Ալեքսանդր Սուվորով
| Ալեքսանդր Սուվորով | |
|---|---|
Александр Васильевич Суворов
| |
| նոյեմբերի 13 (24), 1730[1] - մայիսի 6 (18), 1800[1][2][3] (69 տարեկան) | |
| Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][3][5] |
| Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][3] |
| Գերեզման | Annunciation Church of the Alexander Nevsky Lavra |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ, հետևազոր և Հեծելազոր |
| Ծառայության տարիներ | 1748—1800 |
| Կոչում | Գեներալիսիմուս |
| Հրամանատարն էր | Ռուսական կայսրության և Սրբազան Հռոմեական կայսրության զորքերի |
| Մարտեր/ պատերազմներ | Battle of Focșani?, Battle of Praga?, Battle of Rymnik?, Battle of Kinburn?, նապոլեոնյան պատերազմներ, Battle of Kozludzha?, Siege of Izmail?, Ադդա գետի ճակատամարտ, Battle of Trebbia?, Battle of Novi? և Սատանայի կամուրջ |
| Կրթություն | Պետերբուրգի առաջին կադետական կորպուս |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Ալեքսանդր Վասիլյևիչ Սուվորով (1730[6] - 1800),, Ռուսաստանի ազգային հերոս[7], ռուս հրամանատար ով իր զինվորական կենսագրության ընթացքում ոչ մի պարտություն չի կրել, ռուսական ռազմական արվեստի հիմնադիրներից մեկը։ Իտալական իշխան (1799), գրաֆ Ռիմնիկեցի (1789), Սրբազան Հռոմեական կայսրության, ռուսական ցամաքային ուժերի և նավատորմի գեներալիսիմուս, ավստրիական և սարդինական զորքերի գեներալ-ֆելդմարշալ, Սարդինական թագավորության գրանդե և թագավորական սերմամբ արքայազն («թագավորի զարմիկ» տիտղոսով), այն ժամանակներում տրվող բոլոր ռուսական և բազմաթիվ արտասահմանյան ռազմական պարգևների շքանշանակիր[8]։
Ռազմական կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոր՝ գեներալ Վասիլի Իվանովիչ Սուվորովի (1705-75, որը Պետրոս I-ի զինակիցներից էր) ղեկավարությամբ Սուվորովը մանկուց սովորել է հրետանային գործ, ռազմական պատմության, օտար լեզուներ, ֆիզիկապես կոփել ի ծնե թույլ օրգանիզմը: 1742-ին գրանցվել է զինվոր Սեմյոնովյան գնդում, որտեղ 1748-ին սկսվել է ծառայությունը որպես կապրալ: 1754-ին դարձել է սպա: 1756-58-ին ծառայել է Ռազմական կոլեգիայում: Մասնակցել է Յոթնամյա պատերազմին (1756-63): 1762-ին ստացել է գնդապետի կոչում, նշանակվել Աստրախանի հետևակային գնդի, իսկ 1763-ին՝ Սուզդալյան հետևակային գնդի (մինչև 1769-ը) հրամանատար: 1764-65-ին կազմել և գործողության մեջ է դրել, այսպես կոչված, «Գնդային սահմանադրում» հատուկ հրահանգը զինվարական կարգուկանոնի, սպաների և զինվորների ուսուցանման կանոններին ու դաստիրակության մասին: 1770-ին դարձել է գեներալ-մայոր: 1768-1772-ին Սուվորովը մասնակցել է լեհական կոնֆեդերատների (համադաշնակիցներ) դեմ պատերազմին, իր հաղթանակներով աչքի է ընկել 1768-74-ի ռուս-թուրքական պատերազմում (Տուտրակայ, 1773 և Կոզլուջա, 1774):1774-ին օգոստոսին Եկատերինա II Կայսրուհու հրամանով իր զորքով ուղարկվել է ճնշելու Ե. Ի. Պուգաչովի գլխավորված գյուղացիական պատերազմը, սակայն մինչև տեղ հասնելը ապստամբությունը ճնշվել էր: Սուվորովը արդեն գերված Պուգաչովին ուղեկցել է Սիմբիրսկ:
