Բրանդենբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Բրանդենբուրգ
Brandenburg
flag of Brandenburg Զինանշան
Flag of Brandenburg.svg
Brandenburg Wappen.svg
132.Französisches Rondell Große Fontäne - Sanssouci Steffen Heilfort.JPG
Երկիր Գերմանիա Գերմանիա
Մաան է Berlin/Brandenburg Metropolitan Region
Կարգավիճակ Գերմանիայի նահանգ
Մտնում է Գերմանիա
Վարչկենտրոն Պոտսդամ[1]
Ամենաբարձր կետ Kutschenberg
ԲԾՄ 0 մետր
Օրենսդրական մարմին Landtag of Brandenburg
Դատական մարմին Constitutional Court of the State of Brandenburg
Վարչապետ Դիտմար Վոյդկե
Բնակչություն 2 449 193 մարդ (դեկտեմբերի 31, 2013)[2]
Խտություն 83, 29
Տարածք 29 478,63 կմ² կմ²
Locator map Brandenburg in Germany.svg
Հիմնադրված է հոկտեմբերի 3, 1990 թ.
Սահմանում է Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Սաքսոնիա, Սաքսոնիա-Անհալթ, Ստորին Սաքսոնիա, Բեռլին, Nordsachsen, Meissen, Görlitz և Bautzen (district)
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
Նախորդ Brandenburg
Փոխարինեց Cottbus District, Frankfurt (Oder) District, Potsdam District, Schwerin District և Neubrandenburg District
ISO 3166-2 կոդ DE-BB
Կոորդինատներ: 52°21′43.000000098397″ հս․ լ. 13°0′29.0000001016″ ավ. ե. / 52.36194444447177432° հս․. լ. 13.008055555583777° ավ. ե. / 52.36194444447177432; 13.008055555583777
brandenburg.de

Բրանդենբուրգ (գերմ.՝ Brandenburg), երկրամաս Գերմանիայում: Մայրաքաղաքը՝ Պոտսդամ:

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան ծագման վերաբերյալ կան բազմաթիվ տեսություններ։ Սլավոնական տեսության համաձայն՝ Բրանդենբուրգ քաղաքի անունը առաջացել է սլավոնական «Бранибор» կամ «Бранный Бор» բառերից, այսինքն՝ «պաշտպանական անտառ (սահմանային)»[3]: Մեկ այլ տեսության համաձայն՝ անունը ծագում է «brenan» (գերմ.՝ brennen վառել, այրել) բառից և նշանակում է «քաղաք՝ առաջացած այրված անտառի փոխարեն»: Համաձայն երրորդ տարբերակի՝ քաղաքի և հողատարածքի անունը կապված է Սուրբ Բրենդանի եկեղեցու անվան հետ՝ հիմնված այս վայրերում VII-VIII դարերում իռլանդացի միսիոներների կողմից։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանդենբուրգը գտնվում է Հյուսիս–Գերմանական դաշտավայրի արևելքում, արևմուտքում սահմանակից է Սաքսոնիա–Անհալտին, հյուսիսում՝ Մեկլենբուրգ– Առաջնային Պոմերիանիայի, արևելքում՝ Լեհաստանի, հարավում՝ Սաքսոնիայի Ազատ պետության հետ։ Բրանդենբուրգի սիրտը Բեռլինն է, որը, սակայն, չի մտնում երկրամասի կազմի մեջ։ Տարածաշրջանի 30 %–ը անտառներ են։ Բրանդենբուրգի տարածքով անցնում է Միջգերմանական ջրանցքի արևելյան հատվածը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ I Բրանդենբուրգ

Ներկայումս մի քանի աղբյուրներով նշվում է, որ գերմանական ցեղերը, այնպիսիք, ինչպես սեմնոնները և այլք, լքել են ժամանակակից Բրանդենբուրգի տարածքը Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ, իսկ ազատված տարածքներում «առաջացան» սլավոնական խմբերը։ Մի շարք հետազոտություններ ապացուցում են, որ «գերմանական ցեղերի» մի քանի անուններ, շատ նման են Արևելյան Գերմանիայում, այդ թվում և Բրանդենբուրգում բնակված սլավոնական ցեղերի անուններին․ սրանից ենթադրվում է, որ սլավոնացիները եկել են այս հողեր բնակվելու «Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ», չնայած, որ այս տեղեկությունը լիովին հաստատված և փաստարկված չէ։[4]

