Միչիգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Միչիգան
անգլ.՝ Michigan
flag of Michigan Զինանշան
Flag of Michigan.svg
Seal of Michigan.svg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մաան է Midwestern United States և contiguous United States
Կարգավիճակ ԱՄՆ-ի նահանգ
Մտնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վարչկենտրոն Լանսինգ
Ամենաբարձր կետ Mount Arvon
ԲԾՄ 275 մետր
Օրենսդրական մարմին Michigan Legislature
Դատական մարմին Michigan Supreme Court
Միության մուտք հունվարի 26, 1837 (26-րդ)
Պաշտոնական լեզուներ չկա
Բնակչություն
9 922 576 մարդ (2015)[1] (8 տեղ)
Տարածք 250 493 կմ² կմ² (11 տեղ)
Michigan in United States.svg
Հիմնադրված է հունվարի 26, 1837 թ.
Սահմանակցում է Վիսկոնսին, Օհայո, Ինդիանա, Օնտարիո, Մինեսոտա և Իլինոյս
Ժամային գոտի հյուսիսամերիկյան ժամային գոտի, Central Time Zone, America/New_York և UTC−05:00
Հապավում MI
ISO 3166-2 կոդ US-MI
Միության մուտք հունվարի 26, 1837 (26-րդ)
Կոորդինատներ: 44°20′24.000000100012″ հս․ լ. 85°34′48.000000099994″ ամ. ե. / 44.34000000002777853° հս․. լ. 85.58000000002778052° ավ. ե. / 44.34000000002777853; 85.58000000002778052
michigan.gov

Միչիգան (անգլերեն՝ Լսել Michigan), նահանգ ԱՄՆ-ի արևելյան մասում։ Այն բնակչության քանակով ութերորդն է՝ մոտավորապես 10 միլիոն։ Անվանումը ծագում է ֆրանսիական միշիգամա բառից, որը նշանակում է մեծ լիճ[2]: Նահանգը գտնվում է Մակինո ջրվեժով բաժանվող Ցածր և Բարձր թերակղզիների վրա, ութ կիլոմետր լայնությամբ ջրանցքով, առանձնացված Գուռոն և Միչիգան լճերով: Հաճախ են ասում, որ Ցածր թերակղզին ունի ձեռնոցի տեսք: Երկու թերակղզիներն առանձնացվում են Մակինո կամրջով: Նահանգը ունի ամենաերկար մերձջրյա ափը համեմատած աշխարհի վարչական տարածքային միավորների հետ, շրջապատված հինգ Մեծ և Սենտ-Քլերի[3] լճերով: Նահանգում կան 64980 լճեր և լճակներ[4]: Տարածքում բնակվել են հնդկական ցեղեր: 18-րդ դարում ֆրանսիական գաղութարարաները եկել են այդ տարածք և այն դարձել է Նոր Ֆրանսիայի մաս: 1762 թվականին ֆրանկ-հնդկական պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո նահանգն անցավ Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ, և վերջ ի վերջո Մեծ Բրիտանիան զիջեց տարածքն ԱՄՆ-ին` անկախության համար պատերազմում պարտության պատճառով։ Պարտությունից հետո նահանգը դարձավ Հյուսիս-արևմտյան տարածքի մաս: 1800 թվականից նահանգի արևմտյան մասը մտավ Ինդիանայի տարածք։ Միչիգանը, որը ձևավորվել է 1805 թվականին, 1837 թվականի հունվարի 26-ին այն անցավ ԱՄՆ-ին, որպես 26-րդ նահանգ։ Շուտով Միչիգանը դարձավ առաջատար արդյունաբերական նահանգներից մեկը։