1778-79-ին և 1782-84-ին եղել է զորքերի հրամանատար Կուբանում և Ղրիմում, որտեղ հաջողությամբ է լուծել Ռուսաստանի հարավային սահմանների անվտանգության ապահովման խնդիրը: Ղրիմից գաղթեցրել է քրիստոնյա բնակչությանը. հույներին՝ Ազովի ծովափ, հայերին՝ Դոն, Ռոստովի մոտ: 1780-ին Գ. Ա. Պոտյոմկինի հանձնարարությամբ մասնակցել է Հ. Լազարյանի և Հ. Արղությանի հետ վարվող բանակցություններին, նշանավել Աստրախանի զորամիրավորման հրամանտար, որը պետք է իրականցներ Հայաստանի ազատագրումը:1786-ին Սուվորովը դարձել է գեներալ-անշեֆ: 1787-1791-ի ռուս-թուրքական պատերազմում գլխավորվել է 30 հզ-անոց կորպուս, Կինբուռնի մոտ (1787-ի հոկտեմբեր) ջախջախել թուրքական դեսանտայիններին: 1788-ին մասնակցել է Օչակով ամրոցի պաշարամանը, որտեղ վիրավորվել է (ամբողջ ռազմական գործունեության ընթացքում 6 անգամ ծանր վիրավորվել է): 1789-ին եղել է դիվիզյաի հրամանատար Մոլդավիայում, ջախջախել է թուրքական զորքերը Ֆոկշանիի (1789-ի հուլիս) և Ռիմնիկի (1789-ի սեպտեմբերի) մոտ: 1790-ին հերոսական գրոհով գրավել է (ղեկավարում էր 30 հզ-անոց կորպուս) Իզմայիլի հզոր ամրոցը: 1791-1794-ին եղել է տարբեր միավորումների հրամանատար Ֆինլանդիայում և Ռուսաստանի հարավում: 1794-ի օգոստոսին գլխավորվել է Լեհական ապստամբությունը ճնշող զորքերը: Եկատերինան II Սուվորովին շնորհելով գեներալ-Ֆելդմարշալի կոչում՝ 1795-ի հոկտեմբերի ետ է կանչել Լեհաստանից: 1796-ին նշանակվել է հարավի գործերի հրամանտար: Այդ ժամանակ Սուվորովը գրել է «Հաղթելու գիտությունը» նշանավոր երկը, որը ընդհանրացնում է ռուսական և այլ բանակների ռազմական փորձը և ուղղված էր Պավել I-ի պրուսակներից փոխառնված նոր կանոնադրության դեմ: Սուվորովը քննադատության և կայսեր հրամանը (կիրառել նոր կանոնադրությունը) չկատարելու պատճառով հեռացվել է բանակից (1797-ի փետրվար) և աքսորել Նովգորդի նահանգի Կոնչանսկոյեի իր կալվածքը: Երկրորդ հակաֆրանսիական կոալիցիայի կազմավորման կապակցությամբ դաշնակիցներին խնդրանքով Պավել I-ը Սուվորովին ետ է կանչել աքսորից և 1799-ի փետրվարին նշանակվել Իտալիա ուղարկվող ռուսական զորքերի հրամանատար: 1779-ի ապրիլի-օգոստոսին ռուս-ավստրիական դաշնակից զորքերը Սուվորովի գլխավորությամբ ֆրանսիացիներից ազատագրեց ամբողջ Հյուսիսային Իտալիան: Իտալիայից հետո Սուվորովը նախատեսում էր հարձակում Ֆրանսիայի վրա՝ Գրենոբլ-Լիոն-Փարիզ ուղղությամբ: Բայց ծրագիրը խափանեցին դաշնակիցները: Սուվորովին հրամանվեց ռուսական զորքերով անցնել Շվեյցարիա: 1799-ի օգոստոսի 31 (սեպտեմբերի 11) սկսվեց ռազմական պատմության մեջ աննախադեպ հերոսական Շվեյցարական արշավանքը: Ռուսական զորքերը Սուվորովի հրամանատարությամբ հաղթահարելով բացառիկ դժվարություններ՝ դուրս եկան շրջպատումից։ 1799-ի հոկտեմբերի Պավել I խզեց դաշինքը Ավստրիայի հետ և ետ կանչեց Սուվորովին։ Սուվորով նորից ենթարկվեց շնորհազրկման «բարձրագույն կանոնադրությունը» խախտելու համար։ Դաժան անարդարությունը վհատեցրեց զորավարին և արագացրեց նրա վախճանը։
Սուվորովի անհատականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուվորովը պատմության մեջ մտել է որպես տաղանդավոր զորավար (մղել է 60֊ից ավելի հաղթական ճակատամարտ) և ռազմական մտածող։ Եղել է XVIII դ․ ամենակրթված ռազմական գործիչներից։ Նա հարստացրել է ռազմական գործի բոլոր բնագավառները նոր եզրահանգումներով ու դրություներով։ Առաջ անցնելով իր ժամանակներից մշակել և կիրառել է զինված պայքար մղելու առավել կատարյալ ձևեր ու միջոցներ։ Նրա քաղաքական իդեալը «լուսավորյալ միապետությունն» էր, միաժամանակ դատապարտել է ինքնակալներին (Եկատերինա II, Պավել I) «բռնատիրությունը», քննադատել է ռուսական պալատական բարքերը, Պավել I-ի ներմուծած պրուսական ռազմական կարգը։ Սուվորովի հայրենասիրությունը հիմնված էր հայրենիքին ծառայելու գաղափարի, ռուս զինվորի բարձր ենթակաների ու աշակերտների (Մ․ Կուտուզով, Պ․ Բագրատիոն, Մ․ Պլատով, Մ․ Միլորադովիչև ուրիշներ) ռազմական տաղանդի նկատմամբ խոր հավատի վրա։ Սուվորովը մարդասեր էր խաղաղ բնակչության ու գերիների նկատմամբ։
