Շլեզվիգ-Հոլշտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Շլեզվիգ-Հոլշտայն
flag of Schleswig-Holstein? Զինանշան
Flag of Schleswig-Holstein.svg
DEU Schleswig-Holstein COA.svg
Holstentor04.jpg
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԿարգավիճակԳերմանիայի նահանգ
Մտնում էԳերմանիա
ՎարչկենտրոնՔիլ
Ամենաբարձր կետBungsberg?
ԲԾՄ12 մետր
Օրենսդրական մարմինLandtag of Schleswig-Holstein?
Դատական մարմինState Constitutional Court of Schleswig-Holstein?
Բնակչություն2 896 712 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Տարածք15 804,28 կմ² (դեկտեմբերի 31, 2017)[2]
Locator map Schleswig-Holstein in Germany.svg
Հիմնադրված էօգոստոսի 23, 1946[3] թ.
Սահմանակցում էՄեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Ստորին Սաքսոնիա, Համբուրգ և Lohbrügge?
ՓոխարինեցProvince of Schleswig-Holstein?
ISO 3166-2 կոդDE-SH
schleswig-holstein.de(գերմ.)

Շլեսվիգ-Հոլշտայն, գերմ. Շլեսվիչ Հոլշթայն (ˈʃleːsvɪç ˈhɔlʃtaɪ̯n); (գերմ.՝ Schleswig-Holstein), երկիր (գերմ. լանդ, երկրամաս, նահանգ) Գերմանիայի Դաշնության հյուսիսում։ Տարածությունը՝ 15 հազար 763 կմ² է, բնակչությունը՝ 2 միլիոն 802 հազար (2011 թվական դեկտեմբերի 31)։ Վարչական կենտրոնը՝ Քիլ։ Գտնվում է Յուտլանդիա թերակղզու և Հյուսիս-գերմանական դաշտավայրի հարակից մասում։ Արևելքում և հարավ-արևելքում մակերևույթը բլրային է (164 մ)։ Հյուսիսային ծովի ափի երկայնքով ձգվում են Հյուսիս-Ֆրիզյան, Հելգոլանդ և այլ կղզիներ։ Առափնյա շրջաններին բնորոշ են վատտերն ու մարշերը։ Բալթիկ ծովի ափը մասնատված է խորշերով (Լյուբեկի, Քիլի) ու ծոցերով։

Տնտեսությունն ունի արդյունաբերա-գյուղատնտեսական (ինդուստրիալ-ագրարային) բնույթ։ Զարգացած են նավաշինությունը, մեքենաշինությունը, ձկնորսությունը, սննդի, լուցկու, պղնձաձուլական, տեքստիլ արդյունաբերությունը։ Տարածքի 75%-ը կազմում են գյուղատնտեսական հողահանդակները։ Զարգացած է մսակաթնատու անասնապահությունը։ Հարավ-արևելքում զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեդի, կարտոֆիլի մշակությամբ, մարշային հողերում (Ֆեհմարն կղզի)՝ պտղաբուծությամբ։ Երկրի տարածքով է անցնում Քիլի ջրանցքը։ Ծովային նավահանգիստներ են Լյուբեկը, Քիլը։ 11-րդ դարում այս տարածքներում գոյություն են ունեցել Շլեզվիգ և Հոլշտայն դքսությունները, 1949 թվականից՝ երկիր կամ երկրամաս Գերմանիայի Դաշնային Հանրապետության կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 521 CC BY-SA icon 80x15.png
Գերմանիայի վարչական բաժանում (հողերը)Flag of Germany.svg

Բադեն-Վյուրթեմբերգ · Բավարիա · Բեռլին · Բրանդենբուրգ · Բրեմեն · Համբուրգ · Հեսսեն · Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա · Ստորին Սաքսոնիա · Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա · Ռայնլանդ-Փֆալց · Սաարլանդ · Սաքսոնիա · Սաքսոնիա-Անհալթ · Շլեզվիգ-Հոլշտայն · Թյուրինգիա