Հելսինկիի համալսարան
Տեսակ | հասարակական համալսարան |
---|---|
Հիմնադրված է | մարտի 26, 1640 |
Հիմնադրիր | Քրիստինա |
Ռեկտոր | Sari Lindblom? |
Անդամակցություն | Ուտրեխտի ցանց, ORCID[2][3], Եվրոպայի համալսարանների միություն[4], ArXiv[5], Եվրոպական հետազոտական համալսարանների լիգա, FinELib?[6] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[7] |
Երկիր | Ֆինլանդիա |
Տեղագրություն | Հելսինկի |
Կայք | helsinki.fi/en(անգլ.) |
University of Helsinki Վիքիպահեստում |
Հելսինկիի համալսարան (ֆիններեն՝ Helsingin yliopisto, շվեդ.՝ Helsingfors universitet, լատին․՝ Universitas Helsingiensis), Ֆինլանդիայի հնագույն և խոշորագույն համալսարանը։ Համալսարանում սովորում է մոտ 38 հազար ուսանող (այդ թվում՝ 5 500 ասպիրանտ)։
Բոլոնիայի հռչակագրի եվրոպական ստանդարտներին համապատասխան՝ համալսարանը 2005 թվականի օգոստոսի 1-ից առաջարկում է ուսուցում բակալավրի, մագիստրոսի և գիտությունների դոկտորի աստիճանների համար։ Համալսարանը Եվրոպական հետազոտական համալսարանների միության, «Unica»-ի (Եվրոպայի մայրաքաղաքների համալսարաններ) անդամ է։ Համալսարանն ընդգրկված է Եվրոպական համալսարանների Ուտրեխտի ցանցի ասոցիացիայի մեջ։ Համալսանի շրջակայքում կա բուսաբանական այգի[8]։ 2012 թվականի հունվարից համալսարանին կից բացվել է Ռուսաստանի հետազոտությունների նոր կենտրոն[9]։ 2017 թվականից համալսարանի կանցլերը Կաարլե Հյամերին է։
Ըստ 2018 թվականի տվյալների՝ Հելսինկիի համալսարանը «Times Higher Education»-ի համալսարանների համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը[10]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանը հիմնադրվել է 1640 թվականին Աբո (Տուրկու) քաղաքում՝ որպես թագավորական ակադեմիա։
1809 թվականին՝ Ռուսական կայսրությանը Ֆինլանդիայի դքսության միանալուց հետո, համալսարանն սկսել է կոչվել Աբոյի կայսերական ակադեմիա։
Ալեքսանդրի կայսերական համալսարան (1828-1917)
[խմբագրել | խմբագրել կոդը]1827 թվականին տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո կայսր Նիկոլայ I-ի հրամանով համալսարանը տեղափոխվել է Հելսինգֆորս և ստացել Ալեքսանդրի կայսերական համալսարան (ի պատիվ կայսեր հանգուցյալ եղբոր՝ Ալեքսանդր I-ի) անվանումը։ Համալսարանի գլխավոր շենքը նախագծել է ճարտարապետ Կարլ Լյուդվիգ Էնգելը (1832)։
Հելսինկիի համալսարան (2017-ներկա ժամանակներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո (1917) ուսումնական հաստատությունն ստացել է Հելսինկիի համալսարան անվանումը։
1944 թվականին համալսարանի շինությունների մի մասը ոչնչացվել է Հելսինկիի խորհրդային ռմբակոծության ժամանակ։
1990 թվականի օգոստոսի 28-ին՝ ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ, խորհրդային «Ռելկոմ» գիտական ցանցը Հելսինկիի համալսարանի գիտնականների հետ հեռախոսային մոդեմի կապ է հաստատել, ինչը Ռունետի զարգացման ելակետերից մեկն է։
Համալսարանում կա դոցենտներ Արտո Լուկանենից և Պեկկի Կաուպալայից կազմված խումբ, որն զբաղվում է ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի կողմից Ֆինլանդիայի տարածքում հետախուզական գործունեության պատմության ուսումնասիրությամբ[11]։
1990 թվականին Ֆինլանդիայում համալսարանի հիմնադրման 350-ամյակի առթիվ 150 հազար տպաքանակով թողարկվել է «350 տարեկան Հելսինկիի համալսարան» անվանումով 100 նամականիշ։
2015 թվականի նոյեմբերին համալսարանի դասախոսները որոշում են կայացրել գործադուլ հայտարարել՝ ի նշան կառավարության կողմից ծրագրվող ֆինանսավորման զգալի կրճատման դեմ բողոքի[12]։
2016 թվականին համալսարանի վարչական բաժնի կառուցվածքը փոփոխությունների է ենթարկվել, կրճատվել է 200-300 աշխատակից[13]։
2017 թվականին համալսարանն ստացել է իր գոյության պատմության մեջ ամենամեծ դրամական նվիրատվությունը։ Ընդհանուր գրականագիտության և գեղագիտության նախկին պրոֆեսոր Մայա Լեհտոնենը համալսարանին 4 միլիոն եվրո Է կտակել՝ նպատակ ունենալով դրանք օգտագործել ֆրանսերենի, ֆրանսիական գրականության, Ֆրանսիայի պատմության, ֆինն-ֆրանսիական մշակութային հարաբերությունների և ֆիննական գրականության ուսումնասիրությանն աջակցելու համար[14]։
Ուսուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս այստեղ ներկայացված է ավելի քան 30 միջազգային մագիստրոսական ծրագիր։ Ուսուցման տևողությունը երկու տարի է (120 ECTS): Կա նաև դոկտորի աստիճան ստանալու հնարավորություն (PhD): PhD-ի համար դիմելու գործընթացն անհատական է յուրաքանչյուր ֆակուլտետի համար։
Համալսարանն առաջարկում է համաշխարհային մակարդակի ուսումնական միջավայր։ Արտասահմանցի ուսանողները շատ գոհ են լսարանների և լաբորատորիաների հագեցվածությունից, առցանց գրադարաններից, տեխնոլոգիաների և գիտահետազոտական աշխատանքի զարգացումից, ինչպես նաև դասախոսական կազմի աջակցությունից և բարյացակամ մթնոլորտից։
Արտասահմանցի ուսանողների ուսուցումը բոլոր մակարդակներում, բացի բակալավրից, դասավանդվում է անգլերեն։ Բակալավրի ծրագրերը դասավանդվում են ֆիններեն և շվեդերեն։
Հելսինկիի համալսարանում Ֆինլանդիայի, Եվրոպական միության և Եվրոպական տնտեսական գոտու քաղաքացիների համար կրթությունն անվճար է։ Արտասահմանցի ուսանողները (բացառությամբ Շվեյցարիայի քաղաքացիների) 2016 թվականից ի վեր վճարում են իրենց ուսման վարձը[15]։
2013 թվականի աշնանից ի վեր բոլոր շրջանավարտ ուսանողների դիպլոմային աշխատանքները ստուգվում են «Moodle» համակարգչային ծրագրի միջոցով՝ գրագողությունից խուսափելու համար։ Գրագողության առավելագույն պատիժը համալսարանից 1 տարի ժամկետով ժամանակավոր ազատումն է[16]։
Վարկանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին համաշխարհային կարգի համալսարանների հետազոտության կենտրոնը (CWCU) Շանհայի Ցզյաո Տունի համալսարանում Հելսինկիի համալսարանին շնորհել է 67-րդ տեղը (500-ից), ինչը վեց հորիզոնականով ավելի բարձր է, քան 2014 թվականին[17]։
«Times Higher Education»-ի վարկանիշում.
Տարի | 2011[18] | 2012[19] | 2013 | 2014 | 2015[20] | 2016[20] | 2018[10] |
---|---|---|---|---|---|---|---|
Հորիզոնականը լավագույն հարյուրյակում | 91 | - | 67 | - | 48 |
Բրիտանական հեղինակավոր «Quacquarelli Symonds» (QS) ընկերության վարկանիշում.
Տարի | 2011 | 2012 | 2013[21] | 2014[22] | 2015 | 2016 | 2017[23] |
---|---|---|---|---|---|---|---|
Հորիզոնականը լավագույն հարյուրյակում | 69 | 67 | 91 | 102 |
Դասախոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեո Աարիո, աշխարհագրագետ
- Վիլհելմ Բոլին, փիլիսոփա
- Վիկտոր Աքսել Հաքման, երկրաբան
- Յակով Կարլովիչ Գրոտ, բանասեր
- Հեյկի Կլեմետի, գիտությունների դոկտոր, կոմպոզիտոր, խմբավար, ֆիննական երգչախմբային երաժշտության դպրոցի հիմնադիր
- Իոսիֆ Եմելյանովիչ Մանդելշտամ, ռուսաց լեզվի և գրականության պրոֆեսոր
- Գունար Միկվից, պատմաբան
- Օննի Օկկոնեն, ակադեմիկոս, արվեստագետ
- Աննա-Մարի Սարայաս, ակադեմիկոս գրականագետ
- Ֆրեդերիկ Սիգնեուս, գեղագիտության և գրականության պրոֆեսոր
- Իլմարի Սուսիլուոտո, քաղաքագետ
- Ֆրեդերիկ Էլվինգ, բուսաբան
- Թոյվո Հաափանեն, երաժշտագետ
- Յուլի Կարլովիչ Շիմանովսկի, վիրաբույժ
Ռեկտորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1640-1641, 1649-1650 Էսկիլ Պետրեուս
- 1647-1648, 1652-1653 Գեորգ Ալանուս
- 1676-1677, 1683-1684 Էլիաս Թիլանդս
- 1729-1730 Դանիել Յուլենիուս
- 1755-1756 Կարլ Աբրահամ Կլևբերգ
- 1756-1757, 1765-1766, 1772-1773 Պեռ Կալմ
- 1767-1768 Մարտին Վալենիուս
- 1786-1787, 1798-1799 Հենրիխ Գաբրիել Պորտան
- 1803-1804, 1811-1812, 1825-1827 Յուհան Գադոլին
- 1806-1807, 1813-1814, 1827-1828, 1829-1832 Գուստավ Գաբրիել Գյոլստրյոմ
- 1824-1825 Կարլ Ռեյնգոլդ Զալբերգ
- 1828-1829 Դանիիլ Միրեն
- 1832-1833 Էրիկ Գաբրիել Մելարտին
- 1833-1839 Ֆրեդերիկ Վիլհելմ Փիփինգ
- 1839-1845 Նիլս Աբրամ ֆոն Ուրսին
- 1845-1848 Վիլհելմ Գաբրիել Լագուս
- 1848-1858 Գավրիիլ Ռեյն
- 1859-1869 Ադոլֆ Էդվարդ Արպե
- 1869-1872 Լոուրենս Լինդելյոֆ
- 1872-1875 Ադոլֆ Մոբերգ
- 1875-1878 Սակարիաս Տոպելիուս
- 1878-1884 Վիլհելմ Գաբրիել Լագուս
- 1884-1887 Ավգուստ Ալկվիստ
- 1887-1896 Թեոդոլֆ Ռեյն
- 1896-1899 Յակո Ֆորսման
- 1899-1905, 1905-1907 Էդվարդ Հիելթ
- 1905 Ռաբբե Աքսել Վրեդե
- 1907-1911, 1920-1922 Իվաև Հեյկել
- 1911-1915 Անդերս Սևերին Դոներ