Սուվորովի ստրատեգիան հարձակողական էր, աչքի էր ընկնում բացառիկ ակտիվությամբ և վճռականությամբ։ Ռազմական գործողությունների գլխավոր նպատակներ է հակառակորդի լիովին ջախջախումը բաց դաշտային ճակատամարտերում։ Սուվորովը մեծ նշանակություն է տվել կարևորագույն ուղղություններում ուժերի և միջոցների կետրոնացմանը, կատարելագործել է զորասյուների տակտիկան՝ զուգակցելով նրանց գործողությունների հետ։ Սուվորովյան տակտիկան հմինած էր իրադրության մանրազնին հաշվարկի, արագության, գործողությունների հանկարծակիության վրա։ Դոգմատիզմի և շաբլոնի թշնամին է։
Սուվորովը ստեղծվել է զորքերի ուսուցման ու դաստիրարակման առաջավոր համակարգ, որի հիմքում ընկած էր հաղթանակի գործում մարդու նկատմամբ հավատի վճռական գործոնը։ Սուվորովը մշտական հոգատարություն է ցուցաբերել զինվորների հադեպ, նրանց հետ կիսել արշավի բոլոր դժվարությունները։ Վայելել է բանակի սերն ու վստահությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Суворов, Александр Васильевич (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1912. — Т. 20. — С. 7—89.
- ↑ Суворов, Александр Васильевич (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIа. — С. 896—898.
- 1 2 3 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 Olomouc City Library regional database (չեխերեն)
- ↑ verschiedene Autoren Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ А. А. Петрушевский, Генералиссимус князь Суворов, гл. 1
Ըստ աղբյուրների մեծամասնության ծննդյան թվականը պետք է համարել 1730 թ-ը։ Ինքը Ալեքսանդր Վասիլիի Սուվորովը իր ձեռքով գրած կենսագրական տվյալների համաձայն` ծնվել է 1727 թվականին, այնինչ նրա բանակում ծառայության անցնելու և իր առաջին գնդում գրանցվելու տարեթիվը, ըստ կատարված հաշվարկների, հանգեցնում է նրա ծննդյան մեկ այլ տարեթվի` 1729 թ.:
- ↑ Вячеслав Лопатин. «Был ли генералиссимус А. Суворов масоном?». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Военная энциклопедия: В 8-й т. / Гл. ред. комис. П. С. Грачев. — М., 1995. — С. 310.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսեյ Միխայլով, Սուվորով, Երևան, 1981։
- Ս. Կալինին, Սուվորով, Երևան, 1939, 115 էջ։
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սուվորով» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սուվորով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 200)։ |
- Նոյեմբերի 24 ծնունդներ
- 1730 ծնունդներ
- Մայիսի 18 մահեր
- 1800 մահեր
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Գեներալիսիմուսներ
- Ռուս զինվորականներ
- Ռուսաստանի ազնվականություն
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Անձինք նամականիշերի վրա
- Անձինք մետաղադրամների վրա
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