Jump to content

Բավարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բավարիա
Բավարիայի դրոշը Զինանշան


ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մասն էՀարավային Գերմանիա
ՀիմնԲավարիայի հիմն
ԿարգավիճակԳերմանիայի նահանգ
Մտնում էԳերմանիա
ՎարչկենտրոնՄյունխեն
Ամենաբարձր կետՑուգշպիտցե
ԲԾՄ503 մետր[1]
Օրենսդրական մարմինԲավարիայի Լանդթագ
Դատական մարմինBavarian Constitutional Court?
Պաշտոնական լեզուներStandard High German? և Bavarian?
Բնակչություն13 124 737 մարդ (դեկտեմբերի 31, 2019)
Տարածք70 551 կմ²
Հիմնադրված էհունվարի 12, 1919 թ.
Սահմանակցում էԲադեն-Վյուրթեմբերգ, Հեսսեն, Սաքսոնիա, Թուրինգիա, Զալցբուրգ, Ֆորարլբերգ, Վերին Ավստրիա, Տիրոլ, Սանկտ Գալլեն, Կառլովի Վարիի երկրամաս, Պլզենի երկրամաս և Հարավչեխական երկրամաս
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ
ՀապավումBayern, Boarn, Bavaria, Baviera, Bavière, Beieren և Beieren
ՆախորդԲավարիայի թագավորություն
ISO 3166-2 կոդDE-BY
Ինտերնետ-դոմեն.bayern?
Անվանված էԲավարներ
bayern.de(գերմ.)

Ազատ պետություն Բավարիա (գերմ.՝ Bayern, Բայերն, լատին․՝ Bavaria), դաշնային երկրամաս Գերմանիայի հարավում ու հարավ-արևելքում, 70.500 կմ2։ տարածքով ամենամեծ երկրամասն է Գերմանիայում։ Այն կազմում է Արևելյան Ալպերի բարձր լեռների և մինչև Դանուբ ձգվող հարթ Ալպյան նախալեռների մի մասը հարավում։ Դանուբից հյուսիս Միթգելբիրգեի լեռները ինչպես նաև Բավարական անտառները կամ Ֆիխթելգեբիրգեի լեռները որոշում են տեղանքի պատկերը։ Մոտ 13 մլն բնակչությամբ երկրորդ ամենաշատ բնակիչ ունեցող երկրամասն է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայից հետո։ Բաժանվում է 7 վարչական մարզերի՝ Վերին Ֆրանկոնիա, Միջին Ֆրանկոնիա, Ստոտին Ֆրանկոնիա, Վերին Պֆալց, Ստորին Բավարիա, Վերին Բավարիա, Շվաբիա։ Բավարիայի ամենամեծ քաղաքներն են միլիոն բակիչ ունեցեղ մայրաքաղաք Մյունխենը, ապա կես միլիոն բնակիչ ունեցող Նյուրնբերգը և Աուգսբուրգը։ Մյուս մեծ քաղաքներն են Ռեգենսբուրգը, Ինգոլշտադը, Վյուրցբուրգը, Ֆյուրտը և Էռլանգենը։ Բնակչության հիմնական մասը կազմում են բավարցիները, ֆրանկները, շվաբներն ու սուդետյան գերմանացիները[2]։

Մյունխեն
Նյուրնբերգ
Աուգսբուրգ

Բավարիան պառլամենտական հանրապետություն է Բավարական լանդթագով, որպես օրենսդիր իշխանություն, և Բավարական պետական կառավարությամբ, որը գլխավորում է Բավարիայի վարչապետը որպես կառավարության ղեկավար՝ գործադիր մարմին։ Քաղաքականության հիմքն է Ազատ պետություն Բավարիայի սահմանադրությունը, որի համաձայն Բավարիան ժողովրդավարական, իրավական, մշակութային և սոցիալական երկիր է։ Ազատ ժողովրդավարական պետություն, ինչպես նաև Ազատ պետություն անվանումը, որպես հանրապետություն, կրում է Բավարիան 1918 թվականից՝ 1918 թվականի նոյեմբերի 8-ին հեղափոխական վարչապետ Քուրտ Այզների հռչակմամբ, և դրանով է կապված Բավարիայի թագավորության վերջը։ Ապացուցված է, որ Բավարական դքսությունը գոյություն է ունեցել արդի deutsch արտահայտության կիրառումից 500 տարի առաջ՝ 555 թվականին, որը Ֆրանկական թագավորության մի մասն է դարձել Մերովինգների օրոք։ Կարոլինգների օրոք ստեղծվեց առաջին անգամ Բաիրական թագավորությունը, որը կամ ղեկավարում էին միության մեջ թագավորները կամ փոխարքաները, կամ էլ նշանակվում էին կուսակալներ։ Կարլինգների իշխանության անկումից հետո բաիրական ինքնիշխանությունը հզորացավ՝ դառնալով երիտասարդ բավարական դքսություն։ 1180 թվականին, Վիթթլեսբախներիի իշխանության սկսվելուն հետևում է անցումը դեպի դքսություն։ Նրանք կառավարում են ավելի քան 700 տարի, մինչև 1918 թվականը։ Բաիերն եղել է Սրբազան Հռոմեական կայսրության քյուրֆուրստությունը, իսկ 1806 թվականից՝ կայստություն։ 1808 և 1818 թվականների սահմանադրությունների համաձայն Բավարիան դառնում է Սահմանադրական միապետություն։ Բավարիան կարողացավ 1814 թվականին Վիեննայի վեհաժողովին, որպես հաղթող ուժերից մեկը, գրաված տարածքների մեծ մասը իրեն պահել, այդ թվում Բավարիային անցան Վերին Ֆրանկոնիան, Միջին Ֆրանկոնիան և Ստորին Ֆրանկոնիան, Շվաբիայի մի մասը և Հռենոսի ձախ ափին ընկած նոր նվաճած Պֆալցը։ 1918 թվականին Նոյեմբերյան հեղափոխության ժամանակ կործանվեց Հաբսբուրգների միապետությունը։ Ամերիկական բանակի կողմից օկկուպացնելուց հետո Բավարիան դարձավ նոր հիմնված Դաշնային հանրապետության մի մասը։ Պֆալցը 1946 թվականին Բավարիայից առանձնացավ և այսօր Ռայնլանդ Պֆալցի մասն է կազմում։ Սկսեց Բավարիան տնտեսական վերելք ու զարգացում ապրել, ագրարային պետությունից դարձավ ժամանակակից ինդուստրիալ արդյունաբերական պետություն։ Բավարիան գրեթե ամբողջությամբ ընկած է հարավ-գերմանական բարբառային լեզվախմբում։ Ավանդաբար այն բաժանվում է երեք տարածաշրջանի՝ Ֆրանկոնիայի (այսօր՝ Վերին Ֆրանկոնիան, Միջին Ֆրանկոնիան և Ստորին Ֆրանկոնիան), Շվաբիայի և Հին Բավարիայի։

Ստուգաբանություն և գրելաձև

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայն երկրամասի անվան „y“-ով (Bayern) գործածվող գրելաձևը վերագրվում է Լյուդովիկոս I Բավարացուն 1825 թվականի հոկտեմբերի 20-ից , որը փոխարինեց 1806 թվականից գործող «Բաիերական կայսրությանը» („Königreich Baiern“): Կայսեր կարգադրությունը, որպեսզի հունական իփսիլոնով գրվի, կապ ունի Ֆիլհելենների հետ։ Մինչ այդ երկրի անունը հաճախ էր «ի»-ով („i“) գրվում, թեպետ «իփսիլոնով» („y“) գրված նաև շատ ավելի հին ապացույցներ կան[3]։ Մյունխենի խորհրդային հանրապետության ժամանակ թռուցիկ վերադարձել են «ի»-ով („Baiern“) գրելաձևին[4]։ Նաև կայսեր կառավարման ժամանակ ընդունված չէր միասնական գրելաձև։ Օտտո ֆոն Բիսմարկը Լյուդովիկոս II-ի հետ նամակագրության ժամանակ օգտագործել է 1880 թվականի հին «ի» տարբերակը, իսկ Բավարիայի արքան անցել է «իփսիլոնով» գրելաձևին[5]։

