Եֆրեյտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եֆրեյտոր (գերմ.՝ Gefreiter), ազատված շարքային զինվորի որոշ պարտականություններից, ջոկի հրամանատարին փոխարինող ավագ կամ լավագույն զինվորի զինվորական կոչում։ Առաջին անգամ շնորհվել է Գերմանիայում (17-րդ դարՌուսաստանում մտցվել է 1716 թվականին՝ Պետրոս I-ի Զինվորական կանոնադրությամբ, խորհրդային բանակում՝ 1940 թվականի նոյեմբերից։ Եֆրեյտորը շարքայինից անմիջապես հետո տրվող զինվորական կոչումն է։ Շնորհվում է գերազանց ծառայության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 646 CC-BY-SA-icon-80x15.png