Նյու Ջերսի
Նյու Ջերսի անգլ.՝ New Jersey | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ![]() | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Թրենթոն | |||||
Ամենաբարձր կետ | High Point? | |||||
ԲԾՄ | 75 մետր | |||||
Օրենսդրական մարմին | New Jersey Legislature? | |||||
Դատական մարմին | Supreme Court of New Jersey? | |||||
Միության մուտք | դեկտեմբերի 18, 1787 (3-րդ) | |||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||||
Բնակչություն | ▼8 944 469 մարդ (2016) (11 տեղ) | |||||
Տարածք | 22 591,4 կմ² (47 տեղ) | |||||
![]() | ||||||
Հիմնադրված է | դեկտեմբերի 18, 1787 թ. | |||||
Սահմանակցում է | Նյու Յորք, Փենսիլվանիա և Դելավեր | |||||
Ժամային գոտի | հյուսիսամերիկյան ժամային գոտի, UTC-5 և Ամերիկա/Նյու Յորք | |||||
Հապավում | NJ և N.J. | |||||
Փոխարինեց | Province of New Jersey? | |||||
ISO 3166-2 կոդ | US-NJ | |||||
Անվանված է | Province of New Jersey? | |||||
Մականուն | The Garden State[1] և Jersey | |||||
Միության մուտք | դեկտեմբերի 18, 1787 (3-րդ) | |||||
nj.gov(անգլ.) |
Նյու Ջերսի (անգլ.՝ New Jersey), նահանգ ԱՄՆ հյուսիս արևելյան և միջին Ատլանտյան տարածաշրջանում, պաշտոնական մականունը` Այգիների նահանգ։ Այն հյուսիսից և արևելքից սահմանակցում է Նյու Յորքին, հարավում և հարավ արևելքում Ատլանտյան օվկիանոսին, արևմուտքում Փենսիլվանիային և հարավ արևմուտքում` Դելավերին: Նյու Ջերսին տարածքով չորրորդ ամենափոքրն է ԱՄՆ-ի նահանգների մեջ, բայց բնակչությամբ` 11-րդն է, իսկ բնակչության խտությամբ` առաջինը։ Նյու Ջերսին 2014 թվականի դրությամբ բնակչության մեկ շնչին ընկնող հարստությամբ երրորդն է ԱՄՆ նահանգների մեջ[2]:
Նյու Ջերսիում տեղաբնիկները բնակվել են ավելի քան 2.800 տարի: 17-րդ դարի սկզբին հոլանդացիները և շվեդները այստեղ հիմնեցին առաջին եվրոպական բնակավայրերը[3]: Հետագայում տարածքին տիրեցին անգլիացիները[4]` անվանելով Նյու Ջերսի պրովինցիաի Նորմանդյան կղզիների Ջերսի քաղաքի անունով[5]: 18-րդ դարում Նյու Ջերսին դարձավ մի քանի ճակատամարտերի թատերաբեմ Ամերիկայի անկախության պատերազմի ժամանակ:
XIX դարում Նյու Ջերսիում կառուցվեցին մեծ քանակությամբ գործարաններ, որոնք օգնեցին Նյու Ջերսիին իրականացնել Արդյունաբերական հեղափոխություն:
Պաշտոնական մականունը Այգիների նահանգ
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին ժամանակներում Նյու Ջերսի նահանգում բնակվել են Լենապե ցեղի հնդիկները: Հոլանդացի վերաբնիկները հաստատվեցին նահանգում 1630 թվականին: Այժմյան Նյու Ջերսիի տարածքի մեծ մասը այժմյան Նյու-Յորք նահանգի մի մասի հետ մտնում էին Նոր Նիդեռլանդներ նահանգի մեջ` Նոր Ամստերդամ մայրաքաղաքով: 1664 թվականին տարածաշրջանը անցավ Անգլիայի իշխանության տակ, երբ մի նավատորմի հրամանատարությամբ գնդապետ Ռիչարդ Նիկոլլզան, մտնելով Նոր Ամստերդամ նահանգի նավահանգիստ, գրավեց հոլանդական գաղութը: Նույն 1664 թվականին Ջեյմս հերցոգ Յորկսին համաձայնել է, որ տարածքի մի մասը տեղափոխվի հյուսիսամերիկյան տարածք, որը ընկնում է Հադսոնի և Դելավեր գետերի միջև: Տարածքի ղեկավար նշանակվել էին Ջոն Բերքլին և պարոն Ջորջ Քարթերթուն, և վերջինս ի պատիվ իր հայրենիքի այն կոչեց Նյու Ջերսի: Ջերսիեցի Ջորջ Քարթերը խիզախ նավաստի էր, ով շարունակում էր հավատարիմ մնալ Սթյուարտների հարստությանը` դրա համար շատ ծանր տարիներին: Եվ Կառլ Երկրորդը, ի նշան երախտագիտության Ջերսի կղում իրեն օգնելու համար, որոշում է պարգևատրել Ջորջ Քարթերին:
