Իտալերեն
| Տեսակ | լեզու և pro-drop լեզու |
|---|---|
| Ենթադաս | Q3356483? և Tuscan language |
| Երկրներ | |
| Շրջաններ | |
| Պաշտոնական կարգավիճակ | |
| Խոսողների քանակ | 63 413 657[1] |
| Վերահսկող կազմակերպություն | Ակադեմիա դելա Կրուսկա |
| Լեզվակիրների ընդհանուր թիվը | 60 մլն. |
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ[2] |
| Դասակարգում | Հնդեվրոպական լեզվաընտանիք Իտալական լեզուներ Ռոմանական լեզուներ |
| Գրերի համակարգ | Լատինական այբուբեն |
| IETF | it |
| ԳՕՍՏ 7.75–97 | ита 235 |
| ISO 639-1 | it |
| ISO 639-2 | ita |
| ISO 639-3 | ita |
| Italian language Վիքիպահեստում | |
Իտալերենը (Italiano - իտալյանո) պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի ռոմանական լեզուների արևմտաիտալական լեզվախմբին։ Իտալերեն խոսում են աշխարհում 70 միլիոն մարդ[փա՞ստ]։ Իտալերենը պետական լեզու է Իտալիայում, Շվեյցարիայում, Սան Մարինոյում, Սլովենիայում, Վատիկանում, Իստրիա կոմսությունում (Խորվաթիա)։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ իտալերենը 21-րդն է[փա՞ստ]։
Բովանդակություն
- 1 Այբուբենը և գիրը
- 2 Հչյունները
- 3 Քերականությունը
- 4 Անկատար ներկա / Presente Indicativo
- 5 Սահմանական անցյալ Passato Prossimo
- 6 Անկատար անցյալ / Imperfetto
- 7 Ապակատար ներկա Futuro semplice
- 8 Բառապաշարը
- 9 Պատմությունը և օրինակները
- 10 Գրականությունը
- 11 Տես նաև այլ հոդվածներ այս լեզվի մասին
- 12 Տես նաև
- 13 Ծանոթագրություններ
- 14 Արտաքին հղումներ
Այբուբենը և գիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեև իտալերենի այբուբենը ունի 21 տառ՝ 16 բաղաձայն և 5 ձայնավոր, սակայն ցուցադրվում է 26 տառ, որոնցից վերջին 5-ը օգտագործվում են արտասահմանյան ծագում ունեցող բառերում և չեն պատկանում իտալերեն լեզվի այբուբենին։
| Տառ | Արտասանություն | Իտալերեն անվանում | Հայերեն անվանում |
| A a | {a} | a | ա |
| B b | {b} | bi | բի |
| C c | {k} {tʃ} | ci | չի |
| D d | {d} | di | դի |
| E e | {e} | e | է |
| F f | {f} | effe | էֆֆէ |
| G g | {g} {dj} | gi | ջի |
| H h | չի արտասանվում | acca | ակկա |
| I i | {i} | i | ի |
| L l | {l} | elle | էլլէ |
| M m | {m} | emme | էմմէ |
| N n | {n} | enne | էննէ |
| O o | {o} | o | օ |
| P p | {p} | pi | պի |
| Q q | միայն {qu] տառակապակցության դեպքում {ku} | cu | կու |
| R r | {r} | erre | էռռէ |
| S s | {s} {z} | esse | էսսէ |
| T t | {t} | ti | թի |
| U u | {u} | u | ու |
| V v | {v} | vi | վի |
| Z z | {dz} {ts} | zeta | ձետա |
| Միայն արտասահմանյան ծագում ունեցող բառերի դեպքում | |||
| W w | {v} | doppia vi | դոպպիա վի |
| X x | {ks} | ics | իքս |
| Y y | {i} {j} | i greca | ի գրեկա |
| K k | {k} | kappa | կապպա |
| J j | {j} | i lunga | ի լունգա |
Տառադարձությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Համակարգչային և համացանցային օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուղղագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հչյունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձայնավորները[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալերեն լեզվում ձայնավորները 5-ն են՝
| Տառ | Արտասանություն | Հայերեն արտասանություն |
|---|---|---|
| a | {a} | ա |
| e | {e} | է |
| i | {i} | ի |
| o | {o} | օ |
| u | {u} | ու |
Բաղաձայնները[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալերեն լեզվում բաղաձայնները 16-ն են՝
B, C, D, F, G, H, L, M, N, P, Q, R, S, T, V, Z.
