Գնդապետ
Գնդապետ (գունդ և պետ բառերից - գնդի պետ, գնդի հրամանատար), աշխարհի երկրների մեծ մասի զինված ուժերի և այլ ուժային գերատեսչությունների սպայական և հրամանատարական կազմի ներկայացուցիչներին շնորհվող ռազմական կոչում, ռազմական աստիճան, ռազմական պաշտոն։
-
Գնդապետական ուսադիր, ամենօրյա համազգեստ, ՀՀ ԶՈՒ, 1991-1996
-
Գնդապետական ուսադիր, դաշտային համազգեստ, ՌԴ ԶՈՒ, ցամաքային զորքեր
-
Թուրքիայի ռազմաօդային ուժերի գնդապետի (Albay) ուսադիր
-
Գերմանական բանակի՝ Ցամաքային զորքերի գնդապետի (Oberst) ուսադիր
-
Գերմանական ՌՕՈՒ-ի՝ ռազմաօդային ուժերի (լյուֆթվաֆֆե) գնդապետի (Oberst) ուսադիր
-
Հայաստանի առաջին Հանրապետության բանակի գնդապետ, 1920 թ. 2-րդ թուրք-հայկական պատերազմում զոհված Հովհաննես Մազմանյանը
Տերմինի բացատրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» հիմնարար բառարանի՝ գնդապետը բացատրվում է որպես՝ «պետ գնդի զօրուն, զօրապետ միոյ գնդի։»[1]: Ընդ որում, մեջբերելով ԺԴ դարի հայ քերական Հովհաննես Երզնկացի Ծործորեցու համապատասխան նախադասությունը, ցուցյ է տրվում, որ ՙԳնդապետ՚ ռազմական կոչումը գտնվել է ՙՍպարապետ՚ ռազմական կոչումից ներքև, և ՙհազարապետ՞ ռազմական կոչումից վերև․ «սպարապետ, գնդապետ, հազարապետ»[1]։
Տերմինի կիրառումը տարբեր երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնդապետները զանազան երկրներում կոչվում են հետևյալ կերպ.
- Բուլղարիայի զինված ուժերում՝ պոլկովնիկ, полковник,
- Չեխիայի զինված ուժերում և Սլովակիայի զինված ուժերում՝ պլուկովնիկ, plukovnik,
- Լեհաստանի զինված ուժերում՝ պուլկովնիկ, pułkownik,
- Գերմանիայի (Պրուսիայի), Ավստրիայի, Շվեյցարիայի, Դանիայի, Նորվեգիայի և այլ պետությունների զինված ուժերում, որոնք որպես հիմք վերցրել են ռազմական գործի պրուսական մոդելը, - օբերսթ, Oberst,
- Շվեդիայի զինված ուժերում՝ էովերսթե, överste (полковник) և էովերսթե ավ 1-ա գրադեն, överste av 1-a graden (1-ին դասի գնդապետ),
- Մեծ Բրիտանիայի զինված ուժերում, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Պակիստանի, Հնդկաստանի և այլ երկրների զինված ուժերում, որոնք որպես հիմք են վերցրել ռազմական գործի անգլոսաքսոնական մոդելը՝ քըընել կամ քոլոնել, colonel,
- Իտալիայի զինված ուժերում՝ կոլոնելլո, colonnello,
- Իսպանիայի զինված ուժերում և այլ իսպանալեզու պետությունների զինված ուժերում՝ կորոնել, coronel,
- Իսրայելի զինված ուժերում՝ ալուֆ միշնե, aluf mishneh, алуф мишне (եբրայերեն՝ אלוף משנה),
- Թուրքիայի զինված ուժերում՝ ալբայ, albay:
Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև մի շարք այլ պետությունների զինված ուժերում արդի ժամանակաշրջանում «Գնդապետ» զինվորական կոչումը շնորհվում է Պաշտպանության նախարարի հրամանով։
Համաձայն Զինվորական ծառայություն անցնելու մասին ՀՀ օրենքի՝ Գնդապետ կոչում ստացած զինծառայողները դասվում են ավագ սպայական կազմի շարքում[2]։
Գնդապետները սովորաբար գլխավորում են գնդերը (զորագնդերը), սակայն հաճախ կարող են նշանակվել նաև բրիգադի, և նույնիսկ դիվիզիայի հրամանատարի պաշտոնին, իսկ որոշ բանակներում՝ նաև բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան - %D5%A3%D5%B6%D5%A4%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF|Հայր». www.nayiri.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Legislation: National Assemly of RA». www.parliament.am. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Яков фон Люде:Изображение мундиров|6|Полковник Карабинерных Полков
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնդապետ» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 138)։ |