Տամպա (Ֆլորիդա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Տամպա
Tampa
Դրոշ Զինանշան
Flag of Tampa, Florida.svg Seal of Tampa, Florida.svg

City of Tampa montage.jpg
Վերև՝ երկնաքերերը քաղաքի կենտրունում, վերին ձախ՝ Իբոր Սիթի թաղամասը, վերին աջ՝ Չենըլ թաղամաս, ստորին ձախ՝ Մաքդիլ ավիաբազան, ստորին ձախ՝ Տամպայի կոնֆերանս-կենտրոնը
Կոորդինատներ: 27°58′15″ հս․ լ. 82°27′53″ ամ. ե. / 27.97083° հս․. լ. 82.46472° ավ. ե. / 27.97083; 82.46472
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Նահանգ Ֆլորիդա
Շրջան Հիլսբորո շրջան
Քաղաքապետ Բոբ Բաքհորն
Հիմնադրված է 1823 թ.
Տվյալ կարգավիճակում

Որպես գյուղ՝
դեկտեմբերի 18, 1849
Որպես ավան՝
սեպտեմբերի 10, 1853 և

օգոստոսի 11, 1873
Որպես քաղաք՝
դեկտեմբերի 15, 1855 և հուլիսի 15, 1887
թվականից
Մակերես 441,9 կմ²
ԲԾՄ 14,6 մ
Բնակչություն 347 645 մարդ (2013)
Խտություն 1146,7 մարդ/կմ²
Տեղաբնականուն Տամպացի
Ժամային գոտի UTC−5, ամառը UTC-4
Հեռախոսային կոդ 813
Փոստային ինդեքսներ 33601-33626, 33629-33631, 33633-33637,
33646-33647, 33650-33651, 33655,
33660-33664, 33672-33675, 33677,
33679-33682, 33684-33690, 33694
Պաշտոնական կայք tampagov.net
##Տամպա (Ֆլորիդա) (ԱՄՆ)
Red pog.png
##Տամպա (Ֆլորիդա) (Ֆլորիդա)
Red pog.png

Տամպա (անգլ.՝ Tampa), քաղաք ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Հիլսբորո շրջանում։ Հիլսբորոյի շրջկենտրոնն է։ Տեղակայված է նահանգի արևմտյան ափում (Տամպայի ծովածոցՄեքսիկական ծոցի մոտակայքում։ Համարվում է Ֆլորիդայի արագ զարգացող քաղաքներից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տամպա» անվանումն ունի արմատական ամերիկյան ծագում։ Չնայած, որ ժամանակի ընթացքում իմաստը կորել է, ենթադրվում է, որ այն արմատական ամերիկյան ցեղի՝ Կալուզայի լեզվով նշանակում է «հրե փայտեր»: Առաջին եվրոպացին, ով 1528 թվականի ապրիլի 8-ին այցելել է Տամպա քաղաքի արվարձանները, եղել է իսպանացի կոնկիստադոր Պանֆիլո դե Նարվաեսը: Մեկ տարի անց Էրնանդո դե Սոտոն (ում անունով կոչվել է ամրոցը, իսկ ավելի ուշ Մեքսիկական ծոցի ափին գտնվող զբոսայգիներից մեկը) փրկում է Նարվաեսի միակ կենդանի մնացած արշավախմբի անդամին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամպա քաղաքը գտնվում է Ֆլորիդա թերակղզու արևմտյան առափնայի մոտ, Տամպա ծոցի ափին։ Քաղաքի միջով հոսում է Հիլսբորո գետը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամպայի կլիման մերձարևադարձային է, խոնավ, անցումային դեպի արևադարձային կլիմայի:

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տամպա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 30,0 31,1 33,3 33,8 36,6 37,2 36,6 36,6 35,5 35,0 32,2 30,0 37,2
միջին առավելագույնը (°C) 21,2 22,6 24,7 27,3 30,8 32,2 32,4 32,5 31,8 29,2 25,7 22,4 27,7
միջին ջերմաստիճանը (°C) 15,8 17,3 19,5 22,0 25,6 27,7 28,2 28,3 27,5 24,4 20,5 17,2 22,8
միջին նվազագույնը (°C) 10,4 12,0 14,1 16,7 20,5 23,3 24,0 24,1 23,1 19,6 15,3 12,0 18,0
բացարձակ նվազագույնը (°C) -6,1 -5,5 -1,6 3,3 9,4 11,6 17,2 18,8 12,2 4,4 -5,0 -7,7 -7,7
տեղումների քանակը (մմ) 56 71 76 51 53 169 179 197 159 57 39 62 1174
Աղբյուր՝ NWS

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամերիկյան բլրակներ»

Տամպա քաղաքում գտնվում է «Busch Gardens» զվարճանքի զբոսայգին, ակվարիումը և Adventure Island ակվապարկը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամպա քաղաքում է գտնվում Վիքիպեդիայի և Վիքիմեդիայի այլ նախագծերի հիմնական սերվերային կենտրոնը, լրացուցիչ սերվերները գտնվում են Ամստերդամում և Սեուլում[1]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվակակի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 346 037 մարդ, իսկ 2013 թվականի դրությամբ՝ 347 645 մարդ[2]

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կենտրոնացված են Հոկեյի ազգային լիգայի «Տամպա Բեյ Լայթնինգ» և Ֆուտբոլի ազգային լիգայի «Տամպա Բեյ Բակկենիրս» ակումբները։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամպա քաղաքում գտնվում է Հարավային Ֆլորիդայի համալսարանը (University of South Florida — USF) և Տամպայի համալսարանը (The University of Tampa)։

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Julie Sloane (October 10, 2007)։ «Wikimedia Foundation Moving To San Francisco»։ Wired։ Վերցված է 2011-10-23 
  2. «Table 3. Annual Estimates of the Resident Population for Incorporated Places in Florida: April 1, 2010 to July 1, 2011» (CSV)։ U.S. Census Bureau։ Վերցված է March 13, 2013 
  3. «İzmir'in kardeş kentleri»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-04-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]