Պետրոս I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Պետրոս Մեծ
Ռոմանով
Peter der-Grosse 1838.jpg
Պետրոս I
Իշխանություն Ապրիլի 27, 1682 - հունվարի 28, 1725
Թագադրում Հունիսի 25, 1682
Ռուսերեն Петр I
Ծնվել է՝ մայիսի 30 (հունիսի 9), 1672[1]
Ծննդավայր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Մոսկվա
Մահացել է՝ հունվարի 28 (փետրվարի 8), 1725[1] (52 տարեկանում)
Վախճանի վայր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Սանկտ Պետերբուրգ
Թաղվել է՝ Պետրոպավլովսկի տաճար, Սանկտ Պետերբուրգ
Պողոս-Պետրոս տաճար
Քաղաքացիություն Ռուսական թագավորություն
Ռուսական կայսրություն
Ազգություն Ռուս
Հաջորդող Եկատերինա I
Ուղեկից

1) Եվդոկիա Լոպուխինա

2) Եկատերինա Ալեքսեևնա
Տոհմ Ռոմանովներ
Ցար
Հայր Ալեքսեյ Միխայլովիչ
Մայր Նատալյա Կիրիլովնա
Երեխաներ Ալեքսեյ Պետրովիչ, Ռուսաց Մեծ դքսուհի Աննա Պետրովնա, Ելիզավետա Պետրովնա, Նատալյա Պետրովնա, Մեծ դուքս Պետրոս Պետրովիչ, Նատալյա Մարիա Պետրովնա և Ալեքսանդր Պետրովիչ[2][3][4]
Կրոնական հավատքներ ուղղափառություն
Պարգևներ
Սպիտակ Արծվի շքանշան, Անդրեաս առաքյալի շքանշան և Փղի շքանշան
Ստորագրություն Peter the Great Signature.svg

Պետրոս I (Պյոտր Ալեքսեևիչ Ռոմանով, հայտնի է նաև որպես Պետրոս Մեծ[5], ռուս.՝ Пётр Алексе́евич Рома́нов, Пётр I կամ Пётр Вели́кий, մայիսի 30 (հունիսի 9), 1672[1], Մոսկվա, Ռուսական թագավորություն[1] - հունվարի 28 (փետրվարի 8), 1725[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), Մոսկովյան պետության թագավոր (ցար) Ռոմանովների հարստությունից (1682 թվականից), համայն Ռուսիո առաջին կայսր (1721 թվականից)։ Ռուսական պատմագրության կողմից համարվում է 18-րդ դարում Ռուսաստանի զարգացման ուղղությունը կանխորոշած նշանավոր պետական գործիչներից մեկը։

Պետրոս Առաջինը արքա (ցար) հռչակվել է 1682 թվականին՝ 10 տարեկան հասակում, սկսել է ինքնուրույն կառավարել 1689 թվականին։ Մինչև 1696 թվականը Պետրոս Առաջինին գահակից էր նրա եղբայր Իվան V-ը, որի մահից հետո կառավարել է միանձնյա։ Մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել գիտությունների և եվրոպական ապրելաձևի նկատմամբ, ռուսական ցարերից առաջինը երկարատև ճանապարհորդություն է կատարել Արևմտյան Եվրոպայի երկրներում։ 1698 թվականին վերադառնալով Ռուսաստան՝ նախաձեռնել է ռուսական պետության ու հասարակական կացութաձևի լայնածավալ և արմատական բարեփոխումներ։ Պետրոս Առաջինի գլխավոր ձեռքբերումներից է դեռևս 17-րդ դարում սահմանված խնդրի իրականացումը՝ Ռուսաստանի տարածքների ընդլայունումը Բալթիկ ծովի առափնյա շրջանների ընդգրկման շնորհիվ, որ տեղի է ունեցել Շվեդիայի դեմ Մեծ հյուսիսային պատերազմում տարած հաղթանակի արդյունքում։ Դա թույլ տվեց նրան 1721 թվականին հռչակել Ռուսական կայսրություն և ընդունել կայսրի տիտղոսը։ Ռուսաստանի նոր մայրաքաղաքը դարձավ Սանկտ Պետերբուրգը։ Վերջինիս պատմությունը սկիզբ է առնում 1703 թվականի մայիսի 27-ին, երբ կայսրը շվեդներից ազատագրած Ինգերմանլանդիա կոչվող տարածքների վրա հիմնադրում է Սանկտ-Պիտեր-Բուրխ ամրոցը։ Պետրոս Առաջինը վախճանվել է 1725 թվականին, սակայն նրա ստեղծած պետությունը շարունակել է եռանդուն կերպով զարգանալ և ընդլայնվել 18-րդ դարի ողջ ընթացքում։

Վաղ տարիներ (1672-1689)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս I-ի ծնունդը

Պետրոս I-ը ծնվել է 1672 թվականի մայիսի 30-ի գիշերը։ Պետրոսի ստույգ ծննդավայրը անհայտ է. ըստ որոշ պատմաբանների՝ դա Կրեմլի Տերեմնոյ պալատն էր[6], իսկ ըստ ժողովրդական զրույցների՝ Պետրոսը ծնվել է Կոլոմենսկոյե գյուղում։ Նշվում է նաև Իզմայլովո գյուղը[7][8]։

Պետրոս Առաջինը

Հայրը՝ Ալեքսեյ Միխայլովիչը, ուներ բազմազավակ ընտանիք. Պետրոսը 14-րդ երեխան էր, բայց առաջինը երկրորդ կնոջից՝ Նատալյա Նարիշկինայից։ Հունիսի 29-ին՝ սուրբ Պողոս և Պետրոս առաքյալների օրը, արքայազնը մկրտվել է Չուդով վանքում (այլ տվյալներով՝ Գրիգորի Նեոկեսարիյսկու վանքում) ավագ քահանա Անդրեյ Սավինովի և կոչվել Պետրոս (Պյոտր)։ Անվան ընտրության պատճառները պարզ չեն, հնարավոր է՝ հարմարեցվել է ավագ եղբոր՝ Ֆեոդորի անվան հետ, քանի որ ծնվել էր հենց նույն օրը, ինչ նա[9][10]։ Պյոտր անունը չի հանդիպել ոչ Ռոմանովների, ոչ էլ Նարիշկինների մոտ։ Ռյուրիկովիչների մոսկովյան արքայատոհմում այդ անունը կրող վերջին ներկայացուցիչը եղել է Պյոտր Դմիտրիևիչը, որ մահացել է 1428 թվականին[11]։

Մի տարի մոր հետ անցկացնելուց հետո նրան դաստիարակելու համար տվել են դայակներին։ 1676 թվականին, երբ Պետրոսը 4 տարեկան էր, մահացել է նրա հայրը։ Պետրոսի խնամակալ է նշանակվել իր խորթ եղբայր, կնքահայր և նոր թագավոր Ֆեոդոր Ալեքսեևիչը։ Պետրոսը վատ կրթություն է ստացել և մինչ կյանքի վերջը գրում էր սխալներով՝ օգտագործելով աղքատ բառապաշար[7][12]։ Դա պայմանավորված էր նրանով, որ այդ ժամանակների Մոսկվայի պատրիարք Իոակիմը՝ լատինիզացման և արտաքին ազդեցություններից խուսափելու համար թագավորական պալատից հեռացրել էր Սիմեոն Պոլոցկու աշակերտներին, ովքեր ուսուցանել էին Պետրոսի ավագ եղբայրներին, և պնդել, որ նրա կրթությամբ պետք է զբաղվեն ավելի վատ կրթված ատենադպիրներ Նիկիտա Զոտովն ու Աֆանասի Նեստերովը[7]։ Դրանից բացի՝ Պետրոսը հնարավորություն րի ունեցել ուսանելու որևէ համալսարանի շրջանավարտի կամ միջնակարգ դպրոցի ուսուցչի մոտ, քանի որ նրա մանկության տարիներին Ռուսատսանում չկային ո՛չ համալսարաններ, ո՛չ միջնակարգ դպրոցներ, իսկ հասարակության մեջ գրագետ էին միայն ատենադպիրները, գրագիրները, հոգևորականները, բոյարիններն ու որոշ վաճառականներ[7]։ Ատենադպիրները Պետրոսին սովորեցրել են գրագիտություն 1676-1680 թվականներին։ Հիմնական կրթության թերությունները Պետրոսը հետագայում փոխհատուցել է գործնական պարապմունքներով[7]։

Ալեքսեյ Միխայլովիչի մահը և նրա ավագ որդու՝ Ֆեոդորի (թագուհի Մարիա Իլինիչնայից, օրիորդական ազգանունը՝ Միլոսլավսկայա) գահակալումը թագուհի Մարիա Կիրիլովնային ու նրա ազգականներին՝ Նարիշկիններին, մղել են երկրորդ պլան։ Թագուհին ստիպված է եղել հեռանալ Մոսկվայի մոտ գտնվող Պրեոբրաժենսկի գյուղ։

1682 թ.-ի Ստրելեցների ապստամբությունը և Սոֆյա Ալեքսեևնայի իշխանության գալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրելեցները պալատից դուրս են հանում Իվան Նարիշկինին։ Սոֆյա Ալեքսեևնան հետևում է ամենին, մինչև Պետրոս I-ը հանգստացնում է մորը

1682 թ.-ի ապրիլի 27-ին, 6-ամյա գահակալությունից հետո, մահացավ արքա Ֆեոդոր Ալեքսեևիչը։ Հարց ծագեց, թե ով պետք է ժառանգի գահը՝ Իվան V-ը, թե փոքր Պետրոսը։ Պատրիարք Իոակիմի օգնությամբ՝ 1682 թ.-ի ապրիլի 27-ին Նարիշկինները և իրենց կողմնակիցները գահ բարձրացրեցին Պետրոսին։ Ըստ էության՝ իշխանության եկան Նարիշկինները և աքսորից վերադարձած Արտամոն Մատվեևը, ով հռչակվեց «Մեծ Խնամակալ»։ Իվան V-ի կողմնակիցներին շատ դժվար էր իրեն աջակցել, քանի որ նա չէր կարող գահակալել՝ վատ առողջության պատճառով։ Նարիշկինները հայտարարեցին, որ Ֆեոդորը ինքն էր մահից առաջ գահը փոխանցել Պետրոսին, սակայն դրա ոչ մի ապացույց չկա։