1758 թվականին Նյու Ջերսիում ստեղծվեց առաջին հնդկացիական ռեզերվացիան, իսկ հնդկացիները ճանաչվեցին որպես «ներքին կախյալ ազգեր», որոնք չունեն գերիշխանություն իրենց տարածքներում:
1776 թվականին Նյու Ջերսին մտնում էր այն 13 բրիտանական գաղութների մեջ, որոնք ապստամբեցին Մայր կայսրության դեմ: «Անկախության պատերազմի» ընթացքում պետականությունը անցնում է մեկ կողմից մյուսին, որից հետո այն ստացավ «Հեղափոխություն խաչմերուկում» մականունը: (անգլ.՝ Crossroads of Revolution): Այս անունը դրվում էր հուշադրամների հակառակ երեսի վրա, որի արժեքը 25 ցենտ է, այն թողարկվել է 1999 թվականին` ի պատիվ նահանգի:
1787 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Ջերսին դարձավ երրորդ նահանգը, որ մտավ Միացյալ Նահանգներոի մեջ:
20-րդ դարի վերջում այն փաստացի դարձել է հսկայական Նյու Յորքի Մետրոպոլիտեն տարածքի մի մասը: Նահանգում է գտնվում Ատլանտիկ Սիթի խաղատների խոշոր կենտրոնը, որը միակ քաղաքն է Միացյալ Նահանգներում, բացառությամբ Լաս Վեգասի, որտեղ թույլատրված է խաղատներ կառուցել հողի վրա: Չնայած լավ զարգացած ենթակառուցվածքներին և կյանքի բարձր որակին, կա բնակչության (հատկապես` սպիտակամորթերի) ինտենսիվ արտահոսք` դեպի հարավ, հատկապես Ֆլորիդա: Միևնույն ժամանակ, նահանգ են ժամանում բազմաթիվ միգրանտներ, ովքեր գալիս են հիմնականում Լատինական Ամերիկայի տարածաշրջանից, որոնց թվում էր նաև, օրինակ, հայտնի երգչուհի Սելիա Կրուսը:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյու Ջերսին գտնվում է Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում: Տարածքը 22,608 քառակուսի կմ² է (տարածքով 47-րդ տեղում է աշխարհում), որից միայն 19.230 քառակուսի կիլոմետրն է (85.1%) չորային: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի (արևելքում) և Դելավեր Բայի (հարավ-արևմուտքում) ջրերով: Այն սահմանակից է Նյու Յորքին (հյուսիս-արևելքում), Փենսիլվանիային (արևմուտքում) և Դելավերին (հարավ-արևմուտքում): Նահանգի ամենաբարձր կետը, ծովի մակարդակից 550 մետր բարձրությամբ, գտնվում ծայր հյուսիսում: Տարածքը բարձրանում է հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք ուղղությամբ: Ամենաերկար գետերը Հուդզոնն է և Դելավերը, մյուս գետերից նշանակալի են Մորիսը, Մանասկուան, Մալլիկան, Մասքոնետոնգը, Փասսեյիկը և Րարիտան: Արևելյան ափի երկայնքով տեղակայված է Լոնգ-Բիչ կղզին:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյու Ջերսիի կլիման բարեխառն մայրցամաքային է: Ամռանը տաք է և խոնավ, տարվա ընթացքում միջին հաշվով 25 օր ջերմաստճանը հասնում է 32°, երբեմն` նույնիսկ անցնում է այն: Ձմռանը հիմնականում պետության հյուսիսարևմտյան մասում ցուրտ է, ընդհանուր առմամբ ջերմաստիճանը ավելի ցածր է, քան մնացած մասերում: Տարեկան տեղումների