Կոնկիստադոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնկիստադոր (իսպ.՝ conquistador, թարգմանաբար՝ նվաճող), 15, 16-րդ դարերում Ամերիկա մայրցամաքը նվաճող իսպանացի և պորտուգալացի գաղութարարաներին տրված անվանում։ Կոնկիստադորների առաջնորդներին անվանում էին ադելանտադո։ Մինչև XIX դարը իսպանացի և պորտուգալացի կոնկիստադորները տիրում էին Լատինական և Կենտրոնական Ամերիկային ամբողջությամբ։ 1822 թվականին Բրազիլիան անկախացավ Պորտուգալիայից։ Այս ամենը շոկային իրավիճակ ստեղծեց ամբողջ Պիրենեյան թերակղզու զավթիչների համար, քանի որ Բրազիլիայից անկախացումը կարող էր ազգային ազատագրական մտքեր ստեղծել Լատինոամերիկյան մյուս երկրների մոտ։

Նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստափոր Կոլումբոսը առաջին ամնագամ մուտք է գործում Ամերիկա 1492 թվականին:

Պորտուգալիան ճանապարհ հիմնեց դեպի Չինաստան 16-րդ դարի սկզբին` նավեր ուղարկելով Աֆրիկայի հարավային ափերով և հիմնեց մեծ քանակությամբ էնկլավներ իր ճանապարհին: 1492 թվականին Նոր աշխարհի հայտնագործությունից Քրիստափոր Կոլումբոսի կողմից և աառաջին շուրջերկրյա ճանապարհորդություններից հետո Խուան Սեբաստիան Էլկանոյի և Ֆերդինանդ Մագելանի կողմից 1521 թվականին (երկու ճանապարհորդությունները կազմակերպել է Իսպանայի Կաստիլյան թագը), ճանապարհ հիմնվեց Եվրոպայից դեպի հայտնագործված տարածքներ:

Մարդկությունը սկսեց կապվել ամբողջ աշխարհի հետ առաջին անգամ[1][2][3]: Հին աշխարհի հիվանդությունները տարածվեցին ամբողջ աշխարհով, ներառյալ բնական ծաղիկը, գրիպը և տիֆը: 16-րդ դարում մոտ 240.000 Եվրոպացի մուտք գործեց ամերիկյան նավահանգիստներ[4][5]: 16-րդ դարի վերջի դրությամբ արծաթի ներկրումը Ամերիկայից հասնում էր Իսպանիայի բյուջեի մեկ հինգերորդին[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Person-to-person transmission of Andes virus»։ Emerging Infect. Dis. 11: 1848–53։ 2005։ PMC 3367635։ PMID 16485469։ doi:10.3201/eid1112.050501 
  2. http://www.virus.med.puc.cl/viajero/f_amarilla.html
  3. «CDC Yellow Fever»։ Վերցված է 2010-03-13 
  4. "The Columbian Mosaic in Colonial America" by James Axtell Archived 17 May 2008 at the Wayback Machine.
  5. The Spanish Colonial System, 1550–1800. Population Development Archived 4 February 2009 at the Wayback Machine.
  6. Conquest in the Americas։ Արխիվացված օրիգինալից-ից 31 October 2009-ին