Միլոսլավսկիները, Իվան V-ի և արքայադուստր Սոֆյայի բարեկամները դրանում նկատեցին իրենց շահերի խախտում։ Ստրելեցները, որոնցից Մոսկվայում կար ավելի քան 20 000, արդեն որոշ դժգոհություն էին արտահայտում և, Միլոսլավսկիների դրդումով, 1682 թ.-ի մայիսի 15-ին շարժվեցին դեպի Կրեմլ՝ գոչելով, որ Նարիշկինները խեղդել են Իվանին։ Նատալյա Կիրիլովնան, հույս ունենալով, որ կհանգստացնի ապստամբած ամբոխին, Կարմիր պատշգամբ դուրս բերեց Պետրոսին՝ իր եղբոր հետ, սակայն ապստամբությունը չվերջացավ։ Առաջին մի քանի ժամում սպանվեցին Արտամոն Մատվեևը և Նատալյայի բազմաթիվ այլ կողմնակիցներ, այդ թվում նաև նրա երկու եղբայրները։

Մայիսի 26-ին ստրելեցներից ընտրված մի քանի հոգի եկան պալատ և պահանջեցին, որ ավագ եղբայր Իվանը հաստատվի առաջին արքա, իսկ կրտսեր Պետրոսը՝ երկրորդ։ Ապագա ջարդերից խուսափելու համար Նարիշկինները համաձայնվեցին և պատրիարք Իոակիմը միանգամից Ուսպենսկի տաճարում հռչակեց երկու եղբայրներին արքաներ։ Մայիսի 29-ին ստրելեցները պահանջեցին, որ Սոֆյա Ալեքսեևնան իր վրա վերցնի պետության կառավարումը, քանի որ իր եղբայրները շատ փոքր էին։ Նատալյա Կիրիլովնան՝ փոքր Պետրոսի հետ պետք է առանձնանար Մոսկվայի մոտ գտնվող Պրեոբրաժենսկոյե գյուղի պալատում։

Պրեոբրաժենսկի և Սեմյոնովսկի զվարճական զորքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ ազատ ժամանակը Պետրոսն անց էր կացնում պալատից դուրս՝ Վորոբյովո և Պրիոբրաժեսնսկոյե գյուղերում։ Ամեն տարի իր մոտ ավելանում էր ռազմական գործի հանդեպ հետաքրքրությունը։ Պետրոսը կազմել էր իր զվարճական զորքը, որը կազմված էր իր տարեկիցներից։ 1685 թ.-ին իր զորքը անցավ Պրեոբրաժենսկոյեից՝ Վորոբյովո։ Պետրոսը ծառայում էր որպես թմբկահար։

1686 թ.-ին 14 տարեկան Պետրոսը իր զորքին միացրեց հրետանի։ Հրազենի վարպետ Ֆեոդոր Զոմմերը ցույց էր տալիս նրան հրազենի և նռնակային գործ։ Այդ ժամանակ բերվեցին 16 թնդանոթներ։ Դրանցով կառավարելու համար արքան վերցրեց մեծահասակ աշխատակիցների, ում հագցրեց օտարերկրյա համազգեստ։ Առաջինը հագավ Սերգեյ Բուխվոստովը։ Դրանից հետո Պետրսոը պատվիրեց, ինչպես նա էր անվանում էր, «առաջին ռուս զինվորի» կիսանդրին։ Զվարճական զորքը սկսեց անվանվել Պրեոբրաժենսկի զորք։

Պետրոսի նամակը մորը

Պրեոբրաժենսկում՝ պալատի դիմաց, կառուցվեց զվարճական քաղաք։ Ամրոցի կառուցմանը Պետրոսն ինքն էր շատ օգնում՝ փայտ էր կտրում, տեղադրում էր թնդանոթներ։ Այստեղ կար նաև եկեղեցի՝ ռուս ուղղափառ եկեղեցու որոշ պարոդիա։ Ամրոցն անվանվեց «Պրեշբուրգ»։ Հնարավոր է, որ դա կապված էր այն ժամանակ շատ հայտնի ավստրիական Պրեսբուրգ ամրոցի հետ, որի մասին նա լսել էր կապիտան Զոմմերից։ Նույն ժամանակ՝ 1686 թ.-ին այնտեղ հայտնվեցին նաև մի քանի նավեր։ Այդ տարիներին Պետրոսը հետաքրքրվում էր բոլոր գիտություններով, որոնք կապված էին ռազմական գործի հետ։ Հոլանդացի մասնագետ Տիմմերմանի ղեկավարությամբ նա ուսանում էր հանրահաշիվ, երկրաչափություն, ռազմական գիտություններ։

1688 թ.-ին զորքը կազմված էր արդեն երկու գնդից։ Նրանց էր միացել Սեմյոնովսկոյե գյուղի զորքը։ Պրեշբուրգն արդեն իսկապես նմանվում էր իրական ամրոցի։ Գնդերի կառավարման և ռազմական գիտության ուսումնասիրության համար պահանջվում էին փորձառու մարդիկ, սակայն ռուսների մոտ այդպիսիք չկային։ Այդպես Պետրոսը հայտնվեց գերմանական սլոբոդայում։

Պետրոս I-ի առաջին ամուսնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական սլոբոդան մոտ էր գտնվում Պրեոբրաժենսկոյե գյուղին, և Պետրոսը որոշ չափով ուշադրություն էր դարձնում այնտեղի կյանքին։ Պետրոսի հետ էին աշխատում ավելի ու ավելի շատ օտարերկրացիներ։ Օրինակ՝ Ֆրանց Տիմմերմանը և Կարշտեն Բրանդտը գերմանական սլոբոդայից էին։ Այս ամենը բերեց նրան, որ արքան այդ սլոբոդայի հաճախակի հյուրն էր, որտեղ շուտով դարձավ օտարերկրյա կյանքի երկրպագու։ Պետրոսն սկսեց գերմանական ծխամորճ ծխել, հաճախել գերմանական խնջույքներ՝ պարերով և խմիչքով, ծանոթացավ Պատրիկ Գորդոնի, Ֆրանց Լեֆորտի հետ, սկսեց սիրաբանել Աննա Մոնսին։ Դրան խիստ դեմ էր նրա մայրը։ Որպեսզի խելքի բերի 17 տարեկան զավակին, Նատալյա Կիրիլովնան որոշեց ամուսնացնել նրան Եվդոկիա Լոպուխինայի հետ։

Պետրոս Առաջինն ու Եվդոկիա Լոպուխինան

Պետրոսը չէր հակառակվում մորը և 1689 թ.-ի հունվարի 27-ին կայացավ կրտսեր արքայի ամուսնությունը։ Չնայած դրան՝ մի ամիս հետո Պետրոսը լքեց կնոջը և գնաց մի քանի օրով Պլեշեևո լիճ։ Այս ամուսնությունից Պետրոսն ունեցավ երկու զավակ։ Ավագը, Ալեքսեյը, մինչև 1718 թ. մնաց թագաժառանգ, իսկ կրտսերը՝ Ալեքսանդրը, մահացավ մանկության տարիներին։

Պետրոս I-ի գահ բարձրանալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսի ակտիվությունը շատ էր անհանգստացնում Սոֆյա Ալեքսեևնային, ով հասկանում էր, որ երբ ազատ եղբայրը դառնա չափահաս, նրան պետք կլինի հրաժարվել իշխանությունից։ Մի ժամանակ նրա կողմնակիցները Սոֆյային գահ բարձրացնելու նախագիծ էին մշակել, սակայն պատրիարք Իոակիմը կտրականապես դեմ էր դրան։

1687 և 1689 թթ.-ին Ղրիմի թաթարների հետ պատերազմները Սոֆյայի ֆավորիտ Վ. Վ. Գոլիցինի կողմից քիչ հաջողակ էին, սակայն ներկայացվում էին որպես մեծ հաղթանակներ և առատորեն վարձատրվում էին, ինչը շատերի դժգոհությունների պատճառ էր դառնում։ 1689 թ.-ի հուլիսի 8-ին տեղի ունեցավ առաջին հրապարակային ընդհարումը՝ Պետրոսի և Սոֆյայի միջև։ 1689 թ.-ի օգոստոսի 7-ին հանկարծակի տեղի ունեցավ որոշիչ իրադարձությունը։ Այդ օրը Սոֆյա Ալեքսեևնան հրամայել էր ստրելեցների ղեկավարին՝ Ֆեոդոր Շակլովիտին ավելի շատ մարդ բերել Կրեմլ, իբրև թե Դոնի վանք ուխտագնացության համար։ Նույն ժամանակ լուրեր տարածվեցին նամակի մասին, որում նշված էր, թե արքա Պետրոսը գիշերը որոշել է իր պոտեշնի զորքի հետ գրավել Կրեմլը, սպանել Սոֆյային, ավագ եղբայր Իվանին և վերցնել իշխանությունը։

Սոֆյա Ալեքսեևնան

Ստրելեցների մեջ Պետրոսի կողմնակիցները երկու համախոհների ուղարկեցին Պրեոբրաժենսկոյե։ Դա իմանալուց հետո Պետրոսը փոքր շքախմբի հետ սլացավ Տրոիցե-Սերգիյան մայրավանք։ Ստրելեցների ցույցերից ապրած սարսափի հետևանքը եղավ Պետրոսի հիվանդությունը. ուժեղ անհանգստության դեպքում նրա դեմքին սկսվում էին ջղաձգային շարժումներ։ Օգոստոսի 8-ին վանք եկան երկու թագուհիներ՝ Նատալյան և Եվդոկիան, նրանցից հետո էլ՝ պոտեշնի գնդերը։ Օգոստոսի 16-ին Պետրոսը հրամայեց, որ բոլոր գնդերից այդ վանք ուղարկվեն ղեկավարները և 10 հոգի շարքային զինվորներ։ Սոֆյա Ալեքսեևնան կտրականապես արգելեց այդ հրամանն իրականացնել, իսկ Պետրոսին տեղեկացրեցին, որ նրա խնդրանքը չի կատարվել։

Օգոստոսի 27-ին եկավ Պետրոսի նոր հրամանը, ըստ որի բոլոր գնդերը պետք է գային վանք։ Զորքից մեծամասնությունը ենթարկվեց իրական արքային, և Սոֆյան ընդունեց պարտությունը։ Նա ինքը փորձեց գալ այդտեղ, սակայն Վոզդվիժենսկոյե գյուղում նրան հանդիպեցին Պետրոսի մարդիկ և հրամայեցին ետ վերադառնալ Մոսկվա։ Շուտով Սոֆյային փակեցին Նովոդևիչի վանքում։

