Լուսավորության դարաշրջան
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Լուսավորության դարաշրջան, Եվրոպայի պատմության առանցքային փուլերից մեկը, որը կապված էր գիտական, փիլիսոփայական և հանրային մտածողության վերելքի հետ։ Այս շարժումը սկիզբ առավ Անգլիայում և տարածվեց Ֆրանսիայում, Գերմանիայում և մնացած եվրոպական երկրներում։ Հատկապես ազդեցիկ էին ֆրանսիացի լուսավորիչները։ Լուսավորական փիլիսոփայության հիմքում ընկած էր գոյություն ունեցող հաստատությունների, սովորությունների, բարքերի ու բարոյականության քննադատությունը:[1]. Այս շարժման հետևանքներից էին ստրկության վերացումը, ամերիկյան գաղութների պայքարը եվրոպական գաղութարարների դեմ, խոսքի, մտքի ազատությունը և այլն։
Աշխարհայացքային այս դարաշրջանի թվագրման հարցում միասնական կարծիք չկա. ուսումնասիրողներից ոմանք դրա սկիզբը համարում են 17-րդ դարի վերջը, մյուսները՝ 18-րդի կեսերը[2]։ Իսկ Լուսավորության դարաշրջանի ավարտը հաճախ կապում են Վոլտերի ու Ռուսսոյի մահվան (1778 թ.) կամ նապոլեոնյան պատերազմների սկզբի (1800 թ.) հետ:[3]: Պատմաբանների մի մասն էլ գտնում է, որ այդ դարաշրջանը պետք է տեղադրել Անգլիական (1688 թ.) և Ֆրանսիական (1789 թ.) հեղափոխությունների միջև:
Բովանդակություն
Գաղափարախոսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր դարաշրջանի մարդու և հասարակության հիմնախնդիրներին են նվիրված անգլիացի նշանավոր իմաստասեր Ջոն Լոքի բազմաթիվ գործեր։ Ըստ նրա՝ գիտելիքները մարդկության զարգացման նախապայմանն են։ Դրանք կարելի է ձեռք բերել փորձառությամբ և աշխատանքով։ Այսինքն՝ իմացության ամբողջը նա համարում էր կյանքը։ Նա առաջ քաշեց այն գաղափարը, որ մարդիկ ի ծնե ազատ են, հավասար և անկախ։ Դա նրանց բնական վիճակն է, որը հնարավոր է ապահովել միայն ազատության և սեփականության շնորհիվ։ Այդ նպատակով մարդիկ միմյանց հետ կնքում են դաշինք և ստեղծում պետություն։
Ֆրանսիացի Շ.Մոնտեսքյոն պնդում էր, որ հասարակության զարգացման գլխավոր խթանը կատարյալ օրենքներն են և պետական կարգը։ Ըստ նրա՝ մարդու ազատությունը շաղկապված է կատարյալ օրենքներով ապրելու ձգտման հետ։ Պատմությանը հայտնի է պետության երեք հիմնական տարատեսակ՝ բռնապետություն` հիմնված վախի, միապետություն՝ հիմնված պատվի և հանրապետության՝ առաքինության վրա։ Իմաստասերը նախընտրում էր սահմանադրական միապետությունը, որի դեպքում օրենքները սահմանափակում են թագավորի իշխանությունը։ Այդ կապակցությամբ Մոնտեսքյոն զարգացրել է իշխանության տարանջատման գաղափարը՝օրենսդիր, գործադիր և դատական։Այս գաղափարը հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային իրավական մտքի զարգացման վրա։
Մոնտեսքյոյի ժամանակակիցն էր Ֆ. Վոլտերը։ Նա հավատում էր մարդկային բանականությանը և ատում կրոնական հավատը։ Ըստ նրա՝հասարակության մեջ ամեն ինչ պետք է լինի բանականության պահանջներին համապատասխան։ Միայն այդ դեպքում հասարակությունը կարող է առաջնորդվել արդարության, ազատության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքներով։ Նա դեմ էր հեղափոխություններին։ Կարծում էր որ նպատակին կարելի է հասնել լուսավորյալ միապետի ջանքերովՙ, ով տոգորված է առաջադիմական գաղափարներով և մտահոգված է ժողովրդի բարօրությամբ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Просвещение»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Геттнер, «История всеобщей литературы XVIII в.»;
- Laurent, «La philosophie du XVIII siècle et le christianisme»;
- Lanfrey, «L'église et la philosophie du XVIII siècle»;
- Stephen, «History of english thought in the XVIII century»;
- Biedermann, «Deutschlands geistige, sittliche und gesellige Zustände»
- Огурцов А. П. Философия науки эпохи Просвещения. — М.: Институт философии РАН, 1993. — 213 с.