քանակը տատանվում է 1100-1300 մմ: Պինդ տեղումների մակարդակը ձմռանը տատանվում է 25-38 սմ հարավային ափին, մինչև 38-76 սմ` կենտրոնական մասում և հյուսիս-արևելքում և հասնում է 100-130 սմ հյուսիս-արևմուտքում: Միջին հաշվով, մեկ տարվա ընթացքում տեղումներով է 120 օր:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի, 2013 թվականի հուլիսի 13-ին երկրի բնակչությունը կազմել է 8,899,339 մարդ, 2010 թվականի մարդահամարի տվյալներով այն կազմել է 8,791,894 մարդ: Ռասայական կազմը հետևյալն է. սպիտակամորթներ (68.6% - ը 1970 - 88.6%), աֆրիկացիներ (13.7%), ասիացիներ (8.3%), բնիկ ամերիկացիներ (0.3%) և այլ ցեղեր (6 4%), 2 կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ (2,7%): Բնակչության խտությունը կազմում է 388,88 մարդ 1/ կմ-ի վրա (1-ին տեղում է ԱՄՆ-ում): Բնակչության մեծ մասը տեղակայված է Նյու-Յորքի և Ֆիլադելֆիայի հարակից տարածքներում, համեմատաբար նոսր են բնակեցված նահանգի հյուսիսարևմտյան և հարավարևելյան մասերը:
Մինչև 18 տարեկանները կազմում են բնակչության 24,8%, մինչև 65 տարեկանները` 13,2%: Պետության բնակչության գերակշռող մասը կանայք են:
Ըստ 2005 թվականի տվյալների, մոտ 1,6 մլրդ մարդ ծնվելուց հետո ապրել է Նյու Ջերսիում: Նահանգիբնակչությունը էթնիկ և կրոնական կազմով շատ բազմազան է: Նյու Ջերսիի հիմնական էթնիկական խումբը կազմված է իտալացիներից (17,9%), իռլանդիացիներից (15,9%), աֆրիկացիներից (13,6%), գերմանացիներից (12,6%), լեհերից (6,9%) և հրեաներից ( 5 7%): Բնակչության մի զգալի մասի համար անգլերենը մայրենի լեզու չէ, 2000 թվականի մարդահամարի տվյալներով մոտ 12.31% -ը տանը խոսում են իսպաներեն, 1.12% - ը` իտալերեն, 1.03%-ը` պորտուգալերեն և 1.02%-ը` տագալերեն[6]: 2010 թվականի տոկոսային հաշվարկով` ապօրինի ներգախթյալների թիվը կազմում է 6.4% (այդ չափանիշով 4-րդ ամենաբարձր տեղն զբաղեցնող նահանգն է)[7]:
Բնակչության դինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1940- 4 160 165 մարդ
- 1950- 4 835 329 մարդ
- 1960- 6 066 782 մարդ
- 1970- 7 168 164 մարդ
- 1980- 7 364 823 մարդ
- 1990- 7 730 188 մարդ
- 2000- 8 414 350 մարդ
- 2010- 8 791 894 մարդ
- 2013- 8 899 339 մարդ
Օրենքներ և կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահապատժի կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի դեկտեմբերի 17-ին նահանգապետ Ջոն Կորզին կազմեց օրենսդրություն, որը լիովին վերացրել է մահապատիժը Նյու Ջերսիում։ Նյու Ջերսին երրորդ նահանգն է, որ ընդունել է այդպիսի օրենսդրություն, Այովա և արևմտյան Վիրջինիա նահանգներից հետո, որոնք ընդունել են այդ օրենսդրությունը 1965 թվականին։ Նյու Ջերսիում, կան միայն մի քանի մարդ, որվքեր դատապարտված են մահապատժի։ Առաջինը ամենահայտնի մարդասպան Ջեսսի Տիմմենդեկասն է։ Տիմմենդեկասը դատապարտվել է մահապատժի 1996 թվականին Մենգան Կանկային բռնաբարության և սպանության համար։ Կորզինը 2007 թվականին ստորագրել է մի օրինագիծ, որը փոխարինել է մահապատիժը ցմահ ազատազրկման՝ առանց հնարավորության վաղաժամկետ ազատ արձակման։
