Կրակովի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յագելոնյան համալսարանից)
Կրակովի համալսարան
լեհ.՝ Uniwersytet Jagielloński[1]
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան և համալսարան
ԿարգախոսPlus ratio quam vis[2][3]
Հիմնադրված էմայիսի 12, 1364
ՀիմնադրիրԿազիմիր III Մեծ
Անվանված էՅագելլոներ
ՌեկտորJacek Popiel?
Ընդհանուր անձնակազմ7246 մարդ (2019)[4]
ԱնդամակցությունՈւտրեխտի ցանց, Կոիմբրայի խումբ, Եվրոպաեում, Guild of European Research-Intensive Universities?[5], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[6] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[7]
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունԿրակով
Պարգևներ
Լեհաստանի Վերածննդի շքանշան, Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ
Կայքuj.edu.pl(լեհ.)(անգլ.)(ռուս.)
Կրակովի համալսարան (Լեհաստան)##
Կրակովի համալսարան (Լեհաստան)
Կրակովի համալսարան, Լեհաստան
 Jagiellonian University Վիքիպահեստում

Կրակովի համալսարան, Յագելոնյան համալսարան, հնագույն համալսարան Լեհաստանում, առաջին պետական համալսարաններից մեկը Կենտրոնական Եվրոպայում։ Հիմնադրել է Կազիմիր Մեծը (1364), 1400 թվականին վերակառուցել է Վլադիսլավ Յագայլոն (այստեղից էլ՝ անունը)՝ Փարիզի համալսարանի նմանությամբ։ Կրակովի համալսարանի ուսումնական և գիտական կյանքը ծաղկում է ապրել 15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին։ Ուներ աստվածաբանական, իրավաբանական, բժշկական և ազատ գիտությունների ֆակուլտետներ։ Բացի լեհերից, Կրակովի համալսարանում սովորում էին նաև չեխեր, գերմանացիներ, հունգարացիներ։ Համալսարանում սովորել և դասախոսել են մաթեմատիկոս Վ. Բրուձևսկին, Նիկոլայ Կոպեռնիկոսը, աստղագետ, փիլիսոփա Յան Սնյադեցկին և ուրիշներ։ 16-րդ դարի կեսի ուսուցումը Կրակովի համալսարանում կրել է եկեղեցասխոլաստիկ բնույթ։ 1780 թվականին համալսարանի ծրագրերը բարենորոգվել են, ուսուցումը լատիներենի փոխարեն տարվել է լեհերենով։ Ֆաշիստական օկուպացիայի ժամանակ (1939-1944) Կրակովի համալսարանը փակվել է։ 1942 թվականից գործել է ընդհատակում։ 1978-1979 ուսումնական տարում համալսարանն ուներ իրավաբանական, փիլիսոփայության և պատմության, բանասիրական, մաթեմատիկայի և քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և այլ ֆակուլտետներ։ Գրադարանը (հիմնվել է 1364 թվականին) ունի ավելի քան 1 միլիոն գիրք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 674