Նեբրասկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Նեբրասկա
անգլ.՝ Nebraska
flag of Nebraska Զինանշան
Flag of Nebraska.svg
Seal of Nebraska.svg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կարգավիճակ ԱՄՆ-ի նահանգ
Մտնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վարչկենտրոն Լինքոլն
Ամենաբարձր կետ Panorama Point
ԲԾՄ 790 մետր
Օրենսդրական մարմին Nebraska Legislature
Միության մուտք մարտի 1, 1867 (37-րդ)
Պաշտոնական լեզուներ անգլերեն
Բնակչություն
1 896 190 մարդ (2015)[1] (38 տեղ)
Տարածք 200 520 կմ² կմ² (16 տեղ)
Nebraska in United States.svg
Հիմնադրված է մարտի 1, 1867 թ.
Սահմանակցում է Հարավային Դակոթա, Միսսուրի, Կոլորադո, Այովա, Կանզաս և Վայոմինգ
Ժամային գոտի UTC-7 և America/Chicago
Հապավում NE[2]
ISO 3166-2 կոդ US-NE
Մականուն Cornhusker State
Միության մուտք մարտի 1, 1867 (37-րդ)
Կոորդինատներ: 41°30′ հս․ լ. 100°0′ ամ. ե. / 41.500° հս․. լ. 100.000° ավ. ե. / 41.500; 100.000
nebraska.gov

Նեբրասկա (անգլերեն՝ Լսել Nebraska), նահանգ ԱՄՆ-ի կենտրոնական մասում։ Բնակչությունը կազմում է 1 842 641 մարդ (2011): Նահանգի վարչական կենտրոնը Լինքոլն քաղաքն է, ամենախոշոր քաղաքը Օմահան: Նեբրասկան նահանգի կարգավիճակ ստացել է 1867 թվականին՝ որ դառնալով Միացյալ Նահանգների 37-րդ նահանգը:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նեբրասկա» բառը եկել է հնդկացիական սիուի ցեղ լեզվից` Ñí Brásge կամ Ní Btháska, որը նշանակում է` «Հարթ ջուր», և այն անվանվում է Փլաթ գետի անունով, որը հոսում է նահանգով:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված Փլաթ գետից

Նեբրասկան հյուսիսից սահմանակից է Հարավային Դակոտային , արևելքից՝ Այովային, հարավ-արևելքից՝ Միսսուրիին, Կանզասին՝ հարավից, Կոլորադոյին՝ հարավ-արևմուտքից, Վայոմինգին՝ արևմուտքից: Ընդհանուր առմամբ նահանգը ունի 93 շրջան: Նեբրասկան բաժանվում է երկու ժամային գոտիների: Նահանգի տարածքով արևելքից դեպի արևմուտք հոսում են երեք խոշորագույն գետեր: Նայոբրերան հոսում է նահանգի հյուսիսային մասում, Փլանթը և Ռեպաբլիկամ-Ռիվերը՝ հարավային մասով:

Ըստ աշխարհագրական դիրքի Նեբրասկան բաժանվում է երկու շրջանի`տափաստանների և հսկա հարթավայրերի:

Արևմտյան Նեբրասկայի մեծ մասը զբաղեցնում են հսկա հարթավայրերը, որն էլ իր հերթին բաժանվում է ենթատարածաշրջանների: Նահանգի ամենաբարձր կետը`Պանորամա-Փոինթ լեռն է։ Բացարձակ բարձրությունը կազմում է 1 653 մետր։ Այն գտնվում է Նեբրասկայի արևմուտքում:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեբրասկան բաժանվում է երկու կլիմայական գոտիների: Նահանգի Արևելյան հատվածում կլիման մայրցամաքային է, իսկ արևմտյան մասում՝ չորային: Ընդհանուր առմամբ Նեբրասկան բնութագրվում է ջերմաստիճանի սեզոնային տատանումներով և տեղումներով: Այսինքն տաք ամառվա և ցուրտ ձմեռվա ջերմաստիճանները նահանգում գրեթե հավասար են: Տարեկան միջին տեղումների քանակը արևելքից դեպի արևմուտք նվազում է, 800 մմ` հարավարևելյան մասում, իսկ արևմտյան մասում՝ 350 մմ: Խոնավությունը զգալիորեն կրճատվել է: Ձնակույտերը Նեբրասկա նահանգում շատ հաճախ են լինում, իսկ ձյան ծածկույթը հասնում է 65-ից 90 սմ-ի: Նեբրասկայում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 48 ° C (1936 թվականին), իսկ ամենացածր ջերմաստիճանը` -44 °C (12 փետրվարի 1899 թվականին):

