Իվան Շուվալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Շուվալով
Ivan Shuvalov by F.Rokotov (1760, Hermitage).jpg
 
Մասնագիտություն՝ լեզվաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 1 (12), 1727[1]
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանի օր նոյեմբերի 15 (26), 1797 (70 տարեկան), նոյեմբերի 25, 1798(1798-11-25)[1] (71 տարեկան) կամ նոյեմբերի 14, 1797(1797-11-14)[2] (70 տարեկան)
Վախճանի վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Գերեզման Annunciation Church of the Alexander Nevsky Lavra
Թաղված Annunciation Church of the Alexander Nevsky Lavra
Դինաստիա Շուվալովներ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Հայր Իվան Շուվալով Մաքսիմովիչ կրտսեր
Մայր Տատյանա Ռատիսլավսկայա
 
Պարգևներ

Իվան Իվանովիչ Շուվալով (ռուս.՝ Ива́н Ива́нович Шува́лов, նոյեմբերի 1 (12), 1727[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 15 (26), 1797, նոյեմբերի 25, 1798(1798-11-25)[1] կամ նոյեմբերի 14, 1797(1797-11-14)[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս պետական գործիչ, ադյուտանտ գեներալ (1760), կայսրուհի Ելիզավետա I Պետրովնայի սիրելին, բարերար, Մոսկվայի համալսարանի և Արվեստի ակադեմիայի հիմնադիր, Օբեր-կամերգեր (1778), իսկական գաղտնի խորհրդական (1773)։ Շուվալովը (ի տարբերություն իր զարմիկների) կոմսի կոչում չի ունեցել։ Եղել է Կայսերական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1778), Կայսերական ռուսական ակադեմիայի իսկական անդամ (1783), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1758))[3]։ Համարվում է Ակադեմիական բառարանի ստեղծողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Շուվալովը ծնվել է ոչ հարուստ ազնվական ընտանիքում։ Վաղ տարիքում (14 տարեկան) կորցրել է հորը, ով ծառայել է գվարդիայում։ Նրան դաստիարակել է մայրը՝ Տատյանա Ռոդիոնովնան (որի անվանակոչության օրը հետագայում հավերժացվել է որպես Մոսկվայի համալսարանի հիմնադրման օր՝ Տատյանայի օր)։ Մանուկ հասակում ապրել է Մոսկվայում և Սմոլենսկի նահանգում գտնվող իր պապի կալվածքում։ Մոսկվայում սովորել է լեզուներ և մաթեմատիկա (Ալեքսանդր Սուվորովի հետ ունեցել է ընդհանուր ուսուցիչ), հետագայում զբաղվել է ինքնակրթությամբ, շատ է ընթերցել՝ հրապուրված է եղել ֆրանսիական գրականությամբ[4]։ Ժամանակակիցները նշում են Շուվալովի բարձր կրթվածությունը, ով շատ է շփվել Միխայիլ Լոմոնոսովի հետ, հետևել նրա փորձերին, համառոտագրել է Լոմոնոսովի հռետորաբանությունը[5]։

1741 թվականի պալատական հեղաշրջման մասնակից իր զարմիկների՝ Ալեքսանդր և Պյոտր Շուվալովների հովանավորության շնորհիվ Շուվալովը հայտնվել է կայսերական արքունիքում։ 1742 թվականին սկսել է իր պալատական ծառայությունը կամեր-պաժի պալատական կոչումով։ 1749 թվականին նրան շնորհվել է կամեր-յունկերի կոչում, և նա դարձել է կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի սիրելին։ 1751 թվականին նշանակվել է սենեկապետ, բայց հրաժարվել է հետագա կոչումներից և պատիվներից, մինչև իր ծառայության ավարտը մնալով 4-րդ դասի կոչումով, նույնիսկ չընդունելով կոմսի կոչում, չնայած երբեմն Շուվալովին սխալմամբ կոմս են անվանել՝ կարծելով, որ մարդը նման մակարդակի, բարձրագույն իշխանությունների հետ մտերմության պարագայում չէր կարող լինել առանց ազնվականության դասի կոչումների[6][7]։

Aquote1.png Շուվալովը ... այն ժամանակվա ազնվականության շրջանում առանձնանում էր մեղմությամբ, մարդկային վերաբերմունքով , ով, առաջին հերթին, փորձում էր լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ, հատկապես ակնառու արժանիքների և կարողությունների տեր մարդկանց հետ, փորձում էր լիովին անաչառ մնալ, զերծ իր հարազատների՝ կոմս Պյոտր և Ալեքսանդր Շուվալովների հայացքներից փորձում էր «ազնիվ քաղաքավարությամբ» և ծառայություններով իր բարյացկամությունը դարձնել հաճելի և ցանկալի։ Aquote2.png


Շուվալով ստվերանկարը, 18-րդ դար

1750-ական թվականներին և հատկապես 1760-1761 թվականներին Շուվալովի իշխանությունը տարածվել է կառավարման բոլոր ոլորտներում, ինչը նկատելի ազդեցություն է ունեցել Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։ Շուվալովը միակն է եղել, ով օգտվել է կայսրուհուն զեկուցելու իրավունքից, պատրաստել է բազմաթիվ հրամանագրեր և կայսրուհու հրամանները հայտնել Սենատին կամ նահանգապետերին՝ մասնավորապես արտաքին քաղաքականության ասպարեզում էապես նպաստելով Ֆրանսիայի հետ Ռուսաստանի մերձեցմանը[4]։