Գերմանացիների՝ արևելք տեղափոխվելու առաջին փուլում՝ 929 թվականին, արևելյան ֆրանկների թագավոր Հենրիխ I Թռչնորսը գրավեց հևելների տարածքը և միացրեց տարածքները տուրքերի միջոցով։ Սլավոնացիների քրիստոնեականացման համար հիմնվեցին Հաֆելբերգի և Բրանդենբուգի եպիսկոպոսությունները, որ ենթարկվում էին Մարգեբուրգի եպիսկոպոսությանը։ Աստիճանաբար աճող լարված իրավիճակում ցեղերը միավորվեցին Լյուտիչի միության մեջ։ 983 թվականին նրանց կողմից բարձրացրած ապստամբության ընթացքում սլավոնացիները կարողացան վերադարձնել իրենց հողերը։ Մոտ հարյուր տարի գերմանացիների՝ այդ տարածքները վերանվաճելու փորձերը ձախողվում էին։ Սակայն Սուրբ Հռոմեական կայսրության և Լեհաստանի թագավորության նվաճողական քաղաքականության հետևանքով տարածքն անընդհատ գտնվում էր ռազմական դրության մեջ։

1150 թվականին մահանում է հևելների իշխան Պրիբիսլավ–Հենրիխը։ Նրա հողերը ժառանգաբար փոխանցվեցին Ալբրեխտ Արջին։ Սակայն այդ հողերին էր հավակնում նաև Յաքսան Կոպանիցայից՝ շպրևանների իշխանը: Նրան հաջողվեց 1153 թվականին գրավել Բրանդենբուրգ ամրոցը և տիրել մինչև 1157 թվականը, երբ արյունալի ճակատամարտում հաղթանակ տարավ Ալբրեխտը։ Այդ օրը համարվում է Բրանդենբուրգի իշխանության հիմնման օրը, որը սկսեց բռնի կերպով բնակեցվել գերմանացիներով և ֆլամանդացիներով։ Մինչև XV դարի սկիզբը գերմանացիները և վենդները բնակվում էին միասին, բայց առանձնացված վայրերում։ Հենրիխ II–ի մահից հետո՝ 1320 թվականին, Բրանդենբուրգի ղեկավարները Վիտելսբախերի թույլ կառավարիչներն էին, իսկ հետո սկսեցին կառավարել Լյուքսեմբուրգի կառավարիչները․ Բրանդենբուրգի իշխանությունը տառապում էր ավազակ–զինվորների հարձակումներից։

1411 թվականին բրանդենբուրգյան հողերը փոխանցվեցին Հոգենցոլերնների տան ղեկավարմանը, 1415 թվականին նրանք ստացան կուրֆյուրստի տիտղոս։ Հոգենցոլերններին հաջողվեց կարգի բերել Բրանդենբուրգը և վերականգնել կենտրոնական իշխանությունը։ Երեսնամյա պատերազմից վերացված Բրանդենբուրգյան իշխանությունը սկսեց աստիճանաբար վերականգնվել 1640 թվականից հետո՝ Ֆրիդրիխ Վիլհելմի օրոք։ Այդ գործընթացը որոշ ժամանակ դադարեցվել էր՝ կապված շվեդների 1674-1675 թվականներին իրականացրած հարձակման հետ։ «Մեծն կուրֆյուրստը» և գեներալ Գեորգ ֆոն Դերֆլինգերը որոշիչ հաղթանակներ տարան Ռատենովի, Նաուենի և Ֆերբելինի ճակատամարտերում։ Բրանդենբուրգի պատմությունը 1701-1946 թվականներին անքակտելիորեն կապված է Պրուսիայի պատմության հետ։ Բրանդենբուրգը Պրուսիայում մեծ դեր ուներ և ամենամեծ պրուսական պրովինցիան էր։ 1920 թվականին Մեծ Բեռլինի օրենքով՝ Բեռլինը դուրս եկավ Բրանդենբուրգի կազմից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Բրանդենբուրգի տարածքը օկուպացվեց խորհրդային զորքերի կողմից։ Օդեր–Նեյսե գծով տարածքները անցան Լեհաստանին:

1945 թվականից հետո խորհրդային զորքերի կողմից Գերմանիայի օկուպացված տարածքները վերածվեցին Բրանդենբուրգի պրովինցիայի։ 1946 թվականին իր առաջին նիստին էր հավաքվել Բրանդենբուրգի լանդթագը։ 1947 թվականի հուլիսին Պրուսիայի վերանալուց հետո Բրանենբուրգը վերափոխվեց դաշնային հողատարածքի և զբաղեցնում էր 27 612 կմ² տարածք։ 1949 թվականին իշխանության հողային մարմինները կազմավորեցին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը։ 1952 թվականի վարչական բարեփոխումների ընթացքում Բրանդենբուրգը բաժանվեց երեք շրջանի՝ Կոտբուս, Ֆրանկֆուրտ–իմ–Օդեր և Պոտսդամ: 1990 թվականի հոկտեմբերի երեքին Բրանդենբուրգի դաշնային հողատարածքը վերականգնվեց։ 1990 հոկտեմբերի 26–ին հավաքվեց արդեն նոր դաշնային հողատարածքի լանդթագը։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսդիր մարմինը Բրանդենբուրգի լանդթագն է (Landtag Brandenburg)՝ ընտրվող բնակչության կողմից։ Գործադիր մարմինը Բրանդենբուրգի Դաշնային կառավարությունն է (Brandenburgische Landesregierung)՝ ընտրվող լանդթագի կողմից։ Կառավարության կազմի մեջ մտնում են Բրանդենբուրգի վարչապետը (Ministerpräsidenten des Landes Brandenburg) և նախարարները։ Դատական մարմինը Բրանդենբուրգի սահմանադրական դատարանն է (Verfassungsgericht des Landes Brandenburg), վերին դատական ատյանը՝ Բրանդենբուրգի բարձրագույն դաշնային դատարանը (Brandenburgisches Oberlandesgericht), վարչական արդարադատության վերին ատյանը՝ Բեռլինի և Բրանդենբուրգի բարձրագույն դաշնային դատարանը (Oberverwaltungsgericht Berlin-Brandenburg

2002 թվականից Բրանդենբուրգի վարչապետը Մաթիաս Պլատցեկն էր, որը 2004 թվականին վերընտրվեց նոր ժամկետով։

2009 թվականի սեպտեմբերի 27–ի Լանդթագի ընտրություններում Գերմանիայի Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը ստացավ ձայների ամենաշատ՝ 33 տոկոսը։[5] 2013 թվականին Պլատցեկը հեռացավ պաշտոնից հիվանդության պատճառով, նրա հաջորդը Դիտմար Վոյդկեն է։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանդենբուրգի տարածքը բաժանվում է շրջանների (գերմ.՝ Landkreis) և ազատ քաղաքների (գերմ.՝ Kreisfreie Stadt), շրջանները՝ քաղաքների (գերմ.՝ Stadt) և համայնքների (գերմ.՝ Gemeinde), քաղաքները և համայնքներն էլ իրենց հերթին՝ տեղական մասերի (գերմ.՝ Ortsteil

Համայնքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանդենբուրգի վարչական քարտեզը

