (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալաբամա (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Ալաբամա
Flag of Alabama


Flag of Alabama.svg


Seal of Alabama.svg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կարգավիճակ ԱՄՆ-ի նահանգ
Մտնում է ԱՄՆ
Ներառում է Օտոգա շրջան, Բոլդուին շրջան, Բարբուր շրջան, Բիբ շրջան, Բլաունտ շրջան, Բալոկ շրջան, Բատլեր շրջան, Քալհուն շրջան, Չամբերս շրջան, Չերոկի շրջան, Չիլտոն շրջան, Չոկտաու շրջան, Քլարկ շրջան, Քլեյ շրջան, Քլեյբերն շրջան, Քոֆի շրջան, Քոլբերտ շրջան, Քոնեկա շրջան, Քուզա շրջան, Քովինգտոն շրջան, Քրենշոու շրջան, Քալմեն շրջան, Դեյլ շրջան, Դալլաս շրջան, Դե-Կալբ շրջան, Էլմոր շրջան, Էսկամբիա շրջան, Էտովա շրջան, Ֆայետ շրջան, Ֆրանկլին շրջան, Ժնև շրջան, Գրին շրջան, Հեյլ շրջան, Հենրի շրջան, Հյուստոն շրջան, Ջեքսոն շրջան, Ջեֆերսոն շրջան, Լամար շրջան, Լոդերդեյլ շրջան, Լոուրենս շրջան, Լի շրջան, Լայմստոուն շրջան, Լաունդես շրջան, Մեյկոն շրջան, Մեդիսոն շրջան, Մարենգո շրջան, Մերիոն շրջան, Marshall County, Մոբայլ շրջան, Մոնրո շրջան, Մոնտգոմերի շրջան, Մորգան շրջան, Մարշալ շրջան, Փերի շրջան, Փիկենս շրջան, Փայկ շրջան, Ռենդոլֆ շրջան, Ռասել շրջան, Սենտ Քլեր շրջան, Սամտեր շրջան, Թալադեգա շրջան, Թալապուսա շրջան, Թուսկալուսա շրջան, Ուոքեր շրջան, Վաշինգտոն շրջան, Ուիկոքս շրջան և Ուինստոն շրջան
Վարչկենտրոն Մոնթգոմերի[1][2]
Խոշորագույն քաղաք Բիրմինգեմ
212 237 (2010)
Օրենսդրական մարմին Alabama Legislature
նահանգապետ Ռոբերտ Բենթլի
Միության մուտք դեկտեմբերի 14, 1819 (22-րդ)
Պաշտոնական լեզուներ անգլերեն
Բնակչություն
4 779 736[3] (23 տեղ)
Տարածք 135 765 կմ² (30 տեղ)
Alabama in United States.svg
Հիմնադրված է դեկտեմբերի 14, 1819 թ.
Սահմանում է Ֆլորիդա[2], Ջորջիա[2], Թենեսի[2] և Միսսիսիպի[2]
Ժամային գոտի UTC-6, Eastern Time Zone, Central Time Zone և America/Chicago
ISO 3166-2 կոդ US-AL
Անվանված է Alabama people
Մականուն The Yellowhammer State և Heart of Dixie
Միության մուտք դեկտեմբերի 14, 1819 (22-րդ)
Կոորդինատներ: 32°42′ հս․ լ. 86°42′ ամ. ե. / 32.700° հս․. լ. 86.700° ավ. ե. / 32.700; 86.700
http://www.alabama.gov

Ալաբամա (անգլերեն՝ Լսել Alabama), նահանգ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավ-արևելյան մասում` Մեքսիկական ծոցի ափին։ Ալաբամայի սահմանակից նահանգներն են հյուսիսում Թենեսին, արևելքում Ջորջիան, հարավում Ֆլորիդան և Մեքսիկական ծոցը, արևմուտքում Միսսիսիպին։

Ալաբաման մակերեսով 30-րդն է ԱՄՆ-ի նահանգների մեջ, 2-րդը` ներքին ջրային ուղիների քանակով և 23-րդը բնակչության թվաքանակով` 4.849.377 մարդ (2014): Նահանգի մակերեսը 135.765 մ² է:

Նահանգի վարչական կենտրոնը Մոնթգոմերի քաղաքն է։ Խոշոր քաղաքներն են Բիրմինգհեմը, Մոբիլը, Հանթսվիլը: Նահանգի կարգավիճակ է ստացել 1819 թվականին (22-րդ նահանգ): Պաշտոնական անվանումն է «Հարավի սիրտ»:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի պատմական տարածքը բնակեցված է եղել չոկտոներով, կրիկներով և մուսկոգյան այլ ցեղերով, որոնք ԱՄՆ-ի անկախության տարիներին կազմել են Օկլահոմայի հինգ քաղաքակիրթ ցեղերը: Նահանգի անվանումը ծագում է «ալաբամա» ցեղի անունից, որ ներկայումս ապրում է հիմնականում Տեխասում: Իսպանացի ծովագնաց Էրնանդո դե Սոտոն հետազոտել է այս տարածքները 1540 թվականին, իսկ ֆրանսիացիները Բիենվիլի գլխավորությամբ 1702 թվականին եվրոպացիների առաջին բնակավայրն են հիմնել ներկայիս Մոբիլ քաղաքում: 1763 թվականին Ֆրանսիան այս տարածքները զիջում է Մեծ Բրիտանիային, իսկ վերջինս իր հերթին այն ստիպված հանձնում է ԱՄՆ-ին, բայց Իսպանիան Մոբիլի նկատմամբ իր վերահսկողությունը պահպանում է ընդհուպ 1813 թվականը: Կրիների պարտությունը Հորսշու Բենդի ճակատամարտում հանգեցնում է սպիտակամորթների հոսքին: Մոնտգոմերին դառնում է Ամերիկայի Համադաշնային Նահանգների առաջին մայրաքաղաքը: Քաղաքը խիստ տուժում է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի տարիներին:

19-րդ դարի վերջերն սկսում է զարգանալ արդյունաբերությունը, սակայն 1915 թվականին բամբակային երկարաքթերի հարձակումը կաթվածահար է անում գյուղատնտեսությունն ու բամբակի արտադրությունը; 1930-ական թվականներին զարգացում են ապրում էներգետիկան և սև մետալուրգիան: 1950-1960-ական թվականներին, չնայած առկա բազմաթիվ խնդիրներին, նահանգը անցնում է ամբողջական ինդուստրացմանը:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալաբամայի մակերեսը 135.765 մ² է: Սահմանակցում է Ջորջիա (արևելքում), Միսիսիպի (արևմուտքում), Թենեսի (հյուսիսում) և Ֆլորիդա (հարավում) նահանգներին: Հարավից ողողվում է Մեքսիկական ծոցի ջրերով: Նահանգի գրեթե մեկ երրորդը հարթավայր է, որ հարում է Մեքսիկական ծոցին և Միսիսիպի գետին: Ալաբամայի հյուսիս-արևելքը զբաղեցնում է Ապալաչների լեռնաճյուղը, որտեղ գտնվում է նահանգի ամենաբարձր կետը` Չիխա լեռը (ծովի բարձրությունից` 735 մ բարձրություն): Նահանգի տարածքի մոտ 67 %-ը պատված է անտառներով: Նահանգի տարածքով է հոսում ԱՄՆ-ի ամենագեղեցիկ գետերից մեկը` Կահաբան:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրուղի Ջեքսոն շրջանի հյուսիսում

Ալաբամայի կլիման մերձարևադարձային օվկիանոսյան է: Տարեկան միջին ջերմաստիճանը մոտ 18°С է: Ձմեռները մեղմ են, հունվարի միջին ջերմաստիճանը հարավային մասում` Մեքսիկական ծոցի ափին, տատանվում է 5-12°С սահմաններում: Ամառները շատ շոգ են, առանձին շրջաններում ամառային միջին ջերմաստիճանը անցնում է 32°С-ը: Չնայած ձյուն հազվադեպ է տեղում, սակայն Մոնտգոմերիի հյուսիսում սեզոնին մի քանի անգամ կարող է ձյուն տեղալ: Մի քանի տարին մեկ գրանցվում են ձյան առատ տեղումներ:

Տեղումները լիառատ են նահանգի ողջ տարածքում: Տեղումների տարեկան միջին ցուցանիշը 1400 մմ է: Ալաբաման գտնվում է Մեքսիկական ծոցից եկող արևադարձային ցիկլոնների և փոթորիկների ազդեցության գոտում: Կանզասի նման Ալաբամայում ևս գրանցվում են F5 ուժգնության ամենամեծ թվով պտտահողմեր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]