Աննա Պետրովնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Պետրովնա
Anna Petrovna of Russia by L.Caravaque (1725, Tretyakov gallery).jpg
Ծնվել էհունվարի 27 (փետրվարի 7), 1708[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական թագավորություն[3][4]
Մահացել էմարտի 4 (15), 1728[1][2] (20 տարեկանում)
Մահվան վայրՔիլ, Գերմանիա[3][1][5]
ՔաղաքացիությունՌուսական թագավորություն
Ռուսական կայսրություն
ԿրոնՈւղղափառություն և լյութերականություն
Մասնագիտությունգահի խնամակալ
ԱմուսինԿարլ Ֆրիդրիխ Գոլշտեյն- Գոտորպսկի[3][6][7]
Ծնողներհայր՝ Պետրոս I[3][8], մայր՝ Եկատերինա I[3][8]
Զբաղեցրած պաշտոններգահի խնամակալ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Եկատերինայի շքանշան
ԵրեխաներՊետրոս III
Anna Petrovna of Russia Վիքիպահեստում

Աննա Պետրովնա (հունվարի 27 (փետրվարի 7), 1708[1][2], Մոսկվա, Ռուսական թագավորություն[3][4] - մարտի 4 (15), 1728[1][2], Քիլ, Գերմանիա[3][1][5] ), Պետրոս I և Եկատերինա I-ի դուստրը, ապագա կայսրուհի Եկատերինա I[9]: Կարլ Ֆրիդրիխ Գոլշտեյն-Գոտորպսկու կինը, հոլանդական իշխանուհի (1725-1728): Պետրոս III-ի մայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննան Պետրոսի և Եկատերինայի երկրորդ աղջիկն էր: Ինչպես և մյուս քույրերը՝ Եկատերինան (1707-1708), որը մահացավ մանկահասակ տարիքում, փոքր քույրը՝ Ելիզավետան՝ ապագա կայսրուհի Ելիզավետա Պետրովնան (1709-1761), Աննան նույնպես, ծնվել է արտաամուսնական կապից: Որպես ցարի օրինական աղջիկ ճանաչվել է միայն 1713 թվականին՝ Պետրոսի և Եկատերինայի ամուսնությունից հետո: «Ռուս ազնվականության տոհմային գրքույկը» ասում է, որ Աննան և Եկատերինան «հայտարարվեցին արքայադուստրեր» (այսինքն ճանաչվեցին ցարի աղջիկներ) 6 (17) մարտի 1711 թվական[10]:

Աննա Պետրովնա

Աղջիկը ստացավ նույն «Աննա» տոհմական անունը, ինչպես իր օրինական զարմուհին՝ Իվան V-ի դուստր Աննա Յոհանովնան[11]: 1711 թվականին Աննայի արքայադուստր հռչակվելու առթիվ Պետրոս I-ը նրան նվիրեց ընդարձակ հողատարածք Սանկտ-Պետերբուրգում, որի երկայնքով ձգվում էր Ֆոնտանկան , իսկ դեպի արևելք ձգվում էր Մոսկվա տանող հին ճանապարհը[12]: 1710- ական թվականներին Եկատերինգոֆի մոտակայքում կառուցվեց Աննեգրոֆ ամրոցը[13]: Պետրոս I-ի կայսեր տիտղոս ընդունելուց հետո, նրա աղջիկները՝ Աննան և Ելիզավետան 1721 թվականի դեկտեմբերի 23-ից ընդունեցին թագաժառանգի տիտղոս:

Ամուսնությունը Կարլ Ֆրիդրիխի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1720 թվականին Ռուսաստան եկավ Աննայի ապագա ամուսին՝ իշխան Կարլ Ֆրիդրիխ Գոլշտեյն-Գոտորսկին, որը հույս ուներ Պետրոս I-ի օգնությամբ հետ ստանալ Դանիայի կողմից խլված Շլեզվիգը: Այս ծրագրին վիճակված չէր իրականություն դառնալ, սակայն իշխանը հույս ուներ ամուսնանալ կայսրի դստեր հետ: 1724 թվականի մայիսին՝ շնորհիվ հոլանդական իշխան Գ.Ֆ. Բասևիչի, Պետրոսը տվեց իր համաձայնությունը Աննայի և Կարլ Ֆրիդրիխի ամուսնության համար: Նույն թվականի նոյեմբերին կնքվեց ամուսնական պայմանագիր, որի համաձայն Աննա Պետրովնան պահպանեց ուղղափառ հավատքը և կարող էր որպես ուղղափառ եկեղեցու հետևորդներ դաստիարակել ամուսնությունից ծնված աղջիկներին, մինչդեռ տղաները պետք է հարեին հոր հավատքին: Աննան և իր ամուսինը հրաժարվում էին ռուսական գահի հավակնություններից, սակայն պայմանագիրը ուներ գաղտնի հոդված, որով Պետրոսը իրավունք ուներ հռչակել որպես իր ժառանգորդ նրանց ամուսնությունից ծնված տղային: Ամուսնական պայմանագրի ստորագրումից 2 ամիս անց կայսրը մահացավ: Կա լեգենդ, ըստ որի Պետրոսը շատ սիրելով Աննային իր կյանքի վերջին օրերին ուզում էր գահը փոխանցել հենց նրան, բայց չհասցրեց դա անել: Գահին նստեց Աննայի մայրը՝ կայսրուհի Եկաետերինա I-ը: Եվ հենց նրա կառավարման ժամանակ էլ 1725 թվականի մայիս 21-ին (1 հունիս ) տեղի ունեցավ Աննա Պետրովնայի և Կարլի պսակադրությունը Պետերբուրգի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Եկետերիանայի կառավարման տարիներին ամուսինների ազդեցությունը ռուսական գործերին բավականին մեծ էր: 1726 թվականի փետրվարին գումարվեց Գերագույն գաղտնի խորհուրդը և մեկ ամիս անց Կարլ Ֆրիդրիխը դարձավ դրա յոթ անդամներից մեկը:

1727 թվականի մայիսին Ա. Դ. Մենշիկովի ճնշման տակ կազմվեց մահվան մահճում գտնվող Եկատերինայի կտակը: «Տեսատամենտի» համաձայն գահը փոխանցվում էր Պետրոս Մեծի թոռանը՝ արքայազն Ալեքսեյ Պետրովիչի 11- ամյա որդուն ՝ Պյոտրին: Մինչև վերջինիս չափահաս դառնալը կազմվեց 9 մարդուց բաղկացած խորհուրդ, որոնց թվում Գերագույն գաղտնի խորհրդից 7 անդամ (դրանց թվում Կարլ Ֆրիդրիխ) և Պետրոսի երկու աղջիկները՝ Աննան և Ելիզավետան: «Տեստամենտի»-ի համաձայն գահի հաջորդ ժառանգորդը (Պյոտրի անժառանգ մահվան դեպքում) պետք է լիներ Աննա Պետրովնան և նրա երեխաները, իսկ նրանից հետո որպես ժառանգորդ էր հռչակված Ելիզավետա Պետրովնան: Սակայն Եկատերինայի մահից անմիջապես հետո Աննայի և Կրալ Ֆրիդրիխի կարգավիճակը լիովին փոխվեց: Իշխանին դուրս հանեցին Գերագույն գաղտնի խորհրդից: Մենշիկովը, որոշ ժամանակ դառնալով լիիրավ իշխող, հասավ նրան, որ Կարլ-Ֆրիդրիխը և նրա կինը 1727 թվականի հուլիսի 25-ին (5-ին օգոստոսի) հեռացան Պետերբուրգից և տեղփոխվեցին Հոլանդիա:

1728 թվականին փետրվարի 10-ին Քիլում ծնվեց Աննայի որդին՝ Կարլ Պյոտր Ուլրիխը (որը հետո պետք է դառնա ռուս կայսր Պյոտր III-ը): Պյոտրի ծննդից հետո շուտով դքսուհի Աննան մահացավ: Նրա մահվան իրական պատճառը հայտնի չէ: «Սանկտ-Պետերբուրգի հայտարարություններում» ասվում էր , որ նա «հիվանդացավ ջերմությամբ»: XIX-րդ դարի վերջի և XX-րդ դարի սկզբի մի շարք պատմաբանների աշխատություններում նշվում է, որ դքսուհու մահվան պատճառ դարձավ հետծննդյան ջերմությունը, իսկ մահը վրա հասավ ծննդաբերությունից հետո՝ 1728 թվականի մարտի 4-ին (15): Աննայի և նրա մերձավորների նամակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա այդպես չէ: Ճակատագրական հիվանդությունը համակեց դքսուհուն միայն ապրիլին, իսկ մահը վրա հասավ 1728 թվականի մարտի 4-ին (15): Պյոտրի դաստիարակ Յակով Շտելինը իր «Գրառումներ կայսր Պյոտր-III-ի մասին» առաջ էր քաշում տեսակետ, որ դքսուհին մրսել էր՝ ցանկանալով ավելի երկար նայել հրավառությունը[14]: Մահվանից առաջ Աննա ցանկություն էր հայտնել թաղվել Պետերբուգում՝ Պետրոպավլովյան ամրոցում, իր հոր գերեզմանի կողքին, որը և իրականություն դարձավ 1728 թվականի նոյեմբերի 12-ին (23):