Հոկտեմբերի 7-ին բռնեցին, իսկ այնուհետև՝ մահապատժի ենթարկեցին Ֆեոդոր Շակլովիտին։ Ավագ եղբայր Իվանը դիմավորեց Պետրոսին Ուսպեսնկի տաճարում և, ըստ էության, տվեց նրան ամբողջ իշխանությունը։ 1689 թ.-ից նա չէր մասնակցում ղեկավարման գործին, չնայած մինչև մահ՝ 1696 թ.-ի փետրվարի 8-ը, հանդիսանում էր առաջին արքա։

Ռուսաստանի էքսպանսիայի սկիզբ (1690-1699)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազովյան արշավանքներ (1695, 1696)[խմբագրել | խմբագրել կոդը]

Միանձնյա իշխանության առաջին տարիներին Պետրոս Առաջինի գործունեության հիմնական ուղղությունը եղել է Օսմանյան կայսրության ու Ղրիմի դեմ մղվող պատերազմի շարունակումը։ Պետրոս Առաջինը որոշել է դեպի Ղրիմ արշավելու փոխարեն, որ ինչպես եղել է Սոֆյա թագուհու կառավարության տարիներին, հարված հասցնել թուրքական Ազով ամրոցին, որ տեղակայված էր Դոն գետի՝ Ազովի ծովը թափվելու վայրի մոտ։

Ազովյան առաջին արշավանքը, որ սկսել է 1695 թվականի գարնանը, ավարտվել է անհաջողությամբ նույն թվականի սեպտեմբերին նավատորմի բացակայության և ռուսական զորքի՝ ռազմամթերքի բազաներից հեռու գործելուն անպատրաստ լինելու պատճառով։ Սակայն արդեն 1695 թվականի աշնանը սկսվել է նոր արշավանքի նախապատրաստումը։ Վորոնեժում սկսվել են ռուսական թիավոր նավախմբի ստեղծման աշխատանքները։ Կարճ ժամանակում ստեղծվել է տարբեր նավերից կազմված նավախումբ 36 թնդանոթանի «Պետրոս առաքյալ» (ռուս.՝ «Апостол Пётр») նավի գլխավորությամբ։ 1696 թվականի մայիսին 40 հազարանոց ռուսական զորքը գեներալիսիմուս Ալեքսեյ Շեինի հրամանատարությամբ նորից պաշարել է Ազովի ամրոցը, սակայն այս անգամ ռուսական նավախումբը ամրոցը շրջափակել է ծովից։ Պետրոս Առաջինը մասնակցել է պաշարմանը խոշոր թիանավի վրա կապիտանի կոչումով։ Չսպասելով գրոհի՝ 1696 թվականի հուլիսի 19-ին (29) ամրոցը հանձնվել է։ Այդպես Ռուսաստանն ձեռք է բերել առաջին ելքը դեպի հարավային ծովեր։

Ազովյան արշավանքների արդյունքում գրավվել է Ազովի ամրոցը, սկսվել է Տագանրոգ նավահանգստի շինարարությունը, հնարավորութուն է ստեղծվել Ղրիմի վրա հարձակվել ծովից, ինչն էականորեն անվտանգ է դարձրել Ռուսաստանի հարավային սահմանները։ Սակայն Կերչի նեղուցով դեպի Սև ծով ելք ստանալ Ռուսաստանին չի հաջողվել. այն մնացել է Օսմանյան կայրության վերհսկողության տակ։ Թուրքիայի դեմ կռվելու, ինչպես նաև լիարժեք ծովային նավատորմ ստեղծելու միջոցներ Ռուսաստանը դեռ չուներ։

Նավատորմի ստեղծման համար ներմուծվում են նոր տեսակի հարկեր. հողատերերը միավորվել են այսպես կոչված կումպանստվոների մեջ (ամեն մեկում՝ 10 հազար տնտեսություն), որոնցից յուրաքանչյուրը պետք է կառուցեր իր միջոցներով մեկ նավ։ Այդ ժամանակ ի հայտ են գալիս Պետրոս Առաջինի գործունեության դեմ առաջին դժգոհությունները։ Բացահայտվում է Իվան Ցիկլերի դավադրությունը, որը փորձում էր կազմակերպել ստրելեցների ապստամբություն։ 1699 թվականի ամռանը ռուսական առաջին մեծ նավը, որ կոչվում էր «Крепость» (հայ․՝ «Նավ»), 46 թնդանոթանի), Ռուսաստանի դեսպանին տարել է Կոստանդնուպոլիս՝ հաշտության վերաբերյալ բանակցություններ վարելու համար։ Նման նավի գոյությունը սուլթանին ստիպել է 1700 թվականի հուլիսին կնքել հաշտություն, ինչի արդյունքում Ազովի ամրոցը մնացել է Ռուսաստանին։

Նավատորմի կառուցման ու բանակի վերկազմավորման ժամանակ Պետրոս Առաջինն ստիպված է եղել հույսը դնել օտարերկրացի մասնագետների վրա։ Ավարտելով Ազովյան արշավանքները՝ նա որոշել է սովորելու համար արտասահման ուղարկել երիտասարդ ազնվականների, և շուտով ինքն էլ մեկնել է իր առաջին ճանապարհորդությանը Եվրոպայում։

Մեծ դեսպանությունն ըստ ժամանակակցի փորագրանկարի, Պետրոս Առաջինի դիմանկարը հոլանդացի նավաստու հագուստով

Մեծ դեսպանություն 1697-1698[խմբագրել | խմբագրել կոդը]

1697 թվականի մարտին Լիֆլյանդիայի տարածքով Արևմտյան Եվրոպա է ուղարկվել Մեծ դեսպանությունը, որի հիմնական նպատակն էր գտնել դաշնակից ընդդեմ Օսմանյան կայսրության։ Մեծ լիազոր դեսպաններ են նշանակվել գեներալ-ադմիրալ Ֆրանց Լեֆորտը, գեներալ Ֆեոդոր Գոլովինը, Դեսպանական գերատեսչության ղեկավար Պրոկոֆի Վոզնիցինը։ Ընդհանուր առմամբ դեսպանության կազմում ընդգրկված էր մինչև 250 մարդ, որոնց թվում Պրեոբրաժենսկի գնդի ուրյադնիկ Պյոտր Միխայլովի անունով գտնվել է նաև Պետրոս Առաջինը։ Վերջինս առաջին անգամ է մեկնել արտասահմանյան ուղևորության։

Պետրոս Առաջինն այցելել է Ռիգա, Քյոնիգսբերգ, Բրանդենբուրգ, Հոլանդիա, Անգլիա, Ավստրիա, նշանակված են եղել այցելություններ Վենետիկ և Հռոմի պապին։

Դեսպանությունը Ռուսաստան ուղարկելու համար հավաքագրել է նավաշինության հարյուրավոր մասնագետների, ձեռք է բերել ռազմական ու այլ սարքավորումներ։

Բանակցություններից բացի Պետրոս Առաջինը շատ ժամանակ է հատկացրել նավաշինության, ռազմական գործի ու այլ գիտությունների ուսումնասիրմանը։ Որպես ատաղձագործ՝ Պետրոս Առաջինն աշխատել է Հոլանդական Օստ Հնդկական ընկերության նավաշինարաններում, նրա մասնակցությամբ կառուցվել է «Պյոտր և Պավել» նավը։ Անգլիայում Պետրոս Առաջինն այցելել է ձուլագործարան, զինագործարան, խորհրդարան, Օքսֆորդի համալսարան, Գրինվիչի աստղադիտարան և դրամահատարան, որի վարիչն այդ ժամանակ Իսահակ Նյուտոնն էր։

Պետրոս Առաջինին հետաքրքրել են առաջին հերթին Արևմուտքի երկրների տեխնիկական ձեռքբերումները, ոչ թե իրավական համակարգը։ Պատմում են, որ Պետրոս Առաջինը, Վեստմինստերյան պալատում տեսնելով «օրենսգետներին», այսինքն՝ բարիստերների, որոնք եղել են պատմուճաններով ու պարեգոտներով, հարցրել է. «Ի՞նչ մարդիկ են և ի՞նչ ես անում ասյտեղ»։ Նրան պատասխանել են. «Սրանք բոլորն օրենսգետներ են, Ձերդ Մեծություն»։ «Օրենսգետնե՜ր,- զարմացել է Պետրոս Առաջինը,- Ի՞նչի համար են նրանք։ Իմ ամբողջ թագավորություն կա ընդամենը երկու օրենսգետ, բայց էլի ես մտադիր եմ կախել նրանցից մեկին, երբ տուն վերադառնամ»[13]։ Սակայն ծպտյալ կերպով այցելելով անգլիական խորհրդարան, որտեղ նրա համար թարգմանել են պատգամավորների ելույթները Վիլհելմ III թագավորի առաջ, Պետրոս Առաջինն ասել է. «Զվարճալի է լսել այն, որ հայրենիքի որդիները թագավորին ասում են պարզ ճշմարտությունը, սա էլ պետք է սովորել անգլիացիներից» (ռուս.՝ «Весело слышать то, когда сыны отчества королю говорят явно правду, сему-то у англичан учиться должно»)[14]։

Մեծ դեսպանությունի չի հասել իր գլխավոր նպատակին. Օսմանյան կայսրության դեմ կոալիցիա ստեղծել չի հաջողվել, քանի որ եվրոպական մի շարք տերություններ պատրաստվում էին Իսպանական ժառանգության համար պատերազմին (1701-1714 թվականներ)։ Սակայն այդ պատերազմի շնորհիվ բարենպաստ պայմաններ են ստեղծվել Ռուսաստանի՝ Բալթիկայի համար պայքարելու համար։ Այդպիսով՝ փոխվել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը՝ հարավայինից հյուսիսայինի։

Վերադարձ։ Ռուսաստանի համար բեկումնային 1698-1700 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստրելեցների մահապատժի առավոտյան», նկարիչ՝ Վասիլի Սուրիկով, 1881

