Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 17, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
Ռաֆայել Սանտի
Ռաֆայել Սանտի
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Պետրոս I (Պյոտր Ալեքսեևիչ Ռոմանով, հայտնի է նաև որպես Պետրոս Մեծ, ռուս.՝ Пётр Алексе́евич Рома́нов, Пётр I կամ Пётр Вели́кий, մայիսի 30 (հունիսի 9), 1672, Մոսկվա, Ռուսական թագավորություն- հունվարի 28 (փետրվարի 8), 1725, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), Մոսկովյան պետության թագավոր (ցար) Ռոմանովների հարստությունից (1682 թվականից), համայն Ռուսիո առաջին կայսր (1721 թվականից)։ Ռուսական պատմագրության կողմից համարվում է 18-րդ դարում Ռուսաստանի զարգացման ուղղությունը կանխորոշած նշանավոր պետական գործիչներից մեկը։

Պետրոս Առաջինը արքա (ցար) հռչակվել է 1682 թվականին՝ 10 տարեկան հասակում, սկսել է ինքնուրույն կառավարել 1689 թվականին։ Մինչև 1696 թվականը Պետրոս Առաջինին գահակից էր նրա եղբայր Իվան V-ը, որի մահից հետո կառավարել է միանձնյա։ Մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել գիտությունների և եվրոպական ապրելաձևի նկատմամբ, ռուսական ցարերից առաջինը երկարատև ճանապարհորդություն է կատարել Արևմտյան Եվրոպայի երկրներում։ 1698 թվականին վերադառնալով Ռուսաստան՝ նախաձեռնել է ռուսական պետության ու հասարակական կացութաձևի լայնածավալ և արմատական բարեփոխումներ։ Պետրոս Առաջինի գլխավոր ձեռքբերումներից է... Ավելին