C տառը՝ a, o, u ձայնավորներից և բաղաձայններից առաջ արտասանվում է {k}(կ)։
Օրինակ՝
cane {կանե} (շուն),
colore {կոլորե} (գույն),
cuore {կուորե} (սիրտ),
clamore {կլամորե} (աղմուկ, աղաղակ),
crudele {կրուդելե} (դաժան)։
C տառը՝ i, e ձայնավորներից առաջ արտասանվում է {tʃ} (չ)։
Օրինակ՝
cielo {չիելո} (երկինք),
dolce {դոլչե} (քաղցր),
cena {չենա} (ընթրիք),
facile {ֆաչիլե} (հեշտ),
cinema {չինեմա} (կինո)։
G տառը՝ a, o, u ձայնավորներից և բաղաձայններից առաջ արտասանվում է {g}(գ)։
Օրինակ՝
gatto {գատտո} (կատու),
gola {գոլա} (կոկորդ),
gusto {գուստո} (համ),
greco {գրեկո} (հույն),
grigio {գրիջիո} (մոխրագույն)։
G տառը՝ e, i ձայնավորներից առաջ արտասանվում է {dj}(ջ)։
Օրինակ՝
gelato {ջելատո} (պաղպաղակ),
giorno {ջիորնո} (օր),
giallo {ջիալլո} (դեղին),
gente {ջենտե} (ժողովուրդ, մարդիկ)։
GN տառակապակցությունը արտասանվում է {նյ}։
Օրինակ՝
gnomo {նյոմո} (գաճաճ),
agnello {անյելլո} (գառ),
ogni {օնյի} (յուրաքանչյուր),
sogno {սոնյո} (քուն)։
GLI տառակապակցությունը արտասանվում է {լյ}։
Օրինակ՝
figlio {ֆիլյո} (որդի),
voglia {վոլյա} (ցանկություն),
aglio {ալյո} (սխտոր),
biglietto {բիլյետտո} (տոմս)։
Իտալերենում H տառը չունի հնչյուն, երբ h տառը գրվում է c կամ g տառերից հետո, որին հաջորդում է e կամ i ձայնավորը ապա c կամ g տառը արտասանվում է {կ}, {գ}։
Օրինակ՝
chilo {կիլո} (կիլոգրամ),
ghiaccio {գիաչչիո} (սառույց)։
H տառը օգտագործվում է նաև avere - ունենալ օժանդակ բայի ներկա ժամանակում խոնարհված որոշ դեմքերում։
ho {օ} ես ունեմ,
hai {այ} դու ունես,
ha {ա} նա ունի,
hanno {աննո} մենք ունենք։
SC տառակապակցությունը a, o, u ձայնավորներից առաջ արտասանվում է {սկ}։
Օրինակ՝
scala {սկալա} (աստիճան),
scuola {սկուոլա} (դպրոց),
scopo {սկոպո} (նպատակ)։
SC տառակապակցությունը e, i ձայնավորներից առաջ արտասանվում է {շ}։
Օրինակ՝
scegliere {շելյերե} (ընտրել),
scienza {շենցա} (գիտություն)։
S տառը երբ գտնվում է երկու ձայնավորների միջև արտասանվում է {զ}, սակայն երբ երկու ձայնավորների միջև գրվում է երկու SS արտասանվում է {ս}։
Օրինակ՝
casa {կազա} (տուն),
cosa {կոզա} (ինչ)։
passare {պասսարե} (անցնել),
bassare {բասսարե} (իջեցնել)։
S տառը հետևյալ բաղաձաններից առաջ b, d, g, l, m, n, r, v նույնպես արտասանվում է {զ}։
Օրինակ՝
sdegno {զդենյո} (զայրույթ),
snello {զնելլո} (բարակ),
svago {զվագո} (զվարճանք)։
Քերականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալերեն լեզուն ունի 2 սեռ՝ արական և իգական, 2 հոդ՝ անորոշ և որոշյալ, 15 ժամանակաձև՝ սահմանական եղանակ 8 ( indicativo ), ստորադասական եղանակ 4 ( congiuntivo ), պայմանական եղանակ 2 ( condizionale ), հրամայական եղանակ 1 ( imperativo )։
Անկատար ներկա / Presente Indicativo[խմբագրել | խմբագրել կոդը]
Անկատար ներկա (սահմանական ներկա) ժամանակը ցույց է տալիս խոսելու պահին կատարվող գործողություն։
Իտալերեն լեզվում բայերը բաժանվում են 3 խմբի։
| I խումբ | որոնք ունեն - are վերջավորություն | parlare - խոսել |
| II խումբ | որոնք ունեն - ere վերջավորություն | credere - հավատալ |
| III խումբ | որոնք ունեն - ire վերջավորություն | sentire - լսել, զգալ |
Սահմանական ներկա ժամանակը կանոնավոր բայերի դեպքում կազմվում է ավելացնելով բայի արմատին հետևյալ վերջավորությունները՝
| ARE | ERE | IRE |
|---|---|---|
| PARLARE | CREDERE | SENTIRE |
| parlo - խոսում եմ | credo - հավատում եմ | sento - լսում եմ |
| parli - խոսում ես | credi - հավատում ես | senti - լսում ես |
| parla - խոսում է | crede - հավատում է | sente - լսում է |
| parliamo - խոսում ենք | crediamo - հավատում ենք | sentiamo - լսում ենք |
| parlate - խոսում եք | credete - հավատում եք | sentite - լսում եք |
| parlano - խոսում են | credono - հավատում են | sentono - լսում են |
Սահմանական անցյալ Passato Prossimo[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահմանական անցյալ ժամանակը ցույց է տալիս ներկա մի ժամանակակետից առաջ կատարված, ավարտված գործողություն։ Կազմվում է avere կամ essere օժանդակ բայի ներկա ձևով և վաղակատար դերբայով ( parl - ato, cred - uto, sent - ito)։
Անկատար անցյալ / Imperfetto[խմբագրել | խմբագրել կոդը]
Անկատար անցյալ ժամանակաձևը ցույց է տալիս մի անցյալ ժամանակում կատարվող, ընթացքի մեջ եղող գործողություն։
Ապակատար ներկա Futuro semplice[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապակատար ներկա (սահմանական ապառնի ) ժամանակը ցույց է տալիս խոսելու պահից հետո կատարելի գործողություն։
Կազմվում է ...
Բառապաշարը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանրահայտ ասացվածքները[խմբագրել | խմբագրել կոդը]
" Una buona mamma vale cento maestre " - Լավ մայրը հարյուր ուսուցիչ արժե։
" Prima i denti, poi i parenti " - Սկզբում դու և քո ընտանիքը, այնուհետև բարեկամները։
Պատմությունը և օրինակները[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև այլ հոդվածներ այս լեզվի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեզվի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարակից լեզուները[խմբագրել | խմբագրել կոդը]
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
||||||
|
||||||||||||||||||||||||||||||