Ֆլորիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ֆլորիդա (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Ֆլորիդա
անգլ.՝ Florida
flag of Florida Զինանշան
Flag of Florida.svg
Seal of Florida.svg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կարգավիճակ ԱՄՆ-ի նահանգ
Մտնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վարչկենտրոն Թալահասի
Ամենաբարձր կետ Britton Hill
ԲԾՄ 30 մետր
Օրենսդրական մարմին Florida Legislature
Միության մուտք մարտի 3, 1845 (27-րդ)
Պաշտոնական լեզուներ անգլերեն
Բնակչություն
20 271 272 մարդ (2015)[1] (48 տեղ)
Տարածք 170 304 կմ² կմ² (22 տեղ)
Florida in United States.svg
Հիմնադրված է մարտի 3, 1845 թ.
Սահմանում է Ջորջիա և Ալաբամա
Ժամային գոտի UTC-6, հյուսիսամերիկյան ժամային գոտի, Central Time Zone և America/New_York
Հապավում Fla.[2] և FL
Փոխարինեց Fl. T.
ISO 3166-2 կոդ US-FL
Միության մուտք մարտի 3, 1845 (27-րդ)
Կոորդինատներ: 28°8′ հս․ լ. 81°37′ ամ. ե. / 28.133° հս․. լ. 81.617° ավ. ե. / 28.133; 81.617
myflorida.com

Ֆլորիդա (անգլերեն՝ Լսել Florida), նահանգ ԱՄՆ-ի հարավարևելյան մասում։ Խոշոր քաղաքներն են՝ Մայամի, Տամպա, Օրլանդո և Ջեքսոնվիլ։

  • մակերես - 140 հազ.
  • բնակչություն - 17,244 հազ., (79.1% - սպիտակամորթեր, 13,6% - աֆրոամերիկացիներ, 10,2% - կուբայական արտաքին ունեցողներ)
  • քաղաքի բնակչություն - 84,3 %
  • քաղաքներ - Թալահասի (մայրաքաղաք) - 137 հազար, Ջեքսոնվիլ - 794 հազար, Մայամի - 365 հազար, Տամպա - 285 հազար

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորիդան հյուսիսից սահմանակից է Ալաբամայի և Ջորջիայի հետ։ Թերակղզու սահմանը անցնում է ափային գծով, հարավում նաև ընդգրկում է Ֆլորիդա֊Քիսի կղզիները։ Թերակղզու և Ֆլորիդա֊Քիս կղզեխմբի միջև ընկած է Ֆլորիդական ծովածոցը։ Հարավում ողողվում է Ֆլորիդական ծովածոցով, արևմուտքում՝ Մեքսիկական, իսկ արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսով։

Ֆլորիդա նահանգի մեծ մասը ընկած է նույնանուն թերակղզում, որը գտնվում է Մեքսիկական ծովածոցի, Ատլանտյան օվկիանոսի և Ֆլորիդական նեղուցի միջև։ Ամռանը այստեղ գործում է GMT-4 ժամային գոտին, ձմռանը՝ GMT-5:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Ֆլորիդան դարձավ ԱՄՆ-ի ամենահաջող և ամենաարագ զարգացող նահանգներից մեկը։ 1920-1990 թվականներին բնակչությունն աճեց 13 անգամ։ 2013 թվականի մարդահամարի տվյալներով նահանգում ապրում է 19 552 860 մարդ։ Բնակչության խտությունը հավասարաչափ բաշխված չի։ Բնակչության մոտ 85% ապրում է խոշոր քաղաքներում կամ ծովափներում։ Թերակղզու կենտրոնական և հյուսիսարևմտյան շրջաններում նույնպես բնակչությունը շատ է. այնտեղ մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Իսկ Ֆլորիդայի հարավային շրջանների բնակավայրերը փաստացի գրեթե անբնակ են։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորիդան ներկայացնում է 2 կլիմայական գոտի։ Հյուսիսային Ֆլորիդայում կլիման խոնավ է, հարավայինում՝ օվկիանոսային։ Ձմռանը հարավային Ֆլորիդայում (Մայամիում) զարգացած է տուրիզմը՝ տաք կլիմայի շնորհիվ։