Միչիգանում կարևոր բնագավառ է մեքենաների արդյունաբերությունը: Նահանգը երեք խոշոր ավտոմեքենաների ընկերությունների հայրենիքն է` «Ջեներալ մոթըրս», «Ֆորդ», «Կռեյսլեր», դրանց հսկողությունն այժմ էլ գտնվում է Դետրոյթի մետրոպոլիտի տարածքում` Դետրոյթ, Դիրբորն և Օբերն-Խիրս քաղաքներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի հազարամյակների ընթացքում Միչիգանի տարածքում ապրել են հնդկացիական ցեղեր: Մինչև եվրոպացիների հայտնվելը նրանք են եղել այդտեղի բնակիչները: Առաջին եվրոպացին, ով եղել է Վերին թերակղզում, Էտեն Բրյուլերն էր (1662): 1668 թվականին միսիոներ Ժակ Մարկետն այստեղ հիմնել է առաջին բնակավայրը` Սու-Սենտ-Մերի: 1672 թվականին Ռոբեր դա լա Սալլը իրականացրել է առաջին եվրոպական առագաստանավի կառուցումը Վերին լճում: 1701 թվականին ֆրանսիացի սպա և հետազոտող Անտուան Կադիլակը հիմնեց Դետրոյթ ֆորտը Պոնշտրարտեն ֆորտի մոտ: XVIII դարի ընթացքում շրջանը ֆրանսիացիներից անցավ անգլիացիներին ֆրանս-հնդկական պատերազմի արդյունքում: Ամերիկյան պատերազմից հետո անկախանալու համար Միչիգանը անցավ Հյուսիս-արևմտյան տարածք: 1794 թվականին ճակատամարտում ամերիկյան զորքը ջախջախեց հնդկացիներին և ըստ Ջեյի պայմանագրի վերահսկողություն ստացավ մի շարք հողատարածքների վրա: 1805 թվականին ստեղծվեց Միչիգանի շրջանը: Անգլո-ամերիկյան պատերազմի ընթացքում (1812-1815 թվականներին) այն ժամանակավորապես հայտվնեց անգլիացիների ձեռքում: 1830-ական թվականներին այստեղ սկսվեց վերաբնակիչների զանգվածային հոսք, որը կապված էր Էրի ջրանցքի, ճանապարհային ենթակառուցվածքի ստեղծմամբ, ինչպես նաև գյուղատնտեսության և արտադրության զարգացմամբ: 1835 թվականին ստեղծվեց նահանգի սահմանադրությունը, սակայն Օհայոյի հետ տարածքային վեճի պատճառով մտավ Միության մեջ միայն 1837 թվականի հունվարի 26-ին: Նահանգի առաջին նահանգապետ դարձավ Ստիվենս Մեյսոնը 1835 թվականին: Քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսցիների կողմից մասնակցեց Միչիգանի արական բնակչության 23%-ը (ավելի քան 90 հազար մարդ), նրանցից մոտավորապես 14 հազարը զոհվեց: 1903 թվականին Հենրի Ֆորդի գործարանում հիմնվեց մեքենաների կոնվերային արտադրություն: 1926 թվականին Ջեներալ Մոթըրս ընկերությունը ճյուղային ռեկորդ սահմանեց, տարեկան ընդհանուր վաճառքը հասցնելով 1 միլիարդի:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միչիգան նահանգի 41,3%-ը կազմում է ջրային տարածքը, իսկ ինքը նահանագը կապված է Մակինո կամրջով միացված Վերին և Ստորին թերակղզիներից, ինչպես նաև մի շարք այլ կղզիներից: Հյուսիսից և արևելքից Միչիգանը սահմանակից է կանադական Օնտարիո շրջանին Գուռոն և Վերին լճերի ջրերով: Օնտարիոյի հետ սահմանակից չոր հատվածն անցնում է Սենտ Քլեր գետի ափով, որը թափվում է Սենտ Քլեր լիճը և Սենտ Քլերից սկիզբ առնող ու Էրի լիճը թափվող Դետրոյտ գետի ափով: Հարավից սահմանակից է Օհայո և Ինդիանա նահանգներին: Արևմուտքից Ստորին թերակղզին սահմանակից է Միչիգան լճի ջրերին, Իլինոիս և Վիսկոնսին նահանգներին, իսկ Վերին թերակղզին սահմանակից է Վիսկենսին նահանգի ցամաքին և Վերին լճի ջրերեին:

Ընդհանուր նահանագի ափամերձյան երկարությունը կազմում է 5,2 հազար կիլոմետր: Միչիգանի տարածքում գտնվում են 11 հազար ներքին լճեր, որոնք ազդում են այստեղի կլիմայի վրա:

Ռասայական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • սպիտակամորթներ-78.9%
  • գերմանական ծագման-22.3%
  • իռլանդական ծագման-11.9%
  • անգլիական ծագման-10.1%
  • լեհական ծագման-9%
  • ֆրանսիական և ֆրանս-կանադական ծագման-6.7%
  • հոլանդական ծագման-5.1%
  • իտալական ծագման-4.7%
  • աֆրոամերիկացիներ-14.2%
  • հնդկացիներ-0.6%
  • ասիացիներ-2.4%
  • այլ ռասաներ-1.5%
  • խառը ռասաներ-2.3%

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի Միչիգանում տեղի է ունենում Woodward Dream Cruise ավտոշքերթը, որտեղ մասնակցում են ավելի քան 40 հազար ոչ սովորական և չհանդիպող ավտոմեքենաներ: Այն աշխարհի ամենամեծ միօրյա ավտոշքերթն է:

2007 Dream Cruise photo.jpg Berkley Custom Cop Car.jpg ThomsonSpirit.jpg

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Population Estimates Program
  2. Michigan in Brief: Information About the State of Michigan . Library of Michigan. State of Michigan (July 2011)
  3. Coastal Management ProgramState of Michigan
  4. James E. Breck. Compilation of Databases on Michigan Lakes: Fisheries Technical Report 2004-2. — Fisheries Division, Michigan Department of Natural Resources, 2004. — P. 5. — 46 p.


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]