1698 թվականի հուլիսին Մեծ դեսպանությունն ընդհատվել է Մոսկվայում ստրելեցների նոր խռովության մասին լուրի պատճառով. խռովությունը ճնշվել է նախքան Պետրոս Առաջինի վերադարձը։ Նրա՝ Մոսկվա ժամանելուց (25 օգոստոսի (4 սեպտեմբերի)) հետո սկսվել են որոնումներ և հետաքննություն, որի արդյունքը եղել է շուրջ 800 ստրելեցների (բացի խռովության ժամանակ սպանվածները) միաժամանակյա մահապատիժը։ Հետագայում մահապատժի են ենթարկվել ևս մի քանի հարյուրն ընդհուպ մինչև 1699 թվականի գարուն։

Սոֆյա Ալեքսեևնա թագուհին ձեռնադրվել է միանձնուհի Սուսաննա անունով և ուղարկվել Նովոդևիչի վանք, որտեղ անցկացրել է իր կյանքի մնացած մասը։ Նույն ճակատագրին է արժանացել նաև Պետրոս Առաջինի կինը՝ Եվդոկիա Լոպուխինան, որին նա չէր սիրում. Լոպուխինային ուղարկել են Սուզդալի վանք նույնիսկ հակառակ այն բանի, որ Ադրիան պատրիարքը հրաժարվել է ձեռնադրել նրան։ Չնայած դրան՝ այդ ժամանակ Պետրոս Առաջինը Պատրիարքի հետ քննարկել է Ռուսաստանում կրթության մակարդակը և պնդել, որ պետք է անցկացնել երկրի լայնածավալ ու հիմնավոր բարեփոխումներ այդ ոլորտում։ Պատրիարքը լիովին համաձայնել է թագավորի հետ, և այդ ուղղությամբ անցկացված բարեփոխումների արդյունքում ստեղծվել են կրթության նոր համակարգ, իսկ 1724 թվականին բացվել է Գիտությունների ակադեմիան[15]։

Արտասահմանում անցկացրած տասնհինգ ամիսների ընթացքում Պետրոս Առաջինը շատ բան է տեսել ու սովորել։ 1698 թվականի օգոստոսի 25-ին (սեպտեմբերի 4) վերադառնալուց հետո նա սկսել է բարենորոգչական գործունեություն, որն սկզբնական շրջանում ուղղված էր հին սլավոնական կացութաձևն արևմտաեվրոպականից տարբերող արտաքին հատկանիշների վերացմանը։ Պրեոբրաժենսկի պալատում Պետրոս Առաջինը անսպասելիորեն սկսել է կտրել մեծատոհմիկ աստիճանավորների մորուքները, և արդեն 1698 թվականի օգոստոսի 29-ին (սեպտեմբերի 8) հրապարակվել է «Գերմանական զգեստ կրելու, մորուքն ու բեղերը սափրելու, հերձվածողների՝ իրենց համար սահմանված հագուստով շրջելու մասին» հայտնի օրենքը, որ սեպտեմբերի 1 (11)-ից արգելել է մորուք ունենալը[16]։

Ես ցանկանում եմ կերպարանափոխել աշխարհիկ այծերին, այսինքն՝ քաղաքացիներին, և հոգևորականությանը, այսինքն՝ վանականներին ու քահանաներին։ Առաջիններին, որ նրանք առանց մորուքի առաքինի լինեն եվրոպացիների նման, իսկ մյուսներին, որ նրանք թեկուզ մորուքներով, եկեղեցիներում ծխականներին սովորեցնեն քրիստոնեական առաքինություններ այնպես, ինչպես տեսել և լսել եմ Գերմանիայում ուսուցանող պաստորների մոտ։

Ռուս-բյուզանդական օրացույցի նոր՝ 7208 թվականը («աշխարհի արարումից սկսած») դարձել է հուլյան տոմարի 1700 թվականը։ Պետրոս Առաջինն է նաև Ամանորի տոնակատարությունը տեղափոխել հունվարի 1-ին. դրանից առաջ այն անցկացվում էր աշնանային գիշերահավասարի օրը։ Նրա հատուկ հրամանում նշվել է[18].

Քանի որ Ռուսաստանում Նոր տարին հաշվում են տարբեր կերպ, այս թվականից դադարեցնել մարդկանց հիմարացնելն ու Նոր տարին բոլոր տեղերում հաշվել հունվարի 1-ից։ Իսկ որպես լավ սկզբի և ուրախության նշան շնորհավորել միմյանց Նոր տարվա առթիվ՝ ցանկանալով գործերում բարեհաջողություն և ընտանիքում բարեկեցություն։ Նոր տարվա առթիվ զարդարանքներ սարքել եղևնուց, երեխաներին զվարճացնել, սահնակներով սահել։ Իսկ չափահաս մարդիկ հարբեցողություն ու տուրոդմփոց չսարքեն. դրա համար բավական են մյուս օրերը:

Ռուսական կայսրության ստեղծում. 1700-1724 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս I-ը անդրեևյան կապույտ ժապավենի վրա ամրացված սբ. Անդրեաս առաքյալի շքանշանով և աստղով, Ժան-Մարկ Նատիե, 1717

Պետրոս Առաջինի ռազմական բարեփոխումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմուխովոյի արշավանքը (1694) Պետրոս Առաջինին ցույց է տվել «օտարերկրյա զորաշարքի» առավելությունները ստրելեցների նկատմամբ։ Ազովյան արշավանքները, որոնց մասնակցել են չորս կանոնավոր գնդեր (Պրեոբրաժենսկի, Սեմյոնովսկի, Լեֆորտովսկի և Բուտիրսկի), վերջնականապես համոզել են Պետրոս Առաջինին, որ հին կառուցվածքի զորքերի քիչ արդյունավետ են[19]։ Այդ պատճառով էլ 1698 թվականին ցրվել են հին զորքերը, բացի չորս կանոնավոր գնդերից, որոնք էլ դարձել են նոր բանակի հիմքը։

Պատրաստվելով Շվեդիայի դեմ պատերազմին՝ Պետրոս Առաջինը հանձնարարել է 1699 թվականին անցկացնել զինակոչիկների ընդհանուր հավաքում և սկսել նորակոչիկների ուսուցումն ըստ օրինակի, որ հաստատված է Պրեոբրաժենսկի ու Սոմյոնովսկի գնդերում։ Միաժամանակ հավաքվել են մեծ թվով օտարերկրացի սպաներ։ Պատերազմը նախատեսվում էր սկսել Նարվայի պաշարումով, այդ պատճառով էլ հիմնական ուշադրությունը դարձվել է հետիոտնային զորքի կազմակերպմանը։ Բոլոր անհրաժեշտ ռազմական կառուցվածքների ստեղծման համար ժամանակ ուղղակի չկար։ Ցարի անհամբերության վերաբերյալ լեգենդներ էին տարածվել. նա շտապում էր պատերազմ սկսել և գործի մեջ ստուգել իր բանակը։ Ղեկավարությունը, ռազմական մատակարարման ծառայությունը, ամուր կազմակերպված թիկունքը դեռ նոր պետք է ստեղծվեին[20]։

Հյուսիսային պատերազմն ընդդեմ Շվեդիայի (1700-1721)[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հյուսիսային պատերազմ

Մեծ դեսպանությունից վերադառնալուց հետո Պետրոս Առաջինն սկսել է նախապատրաստվել Շվեդիայի հետ պատերազմին, որի նպատակն էր ելք ձեռք բերել դեպի Բալթիկ ծով։ 1699 թվականին ստեղծվել է Հյուսիսային միությունն ընդդեմ Շվեդիայի թագավոր [[Կառլ XII]-ի: Միության կազմում Ռուսաստանից բացի ընդգրկվել են Դանիան, Սաքսոնիան և Ռեչ Պոսպոլիտան Սաքսոնիայի կուրֆյուրստի ու Լեհաստանի թագավոր Ավգուստ II-ի գլխավորությամբ։ Միության շարժիչ ուժն Ավգուստ II-ի ձգտում էր Շվեդիայից խլել Լիֆլյանդիան։ Օգնության դիմաց նա Ռուսաստանին խոստացել է վերադարձնել այն հողերը, որոնք նախկինում պատկանել են ռուսներին (Ինգերմանլանդիան ու Կարելիան)։

Պատերազմի մեջ մտնելու համար Ռուսաստանին անհրաժեշտ էր հաշտություն կնքել Օսմանյան կայսրության հետ։ Թուրք սուլթանի հետ 30 տարով հաշտության ձեռքբերումից հետո[21] Ռուսաստանը 1700 թվականի օգոստոսի 19-ին (օգոստոսի 30) պատերազմ է հայտարարել Շվեդիային՝ որպես պատճառ ներկայացնելով այն վիրավորանքը, որ Պետրոս Առաջինին հասցրել են Ռիգայում[Ն 1]։

Կառլ XII-ն իր հերթին ծրագրել էր հակառակորդներին հաղթել մեկ առ մեկ։ Կոպենհագենի ռմբակոծումից հետո, Դանիան 1700 թվականի օգոստոսի 8 (19)-ին, Դանիան դուրս է եկել պատերազմից, երբ դեռ Ռուսաստանը չէր միացել։ Անհաջող են անցել Ավգուստ II-ի՝ Ռիգան գրավելու փորձերը։ Դրանից հետո Կառլ XII-ն սկսել է պայքարն ընդդեմ Ռուսաստանի։

Պատերազմի սկիզբը Պետրոս Առաջինի համար եղել է վհատեցուցիչ. նորաստեղծ բանակը, որ հանձնվել էր Սաքսոնիայի ֆելդմարշալ հերցոգ դե Կրոային, ջախջախվել է Նարվայի մոտ տեղի ունեցած մարտում 1700 թվականի նոյեմբերի 19 (30)-ին։ Այդ պարտությունը ցույց է տվել, որ ամեն ինչ պետք է սկսել գրեթե ամենասկզբից։

Համարելով, որ Ռուսաստանը բավական թուլացել է, Կառլ XII-ը տեղափոխվել է Լիվոնիա, որպեսզի բոլոր ուժերն ուղղի ընդդեմ Ավգուստ II-ի։

Նոտեբուրգ ամրոցի գրոհը 1702 թվականի հոկտեմբերի 11 (22), կենտրոնում պատկերված է Պետրոս Առաջինը, Ալեքսանդր Կոցեբու, 1846