Հին Բավարիայի բնիկների (առանց ֆրանկոների ու շվաբների) ցեղը որպես բաիերացիներ էին ճանաչվում[6]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լանդշաֆտը Բավարական Ալպերի լանդշաֆտը: Ռամզաուն, հետևի ֆոնին Ռայթերալպը
Գրյունտենը, «Ալգոյի հսկիչը»
Դանուբի Վյորթը: Դանուբի հարթավայրը՝ աջում, Բավարական անտառները՝ ձախում
Քիփֆենբերգ: Բավարիայի աշխարհագրական կենտրոնը

Տարածք և լանդշաֆտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բավարիայի տեղանքի քարտեզը գետերով

Բավարիան արևելքում սահմանակցում է Չեխիայի Կառլովարյանի, Պլզենի և Յիհոչեսկու երկրամասերին 357 կմ սահմանագծով , հարավ արևելքում և հարավում Ավստրիայի Վերին Ավստրիա, Զալցբուրգ, Տիրոլ և Ֆորարլբերգ տարածաշրջաններին 816 կմ սահմանագծով , հարավ արևմուտքում Բոդենի լճով ոչ անմիջապես Շվեյցարիայի Սանկտ-Գալլեն կանտոնին 19 կմ սահմանգծով (Բոդեն լճում սահմանագիծը որոշված չէ), ապա Բադեն-Վյուրթեմբերգ (արևմուտքում, 829 կմ ), Հեսսեն (հյուսիս արևելքում, 262 կմ), Թյուրինգիա (հյուսիսում, 381 կմ) և Սաքսոնիա (հյուսիս արևելքում, 41 կմ) երկրամասերին։ Բավարիա երկրամասի ընդհանուր սահմանի երկարությունը 2705  կմ է։ Մինչև 1990 թվականը Թյուրինգիան, Սաքսոնիան և նախկին Չեխոսլովակիան կազմում էինԵրկաթե վարագույրի մի հատվածը։ Այն իրենից ներկայացնում էր սահմանն ապահովող կառույցների միջոցով ֆիզիկապես գրեթե անհաղթահարելի բաժանում ՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագրի կազմակերպության պետոությունների միջև։ Պրեքսի մոտ է գտնվում երեք երկրների (ԳԴՀ, ԴԴՀ, Չեխոսլովակիա) անկյունը։ Ոչ միայն Բավարիային, նույնիսկ Գերմանիայի տարածքին չեն պատկանում Ավստրիայում ընկած անտառները (Saalforste), որոնք Բավարիայի սեփականությունն են։ Ամեն դեպքում, Էդգերի անտառը, որը պատմականորեն պատկանում է բյհոմական քաղաք Խեբին (Օհրժե), պատկանում է Բավարիայի տարածքին և հիմնադրամի կողմից է կառավարվում։ Բավարիան ընկած է Գերմանիայի հարավում և ընդգրկում է

  • Բավարական Ալպերը հարավում
  • դրանից հյուսիս, Ալպյան նախալեռները մինչև Դանուբ, Վերին Բավարիան երեք մեծ լճով
  • արևելաբավարական Միջին լեռնաշղթան
  • Շվաբական և Ֆրանկյան Ալբերի աստիճանաձև տեղանքը։

Բավարիայի դրսի կողմից հարավում ձգված Բավարական Ալպերը պատկանում են Հյուսիսային կրաքարային Ալպերին։ Բավարիան միակ գերմանական երկրամասն է, որն Ալպերից մաս ունի։ Բավարական Ալպեր ասելով հիմնականում ի նկատի են ունենում Լեխ և Զալախ գետերի միջև ընկած տարածությունը։ Նեղ իմաստով ասած՝ դրա թվին է դասվում Ալգոյան Ալպերը, որոնց վրա էր ձգվում բավարական պետության տարածքը իր նոր ձևավորման ժամանակ, իսկ Բերխերտեսգադենյան Ալպերը չեն պատկանում Բավարական Ալպերին։ Այն չի կարելի շփոթել Բավարական Նախալեռներ անվան հետ։ Վերջիններս ընդգրկում են միայն Նախաալպերի բավարական տարածքը՝ Լոիշի (արևմուտքում) և Իննի միջև։ Մինչդեռ Ալպյան նախալեռները միայն առանձնացված կրաքարային մակերես ունեն, ապա Ալպերը կազմված են կարից, լճերից, և գլեչերներից առաջացած տիպիկ դաշտավայրերից։ Սառցե ժամանակաշրջանի գետերի, ինչպես նաև գլեչերների նստվածքներից առանձնապես Ալպյան նախալեռներում առաջացել է բլրոտ լանդշաֆտ՝ լճերով ու տորֆային հողերով։ Այնտեղ են ընկած մոտավորապես Քիմգաուն, Ֆյունֆզելանդը և Ալգոյը։

Մինչդեռ Ալպերից և Դանուբից հարավ երկրի մակերևույթը հարթ և բլրոտ են, դրանցից հյուսիս ընկած են շատ լեռներ, որոնք ունեն ավելի քան 1000 մ բարձրություն, Բավարական անտառները Մեծ Արբեր լեռնագագաթով, որը Ալպերից դուրս Բավարիայի ամենաբարձր լեռնագագաթն է, և Ֆիխթելգեբիրգեի լեռները Շնեբերգով, որպես Ֆրանկոնիայի ամենաբարձր լեռնագագաթ։ Ֆրանկյան Ալբը, որպես Շվեցարական Յուրայի շարունակություն, կամարաձև ձգվում է Բավարիայի հյուսիսով և ստվեր է գցում Հին Բավարիայի կողմից Ֆրանկոնիյի մի մասի վրա։ Դրանից հյուսիս ընկած են անթիվ ցածր լեռներ, ինչպիսին է Հասսելբերգը։ Ալբի հարավը արևմտյան դրսի մասից, սահմանակցում է Նյորդլինգյան Ռիսին, որը Ռիսի իրադարձության ժամանակ (14,6 մլն. տարի առաջ այստեղ մեծ երկնաքար է ընկել և մոտ 24 կմ տրամագծով խառնարան է ձևավորվել) առաջացած խառնարանի մնացորդն է։ Ֆրանկոնյան Կոյպր-Լիս տարածքը, որում Այշը, Շթայգերվալդը և Ֆրանկոնյան բարձրավանդակն են ընկնում, շրջանցում են Մայնֆրանկոնյան տափարակները։ Դրանցից հարավ արևմուտք ընկած են Օդենվալդ, Շպրեսսարտ և Ռյոն լեռնային տարածքները։ Բավարիայի արևելյան կեսը ծածկված է լեռնաշղթաներով, ինչպիս նաև Բավարական անտառով կամ Ֆրանկոնյան անտառով։ Այնտեղ է գտնվում Կենտրոնական Եվրոպայի չհատված անտառապատ տարածքը։ Ֆոգթլանդի մասը ընկած են Բավարիայում։ Ստորին Ֆրանկոնիայի արևմտյան մասը, որպես Հռենոսի հարթավայրի մի մաս, պատկանում է Բավարական Ստորին Մայնի տարածաշրջանին։ Բավարիայի ամենացածր կետը Մայնի Կալում (Ստորին Ֆրանկոնիա) Մայն գետի մակարդակից 100 մ է բարձր, ամենաբարձր լեռնագագաթը Ցուգշպիցեն է (2962 մ) Վեթթերշայնում, որը նաև Գերմանիայի ամենաբարձր լեռնագագաթն է։ Գերմանիայի բոլոր 30 բարձր լեռնագագաթները ընկած են Բավարական Ալպերում, կենտրոնացած են Վեթթերշայնի լեռներում, Բրեխտեսգադենյան Ալպերում և Ալգոյյան Ալպերում։ Ամենաբարձր լեռնագագաթները Բրեխտեսգադենյան Ալպերում Վացմանն է (2713 մ), Հոխֆրոտտշպիցեն (2649 մ)՝ Ալգոյյան Ալպերում։

