Բրեդֆորդ շրջան (Ֆլորիդա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրեդֆորդ շրջան (այլ կիրառումներ)
| ||
Երկիր | ![]() | |
Կարգավիճակ | Ֆլորիդայի շրջան | |
Մտնում է | Ֆլորիդա | |
Վարչկենտրոն | Ստարկ | |
Բնակչություն (2010) | 28.520 | |
Տարածք | 759 | |
![]() | ||
![]() | ||
Հիմնադրված է | 1858 թ. թ. | |
Սահմանակցում է | Բեյքեր շրջան, Քլեյ շրջան, Փատնամ շրջան, Ալաչուա շրջան և Յունիոն շրջան | |
bradford-co-fla.org(անգլ.) |
Բրեդֆորդ շրջան (անգլ.՝ Bradford County), ԱՄՆ Ֆլորիդա նահանգի 67 վարչական միավորներից մեկը։ Ընդհանուր տարածությունը 759 կմ² է, բնակչությունը՝ 28.520 մարդ (2010 թ. տվյալներով)։ Շրջկենտրոնն է Ստարկ բնակավայրը։ Կազմավորվել է 1858 թ.։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյու Ռիվեր շրջանը հիմնադրվել է 1858 թվականին։ Այն վերանվանվել է Բրեդֆորդ շրջան 1861 թվականին։ Կոչվել է կապիտան Ռիչարդ Բրեդֆորդի պատվին, ով կռվել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմին և մահացել է Սանտա Ռոզա կղզու ճակատամարտում՝ դառնալով կոնֆեդերացիայի անդամ առաջին սպան Ֆլորիդայից, ով մահացել է քաղաքացիական պատերազմի ընթացքում[1][2]։ 1921 թվականին Բրեդֆորդից առանձնացել է Յունիոն շրջանը[3]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի՝ շրջանն ունի 780 կմ2 տարածք, որից ցամաքային է 760 կմ2-ը, իսկ 17 կմ2-ն՝ ջրային (2.2%)[4]։ Այն ցամաքային մակերեսով Ֆլորիդա նահանգի երրորդ ամենափոքր շրջանն է, իսկ ընդհանուր մակերեսով՝ երկրորդ ամենափոքրը։
Սահմանակից շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բեյքեր շրջան (Ֆլորիդա) - հյուսիս
- Քլեյ շրջան (Ֆլորիդա) - արևելք
- Փատնամ շրջան (Ֆլորիդա) - հարավ-արևելք
- Ալաչուա շրջան (Ֆլորիդա) - հարավ
- Յունիոն շրջան (Ֆլորիդա) - արևմուտք
- Դյուվալ շրջան (Ֆլորիդա) - հյուսիս-արևելք
Ազգային պահպանվող տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օցեոլա ազգային անտառ (մաս)
|
Օգտագործված աղբյուրներ
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ Publications of the Florida Historical Society։ Florida Historical Society։ 1908։ էջ 30
- ↑ Captain Richard G. Bradford - Florida Historical Markers
- ↑ Florida's Historic Courthouses - Bradford County
- ↑ «US Gazetteer files: 2010, 2000, and 1990»։ United States Census Bureau։ 2011-02-12։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 23
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրեդֆորդ շրջան (Ֆլորիդա) կատեգորիայում։ |