Բոննի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոննի համալսարան
Rheinische Friedrich-Wilhelms-Universität Bonn
Universität Bonn.svg
University-bonn 2005-11-18.jpg
Տեսակ համալսարան
Հիմնադրված է 1819
Հիմնադրիր Ֆրիդրիխ Ուիլիամ III Պռուսացի
Անվանված է Ֆրիդրիխ Ուիլիամ III Պռուսացի
Անդակակցություն Deutsches Forschungsnetz[1]
Երկիր Գերմանիա
Տեղագրություն Բոն
Կայք uni-bonn.de
Կոորդինատներ: 50°44′2.0000001003938″ հս․ լ. 7°6′8.00000009992″ ավ. ե. / 50.733888888916773396° հս․. լ. 7.1022222222499778° ավ. ե. / 50.733888888916773396; 7.1022222222499778
Rheinische Friedrich-Wilhelms-Universität Bonn Վիքիպահեստում

Բոննի համալսարան (գերմ.՝ Rheinische Friedrich-Wilhelms-Universität Bonn), Ֆրիդրիխ Վիլհելմի անվան Բոննի համալսարան, Գերմանիայի ամենամեծ և հայտնի համալսարաններից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1777 թվականին Բոննում հիմնադրվում է Kurkölnische Akademie Bonn, որին 1784 թվականին շնորհվում է համալսարանական իրավունք։ 1798 թվականին ակադեմիան փակվել է այն բանից հետո, երբ Հռենոսի ձախ ափը գրավվել է ֆրանսիացիների կողմից Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։

1818 թվականի հոկտեմբերի 18-ին պրուսիայի արքա Վիլհելմ Ֆրիդրիխ III Վիեննայի վեհաժողովին կից Պրուսիայում ստեղծում է Բոննի համալսարանը, որը դարձավ Պրուսիայի 6-րդ համալսարանը։ Համալսարանի կայացման գործում մեծ է եղել Գերմանիայի ժողովրդական տնտեսության նախարարի՝ Կառլ Ալտենշտեյնի դերը։

Համալսարանում հավասարապես ներկայացված էին կաթոլիկներն ու բողոքականները, որի արդյունքում ձևավորվեցին երկու աստվածաբանական ֆակուլտետներ։ Բացի այդ, համալսարանում ստեղծվեցին բժշկական, իրավական և փիլիսոփայական ֆակուլտետները։

1827 թվականին կանոնադրությամբ այն դարձավ համալսարան։ Ավելի ուշ, համալսարանը ոչ պաշտոնապես հայտնի է եղել որպես «իշխանների համալսարան», քանի որ այս համալսարանում են սովորել Հոհենցոլերների սերնդի շատ ներկայացուցիչներ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո կրճատվեց համալսարանի պետական ֆինանսավորումը, որի արդյունքում համալսարանը ստիպված էր այլ ֆինանսական աղբյուրներ փնտրել։

1930 թվականին հաստատվել է համալսարանի նոր կանոնադրությունը, որը ներառում է ուսանողական կառավարման տարբեր կետեր։

1933 թվականին երբ համալսարանի ինքնավարությունը լուծարվեց և համալսարանն անցավ կրթության նախարարության ներքո, համալսարանից հեռացան նացիստների հակառակորդները և հրեաները:

Համալսարանի մասնաշենքերը վնասվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն 1945 թվականից այն շարունակել է գործունեությունը։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համալսարանում գործում են հետևյալ ֆակուլտետները՝
  • Բժշկական ֆակուլտետ
  • Գյուղատնտեսական ֆակուլտետ
  • Կաթոլիկ ֆակուլտետ
  • Մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետ
  • Իրավունքի և տնտեսագիտության ֆակուլտետ
  • Բողոքականության ֆակուլտետ
  • Փիլիսոփայության ֆակուլտետ

Համալսարանի կազմում ընդգրկված են նաև մի քանի հետազոտական ինստիտուտներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.dfn.de/verein/mv/mitglieder/