- М. Хоркхаймер, Т. В. Адорно. Понятие просвещения // Хоркхаймер М., Адорно Т. В. Диалектика просвещения. Философские фрагменты. М., С-Пб., 1997, с. 16-60
- Д. Рикуперати. Человек Просвещения // Мир Просвещения. Исторический словарь. М., 2003, с. 15-29.
- Стивен Фредерик Старр Утраченное Просвещение: золотой век Центральной Азии от арабского завоевания до времен Тамерлана = S. Frederick Starr: "Lost Enlightenment: Central Asia’s Golden Age from the Arab Conquest to Tamerlane". — Альпина Паблишер, 2016. — 574 p. — ISBN 978-5-9614-5303-4
- (անգլերեն) Daniel Gordon, {{{2}}}, 1670-1789
- (անգլերեն) Ole Peter Grell et Roy Porter, {{{2}}}, Cambridge University Press, 2000.
- (անգլերեն) J. O. Lindsay, {{{2}}} (1713-1763),
- Pierre-Yves Beaurepaire, L’Europe des Lumières, Paris, PUF, 2004
- Michel Delon, Dictionnaire européen des Lumières, Paris, PUF, 1997 2-13-048824-2
- Fernand Braudel, Civilisation matérielle, Économie et Capitalisme, Le temps du monde
- Marcel Brion, Henry Daussy, Le Siècle des Lumières, London, Thames & Hudson, 1974
- Pierre Chaunu, La Civilisation de l’Europe des Lumières, Paris, Flammarion, 1997
- Pierre M. Conlon, Le Siècle des Lumières : bibliographie chronologique, Genève, Droz, 1983
- Joël Cornette, Histoire de la France : absolutisme et Lumières (1652-1783), Paris, Hachette supérieur, 2005
- Monique Cottret, Culture et politique dans la France des Lumières : 1715-1792, Paris, Colin, 2002
- Béatrice Didier, Le Siècle des Lumières, Paris, MA Éditions, 1987.
- Norman Hampson, Le Siècle des Lumières, Paris, Seuil, 1972
- Heyden-Rynsch, Verena Von Der, Salons européens, Paris, Gallimard, 1993
- Liliane Hilaire-Pérez, Daniel Roche, L’Invention technique au siècle des Lumières, Paris, Albin Michel, 2000
- Jacques d’Hondt, Hegel et le siècle des Lumières, Paris, PUF, 1974
- Christine Le Bozec, La Normandie au Կաղապար:S- : croissance, Lumières et Révolution, Rennes, Éditions Ouest-France, 2002
- Robert Mandrou, L’Europe . Raison et raison d’État (1649–1775), Fayard, 1977.
- Xavier Martin, Nature humaine et Révolution française : du siècle des Lumières au Code Napoléon, Bouère, D.M. Morin, 1994
- Philippe Minard, La Fortune du colbertisme : état et industrie dans la France des Lumières, Paris, Fayard, 1998
- Henri Plard, Morale et vertu au siècle des Lumières, Bruxelles, Éditions de l’Université de Bruxelles, 1986
- Bernard Plongeron, Théologie et politique au siècle des Lumières (1770-1820) Genève, Droz, 1973
- Gilbert Py, L’Idée d’Europe au Siècle des Lumières, Paris, Vuibert, 2004
- Louis Réau, L’Europe française au siècle des Lumières, Paris, A. Michel, 1951, 1938
- Daniel Roche, La France des Lumières, Paris, Fayard, 1993
- Catherine Salles, Le Siècle des Lumières : 1715-1789, Paris, Larousse, 1987
- Albert Soboul, Guy Lemarchand, Michèle Fogel, Le Siècle des Lumières, Paris, PUF, 1977-1997
- Michel Vovelle, Le Siècle des Lumières, Paris, 1977-1999.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hackett, Louis (1992)։ «The age of Enlightenment»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին
- ↑ Hooker, Richard (1996)։ «The European Enlightenment»։ Արխիվացված է օրիգինալից 2006-08-29-ին
- ↑ Frost, Martin (2008)։ «The age of Enlightenment»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2008-01-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Judith Still, John Marks, Rebecca Ford։ «Enlightenment»։ Words of the World։ Brady Haran (University of Nottingham)
- Статья в энциклопедии "Кругосвет"
- Длугач Т. Б. Философия Просвещения (видеолекции)
- (exposition virtuelle de la Bibliothèque nationale de France. Coordination scientifique de Tzvetan Todorov)
- Stéphane Haffemayer, Article sur le site Les Clionautes (compte-rendu de l’ouvrage de Marie-Christine Skuncke (éd.), Centre (s) et périphérie (s), les Lumières de Belfast à Beijing, Actes du colloque d’Uppsala)