Լեհաստանի ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեհաստանի ազգային գրադարան
Biblioteka Narodowa w Warszawie 2017.jpg
Երկիր Flag of Poland (1928–1980).svg Լեհաստան
Տեսակ ազգային գրադարան, հանրային գրադարան, գիտական գրադարան և չափորոշչային վերահսկողություն
Հիմնվել է մարտի 1, 1928
Տեղադրություն Վարշավա
Այլ տվյալներ
Տնօրեն Թոմաշ Մակովսկի
Կայք bn.org.pl
Կոորդինատներ: 52°12′50.000004099999″ հս․ լ. 21°0′11.999988100001″ ավ. ե. / 52.21388889002777489° հս․. լ. 21.00333333002777891° ավ. ե. / 52.21388889002777489; 21.00333333002777891
Լեհաստանի ազգային գրադարան, Վարշավա, Լեհաստան

Լեհաստանի ազգային գրադարան (լեհ.՝ Biblioteka Narodowa w Warszawie), Լեհաստանի խոշորագույն հետազոտական գրադարան, որը ենթակա է Մշակույթի և ազգային ժառանգության նախարարությանը։ Գրադարանը գտնվում է Վարշավայում։ Հատուկ ֆոնդը պահպանվում է Կրասինսկի ամրոցում։ Լեհաստանի ազգային գրադարանը պարտադիր ստանում է նմուշ բոլոր հրատարակություններից, որոնք լույս են տեսնում Լեհաստանում։ Բացի Վարշավայի գրադարանից, ազգայինի կարգավիճակ ունի նաև Կրակովի Յագելոնյան համալսարանի գրադարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի առաջին ազգային գրադարանը հիմնադրվել է 18-րդ դարում։ Այն հիմնադրել են եպիսկոպոս Զալուսկի եղբայրները[1] և ներառում էր նմուշներ Յան 3-րդ Սոբեսկու հավաքածուից, որն էլ ստացել էին նրա թոռնուհի դքսուհի Մարիա Կարոլինա Սոբեսկուց։ 1774 թվականին Զալուսկիների գրադարանը տեղափոխվեց Ազգային կրթության հանձնաժողով։ Լեհաստանի երկրորդ բաժանման ժամանակ Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդի զորքերը բռնագրավեցին Զալուսկիների հավաքածուն և ուղարկեցին այն Սանկտ Պետերբուրգ, որտեղ Կայսերական հանրային գրադարանի հիմնադրման ժամանակ մաս կազմեցին 1795 թվականին[2][3][4]։ Անխնա օգտագործման, Ռուսաստան տեղափոխման պատճառով հավաքածուի մի մասը կորավ, գողացվեց և կամ ոչնչացավ[2][3]։ Ըստ պատմաբան Յոախիմ Լելեվելի՝ Զալուսկիների գրքերը «հնարավոր էր զամբյուղով գնել Գրոդնոյում»[3]։

1918 թվականին Լեհաստանում անկախության վերահաստատումից հետո չկար կենտրոնական հաստատություն, որը ծառայեր որպես ազգային գրադարան։ 1928 թվականի փետրվարի 24-ին նախագահ Իգնացի Մոսցիցկու հրամանագրով Ազգային գրադարանն ստեղծվեց ժամանակակից տեսքով[5]։ Այն բացվեց 1930 թվականին և սկզբնապես ուներ 200 հազար նմուշ օրինակ։ Գրադարանի ծավալն արագորեն ընդլայնվում էր։ Այսպես՝ 1932 թվականին նախագահ Մոսցիցկին Վիլյանուվյան պալատ-թանգարանի բոլոր գրքերը և ձեռագրերը նվիրաբերեց գրադարանին, Ստանիսլավ Կոստկա Պոտոցկու հավաքածուից 40 հազար կտոր գիրք և 20 հազար նկար։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրադարան
  • Ազգային գրադարանի մատենագիտական ինստիտուտ
  • Գրքի և ընթերցողների ինստիտուտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pasztaleniec-Jarzyńska 2000, էջ. 5
  2. 2,0 2,1 Czechowicz, ¶ "After the fall..."
  3. 3,0 3,1 3,2 Witt, ¶ "The Dispersal of the collection"
  4. Basbanes, p. 185
  5. Pasztaleniec-Jarzyńska 2000, էջ. 3

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]