Կրակովի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրակովի համալսարան
Collegium Maius, Cracovia, Polonia.jpg
Տեսակ համալսարան
Կարգախոս Plus ratio quam vis
Հիմնադրված է մայիսի 12, 1364
Հիմնադրիր Կազիմիր III Մեծ
Ընդհանուր անձնակազմ 7212
Անդակակցություն Ուտրեխտական ցանց, Կոիմբրայի խումբ և Եվրոպաեում
Երկիր Լեհաստան
Տեղագրություն Կրակով
Կայք http://www.uj.edu.pl
Կոորդինատներ: 50°3′38.999999998803″ հս․ լ. 19°55′58.0000000008″ ավ. ե. / 50.06083333333300089° հս․. լ. 19.932777777778000° ավ. ե. / 50.06083333333300089; 19.932777777778000
Jagiellonian University Վիքիպահեստում

Կրակովի համալսարան, Յագելոնյան համալսարան, հնագույն համալսարան Լեհաստանում, առաջին պետական համալսարաններից մեկը Կենտրոնական Եվրոպայում։ Հիմնադրել է Կազիմիր Մեծը (1364), 1400 թվականին վերակառուցել է Վլադիսլավ Ցագայլոն (այստեղից էլ՝ անունը)՝ Փարիզի համալսարանի նմանությամբ։ Կրակովի համալսարանի ուսումնական և գիտական կյանքը ծաղկում է ապրել 15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին։ Ուներ աստվածաբանական, իրավաբանական, բժշկական և ազատ գիտությունների ֆակուլտետներ։ Բացի լեհերից, Կրակովի համալսարանում սովորում էին նաև չեխեր, գերմանացիներ, հունգարացիներ։ Համալսարանում սովորել և դասախոսել են մաթեմատիկոս Վ.Բրուձևսկին, Ն.Կոպեռնիկոսը, աստղագետ Յա.Սնյադեցկին և ուրիշներ։ 16-րդ դարի կեսի ուսուցումը Կրակովի համալսարանում կրել է եկեղեցասխոլաստիկ բնույթ։ 1780 թվականին համալսարանի ծրագրերը բարենորոգվել են, ուսուցումը լատիներենի փոխարեն տարվել է լեհերենով։ Ֆաշիստական օկուպացիայի ժամանակ (1939-1944) Կրակովի համալսարանը փակվել է։ 1942 թվականից գործել է ընդհատակում։ 1978-1979 ուսումնական տարում համալսարանն ուներ իրավաբանական, փիլիսոփայության և պատմության, բանասիրական, մաթեմատիկայի և քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և այլ ֆակուլտետներ։ Գրադարանը (հիմնվել է 1364 թվականին) ունի ավելի քան 1 միլիոն գիրք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 674 CC-BY-SA-icon-80x15.png