Բավարիայի աշխարհագրական կենտրոնը ընկած է Այխշտետ շրջանի Կիպֆենբերգի Առևտրային համայնքից 500 մետր արևելք։ Պատմականորեն Բավարիայում շատ վայրեր են ընդունվում որպես Եվրոպայի աշխարհագրական կենտրոն։ 2013 թվականի հուլիսի 1-ին Խորվաթիայի Եվրամիություն մտնելուց ի վեր Եվրամիության աշխարհագրական կենտրոնը ընկած էր Աշաֆենբուրգի շրջանում, բավարական Վեսթերնգրունդ համայնքի Օբերվեսթերնի արևելյան մասում[7]։ Մադագասկարի հյուսիս արևմուտքի մի կղզիախումբ, մտնելով Ֆրանսիական մերձծովյան Դեպարտամենտի՝ Մայոտի մեջ, Եվրոպայի աշխարհագրական կենտրոնը 500 մետրով տեղափոխեց։

Ջրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ Բրոմբախի լճի նկարը վերևից, արևմտյան կողմից, Շթադաումի ուղղղությունից: Նկարի աջ կողմում երևում են Ռամսբերգն ու Շվարցլայթ լեռան մի կողմը:

Երկրամասի խոշորագույն գետերն են Դանուբը, որը երկրի հարավային մասով արևմուտքից արևելք է հոսում, հասնում է Ուլմի տարածաշրջանը և անցնում է Պասաուի մոտով դեպի Ավստրիա։ Իր ամենամեծ վտակներն են (հոսանքնիվար).

Չորս հարավային վտակները սկիզբ են առնում Ալպերից և ջրառատ են։ Իննը և Լեխը սկիզբ են առնում Ալպերում․ ջրառատ են և հիմնականում ավելի շատ ջուր ունեն մինչև իրենց գետաբերանները, քան Դանուբը։

Գերմանիայում հայրենագիտության դասին Դանուբի բազմակողմության հետ կապված հետևյալ մնեմոնիկան է ասվում. «Բրիգարխն ու Բրեգը Դանուբին ճամփա են գցում։ Իլլերը, Լեխը, Իզարը, Իննը աջ կողմով դեպի Դանուբն են հոսում։ Վյորնիցը Ալթմյուլը, Նաաբը և Ռեգենը ձախից ընդառաջ են գալիս։» Ֆրանկոնիայի մեծ մասը ջրահեռացվում է արևելքից արևմուտք դեպի Հռենոս հոսող Մայնի միջոցով։ Իր աչքի ընկնող թափահարվող ընթացքի պատճառով կազմել է, այսպես ասած, Մայնի եռանկյուն և Մայնի քառանկյուն։ Նրա ամենամեծ վտակներն են Ռեգնիցը և Թրուբերը ձախից և Ֆրանկոնյան Զալեն՝ աջից։ Վերին Ֆրանկոնիայի հյուսիս արևելքում սկիզբ են առնում Էլբայի ձախ վտակները՝ Սաքսոն Զալեն ու Օհրժեն։

Ալպերի հյուսիսային նախալեռների հարավային մասում, Մորենայի եզրի տեղանքներում շատ լճեր կան, որոնք մասամբ լեռների մեջ են մխրճվում, օրինակ՝ Թեգերնզեե, Շթարնբերգերզեե և Շլիրզեե լճերը։ Բավարիան Բոդենի լիճից մաս ունի, որը Կենտրոնական Եվրոպայի արևմուտքում ամենամեծ լիճն է։ Բավարիայի տարածքում ամենամեծ լիճը Կիմզեեն է:Ֆրանկոնյան Ալբի հյուսիսում Ֆրանկոնյան ջրամբարներն են։ Նրանք ապահովում են Հյուսիսային Բավարիայի ջրամատակարարումը, առանձնապես Նայն-Դանուբ ջրանցքին, որը Հյուսիսային Բավարիայում ամենակարևոր ջրագծին։ 1924 թվականին Ալպերում գործի են գցել Վալխենզեեի էլեկտրակայանը, որը օգտագործում է որպես «վերին ավազան» գործող Վալխենզեի և որպես «ներքին ավազան» Քոխելզեի միջև բնական թեքությունը Էներգիա արտադրելու համար։ Բավարիայի տարածքով է անցնում Եվրոպայի գլխավոր ջրբաժանը։ Այն բաժանում է Հռենոսի գետային համակարգը Դանուբի գետային համակարգից։

Ալբի հյուսիսային ծայրի երկայնքով կան մի քանի քարե փողրակներ։ Մոտ 150 մետր երկարության և 0,2 մետր բարձրությամբ Հայդենհայմի փողրակների, Վոլֆբրոնի քարե փողրակները՝ 128 մետր լայնությամբ և 1,5 մետր բարձրությամբ Բավարիայի «աճող առուների» ամենաերկարն են։

Պահպանության տակ գտնվող տարածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բավարիայի ամենագեղեցիկ գեոտոպը, «Անհատակ անցք» Քարստի աղբյուրը

Բավարիայում են Բավարական անտառների ազգային պարկը և Բերխտեսգադենի ազգային պարկը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված կենսոլորտային արգելոցներ են Բերխտեսգադենի կենսոլորտային արգելոցը և Ռյոնի կենսոլորտային արգելոցը։ Բավարիայում կա 18 ազգային պարկ, ամենահինը 1969 թվականին ստեղծված Ալթմյուլթալի ազգային պարկն է։

Բավարիայում կան 603 բնապահպանական տարածք, 702 տեղանքի պահպանման տարածք, 84 Եվրոպայի թռչունների պահպանման տարածք, 160 անտառային արգելոց, և Բավարիայի տարածքային գերատեսչության կողմից շրջակա միջավայրի համար հաստատված ավելի քան 3.400 գեոտոպ։ Հարյուրավոր յուրովի տեսարժան գեոտոպերը մտնում են Բավարիայի ամենագեղեցիկ արգելոցների ցանկի մեջ[8]։ Ամենամեծ բնապահպանական տարածքն է Ալգոյյան Ալպերի բարձրավանդակը, իսկ ամենափոքրը՝ Դրաբայի ժայռերը։

Տարածվածություն և հողօգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատ Բավարիայում հողօգտագոտծումը
Հողօգտագործում
2012 թ. դեկտեմբերի 31
Մակերես
(կմ²)
Բաժանում
տոկոսներով
Գյուղատնտեսություն 34.703 49,2
Անտառային տարածքներ 24.732 35,1
Շինություններ և ազատ տարածքներ
(նաև գերզմաններ)
04.207 06,0
Երթևեկություն 03.400 04,8
Ջուր 01.446 02,0
Այլ օգտագործման տարածքներ
(առանց գերեզմանների)
01.394 02,0
Հանգստյան գոտիներ 00.391 00,6
Շահագործվող տարածքներ 00.153 00,2
Շահագործման ենթակա տարածքներ 00.124 00,2

