Յան Սնյադեցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Սնյադեցկի
լեհ.՝ Jan Śniadecki
Jan Śniadecki.PNG
Ծնվել էօգոստոսի 29, 1756(1756-08-29)[1][2][3]
Ժնին, Gmina Żnin, Żnin County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան
Մահացել էնոյեմբերի 9, 1830(1830-11-09)[1][3] (74 տարեկանում)
Վիլնյուս, Vilna Governorate, Ռուսական կայսրություն
ԳերեզմանJašiūnai
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Ռեչ Պոսպոլիտա
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ, ֆիզիկոս, փիլիսոփա և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Կրակովի համալսարան
Գործունեության ոլորտաստղագետ
ԱնդամակցությունWarsaw Society of Friends of Learning
Ալմա մատերԿրակովի համալսարան
Տիրապետում է լեզուներինլեհերեն[2]
Եղել է գիտական ղեկավարPiotr Sławiński
Ստորագրություն
Autograph-JanSniadecki.png
Jan Śniadecki Վիքիպահեստում

Յան Սնյադեցկի (լեհ.՝ Jan Śniadecki, լիտ.՝ Jonas Sniadeckis, օգոստոսի 29, 1756(1756-08-29)[1][2][3], Ժնին, Gmina Żnin, Żnin County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան - նոյեմբերի 9, 1830(1830-11-09)[1][3], Վիլնյուս, Vilna Governorate, Ռուսական կայսրություն), լեհ գիտնական, լուսավորիչ։ 1781-1803 թվականներին՝ Կրակովի ակադեմիայի, 1806-1825 թվականներին՝ Վիլնոյի համալսարանի պրոֆեսոր, 1807-1815 թվականներին՝ նույն համալսարանի ռեկտոր։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1811)։ Գործուն մասնակցություն է ունեցել 1794 թվականի լեհական ազգային-ազատագրական ապստամբությանը, պաշտպանել արմատական հասարակական բարեփոխումների ծրագիրը, մասնավորապես, գյուղացիներին հող հատկացնելու պահանջը։ Հետագայում բռնել է առավել չափավոր դիրք։ Փիլիսոփայության հարցերում Սնյադեցկին դեիստ էր, Ֆրենսիս Բեկոնի, Ջոն Լոկի և 18-րդ դարի ֆրանսիական մատերիալիստների հետևորդը։ «Սետաֆիզիկայի մասին» (1814), «Փիլիսոփայության մասին» (1819), «Մարդկային բանականության փիլիսոփայությունը» (1822) երկերում անհետևողական սենսուալիզմի դիրքերից քննադատել է կանտականությունը։ Փիլիսոփայության քննադատության մեշ հանդես է գալիս որպես պոզիտիվիզմի նախակարապետ։ Լուսավորական ռացիոնալիզմի ավանդույթներով պայքարել է աստվածաբանության, սխոլաստիկայի և ռոմանտիզմի դեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 482 CC-BY-SA-icon-80x15.png