Սակայն Պետրոս Առաջինը, շարունակելով բանակը բարեփոխել եվրոպական օրինակով, վերսկսել է ռազմական գործողությունները։ Արդեն 1702 թվականի աշնանը ռուսական բանակը թագավորի ներկայությամբ գրավել է Նոտեբուրգ ամրոցը (վերանվանվել է Շլիսելբուրգ), 1703 թվականի գարնանը՝ Նիենշանց ամրոցը, որ տեղակայված էր Նևայի գետաբերանի մոտ։ Նևայի գետաբերանի մոտ շվեդական երկու նավերի վճռական գրավման համար 1703 թվականի մայիսի 10 (21)-ին Պետրոս Առաջինը (այդ ժամանակ կրում էր Պրեոբրաժենսկի գնդի լեյբ-գվարդիայի ռմբակոծիչ վաշտի կապիտանի աստիճան[Ն 2]) ստացել է իր կողմից հաստատված Սուրբ Անդրեասի շքանշան։ Այդտեղ 1703 թվականի մայիսի 16 (27)-ին սկսվել է Սանկտ Պետերբուրգ քաղաքի շինարարությունը, իսկ Կոտլին կղզու վրա տեղակայվել է ռուսական նավատորմի բազան՝ Կրոնշլոտ ամրոցը (հետագայում՝ Կրոնշտադտ)։ Ռուսաստանը ձեռք է բերում ելք դեպի Բալթիկ ծով։

1704 թվականին՝ Դերպտի ու Նառվայի գրավումից հետո, Ռուսաստանն ամրապնդել է իր դիրքերն Արևելյան Մերձբալթիկայում։ Հաշտություն կնքելու առաջարկը Պետրոս Առաջինը մերժել է։

1706 թվականին Ավգուստ II-ի տապալումից հետո և Լեհաստանի թագավոր Ստանիսլավ Լեշչինսկու՝ նրան փոխարինելուց հետո Կառլ XII-ն սկսել է իր համար ճակատագրական արշավանքը դեպի Ռուսաստան։ Անցնելով Լիտվական մեծ իշխանության տարածքը՝ թագավորը չի համարձակվել շարունակել հարձակումը Սմոլենսկի վրա։ Ստանալով փոքր ռուսական հետման Իվան Մազեպայի օժանդակությունը՝ Կառլը զորքերը շարժել է դեպի հարավ՝ ելնելով պարենային պատկերացումներից և նպատակ ունենալով ուժեղացնել բանակը Մազեպայի կողմնակիցներով։ 1708 թվականի սեպտեմբերի 28-ին (հոկտեմբերի 9) Լեսնայայի մոտ տեղի ունեցած մարտում Պետրոս Առաջինն անձամբ գլխավորել է Ալեքսանդր Մենշիկովի կորվոլանտը և ջախջախել Ադամ Լևենհաուպտի կորպուսը, որ Լիֆլյանդիայից գնում էր միանալու Կառլ XII-ի բանակի հետ։ Շվեդական բանակը զրկվել է օգնական ուժից և ռազմամթերքների գումակից։ Ավելի ուշ Պետրոս Մեծը նշել է այդ մարտի տարելիցը՝ այն համարելով շրջադարձային պահ Հյուսիսային պատերազմում։

1709 թվականի հունիսի 27-ին (հուլիսի 8) Պոլտավայի մարտում, որում Կառլ XII-ի բանակը գլխովին ջախջախվել է, Պետրոս Առաջինը կրկին հրամանատարություն է արել մարտի դաշտում, որտեղ գնդակը դիպել է նրա գլխարկին։ Հաղթանակից հետո ընդունել է առաջին գեներալ-պորուչիկի և շաուտբենախտի կոչում։

1710 թվականին պատերազմին միացել է Թուրքիան։ 1711 թվականին Պրուտի արշավանքում պատություն կրելուց հետո Ռուսատսանը Ազովը վերադարձրել է Թուրքիային և ավերել Տագանրոգը, սակայն դրա հաշվին հաջողվել է կնքել հերթական հաշտությունը թուրքերի հետ։

Պետրոս Առաջինը Պոլտավայի մարտում, Լյուդովիկ Կարավակ, 1718
Պետրոս Առաջինը Կրասնի Գորկայի մոտ՝ ափին խարույկ վառելիս, որ ազդանշան տա վտանգի մեջ գտնվող իր նավերին

Պետրոս Առաջինը կրկին կենտրոնացել է շվեդների դեմ պատերազմի վրա։ 1713 թվականին շվեդները պարտություն են կրել Պոմերանիայում և զրկվել են մայրցամաքային Եվրոպայում իրենց տիրապետության տակ գտնվող բոլոր տարածքներից։ Սակայն ծովում Շվեդիայի գերիշխանության շնորհիվ Հյուսիսային պատերազմը շարունակվել է։ Ռուսաստանի կողմից նոր ստեղծված Բալթիական նավատորմը կարողացել է տանել առաջին հաղթանակը Հանգուտի մարտում 1714 թվականի ամռանը։ 1716 թվականին Պետրոս Առաջինը գլխավորել է միասնական նավատորմը Ռուսաստանից, Անգլիայից, Դանիայից ու Հոլանդիայից, սակայն դաշնակիցների միջև եղած տարաձայնությունների պատճառով չի հաջողվել կազմակերպել հարձակում Շվեդիայի վրա։

Ռուսաստանի Բալթիական նավատորմի զորացմանը զուգահեռ Շվեդիան զգացել է ներխուժման վտանգ։ 1718 թվականին սկսվել են հաշտության բանակցություններ, որ ընդհատվել են Կառլ XII-ի հանկարծակի մահվամբ։ Շվեդիայի թագուհի Ուլրիկա Էլեոնորան վերսկսել է պատերազմը՝ հույսը դնելով Անգլիայի օգնության վրա։ Ռուսների դեսանտները 1720 թվականին շվեդներին ստիպել են վերսկսել բանակցությունները։ 1712 թվականի օգոստոսի 30-ին (սեպտեմբերի 10)[22] Ռուսաստանի ոը Շվեդիայի միջև կնքվել է Նիշտադտի հաշտությունը, որով ավարտվել է քսանմեկամյա պատերազմը։ Ռուսաստանն ստացել է ելք դեպի Բալթիկ ծով, նրա տիրապետության տակ են անցնում Ինգրիայի տարածքները, Կարելիայի մի մասը, Էստլյանդիան ու Լիֆլյանդիան։

Ռուսաստանը դարձել է եվրոպական խոշոր տերություն, ինչի պատվին 1721 թվականի հոկտեմբերի 22-ին (նոյեմբերի 2) Պետրոս Առաջինը սենատոների խնդրագրով ընդունել է Հայրենիքի հայր, Համայն Ռուսիո կայսր Պետրոս Մեծ (ռուս.՝ Отец Отечества, Император Всероссийский, Пётр Великий)[23]։

1710-1713 թվականների ռուս-թուրքական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլտավայի ճակատամարտում պարտություն կրելուց հետո Շվեդիայի թագավոր Կառլ XII-ը ապաստան է գտել Օմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Բենդեր քաղաքում։ Պետրոս Առաջինը Թուրքիայի հետ պայմանագիր է կնքել Կառլ XII-ին թուրքական տարածքներից արտաքսելու վերաբերյալ, սակայն հետո Շվեդիայի թագավորին թույլատրել են մնալ և Ռուսաստանի հարավային սահմանի համար վտանգ ստեղծել ուկրաինական կոզակների ու Ղրիմի թաթարների օգնությամբ։ Հասնելով Կառլ XII-ի արտաքսմանը՝ Պետրոս Առաջինը սկսել է պատերազմով սպառնալ Թուրքիային, սակայն դրան ի պատասխան 1710 թվականի նոյեմբերի 20-ին (դեկտեմբերի 1) սուլթանն ինքն է պատերազմ հայտարարել Ռուսաստանին։ Դրա իրական պատճառը եղել են ռուսական զորքերի կողմից Ազովի գրավումը 1696 թվականին և ռուսական նավատորմի հայտնվելը Ազովի ծովում։

Թուրքիայի կողմից պատերազմը սահմանափակվել է Օսմանյան կայսրության վասալներ Ղրիմի թաթարների կողմից ձմեռային ասպատակություններով Ուկրաինայում։ Ռուսաստանը պատերազմ է վարել երեք ճակատով. զորքերը թաթարների վրա հարձակվել են Ղրիմում և Կուբանում, Պետրոս Առաջինը, հիմնվելով Վալախիայի ու Մոլդավիայի ղեկավարների օգնության վրա, որոշել է արշավանք կատարել դեպի Դանուբ, որտեղ հույս ուներ թուրքերի դեմ պայքարի հանել Օտտոմանյան կայսրության քրիստոնյա վասալներին։

1711 թվականի մարտի ռուս.՝ 6 (17)-ին Պետրոս Առաջինը Մոսկվայից գնացել է զորքի մոտ իր հավատարիմ ընկերուհու՝ Եկատերինա Ալեքսեևնայի հետ, որին հրամայել է կոչել իր կինը և թագուհի (նախքան պաշտոնական պսակադրությունը, որ տեղի է ունեցել 1712 թվականին)։ Բանակն անցել է Մոլդավիայի հետ սահմանը 1711 թվականի հունիսին, սակայն արդեն նույն թվականի հուլիսի 20 (31)-ին 190 հազար թուրքեր ու Ղրիմի թաթարներ 38 հազարանոց ռուսական բանակին սեղմել են Պրուտ գետի աջ ափին՝ լրիվ շրջապատելով նրան։ Անհույս թվացող այդ իրավիճակում Պետրոս Առաջինին հաջողվել է մեծ վեզիրի հետ կնքել Պրուտի հաշտության պայմանագիրը, որի համաձայն՝ բանակն ու ցարը խուսափել են գերեվարումից, սակայն դրա փոխարեն Ռուսաստանը Ազովը տվել է Թուրքիային ու կորցրել ելքը դեպի Ազովի ծով։

1711 թվականի օգոստոսից ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, թեև վերջնական պայմանագրի վերաբերյալ համաձայնության ձեռքբերման ընթացքում Թուրքիան մի քանի անգամ սպառնացել է վերսկսել պատերազմը։ 1713 թվականի հունիսին կնքվել է Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը, որն ընդհանուր առմամբ հաստատել է Պրուտի պայմանագրով նախատեսված պայմանները։ Ռուսաստանը հնարավորություն է ստացել շարունակել Հյուսիսային պատերազմն առանց երկրորդ ռազմաճակատի, սակայն կորցրել է Ազովի արշավանքների ժամանակ գրաված տարածքները։

