Ջեյմս Բոսուել
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջեյմս Բոսուել (այլ կիրառումներ)
Ջեյմս Բոսուել անգլ.՝ James Boswell | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 29, 1740[1][2][3] |
| Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][2][3] |
| Վախճանվել է | մայիսի 19, 1795[1][5][6][…] (54 տարեկան) |
| Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2] |
| Մասնագիտություն | օրագրի հեղինակ, գրող, փաստաբան և կենսագիր |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Էդինբուրգի համալսարան[4], Գլազգոյի համալսարան և Ուտրեխտի համալսարան[4] |
| Ուշագրավ աշխատանքներ | The Life of Samuel Johnson? |
| Աշխատավայր | Էդինբուրգի համալսարան |
| Ամուսին | Margaret Boswell?[7] |
| Զավակներ | James Boswell?[7], Veronica Boswell?[6][7], Euphemia Boswell?[6][7], Sir Alexander Boswell, 1st Baronet?[6][7], Elizabeth Boswell?[6][7], Sally Boswell?[7] և Charles Boswell?[7] |
Ջեյմս Բոսուել (անգլ.՝ James Boswell, հոկտեմբերի 29, 1740[1][2][3], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][2][3] - մայիսի 19, 1795[1][5][6][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2]), շոտլանդացի գրող և մեմուարիստ (հուշավիպագիր)։ Նրան հռչակ է բերել «Սամյուել Ջոնսոնի կյանքը» (1791 թվական) երկհատորյա գիրքը, որը հաճախ անվանել են անգլերենով գրված մեծագույն կենսագրություն։
Կենսագրություն և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը դատավոր էր, դաժան կալվինական։ Նա սովորել է Էդինբուրգի համալսարանում, այնուհետև՝ Գլազգոյում, որտեղ նրան դասավանդող ուսուցիչների շարքում է եղել Ադամ Սմիթը։ Անցել է կաթոլիկության, ընդունել վանականություն։ Իմանալով այդ մասին՝ հայրը զրկել է որդուն ունեցվածքից, ոտքը կտրել տնից։
Բոսուելը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ իրեն դրսևորել է որպես կերուխում սիրողի և հարբեցողի։ Նա կարճ ժամանակով մտերմացել է Գարրիկի, Գոլդսմիթի, Բյորկի, Ռեյնոլդսի, Ջոնսոնի հետ, դարձել նրանց «Ակումբի» անդամ։ Բոսուելը եղել է «Կիլուինինգ» մայրական օթյակի անդամ[8][9]։
1768 թվականին նա նախաձեռնել է ճանապարհորդել Եվրոպայով, այցելել Վոլտերին և Ժան–Ժակ Ռուսոյին։ Վերջինիս հանձնարարությամբ ուղևորվել է Կորսիկա, որտեղ ծանոթացել է առաջին ժողովրդավարական հանրապետության առաջնորդ Պասկուալ Պաուլիի հետ։ Գրել է «Զեկույց Կորսիկայի մասին» (1768 թվական) ստեղծագործությունը, որը եվրոպական բեսթսելեր է դարձել, վաճառվել արագ և մեծ տպաքանակով։
1920 թվականին գտնվել և 1950 թվականին հրատարակվել է Բոսուելի պատանեկան օրագիրը, որը նա տարել է 1762–1763 թվականներին՝ առաջին անգամ Լոնդոն այցելած և այնտեղ ցոփ ու շվայտ կյանք վարելու ժամանակ։ Այդ հրատարակությունը մեծ աղմուկ է բարձրացրել և ստիպել գրականագետներին բացահայտել Բոսուելին՝ որպես օրագրային արձակի փայլուն վարպետի։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Նաբոկովն իր «Գունատ կրակը» վեպի համար նախաբան է ընտրել «Սամյուել Ջոնսոնի կյանքը» գրքի բնաբանը։
Հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The general correspondence of James Boswell, 1757–1763. Edinburgh: Edinburgh UP, 2006
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բոսուել» հոդվածին։ |

- «Босвелль, Джемс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - Daiches D. James Boswell and his world. New York: Scribner, 1976.
- Bloom H. Dr. Samuel Johnson and James Boswell. New York: Chelsea House Publishers, 1986
- Martin P. A life of James Boswell. New Haven: Yale UP, 2000
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 3 4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
- 1 2 3 4 Boswell J. The Life of Samuel Johnson / C. Hibbert — Penguin Classics, 1979. — ISBN 978-0-14-043116-2
- 1 2 Pottle F. A. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 5 6 7 8 Kindred Britain
- ↑ «Page About Masonry, News & Notes: Mother Kilwinning Lodge No. 0». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Gettysburg». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- Հոկտեմբերի 29 ծնունդներ
- 1740 ծնունդներ
- Էդինբուրգ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 19 մահեր
- 1795 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Գլազգոյի համալսարանի շրջանավարտներ
- Ուտրեխտի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 17-րդ դարի անգլիացի գրողներ
- 18-րդ դարի բրիտանացի գրողներ
- Հոկտեմբերի 18 ծնունդներ
- Շոտլանդացի գրողներ
- Շոտլանդացի փաստաբաններ
- Շոտլանդիայի մասոններ
- Օրագրերի հեղինակներ