Հյուսիսային և Կենտրոնական Ֆլորիդան տարվա ընթացքում ստանում են 2400-2800 ժամ արևային լույս, հարավայինը՝ 2800-3200:

Ամռանը միջին ջերմաստիճանը կազմում է սկսած 26°С՝ հյուսիսում մինչև 28°С՝ հարավում, ձմեռայինը՝ սկսած 12°С հյուսիսում մինչև 20°С հարավում։ Ամռանը ջերմաստիճանը հազվադեպ անցնում է 38°С:

Ֆլորիդայի կլիման անվանում են ամենաթանկ և ամենակարևոր «բնական ռեսուրսը»։ Հենց կլիմայի շնորհիվ այդ տեղը տարվա ընթացքում հետաքրքրում է միլիոնից ավել զբոսաշրջիկների։ Ձմռանը իհարկե օտարերկրացիները ավելի շատ են։

Դեմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թվաքանակ
1910 752 619 [3]
1920 968 470
1930 1 468 211
Տարի Թվաքանակ
1940 1 897 414
1950 2 771 305
1960 4 951 560
Տարի Թվաքանակ
1970 6 789 443
1980 9 746 324
1990 12 937 926
Տարի Թվաքանակ
2000 15 982 378
2010 18 801 310
2015 20 271 272 [4]

1990 թվականի մարդահամարի համաձայն, Ֆլորիդայի բնակչության ցեղերի տոկոսային թիվը հետևյալն էր`

  • 70,2 ոչ իսպանախոս սպիտակամորթներ
  • 13,6 սևամորթներ
  • 12,8 լատինոամերիկացիներ
  • 1,2 ասիացիներ
  • 0,3 հնդկացիներ


Համաձայն 2000 թ. մարդահամարի, Ֆլորիդայի բնակչության ցեղերի տոկոսային թիվը հետևյալն էր`

  • 66,4 ոչ իսպանախոս սպիտակամորթներ
  • 16,8 լատինոամերիկացիներ
  • 14,5 սևամորթներ
  • 2,0 ասիացիներ
  • 0,3 հնդկացիներ

2007 թվականի արդյունքները

  • 61,5 ոչ իսպանախոս սպիտակամորթներ
  • 20,5 լատինոամերիկացիներ
  • 15,2 սևամորթներ
  • 2,5 ասիացիներ
  • 0,3 հնդկացիներ

2010 թվականի ցանկը

  • 57,9 ոչ իսպանախոս սպիտակամորթներ
  • 22,5 լատինոամերիկացիներ
  • 16,0 սևամորթներ
  • 2,4 ասիացիներ
  • 0,4 հնդկացիներ


Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Города с количеством жителей выше 80 тысяч
2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ
Ջեքսոնվիլլ 777,7 Կլիրուոտեր 108,6
Մայամի 379,7 Միրամար 101,5
Թամպա 321,8 Մայամի-Գարդենս 100,9
Սենկտ-Պետերբուրգ 249,1 Վեստ-Պալմ-Բիչ 95,3
Հայալիա 224,5 Սանրայզ 90,2
Օրլանդո 205,6 Մայամի-Բիչ 89,1
Ֆորտ-Լոդերդեյլ 164,6 Պոմպանո-Բիչ 88,9
Թալլահասսի 156,6 Պալմ-Բեյ 88,8
Պեմբրոկ-Փայնս 150,1 Լեյքլենդ 88,4
Հոլլիվուդ 144,5 Սփրինգ-Հիլլ 86,0 (2003)
Կորալ-Սփրինգս 128,4 Պլանթեյշն 85,5
Քեյփ-Կորալ 128,0 Բրանդոն 85,0 (2003)
Փորթ-Սենթ-Լուսի 118,4 Դեյվի 82,6
Գեյնսվիլլ 108,9

Քույր-շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ֆր.՝ Languedoc-Roussillon), Ֆրանսիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]