Ռուսաստանի առաջընթացը դեպի արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս I-ի դիմանկարը, 1717 թվական

Ռուսաստանի տարածքների ընդլայնումը դեպի արևելք Պետրոս Առաջինի օրոք չի ընդհատվել։ 1716 թվականին Իվան Բուխգոլցի արշավախումբմ Իրտիշ և Օմ գետերի միախառնման վայրում հիմնադրել է Օմսկը, Իրտիշի հոսանքով դեպի վեր՝ Ուստ Կամենոգորսկ, Սեմիպալատինսկ և այլ ամրոցներ։ 1716-1717 թվականներին Միջին Ասիա է ուղարկվել Ալեքսանդր Բեկովիչ-Չերկասկու ջոկատը, որի նպատակն էր Խիվայի խանին տրամադրել ենթարկվել Ռուսաստանին և ճանապարհ բացել դեպի Հնդկաստան։ Սակայն ռուսական ջոկատը ոչնչացվել է խանի կողմից, և միջինասիական պետությունների գրավման պլանը նրա իշխանության օրոք չի իրականացվել։ Պետրոս I-ի կառավարության ընթացքում Ռուսաստանին է միացվել Կամչատկան։ Թագավորը նախատեսում էր արշավախումբ ուղարկել Խաղաղ օվկիանոսի վրայով դեպի Ամերիկա (պատրաստվելով այնտեղ հիմնել Ռուսաստանի գաղութներ), սակայն այդ ծրագրերն իրականացնել չի հասցրել։

Կասպիական արշավանք (1722-1723)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային պատերազմից հետո արտաքին քաղաքականության ոլոտում Պետրոս Առաջինի կատարած առավել խոշոր քայլը եղել է Կասպիական արշավանքը (կամ Պարսկական արշավանք) 1722-1724 թվականներ։ Արշավանքի համար նպաստավոր պայմաններ ստեղծվել են Պարսկաստանում սկիզբ առած երկպառակությունների և երբեմնի հզոր տերության գրեթե փլուզման արդյունքում։

1722 թվականի հուլիսի 18 (29)-ին՝ պարզիկ շահ Թոհմաս միրզայի որդուն օգնության խնդրանքով դիմելուց հետո, Աստրախանից Կասպից ծովով դուրս է եկել ռուսական 22 հազարանոց զորքը։ Օգոստոսին հանձնվել է Դերբենտը, ինչից հետո ռուսները պարենի հետ կապված խնդիրների պատճառով վերադարձել են Աստրախան։ 1723 թվականին գրավվել է Կասպից ծովի արևմտյան ափը Բաքու, Ռեշտոմ, Աստրաբադ ամրոցների հետ միասին։ Հետագա առաջխաղացումն ընդհատվել է Օսմանյան կայսրության՝ պատերազմին միանալու վտանգի պատճառով, որը գրավել էր արևմտյան ու կենտրոնական Անդրկովկասը։

1973 թվականի սեպտեմբերի 12 (23)-ին կնքվել է Պետերբուրգի պայմանագիրը Պարսկաստանի հետ, ըստ որի՝ Ռուսաստանի կայսրությանն են անցել Կասպից ծովի արևմտյան և հարավային ափերը Դերբենտ ու Բաքու քաղաքների և Գիլան, Մազանդարան ու Աստրաբադ գավառների հետ միասին։ Ռուսաստանն ու Պարսկաստանը նաև պաշտպանական միություն են կազմել ընդդեմ Թուրքիայի, որը, սակայն, չի գործել։

Ըստ Կոստանդնուպոլսի պայմանագրի, որ կնքվել է 1724 թվականի հունիսի 12 (23)-ին, Թուրքիան ճանաչել է Ռուսաստանի բոլոր ձեռքբերումները Կասպից ծովի արևտյան մասում և հրաժարվել է Պարսկաստանի տարածքների նկատմամբ հետագա հավակնություններից։ Ռուսաստանի, Թուրքիայի ու Պարսկաստանի միջև սահմանակետը նշանակվել է Արաքս և Կուր գետերի միախառնման վայրում։ Պարսկաստանում անմիաբանությունը շարունակվել է, և Թուրքիան վիճարկել է Կոստանդնուպոլսի պայմանագրի դրույթները, նախքան սահմանը վերջնականապես կհաստատվեր։

Հիշատակության արժանի այն հանգամանքը, որ Պետրոս Առաջինի մահվանից կարճ ժամանակ հետո այդ տարածքները ռուսները կորցրել են հիվանդությունների պատճառով կայազորի շարքերում ունեցած մեծ կորուստների և, ըստ թագուհի Աննա Իոհանովնայի կարծիքի, տարածաշրջանի անհեռանկարայնության պատճառով։

Ռուսական կայսրությունը Պետրոս I-ի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս I, խճանկար՝ հավաքված Միխայիլ Լոմոնոսովի կողմից, 1754, Ուստ Ռուդիցա ֆաբրիկա, Էրմիտաժ

Հյուսիսային պատերազմում հաղթանակ տանելուց և Նիշտադտի պայմանագրի կնքումից հետո՝ 1721 թվականի սեպտեմբերին, Ռուսաստանի Սենատը և Սինոդը որոշել են Պետրոս Առաջինին շնորհել համայն Ռուսիո կայսեր կոչում հետևյալ ձևակերպմամբ՝ «ինչպես սովորաբար հռոմեական սենատի կողմից կայսրերի նշանակալի գործերի համար այդպիսի տիտղոսներ նրանց հրապարակայնորեն նվիրաբերվում էին» (ռուս.՝ «как обыкновенно от римского сената за знатные дела императоров их такие титулы публично им в дар приношены»)[24]։

1721 թվականի հոկտեմբերի 22-ին (նոյեմբերի 2) Պետրոս Առաջինն ընդունել է այդ տիտղոսը, որը ոչ միայն պատվավոր կոչում էր, այլև վկայում էր միջազգային գործերում Ռուսաստանի նոր դերի մասին։ Պրուսիան ու Հոլանդիան անմիջապես ճանաչել են ռուս թագավորի նոր տիտղոսը, Շվեդիան այն ճանաչել է 1723 թվականին, Թուրքիան՝ 1739 թվականին, Անգլիան և Ավստրիան՝ 1742, Ֆրանսիան և Իսպանիան՝ 1745, իսկ Լեհաստանը՝ 1764 թվականին[24]։

1717-1733 թվականներին Ռուսաստանում Պրուսիայի դեսպանատան քարտուղար Իոհան Գոտհիլֆ Ֆոկերոդտը Պետրոս Առաջինի թագավորության ժամանակաշրջանի պատմության վրա աշխատող Մարի Ֆրանսուա Վոլտերի խնդրանքով գրել է իր հուշերը Պետրոս Առաջինի իշխանության տարիների Ռուսաստանի մասին։ Ֆոկերոդտը փորձել է գնահատել Ռուսաստանի բնակչության թվաքանակը Պետրոս Առաջինի թագավորության վերջին տարիներին։ Ըստ նրա տվյալների՝ հարկատու դասի թվաքանակը կազմել է 5 միլիոն 198 հազար մարդ, որից գյուղացիների ու քաղաքացիների, այդ թվում նաև իգական սեռի ներկայացուցիչների թիվը գնահատվել է մոտ 10 միլիոն։ Մարդկանց մեծ մասը թաքցվել է կալվածատերերի կողմից, և կրկնակի հաշվառման արդյունքում հարկատու դասի մարդկանց թվաքանակը կազմել է գրեթե 6 միլիոն։ Ռուս ազնվականներն ու նրանց ընտանիքի անդամները եղել են մոտ 500 հազար, պետական պաշտոնյաները՝ մինչև 200 հազար, իսկ հոգևորականները՝ մինչև 300 հազար[25]։

Գրավված տարածաշրջանների բնակիչները, որոնք գլխահարկ չէի վճարում, կազմել են 500-600 հազար մարդ։ Ուկրաինայում, Դոնի ու Յաիկի ափերին և սահմանամերձ քաղաքներում բնակվող կազակների ու նրանց ընտանիքների անդամների թվաքանակը կազմել է 700-800 մարդ։ Սիբիրյան ժողովուրդների թվաքանակն անհայտ է, սակայն Ֆոկերոդտն այն համարել է մինչև մեկ միլիոն։

Այսպիսով՝ Ռուսական կայսրություն ունեցել է մինչև 15 միլիոն հարկատու բնակիչ և այդ ցուցանիշով Եվրոպայում զիջել է միայն Ֆրանսիային (շուրջ 20 միլիոն)։

Խորհրդային պատմաբան Յարոսլավ Վոդարսկու հաշվարկներով՝ արական սեռի ներկայացուցիչների (ներառյալ երեխաները) թվաքանակը 1678 թվականից մինչև 1719 թվականն աճել է 5,6 միլիոնից մինչև 7,8 միլիոն։ Այդպիսով՝ եթե կանանց թիվն ընդունենք մոտավորապես հավասար տղամարդկանց թվին, ապա Ռուսաստանի բնակչության ընդհանուր թվաքանակն այդ ժամանակաշրջանում աճել է 11,2 միլիոնից մինչև 15,6 միլիոն[26]։

Պետրոս I-ի վերափոխումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Առաջինի ողջ ներքին քաղաքական գործունեությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու շրջանի՝ 1695-1715 թվականներ և 1715-1725 թվականներ։ Առաջին փուլի առնաձնահատկությունը եղել են շտապողականությունն ու չմտածված գործողություններ կատարելու հակումը, ինչը բացատրվում էր շարունակվող Հյուսիսային պատերազմով։ Բարեփոխումներն ուղղված են եղել առաջին հերթին պատերազմը վարելու համար անհրաժեշտ միջոցների հավաքմանը, անցկացվել են բռնի կերպով և հաճախ չեն հանգեցրել սպասված արդյունքին։ Պետական բարեփոխումներից բացի առաջին փուլում անցկացվել են նաև կացութացևի արդիականացմանն ուղղված բարեփոխումներ։ Երկրորդ փուլում կատարված բարեփոխումները եղել են ավելի պլանաչափ։

Մի շարք պատմաբաններ, որոնցից է Վասիլի Կլյուչևսկին, նշել են, որ Պետրոս Առաջինի բարեփոխումները չեն եղել սկզբունքորեն նոր երևույթ, այլ եղել են միայն այն վերափոխումների շարունակությունը, որոնք իրականացվել էին 17-րդ դարում։ Այլ պատմաբաններ (օրինակ՝ Սերգեյ Սոլովյովը), ընդհակառակը, ընդգծել են Պետրոս Առաջինի կատարած վերափոխումների հեղափոխական բնույթը։

