Բեռլինում դասավանդելու տարիներին Աբտը ծանոթանում է Քրիստոֆ Ֆրիդրիխ Նիկոլայի հետ և մտնում նրա «Բեռլինյան շրջան»-ը, ինչպես նաև մտերմանում է Մոզես Մենդելսոնի հետ, «Վ» կեղծանվամբ համագործակցում է «Նամակներ ժամանակակից գերմանական գրականության մասին» ամսագրի հետ։ Ֆրանսիայում համարյա մեկ տարի մնալուց հետո Աբտը Ժնևի Ֆերնեյում այցելում է Վոլտերին։
Նրան մեծ ճանաչում է բերում 1765 թվականին Բեռլինում հրատարակված «Արժանիքների մասին» («Vom Verdienst») աշխատությունը։ Նույն թվականին Աբտը ընդունում է կոմս Վիլհելմ Շաումբուրգ Լիպսկիի պալատական խորհրդական դառնալու առաջարկությունը և շատ քիչ անց մահանում թութքից։
Մահվանից հետո նրա աշխատությունները հրատարակել է Ք. Ֆ. Նիկոլայը՝ «Vermischten Werke» (6-րդ հատոր 1768-1781 թվականներ, 2-րդ հրատարակչություն 1790 թվական)։