Մոնտանա
Մոնտանա անգլ.՝ Montana | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | ||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | ||||
Մտնում է | ԱՄՆ | ||||
Վարչկենտրոն | Հելենա | ||||
Ամենաբարձր կետ | Granite Peak? | ||||
ԲԾՄ | 1035 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Montana Legislature? | ||||
Դատական մարմին | Montana Supreme Court? | ||||
Միության մուտք | նոյեմբերի 8, 1889 (41-րդ) | ||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | ||||
Բնակչություն | ▲1 032 949 մարդ (2015)[1] (44 տեղ) | ||||
Տարածք | 381 154 կմ² (4 տեղ) | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | նոյեմբերի 8, 1889 թ. | ||||
Սահմանակցում է | Բրիտանական Կոլումբիա, Ալբերտա, Սասկաչևան, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոթա, Վայոմինգ, Այդահո և Հյուսիսարևմտյան տարածքներ | ||||
Ժամային գոտի | UTC-7 և Ամերիկա/Դենվեր | ||||
Հապավում | MT և Mont. | ||||
Փոխարինեց | Montana Territory? | ||||
ISO 3166-2 կոդ | US-MT | ||||
Անվանված է | լեռ | ||||
Մականուն | Big Sky Country և Treasure State | ||||
Միության մուտք | նոյեմբերի 8, 1889 (41-րդ) | ||||
mt.gov(անգլ.) |
Մոնտանա (անգլերեն՝ Montana), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան մասում։ Այն հյուսիսում սահմանակցում է Կանադային: Նահանգի անվանումը գալիս է իսպաներեն montaña (լեռ) բառից։ Մոնտանան ունի մի քանի մականուններ, սակայն ոչ մեկը պաշտոնական չէ` ներառյալ «Մեծ երկնքի երկիր» և «Գանձերի նահանգ» և հաճախ նաև կոչում են «Փայլող լեռների երկիր» կամ «Վերջին լավագույն վայր»[2]: Մոնտանան տարածքով 4-րդն է ԱՄՆ նահանգների մեջ, սակայն բնակչությամբ 44-րդն է, իսկ բնակչության խտությամբ` 48-րդը։ Մոնտանայի արևմուտքի մեկ երրորդը պատված է լեռներով։ Մոնտանայում հաշվվում է 77 լեռնաշղթա։
Տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա, ներառյալ անասնապահությունը և հացահատիկային բույսերի մշակումը։ Տնտեսության մյուս հիմնական ճյուղերից է հանքարդյունաբերությունը` այդ թվում գազը, նավթը, ծանր լեռնային ապարները, նաև արագ զարգանում է տուրիզմը[3]: Առողջապահությունը, ծառայությունը և պետական հատվածը նույնպես շատ կարևոր դեր ունեն նահանգի տնտեսության մեջ[4]: Միլիոնավոր զբոսաշրջիկներ ամեն տարի այցելում են Գլեյշար ազգային այգի, Փոքր Բիգհորնի ճակատամարտի ազգային հուշարձան և Ելոուսթոուն ազգային այգի[5]:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնտանայի տարածքը 381.156 քառակուսի կիլոմետր է։ Մոնտանան ավելի մեծ է Ճապոնիայից[6]: Այն տարածքով չորրորդն է ԱՄՆ-ում` Ալյասկայից, Տեխասից և Կալիֆոռնիայից հետո[7], և 56-րդ նահանգը կամ պրովինցիան աշխարհում[8]: Հյուսիսից Մոնտանան սահմանակցում է երեք կանադական նահանգների` Բրիտանական Կոլումբիային, Ալբերտային և Սասկատչևանին: Այն արևելքում սահմանակցում է Հյուսիսային Դակոտային և Հարավային Դակոտային, հարավից` Վայոմինգին, իսկ արևմուտքում և հարավ արևմուտքում` Այդահոյին[9]:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ տարածքի և տեղանքի բազմազանության հետևանքով Մոնտանայի կլիման բազամազան է: Միջին օրական ջերմաստիճանը հունվար ամսին կազմում է −2 °C, իսկ հունիս ամսին 29,2 °С: Ամենաբարձի ջերմաստիճանը նահանգում գրանցվել է 1937 թվականի հուլիսի 5-ին կազմելով` 47 °С: Ամենացածր ջերմաստիճանը (այն ամենացածր գրանցված ջերմաստիճանն է ամբողջ երկրում) գրանցվել է 1954 թվականի հունվարի 20-ին կազմելով` −57 °C: Շուտոյի շրջանի Լոմա քաղաքը հայտնի է 24 ժամվա ընթացքում գրանցված ջերմաստիճանի փոփոխությամբ: Այսպիսով, 1972 թ. հունվարի 15-ին այստեղ ջերմաստիճանը բարձրացավ `-48 °C -ից մինչև 9 °C:
Մթնոլորտի միջին մակարդակը մոտ 380 մմ է,, այնուամենայնիվ, տարբեր տարածաշրջաններում դիտվում է ուժեղ տարբերություններ: Արևմտյան լեռնաշղթաները արևելյան հարթավայրերում ստեղծում են անձրևի ստվեր: Հերոն քաղաքում (գտնվում է Սանդերսի շրջանի արևմտյան մասում) տեղումների քանակը կազմում է 881 մմ, որը ընկնում է Մոնտանայի արևմտյան ամենածայրային մասում, սակայն Լոնպայ քաղաքը (գտնվում է Սանդերսի շրջանի արևելյան կողմում) տեղումների քանակը կազմում է ընդամենը 291 մմ: Որոշ լեռնային վայրերում տարեկան տեղումների քանակը կարող է հասնել 2500-2700 մմ:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով նահանգի բնակչությունը կազմել է 1 015 165 մարդ, որը 2010 թվականի համաեմատ աճել է 2,6 % [10]: 2010 թվականի տվյալներով նահանի ռասայական կազմի մեջ մտնում են` սպիտակամորթներ (89,4 %), սևամորթներ (0,4 %), բնիկ ամերիկացիներ (6,3 %), ասիացիներ (0,6 %), հավայանցիներն և օկեանցիներ (0,1 %), այլ ռասայի ներկայացուցիչներ (0,6 %), 2 կամ ավելի ցեղերի ներկայացուցիչներ (2,5 %) [11]: Նահանգում բնակչության հիմնական մաս կազմում են գերմանացիներ (29,3 %), իռլանդացիներ (16,4 %), անգլիացիներ (13,1 %), և նորվեգացիներ (10 %): Բնակչության ավելի քան 94,8 % -ը 5 տարեկանից սկսած խոսում են անգլերեն [12]:
Նահանգի բնակչության դինամիկան
- 1950: 591 024 մարդ
- 1960: 674 767 մարդ
- 1970: 694 409 մարդ
- 1980: 786 690 մարդ
- 1990: 799 065 մարդ
- 2000: 902 195 մարդ
- 2010: 989 415 մարդ
- 2013: 1 015 165 մարդ
Խոշոր քաղաքներ
- Բիլլինգս
- Միզուլա
- Գրեյթ- Ֆոլս
- Վոզմեն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Population Estimates Program
- ↑ Robbins, J., 2008
- ↑ Economic Sectors, 2013
- ↑ Department of Labor, 2013
- ↑ Billings Gazette, 2009
- ↑ Kugler, 2013, էջ 44
- ↑ Anderson, 2012, էջ 4
- ↑ State Records, 2012
- ↑ Holding, 2010, էջ 81
- ↑ Table 1. Annual Estimates of the Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2010 to July 1, 2013
- ↑ «factfinder2.census.gov»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-05-ին։ Վերցված է 2017-11-06
- ↑ Language Map Data Center
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- MT.gov – Պաշտոնական կայք
- State of Montana Website
- Montana State Capitol Information Archived 2019-02-07 at the Wayback Machine.
- Photographs of Montana
- Montana History
|
|