ժամանակակիցների գնահատականները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ժամանակաշրջանի համար Աննան բավականին կրթված աղջիկ էր , փայլուն խոսում էր չորս օտար լեզուներով՝ ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և շվեդերեն: Հայտնի է նաև, որ Աննա Պետրովնան շատ էր սիրում երեխաներին, և ի տարբերություն իր քրոջ՝ Ելիզավետայի, շատ էր կապված զարմիկի՝ Պյոտրի հետ, որը Ելիզավետայի կառավարման ընթացքում մնաց ստվերում:

Հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի հիշատակ իր կնոջ՝ Աննա Պետրովնայի, ամուսինը ստեղծեց Սուրբ Աննայի շքանշանը, որը 1797 թվականին կայսր Պավլի օրոք դարձավ Ռուսական կայսրության պետական պարգև:

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պալատական հեղաշրջումների գաղտնիքները», սերիալ (2000-2011, Ռուսաստան ), ռեժիսոր Սվետլանա Դրուժինինա: Աննա Պետրովնայի դերում Իրինա Լաչինա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.rusartnet.com/biographies/russian-rulers/romanov/family-of-peter-i-and-catherine-i/tsarevna-anna-petrovna
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://web.archive.org/web/20140112125941/http://www.painted-veil.net/anna-petrovna-of-russia/
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 С. Тр. Анна Петровна, Анна Петровна (дочь Петра I) // Русский биографический словарьСПб.: 1900. — Т. 2. — С. 189–193.
  4. 5,0 5,1 5,2 http://www.polyvore.com/grand_duchess_anna_petrovna_russia/set?id=34554275
  5. А. Кр. Анна Іоанновна // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 2. — С. 320–323.
  6. Анна Петровна // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 792.
  7. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Н. У. Анна Петровна // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 2. — С. 319–320.
  8. ↑ Анна (имя жен и дочерей русских князей и государей) // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  9. Родословная книга Всероссiйскаго дворянства. // Составилъ В. Дурасов. — Ч. I. — Градъ Св. Петра, 1906.
  10. «Имя царевны Анны Петровны (1708—1728) полностью, в том числе и по тезоименитству, соответствует имени её старшей двоюродной сестры, дочери царя Ивана Алексеевича Анны Ивановны (1693—1740). Это совпадение показывает, что в антропонимике не прослеживается какого-либо противопоставления семей братьев-государей Ивана и Петра друг другу. Напротив, имена в обеих семьях обнаруживают единство: одинаковые отчества царских невест (Прасковья Федоровна — Евдокия Федоровна), наречение старших детей по их бабке и деду (царевна Мария Ивановна в память царицы Марии Ильиничны и царевич Алексей Петрович в память царя Алексея Михайловича), соотнесенность имен детей между собой (Екатерина Ивановна — Екатерина Петровна, Анна Ивановна — Анна Петровна) — все это демонстрирует осознание родового единства и желание подчеркнуть его именами детей» (Е. В. Пчелов. Царевна Елизавета Петровна и Полтавский триумф)
  11. Итальянский дворец (Здание бывшего Екатерининского института) на сайте Публичной библиотеки
  12. О. А. Чеканова, Ю. М. Пирютко Петергофская дорога // Энциклопедия Санкт-Петербурга : Электронная энциклопедия. — СПб.
  13. ↑ Морохин А. В. "Не ведаю, каково вам там жить": к истории пребывания цесаревны Анны Петровны в Германии (1727—1728) // Меншиковские чтения. — 2014. — № 5 (12). — С. 153-155.