Բանականությունը ասոցացվում է մտածելու և ճանաչողության հետ և ներառում է ինտելեկտի գործածումը։ Տրամաբանության ոլորտն ուսումնասիրում է այն ուղիները, որոնցով մարդիկ կարող են օգտագործել ֆորմալ բանականությունը՝ տրամաբանական փաստարկներ ստեղծելու համար։ Բանականությունը կարող է բաժանվել տրամաբանական բանականության տարբեր ձևերի՝ դեդուկտիվ, ինդուկտիվ և աբդուկտիվ բանականություն։ Արիստոտելը բաժանել է տրամաբանական դիսկուրսիվ բանականությունը և ինտուիտիվ բանականությունը։ Ինտուիտիվ բանականությունում ինտուիցիայի միջոցով դատողությունների գործընթացը, որքան էլ որ հաստատված լինի, կարող է հակվել դեպի անձնականը և սուբյեկտիվորեն անթափանցը։ Որոշ սոցիալական և քաղաքական իրավիճակներում տրամաբանական և ինտուիտիվ տրամաբանական բանականությունները կարող են բախվել, մինչդեռ այլ համատեքստում նրանք դիտվում են որպես փոխլրացնող, այլ ոչ թե իրար հակազդող։ Օրինակ, մաթեմատիկայի մեջ ինտուիցիոն բանականությունը հաճախ անհրաժեշտ է ստեղծագործական գործընթացների համար ՝ փոխլրացնելու և պաշտոնական ապացույցի հասնելու հետ, որը կարծես թե ամենադժվարն է ֆորմալ բանականության հիմնավորման առաջադրանքներից։
Ի տարբերություն «բանականության» օգտագործման՝ որպես վերացական գոյական, բանականությունը այն նկատառումն է որը կամ բացատրում կամ արդարացնում է իրադարձությունները, երևույթները կամ վարքագիծը։ Բնականակությունը արդարացնում է որոշումները և պատճառաբանում անհատների գործողությունները (վարքը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 270)։