Ալյասկա (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալյասկաից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալյասկա (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Ալյասկա
անգլ.՝ State of Alaska
Ալյասկայի դրոշ Զինանշան
Flag of Alaska.svg
Alaska-StateSeal.svg
Alaska-StateSeal.svg
Anchorage from Earthquake Park.jpg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կարգավիճակ ԱՄՆ-ի նահանգ
Մտնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վարչկենտրոն Ջունո
Խոշորագույն քաղաք Անքորեջ
Ամենաբարձր կետ Մակ-Քինլի
ԲԾՄ 580 մետր
Օրենսդրական մարմին Alaska Legislature
նահանգապետ Բիլ Ուոքեր
Միության մուտք հունվարի 3, 1959] (49-րդ)
Պաշտոնական լեզուներ անգլերեն
Բնակչություն
710 231 մարդ (ապրիլի 1, 2010)[1] (47 տեղ)
Տարածք 1 717 856 կմ² կմ² (1 տեղ)
Alaska in United States (US50).svg
Հիմնադրված է հունվարի 3, 1959 թ.
Սահմանում է Յուկոն, Բրիտանական Կոլումբիա և Չուկոտկայի ինքնավար օկրուգ
Ժամային գոտի UTC-9, UTC+14[2], Hawaii–Aleutian Time Zone և America/Anchorage
Հապավում AK[3]
Փոխարինեց Territory of Alaska
ISO 3166-2 կոդ US-AK
Մականուն The Last Frontier
Միության մուտք հունվարի 3, 1959] (49-րդ)
Կոորդինատներ: 64° հս․ լ. 150° ամ. ե. / 64° հս․. լ. 150° ավ. ե. / 64; 150
alaska.gov

Ալյասկա (անգլերեն՝ Լսել Alaska), ԱՄՆ-ի ամենամեծ նահանգն է և գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում։ Տարածքը(ամբողջ)՝ 1 717 854 քառակուսի կիլոմետր։ Վարչական կենտրոնը՝ Ջունո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյասկան հայտնաբերել են ռուսները 17-րդ դարում։ Այն ընդարձակ երկիր է, տարածքը կազմում է 1 միլիոն 519 հազ. քկմ։ 1867 թ. մարտի 30-ին ցարական Ռուսաստանը Ալյասկան վաճառեց ԱՄՆ-ին, որի համար Ռուսաստանը ստացավ ընդամենը 7 միլիոն 200 հազար դոլլար։ Նման վիթխարի երկրի դիմաց գումարի չնչին լինելը շատ շուտով հայտնի դարձավ։ Ալյասկայում հայտնաբերեցին ոսկու հանքերը և սկսվեց "ոսկու տենդը"։ Ալյասկան 1969 թ. համարվում է ԱՄՆ-ի 50-րդ նահանգը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիպիկ Ալյասկայի լանդշավտ (լիճ Ուանդեր, ազգային պարկ Դենալի)

Նահանգը գտնվում է պետության հյուսիս-արևմուտքում: Անջատված է Չուկչի թերակղզուց (Ռուսաստան) Բերինգենյան նեղուցով, արևելքից սահմանակից է Կանադային, արևմուտքից Բերինգի նեղուցի միջոցով մի փոքր մասով սահմանակից է Ռուսաստանին: Այն կազմված է մայրցամաքային մասից և մեծ թվով կղզիներից, որոնցից են` Ալեքսանդր Արփիպելագոն, Ալեուտյան կղզիները, Պրիպիլոֆ կղզիները, Կոդիակ կղզին և Սբ. Լորենս կղզին: Այն ողողովում է Արկտիկայի և Խաղաղ օվկիանոսի կողմից: Դենալի լեռը (6194 մ, նախկինում `Մակ-Քինլի) ամենաբարձրն է Հյուսիսային Ամերիկայում: Որի մերձակա շրջանում է գտնվում Դենալի ազգային պարկը: Կան ակտիվ հրաբուխներ:

1912 թ. հրաբխի ժայթքման արդյունքում հայտնվեց տաս հազար աղի հովիտ և նոր հրաբխային լեռ `Նովարուպտան: Նահանգի հյուսիսային մասը ծածկված է տունդրայով: Հարավային մասում է գտնվում անտառների հիմնական մասը: Նահանգը ընդգրկում է Քերքենշտայն կղզին (Փոքր Դիոմեդ), որը գտնվում է Ռուսաստանի Ռատմանով կղզուց 4 կմ հեռավորության վրա:

Խաղաղ օվկիանոսի ափին կլիման չափավոր ծովային է և համեմատաբար մեղմ, այլ վայրերում `կլիման մայրցամաքային է և սուբարթիկ մայրցամաաքային:

Խոշոր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջունո (Ալյասկա)

Քաղաքներ որոնց բնակչությունը 100.000-ից ավելին է

  • Անկորիջ

Քաղաքներ որոնց բնակչությունը 10.000-ից մինչև 100.000 է

  • Ֆերբանկս
  • Ջունո (նահանգի վարչական կենտրոնը)
  • Քոլեջ

10.000-ից քիչ բնակչություն ունեցող քաղաքներ

  • Կետչիկան
  • Սիտքա
  • Վասիլլա
  • Քենայ
  • Քոդիակ
  • Փալմերը
  • Բեթել
  • Բրոու
  • Ունալսկայա
  • Վալդեզ
  • Սոլդոտնա
  • Հոմեր
  • Նոմ
  • Պիտերբերգ
  • Կոտզեբու
  • Սևարդ
  • Դիլինգհեմ
  • Կորդոբա
  • Հեյնս
  • Հյուսիսային Պոլ
  • Էսթեր
  • Դելտա Ջանքշեն
  • Գլենալլեն

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի հյուսիսում կատարվում է նավթի, (Պրադրոյի Բեյ և Քանայ թերակղզում, Վալդիս նավահանգստից 1250 կմ երկարությամբ Ալեսկա նավթատարի տարածքում), բնական գազի, ածուխի, պղնձի, երկաթի, ոսկու, ցինկի արդյունահանում, ինչպես նաև զբաղվում են ձկնորսությամբ հյուսիսային եղջերուի աճեցմամբ, փայտամթերման և որսորդությամբ, ունի նաև օդային փոխադրող սարքեր և ռազմական օդային բազաներ:

1970-ական թվականներից նավթի արդյունահանումը մեծ դեր է խաղացել նահանգի համար: Հանքավայրերի հայտնաբերումից և Թրանս-Ալյասկայի խողովակաշարի տեղադրումից հետո Ալյասկայի նավթային դաշտը համեմատվում է արևմտյան Սիբիրում և արաբական թերակղզում գտնվող նավթի դաշտերի հետ: 2017 թ. մարտին իսպանական նավթային ընկերությունը հայտնաբերեց` 1.2 միլիարդ նավթային բարելներ Ալյասկայում:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անքորիջ
Ուլալջասկում ուղղափառ եկեղեցին

Թեև նահանգը ամենաքիչ բնակեցվածն է երկրում, 1970-ական թվականներին շատ նոր բնակիչներ տեղափոխվել են այստեղ, ներգրավվելով նավթային արդյունաբերության և տրանսպորտի թափուր աշխատատեղերում, իսկ 1980-ականների ընթացքում բնակչության աճը կազմել է ավելի քան 36 %:

Ալյասկայի բնակչությունը վերջին տասնամյակում`

  • 1990 թիվ — 560 718 բնակիչ
  • 2004 թիվ — 648 818 բնակիչ
  • 2005 թիվ — 663 661 բնակիչ
  • 2006 թիվ — 677 456 բնակիչ
  • 2007 թիվ — 690 955 բնակիչ

2005 թվականին Ալյասկայի բնակչության թիվը աճել է 5906 մարդով կամ 0.9 %: 2000 թվականի համեմատ բնակչությունը աճել է 36 730 մարդով (5,9 %): Բնակչության շուրջ 75 տոկոսը սպիտակամորթ տեղաբնիկներ են: Նահանգն ունի մոտավորապես 88 հազար տեղաբնիկ` հնդկացիներ, էսկիմոսներ և ալլեսներ: Նահանգում կան նաև ռուսների մի քանի ժառանգորդներ: Հիմնական կրոնական խմբերի մեջ մտնում են` բապտիստներ, կաթոլիկներ, ուղղափառներ, պրեսբիտերներ և մեթոդիստներ: Ուղղափառ հավատացյալների քանակը, որը կազմում է 8-10%, ամենաբարձրն է երկրում:

Հարևան տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]