70.541,57 կիլոմետր քառակուսի մակերեով Բավարիան ամենամեծ երկրամասն է Գերմանիայում և այդպիսով մոտ 22.000 կիլոմետր քառակուսի ավելին է մակերեսով քան Ստորին Սաքսոնիան։ Բավարիան իր տարածքով կազմում է Գերմանիայի տարածքի գրեթե 19 տոկոսը։ Բավարիան ավելի մեծ է, քան Եվրոպայի շատ երկրներ, օրինակ՝ Նիդերլանդները և Հայաստանը։ Բավարիայի տարածքը ձգվում է հյուսիսային լայնության 47° 16′-ից մինչև 50° 34′-ը և արևելյան երկարության 8° 58′-ից մինչև 13° 50′-ը։ Երկրամասը ձգվում է արևմուտքից արևելք ամենշատը 384, իսկ հյուսիսից հարավ՝ ամենաշատը 362 կիլոմետր։ Բավարիայի հարավային ծայրակետը Այնոյդսբախն է, արևմտյան ծայրակետը՝ Գրոսվելցհայմը[9], հյուսիսայինը՝ Վայմարշլիդենը և արևելյանը՝ Բրայթենբերգը։ Բավարիայի և ամբողջ Գերմանիայի հարավային կետը Հալդենվանգերյան Էքն է։ Կենտրոնական եվրոպական ժամանակով (ԿԵԺ (CET)) երկրի արևմտյան սահմանում տեղային ժամանակը 24 րոպե և 8 վայրկյան, իսկ արևելյան սահմանում 4 րոպե և 40 վայրկյան առաջ է ընկնում[10]։

Տարածքի գրեթե հինգ վեցերորդը (86,1 տոկոս) օգտագործվում է գյուղատնտեսական և անտառային տնտեսության նպատակներով։ 12 տոկոսը բնակեցված է և երթևեկելի է[11]։

Պասսաուն վարարման ժամանակ

Կլիման հյուսիս արևմուտքից (հարաբերական համեմատած) անցնում է արևելք՝ ծովային կլիմայից չափավոր ցամաքային կլիմայի։ 100 օրվա ընթացքում ջերմաստիճանը զրոյից ցածր է, արևմտյան քամիները բերում են միջինը 700 մմ մթնոլորտային տեղումներ, իսկ Ալպերի հյուսիսային բարձունքներում տարեկան հասնում է մինչև 1800 մմ-ի։ Արևը տարեկան միջինը շողում է 1600-ից մինչև 1900 ժամ[12]։ Ամենատաք ամիսը հիմականում հուլիսն է, ամենացուրտը՝ հունվարը։ Ֆյոնը ազդում է Ալպյան նախալեռներում եղանակի վրա և կարող է շատ արագ հասնել մինչև Ֆրանկոնյան Ալբ։ Բավարիայի հյուսիսն ավելի չոր ու տաք է քան հարավը[13], Վյուրցբուրգի շրջակա տարածաշրջանն ունենում է ամենաշատ արևային օրերը Գերմանիայի հարավում։

Կլիմայի փոփոխության ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլոբալ տաքացման ազդեցությունները տեսանելի են նաև Բավարիայում[14]։ Ամառային ամիսները հակված են էլ ավելի տաքանալու ու չորանալու[14]։ Վերջերս, ըստ ուսումնասիտությունների, 2019 թվականի հունիսը ամենաշոգ հունիսն էր Բավարիայում[14], իսկ 2019/2020 թվականների ձմեռը ամբողջ Բավարիայի տարածքով միջինը երերք աստիճան Ցելսուս է եղել։ 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Պիդինգում +20,2 °C-ի հասնող ռեկորդային տաք ջերմաստիճան է գրանցվել[15]։ Ձմռան ամիսները ավելի տեղումնառատ են, բայց տեղումները ձյան փոխարեն ավելի շատ անձրևի տեսքով են թափվում[14]։ Եղանակի պատճառով աճել են արտակարգ իրավիճակները, ինչպիսիք են 2016 թվականին Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղը, կամ 2019 թվականի հունվարին Կենտրոնական Եվրոպայի առատ ձյան տեղումները։ Ջերմաստիճանի բարձրացման հետևանք է Բավարական Ալպերում գլեչերների շարունակական հալոցը։ Բավարական հինգ գլեչերներից միայն մեկն է մնացել։ Օրինակ՝ 1980-ականների հարավայի ձյան ծածկույթը, որի մնացորդներից կարելի է գուշակել, որ հիմա ամբողջովին անհետացել է[14]։

Բուսական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերգավալդի խառը անտառները աշնանը Ալգոյի Բերգբուրգի մոտ, Վերին Ալգոյի շրջ.

Բավարիան հիմա բնականում անտառներով ծածկված կլիներ։ Հարթ և բլրոտ տարածքներում հաճարենիների գերակշռությամբ խառը անտառները կիշխեին, որոնք Բերգվալդի խառը անտառներով լեռներում աչքի կընկնեին։ Բարձր լեռնային վայրերում սոճուտներ կլինեին և գետերը կանցնեին տարածված գետահովտային անտառներով։ Միայն ջրային տարածքներն ու անտառային սահմաներից վեր լեռները, ինչպես նաև ճահճուտները, անտառածածկ չէին լինին։

Բայց գյուղատնտեսական և բնակելի տարածքների համար միջնադարում մարդը Բավարիայում անտառային տարածքները ծառահատեց։ Հիմա անտառապատ է Բավարիայի հողատարծքի 36,9 տոկոսը՝ 2,6 միլիոն հեկտարը։ Այսպիսով՝ գերմանական անտառների շուրջ մեկ քառորդը գտնվում է Բավարիայում։ Բավարիայի անտառների ծառատեսակների կազմը անտառտնտեսության օգտագործման նպատակով ուժեղ հատվել է։ Բավարական անտառներում ամենատարածված ծառատեսակը սովորական եղևնին է՝ 41,8 տոկոս մակերեսով, ապա սովորական սոճին՝ 17,9 տոկոս, հաճարենին՝ 13,9 տոկոս և կաղնին՝ 6,8 տոկոս[16]։ Առանձնապես մեծ անտառային տարածքներ կարելի է գտնել Հյուսիսային և Արևելյան Բավարիայի Միջին լեռներում, ինչպես, օրինակ՝ Շպրեսարտում, Ֆիխթտլգեբիրգեում, Բավարական անտառում, ինչպես Բավարական Ալպերում։ Դրա փոխարեն հատկապես Ալպյան նախալեռների, բլրոտ տարածքների, գետահովիտների բերրի հողերով տարածքները ծածկված են հիմնականում գյուղատնտեսության համար օգտագործվող մարգագետիններով, դաշտերով և առանձին ծառերով ու փոքր անտառներով բաց տարածությունները։ Ֆրանկոնները ներկայացնում են Հարավային Գերմանիայի համար ինքնատիպ ավազե կենսատարածքներ, որոնք պահպանվում են որպես Ավազապատ Ֆրանկոնյա (գերմ.՝ Sandachse Franken)[17]: Մայնի և Թաուբերի գետահովիտների երկայնքով տարածված են խաղողի այգիները։ Ավելի հեռու տարածված են մարգասեզով տարածքները, որոնք լայնածավալ օգտագործվող կանաչապատ տարածքներ են մոտակա ագարակատերերի համար։ Այսպիսի մարգասեզը առանձնապես հատկանշական է Հարավային Ֆրանկոնիայի Ալբերին՝ Ալթմյուհլի հովիտներով։ Այս տարածքներից շատերը պահպանության տակ են գտնվում։