Պետրոս Առաջինի կողմից անցկացվել է բարեփոխում պետական կառավարման համակարգում, վերափոխումներ բանակում, ստեղծվել է ռուսական նավատորմը, իրականացվել է եկեղեցական կառավարման բարեփոխումը կեսարապապականության ոգով, որն ուղղված էր պետությունից անկախ եկեղեցական իրավասությունների վերացմանն ու ռուս եկեղեցու ենթարկեցմանը կայսրին։ Անցկացվել է նաև ֆինանսական բարեփոխում, իրականացվել են միջոցառումներ արդյունաբերության և առևտրի զարգացման ուղղությամբ։

Մեծ դեսպանությունից վերադառնալուց հետո Պետրոս Առաջինը պայքար է մղել կենցաղի «հնացած» ձևերի արտաքին դրսևորումների դեմ (առավել հայտնի է մորուքի հարկը) և ոչ պակաս մեծ ուշադրություն է դարձրել ազնվականության շրջանում կրթության ու աշխարհիկ եվրոպականացված մշակույթի նկատմամբ ձգտում առաջացնելուն։ Սկսել են ստեղծվել աշխարհիկ կրթական հաստատություններ, հիմնադրվել է ռուսական առաջին թերթը[27], բազմաթիվ գրքեր թարգմանվել են ռուսերեն։ Ծառայության ոլորտում ազնվականության հաջողության հասնելը Պետրոս Առաջինը կախման մեջ է դրել կրթությունից։

Պետրոս Առաջինը հստակ գիտակցել է լուսավորության կարևորությունը և այդ նպատակով ձեռնարկել է մի շարք վճռորոշ քայլեր։ 1701 թվականի հունվարի 14 (25)-ին Մոսկվայում բացվել է մաթեմատիկական ու նավագնացության գիտությունների դպրոցը։ 1701-1721 թվականներին բացվել են հրետանային, ինժեներական ու բժշկական դպրոցներ Մոսկվայում և ծովային ակադեմիա Սանկտ Պետերբուրգում, լեռնագործության դպրոց Օլոնեցկի ու Ուրալսկի գործարաններին կից։ 1705 թվականին բացվել է առաջին գիմնազիան Ռուսաստանում։ Զանգվածային կրթության նպատակներին պետք է ծառայեին 1714 թվականի հրամանով ստեղծված թվաբանական դպրոցները գավառային քաղաքներում, որ կոչված էին «բոլոր դասերի երեխաներին սովորեցնելու գրագիտություն, թվերը և երկրաչափություն»։ Նախատեսվում էր ամեն նահանգում ստեղծել այդպիսի երկուական դպրոց, որտեղ կրթությունը պետք է լիներ անվճար։ Զինվորականների երեխաների համար ստեղծվել են կայազորային դպրոցներ, հոգևորականների նախապատրաստման համար 1721 թվականից սկսած ստեղծվել է հոգևոր դպրոցների ցանց[28]։ 1724 թվականին ստորագրվել է Գիտությունների ակադեմիայի, նրան կից համալսարանների ու գիմնազիաների կանոնադրությունը[15]։

Պետրոս Առաջինի հրամանով պարտադիր է դարձվել ազնվականների ու հոգևորականների կրթությունը, սակայն քաղաքների բնակիչների համար նմանատիպ որոշումը հանդիպել է կատաղի դիմադրության և չեղարկվել է։ Պետրոս Առաջինի՝ բոլոր դասերի համար նախատեսված տարրական դպրոց ստեղծելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել (դպրոցների ցանցի ստեղծումը նրա մահվանից հետո դադարեցվել է, թվաբանական դպրոցների մեծ մասը նրա հաջորդների օրոք վերածվել է հոգևորականների նախապատրաստման համար նախատեսված դասային դպրոցների), այնուամենայնիվ նրա թագավորության տարիներին դրվել են Ռուսաստանում կրթության տարածման հիմքերը[29]։

Պետրոս Առաջինի կողմից ստեղծվել են նոր տպագրատներ, որոնցում 1700-1725 թվականներին տպագրվել է 1312 անուն գիրք (երկու անգամ ավելի, քան ռուսակա գրատպության անցած ողջ պատմության ընթացքում)։ Գրատպության ծավալների ավելացման հետևանքով թղթի օգտագործումը, որ 17-րդ դարի վերջին եղել է 4-8 հազար թերթ, 1719 թվականին կազմել է մինչև 50 հազար թերթ[30]։ Փոփոխություններ են կատարվել ռուսերենում, որի կազմում ավելացել է 4.5 հազար նոր բառ՝ փոխառված եվրոպական լեզուներից[31]։ 1724 թվականին Պետրոս Առաջինը հաստատել է ստեղծվող Գիտությունների ակադեմիայի կանոնադրությունը. այն բացվել է թագավորի մահվանից մի քանի ամիս անց։

Ասամբլեա Պետրոս Առաջինի օրոք

Հատուկ նշանակություն է ունեցել քարաշեն Սանկտ Պետերբուրգի կառուցումը, ինչին մասնացել են օտարերկրացի ճարտարապետներ, և որն իրականացվել է ցարի մշակած պլանով։ Նրա կողմից ստեղծվել է քաղաքային նոր միջավայր կենցաղի ու ժամանցի (թատրոն, դիմակահանդեսներ) նախկինում անծանոթ ձևերով։ Փոխվել է տների ներքին կահավորությունը, կյանքի դրվածքը, սննդի կազմը և այլն։ Ցարի հատուկ հրամանով 1718 թվականին ներմուծվել են ասամբլեաները, որ ներկայացրել են մարդկանց շփման Ռուսաստանի համար նոր ձև։ Ասամբլեաներում ազնվականները պարում էին ու ազատ շփվում, ի տարբերություն նախկին խնջույքների ու խրախճանքների։

Բարեփոխումները, որ անցկացրել է Պետրոս Առաջինը, վերաբերել են ոչ միայն քաղաքականությանն ու տնտեսությանը, այլև արվեստին։ Թագավորը Ռուսաստան է հրավիրել օտարերկրացի նկարիչների և միաժամանակ տաղանդավոր երիտասարդների ուղարկել է նկարչություն սովորելու արտասահմանում։ 18-րդ դարի երկրորդ քառորդում «պետրոսյան թոշակառուները» («петровские пенсионеры») սկսել են վերադառնալ Ռուսաստան՝ իրենց հետ բերելով գեղանկարչական նոր փորձն ու իրենց ձեռք բերված վարպետությունը։

1701 թվականի դեկտեմբերի 30-ին (1702 թվականի հունվարի 10) Պետրոս Առաջինը հրապարակել է հրաման, որով հանձնարարվել է խնդրագրերում ու այլ փաստաթղթերում գրել մարդկանց լրիվ անունները, ոչ թե դրանց նվաստացուցիչ կրճատված տարբերակները (Իվաշկա, Սենկա և այլն), ցարի առաջ ծնկի չիջնել, ձմռան ցրտին գլխարկը չհանել այն տան առաջ, որտեղ ցարն է։ Այդ նորարարությունների անհրաժեշտությունը նա բացատրել է հետևյալ կերպ. «Ավելի քիչ ստորություններ, ավելի մեծ ջերմեռանդություն ծառայության մեջ և հավատարմություն իմ ու պետության նկատմամբ. ահա այն պատիվը, որ հատուկ է ցարին» (ռուս.՝ «Менее низости, более усердия к службе и верности ко мне и государству — сия то почесть свойственна царю…»)[32]:

Պետոս Առաջինը փորձել է փոխել կնջ դրությունը ռուս հասարակության մեջ։ Նա հատուկ հրամաններով (1700, 1702 և 1724 թվականներ) արգելել է բռնի ամուսնությունը։ Հանձնարարվել է նշանադրության ու ամուսնության միջև թողնել նվազագույնը վեց շաբաթ ժամանակ, որպեսզի հարսն ու փեսան կարողանան ճանաչել միմյանց։ Իսկ եթե այդ ընթացքում նրանցից մեկն այլևս չցանկանա ամուսնանալ, ապա որքան էլ ծնողները պնդեն, նրանք պետք է ազատ լինեն։ 1702 թվականին հարսնացուն (ոչ միայն նրա հարազատները) իրավունք է վերապահվել չեղյալ համարել նշանադրությունը կամ ամուսնության վերաբերյալ պայմանավորվածությունը։ Հասարակական տոնակատարությունների վերաբերյալ 1696-1704 թվականների օրենսդրական հրամանները պարտադիր են համարել տոնակատարություններին բոլոր ռուսների, այդ թվում նաև կականց մասնակցությունը[33]։

Ազնվականության հին կարգից Պետրոս Առաջինի օրոք անփոփոխ մնացել է միայն զինապարտների դասի յուրաքանչյուր ներկայացուցչի պարտադիր ծառայելը պետությանը։ Սակայն մասամբ փոխվել է այդ պարտավորության ձևը։ Պետրոս Մեծի օրոք նրանք պարտավորվում են ծառայել կանոնավոր գնդերում կամ նավատորմում, ինչպես նաև քաղաքացիական ծառայութուն անցնել վարչական ու դատական այն բոլոր հիմնարկություններում, որոնք վերափոխվել են հներից կամ նոր են ստեղծվել։ 1714 թվականին հրապարակված միաժառանգության մասին օրենքը կարգավորել է ազնվականության իրավական կարգավիճակն ու հաստատել հողային սեփականության այնպիսի ձևերի իրավաբանական միավորումը, ինչպիսիք են հայրենակալվածքն (վոտչինա) ու կալվածքը։

Պետրոս Առաջինի թագավորության տարիներից սկսած գյուղացիությունը սկսել է բաժանվել ճորտ (կալվածատիրական), վանքերի և պետական գյուղացիների։ Բոլոր երեք դասերը գրանցվել են մարդահամարի ցուցակներում և ենթարկվել շնչահարկի։ 1724 թվականից տիրակալական գյուղացիները կարող էին հեռանալ իրենց գյուղերից փող աշխատելու կամ այլ նպատակներով միայն այն դեպքում, եթե ունեն տիրոջ գրավոր թույլտվությունը, որ հաստատված է զեմստվոյի կոմիսարի կամ այն գնդի գնդապետի կողմից, որ տեղակայված է այդ վայրում։ Այդպիսով՝ կալվածատիրոջ իշխանությունը գյուղացու անձի վրա ստացել է ավելի խստացվելու հնարավորություն՝ իր անհաշվետու իրավասության տակ առնելով մասնատիրական գյուղացու անձն ու ունեցվածքը։ Գյուղական աշխատողի այդ նոր կարգավիճակը կոչվել է «ճորտ» կամ «ռևիզիական» հոգի (անձ)։

