Էռնանդո դե Սոտո
Էռնանդո դե Սոտո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1490-ականներ[1] |
Ծննդավայր | Բարկառոտա, Իսպանիա |
Մահացել է | մայիսի 21, 1542[2][3][4][…] |
Մահվան վայր | McArthur, Դեշայի շրջան, Արկանզաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | Կոնկիստադոր և ռազմական գործիչ |
Ամուսին | Inés de Bobadilla? |
Զբաղեցրած պաշտոններ | Governor of Cuba? |
Ստորագրություն![]() | |
Hernando de Soto Վիքիպահեստում |
Էռնանդո դե Սոտո (իսպ.՝ Hernando de Soto, 1490-ականներ[1], Բարկառոտա, Իսպանիա - մայիսի 21, 1542[2][3][4][…], McArthur, Դեշայի շրջան, Արկանզաս, ԱՄՆ)[5] եղել է իսպանացի հայտնագործող և կոնկիստադոր: Նա առաջնորդել է առաջին եվրոպական արշավախումբը դեպի ժամանակակից ԱՄՆ-ի տարածքի խորքերը և հավանաբար եղել է առաջին եվրոպացին, որ հայտնաբերել է Միսիսիպի գետը: Արշավախումբը որոնել է ոսկի և Չինաստան տանող ճանապարհը: Այն հետազոտել է ժամանակակից ԱՄՆ-ի հարավը:
Դե Սոտոն մահացել է 1542 թվականին Միսիսիպի գետի ափին, այժմյան Լեյք Վիլիջի մոտ, Արկանզասում: Էռնանդո դե Սոտոն ծնվել է Էքստրեմադուրայում, իսպանական իդալգոների ընտանիքում: Այդ տարածաշրջանում տարածված էր աղքատությունը, որից դուրս գալու համար շատ երիտասարդներ ինքնուրույն ելք էին որոնում: Նրա ծնողները նույնպես աղքատ էին: Նա ծնվել է Բադախոս կամ Խերես դե լոս Կաբալերոս բնակավայրերից մեկում: Այն ամենն, ինչ հաստատ հայտնի է նրա մասին, այն է. որ նա իր մանկությունն անց է կացրել երկու վայրերում էլ: Նրա կամքն է եղել թաղվել Խերես դե լոս Կաբալերոսում, որտեղ թաղված են նաև իր ընտանիքի մյուս անդամները[6]:
Իսպանիան և Պորտուգալիան լիքն էին երիտասարդներով, ովքեր ձգտում էին զինվորական փառքի հնարավություն ստանալ այն բանից հետո, երբ մավրերը պարտության էին մատնվել: Արևմուտքի նոր աշխարհի հայտնաբերմամբ (որը կարծում էին, թե արևելյան Ասիան է) շշուկներ էին տարածվում հարստության ու փառքի մասին. որոնք չափազանց գրավիչ էին աղքատների համար:
Դե Սոտոն նավարկել է Նոր աշխարհ 1514 թվականին Պանամայի առաջին նահանգապետի` Պեդրարիաս Սավիլայի հետ: Համարձակ առաջնորդությունը, անվարան հավատարմությունը և տեղաբնիկների գյուղերից դրանց գերեվարված առաջնորդների համար փրկագնի կորզման խելացի սխեման դարձել են Կենտրոնական Ամերիկայի նվաճման` Դե Սոտոյի գործելաոճի կնիքը:
Նա ձեռք է բերել լավ ձիավարի, ռազմիկի և ռազմավարի համբավ, բայց վատահամբավ է եղել իր գործած դաժանությունների համար: Այդ ժամանակ Խուան Պոնսե դե Լեոնը, ով հայտնաբերել է Ֆլորիդան, Վասկո Նունյես դե Բալբոան, ով հայտնաբերել է Խաղաղ օվկիանոսը և Ֆերդինանդ Մագելանը, ով առաջին անգամ նավարկել է այդ օվկիանոսով արևելյան կողմից, խորապես ազդել են դե Սոտոյի հավակնությունների վրա:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #135747465 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 American National Biography — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ "Hernando de Soto", from Encyclopedia Britannica, Online edition. Full article freely available (3 pages: keep clicking "Next page" links).
- ↑ Charles Hudson (1997). Page 39.