Նեբրասկայում գտնվում է, այսպես կոչված, Ալլեե տոռնադոն: Ամռանը շատ հաճախ են լինում ամպրոպները, փոթորիկները և տոռնադոները:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեբրասկայի բնակչության խտությունը

2010 թվականի տվյալներով Նեբրասկայում բնակչությունը կազմել է 1 826 341 մարդ: Համեմատած 2000 թվականի մարդահամարի տվյալների հետ, բնակչությունը աճել է 85 000 մարդով (5%)։ Հիմնականում դա պայմանավորված է բնական աճով: Բնակչության կենտրոնը հիմնականում բաշխված է Պոլկի շրջանում:

Նեբրասկայի ռասայական կազմում գերակշռում են սպիտակամորթները՝ 93,53 %: Աֆրոամերիկացիները կազմում են 4.48% հնդիկացիները՝ 1.32%, ասիացիները՝ 1.58%, հավայացիները՝ 0.11%: Սպիտակամորթները բաժանվել են հետևյալ կերպ` գերմանական ամերիկացիներ՝ 38.6%, իռլանդացիներ՝ 12.4%, անգլիացիներ՝ 9.6%, շվեդներ՝ 4.9%, չեխեր՝ 4.9%: Տոկոսային հարաբերությամբ Նեբրասկան ԱՄՆ-ում առաջին տեղում է՝ չեխական ծագմամբ ամերիկացիների թվով։

Թերսթոնի շրջանում հնդկացիները մեծամասնությու են կազմում:

Ուրբանիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեբրասկա նահանգի միայն 11 %-ը ունի ավելի քան 3000 բնակիչ: Կան հարյուրավոր բնակավայրեր, որտեղ բնակչությունը պակաս է 1000 բնակչից: Նեբրասկայում կա գյուղական բնակչության թվի էական նվազում, որը հանգեցնում է գյուղական շատ դպրոցների միավորմանը:

Նեբրասկայում բնակչության նվազումը ընկած է 1990 թ-ից 2000 թվականների միջև:

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կրոնի բնակչությունը բաժանվում է հետևյալ կերպ` քրիստոնյաներ՝ 90 %, իրենց չեն համարում որևէ կրոնի հետևորդ` 9%, այլ կրոններ 1%: Քրիստոնեական բաշխումը՝ կաթոլիկներ (28 %), լյութերականներ (16 %), մեթոդիստներ (11 %), բապտիստներ (9 %), երիցականներ (4 %), այլ ուղղություններ (21 %), քրիստոնեական այլ համոզմունքներ (1 %):

Օրենք և կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեբրասկա նահանգի մայրաքաղաք Լինքոլն քաղաքում

Նեբրասկայի կառավարությունը գործում է Նեբրասկա նահանգի Սահմանադրության համաձայն, որն ընդունվել է 1875 թվականին: Իշխանությունը բաժանված է երեք ճյուղերի` գործադիր, օրենսդիր և դատական:

Գործող իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործադիր իշխանության ղեկավարը մարզպետն է ([Ricketts, John Peter | Pete Ricketts]]): Գործադիր իշխանության այլընտրանքային պաշտոնները ներառում են ` փոխնախագահը (ընտրվում է մարզպետի հետ միասին), գլխավոր դատախազը, պետական ​​քարտուղարը, պետական ​​գանձապետը եւ պետական ​​վերահսկիչը: Բոլոր այդ անձինք ընտրվում են չորս տարի ժամկետով:

Օրենսդիր իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեբրասկան միակ ամերիկյան նահանգն է, որն ունի մեկ միասնական խորհրդարան: Չնայած այն կոչվում է «Օրենսդրական» (անգլ.՝ Օրենսդրություն), սակայն նրա անդամները իրենց «սենատորներ» են անվանում: Նեբրասկայի օրենսդիրը ԱՄՆ-ի միակ «անկուսակցական» խորհրդարանն է: Քվեաթերթիկները չեն նշում թեկնածուի կուսակցական պատկանելությունը:

Բանախոսը և հանձնաժողովի ղեկավարը ընտրվում են ձայների մեծամասնությամբ, և այդ անդամները կարող են լինել ցանկացած կուսակցության ներկայացուցիչներ: Նեբրասկա նահանգի օրենսդիր մարմինը կարող է հաղթել մարզպետին. վետո` քվեների երեք-հինգերորդի մեծամասնությամբ:

Դատական ​​իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեբրասկայում դատարանների ամենացածր մակարդակը թաղամասային դատարանն է: Դրանցից բարձր են տասներկու մարզային դատարանները, որոնք միավորում են մի քանի թաղամասեր: Նրանցից բարձր կանգնած է Նեբրասկա նահանգի Գերագույն դատարանը: Բոլոր մակարդակների դատարաններն ընտրվում են ընտրությունների միջոցով: Մինչև 2015 թ. մայիսի 27 -ը Նեբրասկայի նահանգում, որպես ամենախիստ պատժամիջոց, թույլատրվում էր մահապատիժը: Սակայն XXI դարի առաջին տասնամյակում Նեբրասկայի նահանգում նման պատիժ չի կիրառվել:

Դաշնային իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ Սենատում Նեբրասկան ներկայացնում են Մայք Յոհանեսը (հանրապետականներից) և Բեն Նելսոնը (դեմոկրատներից):

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Նեբրասկան ունի երեք ներկայացուցիչներ: 2011 թ. նրանք էին՝ Ջերֆ Ֆորտենբերրին, Լի Թերրին և Էդրիան Սմիթը (հանրապետականներ): Պետական ​​օրենքները նախատեսում են ձայների միասնական համախմբում՝ ընտրական կոլեգիա, ձայներից հինգը, որ հատկացված է նահանգին, միայն 2 թեկնածու է ստանում, նրանք, ովքեր պետության մեջ հավաքել են ձայների ամբողջ մեծամասնությունը, իսկ մնացած երեք հաղթողները` պետության երեք ընտրատարածքներից յուրաքանչյուրում: Առաջին անգամ ընտրական ձայների բաժանում կատարվեց ԱՄՆ նախագահական ընտրություններում (2008), երբ պետության բնակչության մեծամասնությունը քվեարկել էր Ջոն Մաքքեյնի օգտին, սակայն երեք ընտրաշրջաններից մեկում հաղթել էր Բարաք Օբաման: Այսպիսով, Նեբրասկայի յուրաքանչյուր 5 ընտրողներից մեկի ձայնը Օբամայինն էր: Նման համակարգ ընդունվել է նաև ԱՄՆ Մեն նահանգում, որը, սակայն, պատմության մեջ երբեք ընտրաձայնը չի կիսում:

Հանցագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 -թ Նեբրասկայում գրանցվել է 56754 հանցագործություն, այդ թվում` 68 սպանություն:

Խոշոր քաղաքներ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինկոլնի կենտրոն
  • Օմահա — 408 958
  • Լինքոլն — 258 379
  • Բելվույու — 50 137
  • Գրանդ-Այլնդ— 48 520
  • Կարնի — 30 787
  • Ֆրիմոնթ — 26 397
  • Հեյսթնինհգ — 24 907
  • Նորթ-Փլաթ — 24 733

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]