Ադամ Սմիթ
Ադամ Սմիթ (անգլ.՝ Adam Smith, հունիսի 5, 1723[1][2][3], Կերկլոդի, Ֆայֆ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - հուլիսի 17, 1790[1][5][2][6][7][3], Էդինբուրգ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]), անգլիացի տնտեսագետ և փիլիսոփա։
Հեղինակել է «Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների շուրջ» (1776) աշխատությունը[8]: Համարվում է ժամանակակից տնտեսագիտության տեսության հիմնադիրներից մեկը։ Ադամ Սմիթը համարվում է տնտեսագրտություն առարկայի հիմնադիրը։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
14 տարեկան հասակում ընդունվել է Գլազգոյի համալսարան, որտեղ երկու տարի ուսումնասիրել է փիլիսոփայություն, մաթեմատիկա, աստղագիտություն և հին լեզուներ, հատկապես հին հունարեն։ Նրան միշտ համարել են տարօրինակ, բայց խելացի մարդ։
1740 - 1746 թթ. կատարելագործել է իր գիտելիքները Օքսֆորդի համալսարանում։ Սմիթի կարծիքով Օքսֆորդի համալսարանի դասախոսների մեթոդները հնացած էին և ցանկալի արդյունք չէին ապահովում ուսանողների համար, ինչի մասին նշված է նաև Սմիթի՝ «Ժողովրդների հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» աշխատության մեջ։ Օսքֆորդի համալսարանում ուսանելու տարիներին, սակայն, Սմիթը դեռ հետաքրքրված չէր տնտեսագիտությամբ։ Օքսֆորդի համալսարանն ավարտելուց հետո երկու տարի զբաղվել է ինքնակրթությամբ, ապա 1748 թ.-ից նշանակվել է դասախոս Էդինբուրգի համալսարանում, թեև սկզբնական շրջանում դասախոսությունները անգլիական գրականության վերաբերյալ էին, ապա իրավագիտության։ 1751 թ.-ից Ադամ Սմիթը դասավանդել է Գլազգոյի համալսարանում մի քանի առարկաներ՝ տրամաբանություն, էթիկա, ճարտասանություն, իրավագիտություն և տնտեսագիտություն։
1759 թ. հրատարակվեց նրա առաջին աշխատությունը՝ «Բարոյական զգացմունքների տեսություն» վերնագրով, որի նյութը հավաքված էր նրա դասախոսություններից։ Աշխատանքում վերլուծված են վարքագծի բարոյական նորմերը, կանոնները, որոնք հասարակության մեջ ապահովում են սոցիալական կայունություն։ Իր աշխատանքում հեղինակը քննադատել է եկեղեցական բարքերը, քանի որ դեմ էր մարդկանց մեջ վախ սերմանելուն հանդերձյալ կյանքի հանդեպ։ Գլազգոյում Սմիթն ապրեց 12 տարի, ապա տեղափոխվեց Ֆրանսիա 1762 - 1764 թթ.։
1778 թ. Սմիթը նշանակվեց Շոտլանդիայի մաքսային հսկիչ Էդինբուրգում (4 այլ հսկիչների հետ միասին) 600 ֆունտ ստերլինգ աշխատավարձով, որը համարվում էր բավական մեծ հաստիք այդ ժամանակ։ Իր եկամուտը մեծամասամբ օգտագործել է բարեգործական նպատակներով, իսկ մահվանից հետո միակ կուտակած հարստությունը հսկայական գրադարանն էր։ Ա.Սմիթը մահացել է Էդինբուրգում 1790 թ. հուլիսի 17-ին աղիքային երկարատև հիվանդության պատճառով։
Սմիթի հիմնական գիտական գաղափարախոսություններից մեկը մարդուն դիտարկելն էր 3 տեսանկյունից՝ էթիկայի և բարոյականության, քաղաքացիական և պետական, ինչպես նաև տնտեսական։
Սմիթի կարևորագույն ներդրումը տնտեսագիտության տեսության մեջ այն էր, որ նա շուկան սկսեց դիտարկել որպես ինքնակարգավորվող համակարգ, որը գործում է իրեն հատուկ ներքին տնտեսական մեխանիզմներով։ Նա առաջ քաշեց «Անտեսանելի ձեռքի» տեսությունը (անգլ.