Բավարիայի բուսական և կենդանական աշխարհը
Բավարիայի բուսական և կենդանական աշխարհը

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուղբերի ամբարտակը Վայթսերլբախի մոտ Բուքսբախում

Բավարիայի անտառներում, ինչպես նաև Գերմանիայի այլ մասերում, դեռ միայն հարաբերական, քիչ խոշոր կենդանատեսակներ են ապրում։ Այստեղ կան կզաքիսի տեսակներ,վիթեր, ազնիվ եղջերուներ, այծյամներ ինչպես նաև վարազներ ու աղվեսներ։ Բնության մոտ տարածքներում, ինչպես Ֆիխթելգեբիրգեում, ապրում են լուսաններ ու խլահավեր, բայց նաև նորից տարածում են գտել կուղբն ու ջրասամույրը։ Բավարիայում առանձին-առանձին գոյություն ունեն Կենտրոնական Եվրոպայում վաղուց վերացած կենդանիների տեսարժան վայրեր, օրինակ՝ գայլերի[18]։ Բարձր ալպիական շրջաններում նորից կարելի է տեսնել հիմնական բնակություն հաստատած ալպիական քարայծին և ալպիական արջամկանը։ Միջին լեռներում, ինչպես նաև Ֆրանկոնյան Ալբում վայրի քարայծերը ավելի հազվադեպ են բնակություն հաստատում։ Բավարական Ալպերում կարելի է հանդիպել նաև քարարծիվների։

Großes Wappen des Königreichs BayernԲավարիայի թագավորության մեծ զինազնշանը
Բաիրական տոհմական հերցոգությունը 8-րդ դարում

Անտիկ ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք. ա. 3-րդ դարում կելտական ցեղերն Ալպյան նախալեռերում առաջին ամուր, քաղաքատիպ բնակավայրը հիմնեցին։ Մանխինգի Օպպիդումում այն ժամանակ քաղաքի ամրոցների ներսում ապրում էր 5.000-ից մինչև 10.000 կելտ։ Օկտավիանոս կայսեր ժամանակ Դանուբից հարավ Հին Բավարիայի կելտերով բնակեցված տարածքը դառնում է Հին Հռոմի, Ռեցիա ու Նորիկ գավառների մասը։ Հռոմեական տերության անկումից հետո ձևավորվում է Բայուվարիայի (գերմ.՝ Bajuwaren) ժողովուրդը։ Ենթադրադար բայուվարիացիները տարբեր ազգություններից են ձևավորվել

Այսպիսով՝ Դանուբի և Ալպերի միջև, բայուվարիացիների սեփական երկրում ցեղի կազմավորում է սկիզբ առնում[19]։

Ավելի հին ցեղային դքսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

555 թվականին բաիրական ցեղային դքսության գոյությունը Ալգիլոլֆինգների գահակալությամբ Ֆրայզինգում և Ռեգենսբուրգում ապացուցված է, որը Մերովինգների օրոք Ավստրազիա ֆրանկոնյան տիրակալության մասն է դառնում։ Երբ Կառլոս Մեծը հաղթում է Բավարիայի դուքս Տասսիլոն III-ին 788 թվականին, այսպես ասած, ավելի հին դքսությունը ոչնչացավ։ 788 թվականից մինչև 10-րդ դարի սկիզբը բաիրական դքսություն գոյություն չի ունեցել։ Կարոլինգները, որպես արքաներ, կառավարում էին և ժամանակ առ ժամանակ կուսակալներ էին նշանակում։

Ավելի նոր ցեղային դքսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարոլինգների անկումից հետո բավարական դքսերի ինքնության վերականգնումը հնարավոր դարձավ, այսպես ասած, ավելի նոր ցեղային դքսության ժամանակաշրջանում։ Կարոլինգների տիրակալության ավարտին հետևեց առանձին տարածաշրջանների ինքնության աստիճանաբար ուժեղացումը։ Դրան նպաստեց դրսից մոտ 862 թվականից Հունգարների գաղթը Եվրոպա սպառնալիքը։ Մարկկոմս Լուիթփոլդ Բավարացին 907 թվականին Պրեսսբուրգի ճակատամարտում ընկավ հունգարներից պարտութուն կրելով, բայց և այնպես, այդ տարեթիվը նշվում է իր որդի Արնուլֆ I Բավարացու մուտքը որպես դուքս և միաժամանակ որպես նորագույն բաիրական ցեղային դքսության սկիզբ։ Լեխի ճակատամարտում հաղթելուն հետևում է բաիրական գերմանացիների արևելքում բնակեցման երկրորդ ալիքը, որի ժամանակ գրավում են այսօրվա Ստորին Ավստրիայի, Իստրիայի, Կրաինայի տարածքները։ Օտտոնների հետ վեճը նորից հասցրեց գերմանական թագավորութունից ուժեղ կախվածության։ 976 թվականին Բավարիայի հարավ արևելքը առանձնանում է որպես նորաստեղծ Քեռնթենի դքսության մի մաս։ Լրացուցիչ Բաբենբերգների տոհմը բավարական դքսից ավելի ու ավելի անկախ ղեկավարում էր Մարխա Օրինթաիսում։ 1014 թվականին Օտտոնների բավարական ճյուղից դուքս Հենրիխ IV դառնում է Հռոմեա-գերմանական կայսր Հենրիխ II:

1070 թվականից Վալֆերի օրոք բավարական դքսների իշխանությունը ամրապնդվում է։ 1156 թվականին Մարկ Ավստրիան փլուզվում է և Բաբենբերգների օրոք, ովքեր մինչ այդ Բավարիան կարճ ժամանակով կառավարել էին, ինքնուրույն հասել են դքսության աստիճանի։ 1180 թվականին Ֆրիդրիխ I Բարբարոսան իշխանների պահանջով կործանում է Վեֆելներին՝ Հենրիխ Առյուծին, Բավարիայի և Սաքսոնիայի դքսություններին։ Բավարիայի դքսությունը Շտիրիայի և անդեքսյանն Իստրինի Մարկկոմսության բաժանվելու պատճառով շարունակեց փոքրանալ։ Նաև Տիրոլի կոմսերը բավարական դքսից անկախ էին գործում և ավելի ուշ օգուտ քաղեցին Անդեքսի կոմսերի տապալումից, ովքեր վերջին ժամանակներում իշխում էին Բավարիայից բաժանված Մերիանիայի դքսությանը։

Տարածքային դքսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1180 թվականից, որպես տարածքային դքսություն, փոքրացած Բավարիան կառավարվում էր Վիթլեսբախների կողմից, ովքեր իշխեցին մինչև միապետության ավարտը։ 1214 թվականին Պֆալցը նույնպես Վելֆերից անցավ Վիթլեսբախներին։ Դքսության տարածքը բազմիցս է փոփոխվել, մեկ Ռեքենսբուրգից հասավ Կելհայմ մինչև 1231 թվականը, ապա մինչև 1255 թվականը՝ Լանդսհուտ։