Շուվալովը նպաստել է ռուսական գիտության և արվեստի զարգացմանը, հովանավորել գիտնականներին, գրողներին և արվեստագետներին։ Ի թիվս այլ բաների, նա աջակցել է նաև Լոմոնոսովի բազմաթիվ նախաձեռնություններին։ Նրա հովանավորությամբ 1755 թվականին հիմնադրվել է Մոսկվայի համալսարանը (Շուվալովը դարձել է նրա առաջին համակարգողը), իսկ 1757 թվականին ստեղծվել է Արվեստի ակադեմիան (Շուվալովը նախագահել է մինչև 1763 թվականը)։ 1757 թվականի սեպտեմբերի 21-ին ստացել է գեներալ-պորուչիկի կոչում։

Շուվալովին անվանել են «նորածին ռուսական կրթության նախարար»։ Նա ոչ միայն գիտակցել է կրթության զարգացման բացառիկ կարևորությունը երկրի ապագայի համար, այլև կարողացել է կայսրուհի Ելիզավետա Պետրովնային համոզել, որ նա իր անմիջական հովանավորության տակ վերցնի ռուսական կրթության առաջնեկին՝ Մոսկվայի համալսարանին։

1750-ական թվականների երկրորդ կեսին եղել է Պետերբուրգի մասոնական օթյակի անդամ, որը ղեկավարել է Ռոման Վորոնցովը։

Եկատերինա II-ի գահակալությունից հետո Շուվալովը շնորհազրկվել է։ Պետական բոլոր պաշտոններից նրա համար պահպանվել է միայն մեկը՝ Մոսկվայի համալսարանի համակարգողի պաշտոնը։ 1763-1777 թվականներին եղել է արտասահմանում (պաշտոնապես՝ հիվանդության հետ կապված արձակուրդում), կատարել է Ռուսաստանի կառավարության մի շարք դիվանագիտական և այլ հանձնարարություններ, 1773 թվականի ապրիլի 21-ին ստացել է գաղտնի խորհրդականի պաշտոնակատարի կոչում։ Միաժամանակ զբաղվել է արվեստի գործերի կոլեկցիա հավաքելով։ Հետագայում իր հավաքածուն նվիրել է Արվեստի ակադեմիային և Էրմիտաժին։ Ռուսաստան վերադառնալուց հետո ակտիվորեն չի մասնակցել քաղաքական կյանքին։ 1778 թվականի հունիսի 28-ին նշանակվել է Նորին կայսերական մեծության արքունիքի օբեր-կամերգեր։

1778 թվականի դեկտեմբերի 29-ից եղել է Մոսկվայի համալսարանի համակարգողը, օբեր-կամերգեր, իսկական գաղտնի խորհրդական Շուվալովն ընտրվել է Կայսերական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, իսկ 1783 թվականի հոկտեմբերի 21-ին նշանակվել նորաստեղծ Կայսերական Ռուսական ակադեմիայի իսկական անդամ։

Շուվալովը թաղված է Ալեքսանդր Նևսկու մայրավանքի Բլագովեշչենսկի եկեղեցում (Սանկտ Պետերբուրգ

Ունեցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Շուվալովի սեփականությունն է հանդիսացել Բայկովո գյուղում (Տվերի մարզ, Կեսովոգորսկի շրջան) գտնվող կալվածքը։

Պալատ Սանկտ Պետերբուրգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուվալովի պալատը Սանկտ Պետերբուրգի Իտալական փողոցում

Շուվալովի առանձնատունը (Մալայա Սադովայա, 1 / Իտալյանսկայա, 25) կառուցվել է բարոկկո ոճով 1749-1756 թվականներին ճարտարապետ Սավվա Չևակինսկու կողմից։ 1802-1917 թվականներին այստեղ է գտնվել Ռուսական կայսրության, հետագայում ժամանակավոր կառավարության արդարադատության նախարարությունը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուվալովի անունն են կրում՝

  • Մոսկվայի Շուվալովի փողոցը,
  • Մոսկվայի պետական համալսարանի Շուվալովի ուսումնական մասնաշենքը,
  • Մոսկվա քաղաքի պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Շուվալովյան թիվ 1448 դպրոց»-ը[9]։

Կինոմարմնավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1019738294 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1995.
  3. Shuvaloff; Ivan Ivanovitch (1727 - 1797)
  4. 4,0 4,1 Андреев А. Ю. ШУВАЛОВ Иван Иванович // Императорский Московский университет: 1755—1917 : энциклопедический словарь. — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2010. — С. 851—852. — ISBN 978-5-8243-1429-8.
  5. О людях Московского университета, 2019, էջ 23
  6. В 1757 году канцлер Михаил Илларионович Воронцов представил Шувалову для передачи на подпись императрице проект указа, согласно которому Шувалов сразу становился членом Конференции при высочайшем дворе, сенатором, графом, кавалером высшего ордена Андрея Первозванного и обладателем поместий с населением до 10 тысяч душ. Шувалов отказался от этого предложения, объяснив в письме канцлеру причину так: «Могу сказать, что рождён без самолюбия безмерного, без желания к богатству, честям и знатности»; когда я, милостивый государь, ни в каких случаях к сим вещам моей алчбы не казал в таких летах, где страсти и тщеславие владычествуют людьми, то ныне истинно и более причины нет.
  7. Как пишет С. М. Соловьёв, Шувалов на «коленях умолял» нового монарха Пётр III|Петра III «избавить его от всех знаков милости», которые тот предлагал ему.
  8. О людях Московского университета, 2019, էջ 22
  9. «Государственное бюджетное общеобразовательное учреждение города Москвы "Шуваловская школа № 1448"»։ sch1448.mskobr.ru։ Վերցված է 2019-09-20