՝ invisible hand of the market), որի համաձայն՝ կարելի է մի բանից օգուտ ստանալ միայն այլ անձանց պահանջմունքները բավարարելու միջոցով։ Այսինքն՝ շուկայի մասնակիցները իրենց ցանկալի արդյունքին են հասնում՝ ապահովելով նաև մյուս մասնակիցների շահերի իրացումը, իսկ բոլոր մասնակիցները՝ ժողովուրդների հարստությունը։ Այս սկզբունքով էլ շուկան դիտարկվում է որպես ինքնակարգավորվող ինքնուրույն համակարգ, որը գործում է անտեսանելի ձեռքի սկզբունքի հիման վրա՝ ի վերջո հասնելով հավասարակշռության վիճակի։ Օրինակ որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկի նվազումը հանգեցնում է դրա գնի նվազման, ինչն էլ՝ արտադրության ծավալների կրճատման, ուստի նվազում է նաև այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների պահանջարկը։ Արդյունքում ռեսուրսների բաշխումը նույնպես կատարվում է ինքնակարգավորման սկզբունքի հիման վրա։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bussing-Burks Marie (2003)։ Influential Economists։ Minneapolis: The Oliver Press։ ISBN 1-881508-72-2
- Rae John (1895)։ Life of Adam Smith։ New York City: Macmillan Publishers։ ISBN 0722226586
- Buchholz Todd (1999)։ New ideas from Dead Economists: An introduction to modern economic thought։ Penguin Books։ ISBN 0140283137
- Bonar James (1895)։ A Catalogue of the Library of Adam Smith։ London: Macmillan։ OCLC 2320634
- Buchan James (2006)։ The Authentic Adam Smith: His Life and Ideas։ W. W. Norton & Company։ ISBN 0-393-06121-3
- Buchholz Todd (1999)։ New ideas from Dead Economists: An introduction to modern economic thought։ Penguin Books։ ISBN 0-14-028313-7
- Bussing-Burks Marie (2003)։ Influential Economists։ Minneapolis: The Oliver Press։ ISBN 1-881508-72-2
- Campbell R. H., Skinner, Andrew S. (1985)։ Adam Smith։ Routledge։ ISBN 0-7099-3473-4
- Coase R.H. (October 1976)։ «Adam Smith's View of Man»։ The Journal of Law and Economics 19 (3): 529–546։ doi:10.1086/466886
- Rae John (1895)։ Life of Adam Smith։ London & New York: Macmillan։ ISBN 0-7222-2658-6
- Ross Ian Simpson (1995)։ The Life of Adam Smith։ Oxford University Press։ ISBN 0-19-828821-2
- Skousen Mark (2001)։ The Making of Modern Economics: The Lives and Ideas of Great Thinkers։ M.E. Sharpe։ ISBN 0-7656-0480-9
- Smith Adam (1977) [1776]։ An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations։ University Of Chicago Press։ ISBN 0-226-76374-9
- Smith Adam (1982) [1759]։ D.D. Raphael and A.L. Macfie, ed.։ The Theory of Moral Sentiments։ Liberty Fund։ ISBN 0-86597-012-2
- Smith Adam (2002) [1759]։ Knud Haakonssen, ed.։ The Theory of Moral Sentiments։ Cambridge University Press։ ISBN 0-521-59847-8
- Smith Vernon L. (July 1998)։ «The Two Faces of Adam Smith»։ Southern Economic Journal 65 (1): 2–19։ doi:10.2307/1061349
- Tribe Keith, Mizuta, Hiroshi (2002)։ A Critical Bibliography of Adam Smith։ Pickering & Chatto։ ISBN 978-1-85196-741-4
- Viner Jacob (1991)։ Douglas A. Irwin, ed.։ Essays on the Intellectual History of Economics։ Princeton, New Jersey: Princeton University Press։ ISBN 0-691-04266-7
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Indiana Philosophy Ontology Project
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Смит Адам // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 SNAC — 2010.
- ↑ 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 7,0 7,1 7,2 Babelio
- ↑ Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008)։ Գրականության տեսություն։ Երևան: Սարգիս Խաչենց։ էջ էջ 465
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|