Բավարիայում 1255-ից մինչև 1503 թնականները եղել է մի այնպիսի ժամանակահատված, երբ այն անընդհատ առանձին դքսությունների էր բաժանվում։ Դեռ մինչև առաջին միավորումը Լյուդովիկոս IV 1328 թվականին որպես առաջին Վիթթլերբախցի կայսեր տիտղոս ձեռք բերեց, ինչը Բավարիայի համար մի նոր իշխանության գագաթնակետն էր։ Միաժամանակ Զալցբուրգի արքեպիսկոպոսությունը, այնուամենայնիվ, իր հայրենիք Բավարիայից վերջնականապես առանձնացավ։ 1329 թվականի Պավիայի պայմանագրի համաձայն Լյուդովիկոսը տիրապետությունը բաժանեց պֆալցյան ուղղու Հռենոսյան Պֆալցի հետ միասին, այսպես ասած՝ Վերին Պֆալցի հետ, և հին բավարական ուղղու։ Իր կողմից գրավված Բրանդենբուրգի, Տիրոլի, Նիդերլանդական Հոլլանդիա գավառը, Զեյլանդի և Ֆրիզլանդի տարածքները, ինչպես նաև Հեննոյի դքսությունը իր հետնոտդների օրոք շատ շուտով կորցնում են։ 1363 թվականին ընկնում է Հաբսբուրգներին, 1373 թվականին Բրանդենբուրգը՝ Լյուքսեմբուրգցիներին։ Ոսկե բուլլա 1356-ի համաձայն հին բավարական ուղղու իշխանական տիտղոսն անցնում է Պֆալցին։

1429 թվականին Բավարա-Շտրաուբինգյան ուղղու անկումից հետո Բավարա-Շտրաուբինգյան դքսությունը բաժանվում է Մյունխենյան, Ինգոլշթադթյան և Լանդհության դքսության։ 1447 թվականին Բավարա-Ինգոլշթադթյան դքսությունն անցնում է Բավարա-Լանդհության դքսությանը, որն էլ իր հերթին 1503 թվականին Լանդհութի ժառանգության համար տարվող պատերազմի ժամանակ Բավարա-Մյունխենյան դքսության կողմից նվաճվում է։ 1506 թվականի հուլիսի 8-ին դուքս Ալբրեխտ IV-ի կողմից ընդունված օրենքի համաձայն (Primogeniturgesetz) երկրի բաժնումներին վերջ է տրվում։ Բավարիային սահմանակցող կայսերական քաղաքներ Նյուրնբերգն ու Աուգուսբուրգը ժամանակակից պատմության սկզբից մինչև Վերածննդի վերջը կարևոր առևտրային ու տնտեսական կենտրոններ էին, ինչը Աուգուսբուրգում նախ և առաջ Ֆուգգերների ու Վելզերների վաճառական ընտանիքների մեծ ազդեցություն է վերագրվում։ Այն ժամանակ համարվում էր այս երկու վայրերը Քյոլնի ու Պրահայի հետ միասին Սուրբ Հռոմեական կայսրության չորս խոշորագույն քաղաքների շարքին, և գնումներ էին կատարում Ռեգենսբուրգի հետ, որը նույնպես ազատ կայսերական քաղաք էր[20]։

Կյուրֆյուրստություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակառեֆորմացիային Բավարիան առաջնորդ դիրք ընդունեց և Երեսնամյա պատերազմին հետևեց տարածքներ գրավելը և Բավարիայի կուրֆյուրստության վերելքը։ 1620 թվականին Կաթոլիկական լիգայի զորքերը զորավար Տիլլիի առաջնորդությամբ հաղթեցին բողոքականներին Պրահայի մոտ Սպիտակ լեռան ճակատամարտում։ Տիլլին վերջնականապես գրավեց Պֆալցը։ Որպես շնորհակալություն Մաքսիմիլիան I-ը 1623 թվականին ստացավ Բավարիայի կուրֆյուրստությունը, իսկ 1628 թվականին իր կողմից գրավված Վերին Պֆալցը, որպես պատերազմի փոխհատուցում։ Պատերազմից հետո կուրֆյուրստ Ֆերդինանդ Մարիան իրեն նվիրում է ամայացած երկրի վերակառուցմանը և դրան հետևում է մի զգուշավոր չեզոքություն։

Իսպանական ու Ավստրական ժառանգության պատերազմների ժամանակ և Մաքսիմիլիան II Էմանուել Բավարացու և ավելի ուշ իր որդի Կառլ Ալբրեխտի Մեծ տերությունների քաղաքականության վարելու ընթացքում, միահեծան Բավարիան երկու անգամ ժամանակավոր Ավստրիայի կողմից գրավվում է։ 1705 թվականին բավարական ժողովուրդը ոտքի է ելնում և պայքարում Հռոմեական կայսրութան կայազոտի դեմ։ Բավարիայի ժողովրդական ապստամբությունն ընդգրկեց Ստորին Բավարիայի շրջակա տարածքները, Իննի քառորդ մասը և Վերին Բավարիայի արևելքը։ Բրանաուի պառլամենտը 1705 թվականի դեկտեմբերին նիստն անց կացրեց դեռ այն ժամանակ Իննի Բրաունաուում։ Միայն 1706 թվականի հունվարի 8-ին Աիդենբախի ճակատամատում ժողովրդական ապստամբությունը ամբողջովին պարտությամբ ավարտվեց։ Կառլ Ալբրեխտի թագադրումից հետո, մինչև 1744 թվականը կյուրֆյուրստության մյուս տարածքները նորից գրավվեցին։ Կառլ Ալբրեխտի որդի Մաքսիմիլիան III Ժոզեֆը 1745 թվականին իր նախնիների Մեծ տերությունների քաղաքականության վերջը դրեց և իրեն նվիրեց ներքին բարեփոխումներին։ Վիթթելբախների Հին բավարական դքսության անկումից հետո 1777 թվականին Կառլ Թեոդոր կուրֆյուրստի խնամակալության օրոք Վիթթելբախների պֆալցյան ճյուղից առաջացավ կրկնակի կյուրֆյուրստություն Կուրֆյուրստ-Բավարիան։ Կոմս Ռումֆորդն սկսեց Կառլ Թեոդորի օրոք բարեփոխումները շարունակել, այդ թվում նաև բավարական բանակում։

Թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բավարիայի թագավորությունը 1816 թվականին Մյունխենի պայմանագրից հետո