- 1915-1920 Վալդեմար Ռուին
- 1926-1930 Անտի Թուլենհեյմո
- 1941-1945 Ռոլֆ Հերման Նևանլինա
- 1956-1962 Էդվին Լինկոմիես
- 1971-1973 Միկկո Յուվա
- 2003-2008 Իլկա Նիյնիլուոտո
- 2008-2013 Թոմաս Վիլհելմսոն
- 2013-2018 Յուկա Կոլա[24]
- Յարի Նիեմելյա (2018 թվականից)[25]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Uppslagsverket Finland (շվեդերեն) — Svenska folkskolans vänner.
- ↑ https://orcid.org/members/001G000001zUlVeIAK-university-of-helsinki
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ Our Members / Tier 4
- ↑ https://www.kiwi.fi/pages/viewpage.action?pageId=50169951
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ Растения, находящиеся под угрозой исчезновения, сохраняют в Хельсинки с помощью банка семян // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 8 июля 2013.(Ստուգված է 9 Հուլիսի 2013)
- ↑ В Финляндии создан новый центр исследования России — директор центра Кивинен: на Западе не понимают Россию // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 10 января 2012.(Ստուգված է 10 հունվարի 2012)
- ↑ 10,0 10,1 «Хельсинкский университет вошел в топ-50 лучших университетов мира». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. 2018 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Арто Луукканен: Данных о советской разведке в Финляндии открывается все больше. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 20 сентября 2013.(Ստուգված է 22 Սեպտեմբերի 2013)
- ↑ В университетах готовят забастовку против политики правительства. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 12 ноября 2015.(Ստուգված է 12 Նոյեմբերի 2015)
- ↑ Университет Хельсинки увольняет 200-300 человек. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 13 января 2016.(Ստուգված է 14 հունվարի 2016)
- ↑ «Гуманитарии университета Хельсинки получили крупное денежное пожертвование». Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Вузы теряют иностранных студентов — платное образование нравится не всем». YLE. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Университет Хельсинки усилит борьбу с плагиатом». YLE. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Университет Хельсинки поднимается в мировом рейтинге». YLE. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Университет Хельсинки — в числе 100 лучших вузов в мире». YLE. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Университет Хельсинки больше не входит в сотню престижных университетов мира». Фонтанка.Fi. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 20,0 20,1 «Университет Хельсинки лишился места в списке ста лучших университетов мира». YLE. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Рейтинг лучших вузов по версии QS: Хельсинкский университет на 69-ом месте». YLE. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Хельсинкский университет занял 67-ое место в рейтинге лучших мировых вузов». YLE. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Позиция университета Хельсинки в рейтинге QS ухудшилась». YLE. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Выбран новый ректор Университета Хельсинки». YLE. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Professor Jari Niemelä appointed as rector of the University of Helsinki | University of Helsinki». University of Helsinki (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 25. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Гельсингфорсский университет». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(ֆին.)(շվեդ.)(անգլ.)
- Դիմումների ներկայացում
- Միջազգային մագիստրոսական ծրագրեր
- Պաշտոնական youtube-պորտալ
|
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելսինկիի համալսարան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելսինկիի համալսարան» հոդվածին։ |
|