Կարլ Ֆրիդրիխ Գոլշտեյն-Գոտորպսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլ Ֆրիդրիխ Գոլշտեյն-Գոտորպսկի
գերմ.՝ Karl Friedrich zu Holstein-Gottorp և շվեդերեն՝ Karl Fredrik av Holstein-Gottorp
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29, 1700(1700-04-29)[1] կամ ապրիլի 19 (30), 1700[2]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[1]
Մահացել էհունիսի 18, 1739(1739-06-18)[2][3][4] (39 տարեկան)
Մահվան վայրRümpel, Stormarn, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա
ԳերեզմանBordesholmer Kloster
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՌուսաց Մեծ դքսուհի Աննա Պետրովնա
Ծնողներհայր՝ Frederick IV?, մայր՝ Հեդվիգ Սոֆիա Շվեդական
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան և Անդրեաս առաքյալի շքանշան
ԵրեխաներՊետրոս III
Charles Frederick of Holstein-Gottorp Վիքիպահեստում

Կարլ Ֆրիդրիխ Գոլշտեյն- Գոտորպսկի (ռուս.՝ Карл Фридрих Гольштейн-Готторпский, ապրիլի 29, 1700(1700-04-29)[1] կամ ապրիլի 19 (30), 1700[2], Ստոկհոլմ, Շվեդիա[1] - հունիսի 18, 1739(1739-06-18)[2][3][4], Rümpel, Stormarn, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա), Հոլանդիայի դուքս Գոտտորպների տոհմից, ռուս կայսր Պյոտր III-ի հայրը, շվեդական թագավոր Կարլ XII-ի զարմիկը, Պետրոս I-ի և Եկատերինա I-ի փեսան:

Շվեդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլը երկու տարեկան էր, երբ հայրը՝ Շլեզվիգի դուքս Ֆրիդրիխ IV-ը մահացավ Հյուսիսային պատերազմում: Դանիացիները օկուպացրեցին նրան պատկանող հողերը և Կարլը մոր հետ ստիպված էր տեղափոխվել Շվեդիա՝ մորեղբոր արքունիք: 1718 թվականին մորեղբոր մահից հետո շվեդական գահի նկատմամաբ Կարլ Ֆրիդրիխի հավակնություններին խանգարեց Կարլ XII-ի կրտսեր քույրը՝ թագուհի Ուլրիկա Էլոնորան : 1720 թվականին շվեդների և դանիացիների հաշտությունը հօդս ցնդեցրեց Կարլի հույսերը՝ հետ բերել տոհմական կալվածքները[5]:

Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդական արքունիքում մնալով որպես խեղճ բարեկամ, դուքսը իր առաջին նախարար՝ Բասաևիչի խորհրդով1721 թվականին տեղափոխվեց Ռուսաստան, որտեղ Հյուսիսային պատերազմի ավարտից հետո ռուս-շվեդական հարաբերությունների բարելավման, ինչպես նաև սիրելով ամուսնացավ Պետրոս I-ի դստեր՝ Աննա Պետրովնայի հետ: Հարսանիքից հետո նա մնաց ապրելու Պետերբուրգում, ընդ որում կայսեր մահից հետո առաջին տարիներին Գերագույն գաղտնի խորհրդի անդամ էր: Կարլ Ֆրիդրիխի Ռուսաստան գալու մանրամասները հայտնի են դառնում նրա կադետ Բերխգոլցի օրագրից: Նա մանրամասնորեն գրում էր , թե ինչ էր ամեն օր անում դուքսը, ինչպես էր ծոմ պահում, հիվանդանում ու բուժվում , որ ժամին էր դուրս գալիս տնից և այլն: Ամենայն մանրամասնությամբ նկարագրում է դքսի պարերը, որոնցից առաջ նա շատ լավ որսորդ էր:

Հոլանդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Ֆրիդրիխը հեռացրեց Բասաևիչին և վերադարձվ Հոլանդիա 1727 թվականին, երբ պարզ դարձավ , որ իր կինը չի կարող ժառանգել թափուր գահը: Նա տեղավորվեց Քիլում գտնվող պալատում, որտեղ ծնվեց նրա որդին՝ Կարլ Պյոտր Ուլրիխը՝ ապագա կայսր Պյոտր III-ը: Մանկության տարիներից նա որդուն պատրաստում էր դանիացիների դեմ անխուսափելի պատերազմի՝ Շլեզվիգի հյուսիսում օկուպացված տարածքների համար: Նա մահացավ 39 տարեկան հասակում և թաղվեց Բորդեսխոլմ քաղաքի նախկին վանքում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #104193360 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Karl Fredrik (швед.) — 1917.
  3. 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 https://biografiskleksikon.lex.dk/Carl_Frederik / C. F. Bricka
  5. Карл-Фридрих Голштейн-Готторпский // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907