Նապոլեոնի ժամանակ Բավարիան սկզբնական շրջանում Առաջին ֆրանսիական կայսրության կողմում էր և կարողացավ աշխարհակալացման և մեդիատիզացիայի (գերմ.՝ Mediatisierung) միջոցով գրաված մեծ տարածքներ ձեռք բերել։ Այսպիսով Զալցբուրգը, Տիրոլը, Ֆորարլբերգը, ինչպես նաև 1779 թվականին կորցրած Ինֆիրտելը ժամանակավոր անցնում են Բավարիային։ Պրեսբուրգի խաղաղության ժամանակ, որը 1805 թվականի դեկտեմբերի 26 -ին Ֆրանսիայի և հռոմեա-գերմանական կայսր Ֆրանց II-ի միջև էր հաստատվել, Նապոլեոնին դաշնակից Բավարիան հռչակվեց թագավորություն։ Մաքսիմիլիան I Ժոզեֆ արքայի մինիստր կոմս Մաքսիմիլիան ֆոն Մոնժելան համարվում է ժամանակակից բավարական պետության ստեղծողը։ Նոր Բավարիայի թագավորությունը վերացրեց ճորտատիրության բոլոր մասունքները, որն իր հետևից թողել էր Սրբազան Հռոմեական կայսրությունը։ 1803 թվականի կրոնական հրովատակով քրիստոնեական բոլոր երեք դավանանքն էլ՝ կաթոլիկությունը, բողոքականությունը և լյութերականությունը, իրավահավասար էին։ 1807 թվականին դասային ղեկավարող արտոնությունները վերացան։ 1805 թվականի Մյունխենյան կանոնակարգը և 1813 թվականի Բավարիայի հրեաների հրովարտակը երաշխավորում էր իսրաելցիների առաջին ազատությունը նոր Բավարիայում։ 1807 թվականի օգոստոսի 27-ին Բավարիան աշխարհում առաջին երկիրն էր, որը կատարեց ծաղիկի պատվաստում։ 1812 թվականին ստեղծվեց Բավարիայի թագավորության ժանդարմների կորպուսը։ Նոր պատժագրքի համաձայն, որը Անզելմ ֆոն Ֆոյերբախն էր նախագծել, 1813 թվականին խոշտանգումներին վերջ տրվեցին։ Անսբախի իշխանությունը, որը 1806 թվականին Նապոլեոնի պարտադրանքով փոխանակվել էր մեկ այլ ուրիշ տարածքի հետ, անցնում է Բավարիայի թագավորությանը, բողոքական Բայրոյտ իշխանությունը[21] (գերմ.՝ Bayreuth) 1810 թվականին Նապոլեոնի կողմից վաճառվում է Բավարիային։ Ռիդի պայմանագրում Նապոլեոնի հակառակորդների կողմից ճիշտ ժամանակին արված փոփոխության միջոցով 1814 թվականին Վիեննայի վեհաժողովին Բավարիան որպես հաղթող ուժ կարողացավ գրաված տարածքների մի մասը հետ ստանալ։ Տիրոլի ու Հռենոսի աջափնյա Պֆալցի կորուստը հատուցվեց հետագայում տնտեսապես զարգացած Վուրցբուրգով ու Աշաֆֆենբուրգով։ Նորաստեղծ Հռենոսի ձախակողմյան տարածքը 1816 թվականին Մյունխենի պայմանագրի համաձայն փոխանակվեց Զալցբուրգով և 1837 թվականից դառնում է Հռենոսի բավարական Պֆալցը։ Լյուդովիկոս I Բավարացի արքան, ով կառավարում էր 1825 թվականից, կատարելագործում է բավարական մայրաքաղաք Մյունխենը՝ դարձնելով արվեստի ու համալսարանի քաղաք։ Նա նորից մտցնում է գրաքննությունը և վերացնում մամուլի ազատությունը։ Պֆալցի Համբախի դղյակում, Նոյշթադթի մոտ, Վայնշթրասեում, 1832 թվականի Համբախի տոնը պֆալցյան ժողովրդի դժգոհության իր պատճառներն ուներ բավարական կառավարությունից։ Պարուհի Լոլա Մոնտեսի հետ ունեցած շահախարդախ գործերի պատճառով ստիպված էր նա 1848 թվականին մարտի խռովությունների ժամանակ հրաժարական տալ։ Իր որդի ու հետնորդ Մաքսիմիլիան II Ժոզեֆի օրոք աստիճանաբար լիբերալացման էր գնում, սակայն նաև Պֆալցյան ապստամբությունը տեղի ունեցավ։ Արքան իշխանությունների բաժանման քաղաքականության համախոհ էր, ըստ որի նախատեսում էր, որ գերմանական կենտրոնական պետությունները Բավարիայի ղեկավարությամբ, որպես երրորդ ուժ երկու գերտերութուններ, Պրուսիայի ու Ավստրիայի կողքին կարող են զարգանալ։ 1864 թվականին Լյուդովիկոս II-ը Բավարիայի թագավոր հռչակվեց։ Նա պատմության մեջ հիշատակվում է որպես Հեքիաթային թագավոր Նոյշվանշտայնի և այլ դղյակների կառուցման շնորհիվ։ 1866 թվականին Գերմանական պատերազմում Ավստիայի կողմից էր և պարտվեց Պրուսիայից։ 1868 թվականին հետևեց պահպանողական, մեծ գերմանական հայրենասիրական կուսակցության հիմնադրումը (1887 թվականին վերանվանվել է Բավարական կնտրոնի

1871 թվականին Բավարիան նոր կազմավորված Գերմանական կայսրության մասը դարձավ, ստանում է արտոնյալ իրավունք (Reservatrechte (Deutsches Kaiserreich)) (սեփական փոստը, երկաթուղին, բանակը, ինչպես նաև սեփական հյուպատոսությունը)։ 1886 թվականին արքայազն Լուիթփոլդ Բավարացին ստանձնում է երկրի խնամակալությունը։ «Արքայազնի խնամակաության ժամանակաշրջանը», ինչպես հաճախ նշվում է՝ արքայազն Լուիթփոլդի դարաշրջան, Լուիթփոլդի քաղաքականության մեջ պասիվության պատճառ դարձավ, որ բավարական հետաքրքրությունների աստիճանաբար նվազեցումը կայսրության մեջ հետին պլանի դարաշրջան համարվեց։ 1893 թվականին հաջորդեց Բավարիայում Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցության առաջին մուտքը բավարական Լանդթագ, իսկ 1906 թվականին Լանդթագի ընտրական օրենքների հավասարեցումը կայսրության ընտրական իրավունքին։ 1913 թվականին Լյուդովիկոս III-ը թագավոր է դառնում, և այդ նույն թվականին բռնկվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Դեռ 1918 թվականի նոյեմբերի 2-ին հասնում է ընտրական իրավունքի ու պառլամենտական բարեփոխումների։ 1918 թվականի Նոյեմբերյան հեղափոխության շրջանակում, այնուամենայնիվ, դրանից կարճ ժամանակ անց Վիթթելսբախների միապետությունը տապալվեց։

Ազատ պետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյենբերյան հեղափոխության ընթացքում 1918 թվականի նոյեմբերի 8-ին գրող և լրագրող Քուրտ Այզները՝ Գերմանիայի անկախ Սոցիալդեմոկրատական կուսակցության հիմնադիր անդամը, Բավարիան հռչակեց որպես Ժողովրդավարան պետություն, ինչպես նաև Ազատ պետություն ՝ Բավարիայի Ազատ ժողովրդավարական պետություն։ 1919-ին սոցիալիստական խմբերը կարողացան կարճ ժամանակով ձևավորել Բավարիայի Խորհրդային Հանրապետությունը[22]։ 1919-ի սեպտեմբերին ուժի մեջ մտավ Բամբերգի սահմանադրությունը։ 1920 թվականի հուլիսի 1-ին Կոբուրգի ազատ նահանգը հանրաքվեի միջոցով միացավ Բավարիային։ Վերսալյան պայմանագրի դրույթների համաձայն, 1920 թվականի հունվարի 10-ին Սանկտ Ինգբերտ շրջանային վարչությունը, ինչպես նաև Հոմբուրգի ու Ցվայբրյուքեն շրջաններից տարածաշրջաններ ստիպված էին նորաստեղծ, Ազգերի լիգայի կառավարչության ներքո գտնվող Զարյան տարածքին միանալ[23]։

Բավարիայի Խորհրդային Հանրապետություն դառնալուց հետո Բավարիան դարձավ պահպանողական և ազգայնական ուժերի հենակետ, այն համարվում էր որպես «կայսրության կարգավորող բջիջ»։ 1923 թվականի նոյեմբերի 8-ին և 9-ին Վայմարյան հանրապետության ժամանակ Բավարիան դարձավ Գարեջրային հեղաշրջման թատերաբեմը, որը կարող էր Բավարիայի ոստիկանության կողմից ճնշվել։ Ամենաուժեղ կուսակցությունը Բավարիայի ժողովրդական կուսակցություն էր, որը հիմնականում որոշում էր նաև, թե ով է լինելու վարչապետը։