Տրանսպորտային հաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգի տրանսպորտային ընկերությունը ծառայում New Jersey Transit-ին, որը ներառում է հետևյալ կետերը՝
- Նյու Ջերսի նահանգը ունի NJ Trenzit երկաթգիծը, որի վրայով անցնում է սեզոնային տոմս ունեցող ուղլոր գնացքը, Նյու Յորքում, ինչպես նաև այն մոտ է բնակավայրերին: Նաև Նյու Յորքում կարելի է ձեռք բերել PATH համակարգ:
- Նյու Ջերսին սպասարկում է ավելի քան 300 ավտոբուսային երթուղիներ, որը կապում է Նյու Յորքը, Ֆիլադելֆիան և Նյու Յորքի հարևան բնակավայրերը:
- Hudson Bergen Light Rail երկաթուղային համակարգը ապահովում է Նյու Ջերսի նահանգի բնակիչների հյուսիսարևելյան մասի համար հարմարավետ կապեր: Այն կապում է Վիհոքեն, Հոբոքեն, Ջերսի-Սիթի և Բեյոն քաղաքները: համակարգը աշխատում է մետաղալարի էլեկտրաէներգիայով շփվելու միջոցով:
- PATH (անգլ.՝ Port Authority Trans-Hudson) երկաթուղային համակարգը Մանհեթենը կապում է Նյու Ջերսի նահանգի քաղաքների՝ Ջերսի-Սիթիի, Հոբոքենի, Հարիսոնի Նյուարքի հետ: Համակարգը գործում է նավահանգստի վերահսկողության տակ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ԱՄՆ բյուրոյի տնտեսական վերլուծության, պետական համախառն արտադրանքը 2003 թվականին կազմեել է 397 մլրդ դոլար: Միացյալ Նահանգների հինգ շրջանները դասվում են պետության ամենաբարձր եկամտաբեր աղբյուրները: ԱՅն շրջաններն են ՝ Սոմերսեթը (7-րդ տեղ), Մորրիս (10-րդ տեղ), Հանթերդոն (13-րդ տեղ), Բերգեն (21-րդ տեղ) և Մոնմութ (42-րդ տեղ), ԱՄՆ-ի առաջին հարյուր առավել «հարուստ» թաղամասերը մտնում են չորսից ավելի նահանգ համայնքների մեջ:
Կրթություն և գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լավագույն կրթության քաղաք Ռիջվուդը (հինգ տարրական դպրոցներ, երկու միջին (երկուսն էլ ունեն 10 միավորանոց համակարգ) և մեկ ավագ դպրոց) գտնվում է նահանգի հյուսիսում:
Պետության ամենահայտնի համալսարանները Փրինսթոնի և Ռաթգերսի համալսարաններն են: Փրինսթոնի համալսարանը զբաղվում է խորացված ուսումնասիրությամբ, որտեղ աշխատել են՝ Ալբերտ Էյնշտեյնը, Ջոն Ֆոն Նոյման և Քուրթ Գոդելը:
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետությունը ունի մի քանի երկնաքեր, որոնցից ամենաբարձրը Ջերսի-Սիթի քաղաքի Հադսոն փողոցում է՝ 238 մետր:
Տեսնել նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.state.nj.us/nj/about/facts/nickname/
- ↑ Kathleen Lynn & Dave Sheingold (սեպտեմբերի 17, 2015)։ «Incomes up, poverty down in N.J. -- but only slightly»։ North Jersey Media Group։ Վերցված է սեպտեմբերի 17, 2015
- ↑ «NJ History Outline»։ Usgennet.org։ Վերցված է հուլիսի 25, 2010
- ↑ «Encyclopedia – New Jersey History»։ 2000–2011 Pearson Education, publishing as Infoplease։ Վերցված է սեպտեմբերի 18, 2011
- ↑ «MSN Encarta»։ Webcitation.org։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-01-ին։ Վերցված է հուլիսի 25, 2010
- ↑ Modern Language Association
- ↑ Slevin, Peter. New Arizona law puts police in 'tenuous' spot
- ↑ Մոնքլերսքիի արվեստի թանգարան
- ↑ Ջերսի Դևիլ (առասպելական արարած)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- nj.gov – Պաշտոնական կայք
|
|