Ազատ քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

20 հազար և ավելի բնակչություն ունեցող քաղաքներ
2011 թվականի նոյեմբերի 30–ի տվյալներով
Պոտսդամ 158, 9 Շտրաուսբերգ 26, 1
Կոտբուս 102, 1 Հենիգսդորֆ 26, 0
Բրանդենբուրգ 71, 6 Բլանկենֆելդե Մալով 25, 9
Ֆրանկֆուրտ 60, 0 Ռատենով 25, 1
Օրանիենբուրգ 42, 0 Հոհեն Նոյենդորֆ 24, 5
Ֆալկենզե 40, 9 Լյուդվիգսֆելդե 24, 1
Էբերսվալդե 40, 8 Շպրեմբերգ 24, 0
Բերնաու 36, 6 Վերդեր 23, 2
Քյոնինգս Վուստերհաուզեն 34, 1 Տելթով 23, 0
Շվեդտ 33, 6 Վանդլից 21, 8
Ֆյուրստենվալդե 32, 5 Լուկենվալդե 20, 5
Նոյրուպին 31, 6 Ֆորստ 20, 3
Էյզենհյուտենշտադտ 30, 5 Կլայնմախնով 20, 2
Զենֆտենբերգ 26, 2

Շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանդենբուրգը հյուսիսային հարթավայրի մաս է՝ Պրիգնից, Ուկեմարկ, Նորյմարկ, Հաֆելլանդ, Միտելմարկ, Շպրեվալդ և Ստորին Լաուզից լանդշաֆտներով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարտք։ 6, 360 € յուրաքանչյուր շնչին (2002)
  • Ընդհանուր պարտք։ 16, 5 միլիարդ €(2002)

Ստորին Լաուզիցյան շրջանում կան շագանակագույն ածխի հանքեր և տեքստիլ գործարաններ (Գուբեն, Ֆորստ, Կոտբուս)։ Տնտեսության մեջ մեծ տեղ է գրավում գյուղատնտեսությունը, ինչպես նաև անտառային տնտեսությունը, որովհետև կան մեծ թվով անտառներ։ Զարգացած է մեքենաշինությունը, էլեկտրոնիկան, օպտիկան, սննդային և քիմիական արդյունաբերությունը։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանդենբուրգը հարուստ է անտառներով, լճերով, ճահճային տարածքներով և սոճուտներով։ Ավազային հողը ցորենի և կարտոֆիլի արտադրության համար է բարեբեր։ Ուկեմարկի և Օդերբրուխսի բերքատու հողերում աճեցվում է ցորեն, շաքարի ճանկդեղ և նույնիսկ ծխախոտ։ Բեռլինի տարածքում և Շպրեվալդի անտառներում տարածված է մրգերի աճեցումը և կենդանաբուծությունը։

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարաններ կան Կոտբուսում, Ֆրանկֆուրտում և Պոտսդամում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Absatz 1 (3) // Constitution of the State of Brandenburg — 1992.
  2. 2,0 2,1 https://www.statistik-berlin-brandenburg.de/publikationen/otab/2014/OT_A01-12-00_124_201312_BB.pdf
  3. «Միայն բնակչության աճի, ցեղի, տոհմի վերափոխման ժամանակ է, երբ անհրաժեշտություն է առաջանում պահպանել բնիկ տարածքը․ վերջինս հայտարարվում է ցեղի ձևական արժեք: Տարածքների միջև գրեթե չեզոք միջակայք է․ ավանդույթը գրեթե ունիվերսալ է՝ միաժամանակ գտնված և՛ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների, և՛ հին գերմանացիների, և՛ սլավոնացիների մոտ»[1]; [2].
  4. Վենիամին Պավլովիչ Կոբիչև «Սլավոնացիների նախահայրենիքի փնտրտուքներում»
  5. Die «kleine DDR» wird nun bald rot-rot regiert(գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Գերմանիայի վարչական բաժանում (հողերը) Flag of Germany.svg

Բադեն-Վյուրթեմբերգ · Բավարիա · Բեռլին · Բրանդենբուրգ · Բրեմեն · Համբուրգ · Հեսսեն · Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա · Ստորին Սաքսոնիա · Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա · Ռայնլանդ-Փֆալց · Սաարլանդ · Սաքսոնիա · Սաքսոնիա-Անհալթ · Շլեզվիգ-Հոլշտայն · Թյուրինգիա