Ընդհանուր առմամբ Պետրոս Առաջինի բարեփոխումներն ուղղված էին պետության ամրապնդմանն ու բարձր հասարակությանը եվրոպական մշակույթին ծանոթացնելուն՝ միաժամանակ ուժեղացնելով միապետությունը։ Բարեփոխումների ընթացքում հաղթահարվել է Ռուսաստանի տեխնիկա-տնտեսական հետամնացությունը եվրոպական մի շարք պետությունների համեմատությամբ, ձեռք է բերվել ելք դեպի Բալթիկ ծով, կատարվել են վերափոխումներ ռուս հասարակության կյանքի բազմաթիվ ոլորտներում։ Աստիճանաբար ռուս ազնվականության շրջանում ձևավորվել է արժեքների, աշխարհընկալման, գեղագիտական պատկերացումների նոր համակարգ, որն արմատապես տարբերվում էր մյուս դասերի ներկայացուցիչների մեծամասնության արժեքներից ու աշխարհայացքից։ Միևնույն ժամանակ ժողովրդական ուժերը ծայրահեղ կերպով հյուծվել են, ստեղծվել են նախադրյալներ (հրաման գահաժառանգության վերաբերյալ) գերագույն իշխանության ճգնաժամի համար, ինչի արդյունքում սկիզբ է առել «պալատական հեղաշրջումների դարաշրջանը»։

Տնտեսական հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակ դնելով տնտեսությունը զինել արտադրության արևմտյան տեխնոլոգիաներով՝ Պետրոս Առաջինը վերակազմակերպել է ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերը։ Մեծ դեսպանության ցարն ուսումնասիրել է եվրոպական կյանքի տարբեր կողմերը, այդ թվում նաև տեխնիկականը։ Նա յուրացրել է այդ ժամանակ տիրապետող տնտեսագիտական տեսության՝ մերկանտիլիզմի հիմունքները[34]։ Իրենց տնտեսագիտական ուսմունքը մերկանտիլիստները կազմել են երկու դրույթների հիման վրա. առաջինը՝ ամեն մի ժողովուրդ, որպեսզի չաղքատանա, պետք է ինքն արտադրի այն ամենը, ինչ իրեն պետք է՝ չդիմելով օտար աշխատանքի օգնությանը, երկրորդ՝ ամեն մի ժողովուրդ, որպեսզի հարստանա, պետք է որքան հնարավոր է շատ արտահանի իր երկրից այնտեղ արտադրվող բարիքները և որքան հնարավոր է քիչ ներմուծի օտար երկրներում արտադրվածը։

Պետրոս Առաջինի օրոք սկսվել են հանքախուզությունները, որոնց շնորհիվ Ուրալում գտնվել են մետաղների հանքեր։ Միայն Ուրալում Պետրոս Առաջինի օրոք կառուցվել են առնվազն 27 մետաղագործական գործարաններ: Մոսկվայում, Տուլայում, Սանկտ Պետերբուրգում հիմնվել են վառոդի գործարաններ, փայտասղոցարաններ, ապակու մանուֆակտուրաներ, Աստրախանում, Սամարայում, Կրասնոյարսկում սկսվել է պոտաշի, ծծմբի, բորակի արտադրություն, ստեղծվել են առագաստային, քաթանի և մահուդի մանուֆակտուրաներ[35]։ Դա թույլ է տվել աստիճանաբար հրաժարվել ներմուծումից։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռիգայի նահանգապետ Դալբերգը 1697 թվականին Պետրոս Առաջինին թույլ չի տվել դիտել Ռիգայի ամրաշինությունները։
  2. 1706 թվականին ընդունել է Պրեոբրաժենսկի գնդի գնդապետի պաշտոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118592955 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Яз. Александр Петрович // Энциклопедический лексикон СПб.: 1835. — Т. 1. — С. 469.
  3. Александр Петрович // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз—Ефрон, 1890. — Т. I. — С. 393.
  4. Александр Петрович // Русский биографический словарь СПб.: 1896. — Т. 1. — С. 135.
  5. Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1983։
  6. Богословский М. М. Детство. Юность, Азовские походы // Пётр Великий: материалы для биографии / отв. ред. С. О. Шмидт. — М.: Наука, 2005. — Т. I. — С. 11. — 535 с. — 3000 экз. — ISBN 5-02-008816-1
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Hughes, 1998
  8. Вопрос о месте рождения Императора Петра Великого // Русский зритель Т. 1. 1828
  9. Е. В. Пчелов. Антропонимия династии Романовых в XVII в. //Ономастика в кругу гуманитарных наук. Материалы международной научной конференции. Екатеринбург, 2005. С. 203—205.
  10. Династия Романовых: генеалогия и антропонимика / Е. В. Пчелов. — 06/07/2009 // Вопросы истории. — 2009. — № 06. — С. 76-83.
  11. Успенский Ф. Б. Именослов: историческая семантика имени. М., 2007. С. 306
  12. Аристов Н. Первоначальное образование Петра Великого // Русский архив. — 1875. — № 13/8. — С. 470—488.
  13. Великие об адвокатах
  14. Пётр Великий. Анекдоты, в основном, о нём и о его времени
  15. 15,0 15,1 П. Н. Сенько. Введение // Русские церковные деятели – члены Академии Наук: ист.-биогр. иссл.: в 3 ч. / отв. за вып. Д. Э. Бабурин, Е. А. Балакишеева. — СПб.: Ланс, 1995. — С. 11. — 288 с. — 1000 экз. — ISBN 5-86379-021-0.
  16. Валентина Колыванова Император Петр Великий. — Москва: ОЛМА Медиа Групп, 2013. — С. 25. — ISBN 9785373000642
  17. Нартов А. К. Достопамятные повествования и речи Петра Великого / Предисл. и коммент. Л. Н. Майкова // Записки Императорской Академии наук, 1891. — Т. 67. — Прил. № 6. — С. I—XX, 1—138. — Сетевая версия — А. Бойцов, 2007.
  18. Литературная Россия, № 52. 27.12.2005 http://www.litrossia.ru/archive/177/courier/4393.php
  19. А. А. Керсновский. История Русской армии.
  20. А. В. Кутищев. Армия Петра Великого: европейский аналог или отечественная самобытность. 2006.
  21. Мунчаев Ш. М., Устинов В. М. История России. Учебник для вузов. Москва, 1997.
  22. Текст Ништадского договора между Россией и Швецией от 30 августа 1721 г.
  23. Прошение сенаторов царю Петру I. 22 октября 1721 года
  24. 24,0 24,1 Шубинский С. Н. Исторические очерки и рассказы. — 6-е изд. — СПб., 1911. с. 44 — 51 Archived 2012-01-04 at the Wayback Machine.
  25. Фоккеродт И. Г., Россия при Петре Великом. 1737 г.
  26. Я. Е. Водарский. Население России в конце XVII — начале XVIII века. Глава «Динамика общей численности населения в 1678—1719 гг.»
  27. Рохленко Д. Б. Первая русская печатная газета/Наука и жизнь. № 3, 2007.
  28. Paul Dukes, «The Making of Russian Absolutism, 1613—1801»; Любавский М. К., «Курс лекций по русской истории XVII XVIII веков»
  29. Paul Dukes, «The Making of Russian Absolutism, 1613—1801»; Любавский М. К., «Курс лекций по русской истории XVII XVIII веков»
  30. Джеймс Крейкрафт "Революция Петра: здания, образы, слова " сборник «Петр Великий» под редакцией Е. В. Анисимова 2007 г., стр 84
  31. Джеймс Крейкрафт "Революция Петра: здания, образы, слова " сборник «Петр Великий» под редакцией Е. В. Анисимова 2007 г., стр 87
  32. М.Быков. Сказ про указ
  33. Частная жизнь русской женщины: невеста, жена, любовница.(X-начало XIX века)
  34. Рожков Н. Русская история в сравнительно-историческом освещении (основы социальной динамики). Ленинград — Москва, 1928, т. 5, с. 130, 143.
  35. Яцкевич М. В. Мануфактурное производство в России в период Северной войны 1700—1721 гг. Автореф. дисс… к.и.н., Майкоп, 2005, с. 17-19

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Письма и бумаги императора Петра Великого. 13 томов. 1887—2003.
  • Голиков И. И. Деяния Петра Великого, мудрого преобразителя России, собранные из достоверных источников и расположенные по годам, 1788—1789.
  • Устрялов Н. Г. История царствования Петра Великого. Т. 1—4, 6. СПб., 1858—1864.
  • Соловьев С. М. Публичные чтения о Петре Великом. — М.: Наука, 1984. — 232 с. — (Памятники исторической мысли).
  • Брикнер А. Г. История Петра Великого. — М.: ООО «АСТ», 2004. — 668 с. — (Классическая мысль). — ISBN 978-5-17-005696-6 (в пер.)
  • Чистякова С. А История Петра Великого. — М.: Изд-во «Буклет» (РИА «Двойная радуга»), 1992. — 524 с. — ISBN 5-88150-001-6 (Репринтное воспроизведение издания 1903 г.).
  • Павленко Н. И. Пётр Первый. — М.: Молодая гвардия, 1975. — 384, [34] с. — (Жизнь замечательных людей. Серия биографий. Вып. 14 (555)). — 100 000 экз. (в пер.)
  • Буганов В. И. Петр Великий и его время. — М.: Наука, 1989. — 192 с. — (Страницы истории нашей Родины). — ISBN 5-02-009471-4
  • Пётр Великий: pro et contra. — СПб.: РХГИ, 2003. — 1024 с. — ISBN 5-88812-149-5
  • Труайя А. Петр Великий. — М.: Изд-во Эксмо, 2006. — 448 с. — ISBN 5-699-10726-6
  • Hughes L., Russia in the Age of Peter the Great. — New Haven: Yale University Press, 1998. — 604 с. — ISBN 0-300-07539-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պետրոս I հոդվածին