Որպես վարչական միավոր, Բավարիան գոյություն ուներ նաև Ազգայնական սոցիալիզմի ժամանակաշրջանում (1933-1945), բայց հիմնականում նշանակություն չուներ։ Մյունխեն քաղաքը, որտեղ Ադոլֆ Հիտլեր երկար ժամանակ, 1913 թվականից ի վեր ապրել է և էր իր քաղաքական վերելքը սկսել, ազգայնականների կողմից քարոզչական նպատակներով որպես շարժման մայրաքաղաք էր ձևավորվում։ Դախաուի համակենտրոնացման ճամբարով նացիզմի ռեժիմը, այսպես ասած, իշխանության գալուց քիչ շաբաթներ անց ստեղծեց առաջին շարունակաբար գործող համակենտրոնացման ճամբարը։ Ֆրանկոնիայի Նյուրնբերգ քաղաքում 1933-1938 թվականներին NSDAP-ն անցկացրեց իր նացիստական կուսակցության հանրահավաքները և քարոզչական այլ միջոցառումները Նյուրնբերգյան իր հավաքատեղիում։ 1935 թվականին Նյուրնբերգյան սկզբունքները ուժի մեջ մտան։ Վերին Զալցբուրգում, Բերխտեսգարդենի մոտակայքում, Հիտլերը երկրորդ նստավայրը ստեղծեց Բերգհոֆում, որը վերաճեց որպես կենտրոնական վայր Նացիստական գերմանական կայսրությունում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերածությունից տուժցին շատ բավարական քաղաքներ, ինչպիսիք են Աշաֆենբուրգը, Աուգսբուրգը, Մյունխենը, Նյուրնբերգը և Վյուրցբուրգը։

Օկուպացիոն ուժերը Սիլեզիայից ու Սուդեթենլանդից տեղահանվածներին ուղղորդում էին մասնավորապես դեպի քիչ բնակեցված Բավարիայի տարածքներ։ Արդյունքում, մինչև 1949 թվականը բնակչությունն աճեց մեկ քառորդով։ Առաջացան գաղթյալների քաղաքներ։

Գեներալ Էյզենհաուերը պաշտոնապես 1945 թ. սեպտեմբերի 28-ի համար 2 հռչակագրով վերականգնեց Բավարիան որպես պետություն։ 1945-ից 1952 թվականներին գործադիր մարմինը Բավարիայում ԱՄՆ ռազմական նահանգապետերի ձեռքում էր։ Միացյալ Նահանգների զորքերի օկուպացնելուց հետո Բավարիան դարձավ ամերիկյան օկուպացված գոտու մի մասը, մինչդեռ 1946 թվականին ֆրանսիական օկուպացված գոտիներում ընկած ուժեղ զարգացած Հռենոսյան Պֆալցը ընդգրկվեց նոր ձևավորված Ռայնլանդ Պֆալց երկրամասում։

Քանի որ ԱՄՆ ռազմական կառավարությունը կտրականապես դեմ էր միապետության վերականգնմանը, արգելեցին «Բավարիայի հայրենիք և թագավոր» կուսակցությանը 1946 թվականին վերահաստատվել։ Այնուամենայնիվ, դա վերահաստատվել է 1949 թվականին՝ ռազմական կառավարման ավարտից հետո։ Բավարիայի դեռևս հանրաճանաչ նախկին կրոնպրինց Ռուպրեխտ Բավարացին, որին ազգայնականները քշում էին ընդհատակ, ներկայացրեց այն տեսակետը, որ, եթե Գերմանական կայսրության կալվածքներում հանրապետական սահմանադրություններ ընդունվեին (ինչպես Հանզաների քաղաքներ Համբուրգում և Բրեմենում), ապա նաև Բավարիան, որպես երկրամաս, կկարողանար Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության ներսում միապետական սահմանադրություն ընդունել, որի ժամանակ վարչապետի քաղաքական ուժերը կիրականացներ այս ընտրված քաղաքական գործչի կողմից, պետության ղեկավարի ներկայացուցչական առաջադրանքները ժառանգական միապետի կողմից ընդունված կլինեին։ 1946 թվականի հունիսի 30-ից Մյունխենում իր նիստերն է անցկացնում Օրենսդիր ժողովը։ Ազատ պետություն Բավարիայի նոր հանրապետական սահմանադրությունը[24] 1946 թվականին ժողովրդի մեծամասնության կողմից ընդունվեց։

1948 թվականին պետական կառավարության առաջարկով Լանդտագը որոշեց մերժել հիմնական օրենքը, բայց այն որպես պարտադիր կճանաչվի, եթե դաշնության երկրամասերի երկու երրորդը ընդունի դա։ 1949 թվականին դրա հիման վրա, Բավարիան որպես երկրամաս, դարձավ Գերմանիայի մի մասը[25]։ Լինդաուի շրջանը 1955-ի սեպտեմբերի 1-ին նորից միավորվեց Բավարիային։ Կայուն տնտեսական վերելքը ( Գերմանական տնտեսական հրաշք) նպաստեց Բավարիային ոչ միայն մնալ գյուղատնտեսական երկրամաս, այլև դարձավ շատ արդյունաբերական ընկերությունների հայրենիքը[26]։ 1962 թվականից մինչև 2008 թվականը և 2013 թվականից մինչև 2018 թվականը Քրիստոնեական սոցիալական միությունը (գերմ.՝ CSU) բացարձակ մեծամասնություն էր կազմում Բավարիայում։ 2008 թվականից ի վեր Բավարիան ամենամեծ դոնոր երկիրն է՝ առանց ընդհատումների։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղիղ 13 մլն բնակիչ կամ Գերմանիայի բնակչության 16 տոկոսն ապրում է Ազատ պետություն Բավարիայում։ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայից հետո Բավարիան Եվրամիության ամենաշատ ենթազգային բնակչություն ունեցող տարածաշրջանն է, իսկ արևմուտքում՝ ամենաշատ բնակչություն ունեցող նահանգը։ Բավարիայի բնակչությունն աճում է։ 1840 թվականից ի վեր բանակչության աճը եռակի անգամ ավելացել է։ Երբ 1970 թվականին առաջին անգամ մարդահամար անց կացվեց, հաշվարկվեց ավելի քան 10 միլիոն բնակիչ։ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակչությունը կազմում էր 12.930.751 մարդ, որից շուրջ 50.5% -ը կին էր։ Չնայած Ազատ պետությունում ավելի շատ մարդ է մահանում, քան ծնվում, սակայն բնակչությունը 2012 թվականից ի վեր անընդհատ աճել է ավելի քան 400000-ով ՝ զգալիորեն ավելի մեծ ներգաղթի պատճառով[11]։ 2012-ի վերջին օտարերկրացիները կազմել են բնակչության 9,6 տոկոսը[27]։ 2017 թվականին Բավարիայում մեկ կինը ունենում էր 1,55 երեխա, որը Գերմանիայի ամփոփված պտղաբերության 1, 57 միջին մակարդակից փոքր-ինչ ցածր է[28]։

Ազատ Բավարիայի բնակչության աճը[11]
Թվական Բնակչություն Բնակիչ/կմ²
1840 03.802.515 054
1871 04.292.484 061
1900 05.414.831 077
1925 06.451.380 091
1939 07.084.086 100
1950 09.184.466 130
1961 09.515.479 135
1970 10.479.386 149
1987 10.902.643 155
31.12.2007 12.520.332 177
31.12.2008 12.519.728 177
31.12.2009 12.510.331 177
31.12.2010 12.538.696 178
31.12.2011 12.443.372 176
31.12.2012 12.519.571 177
31.12.2013 12.604.244 179
31.12.2014 12.691.568 180
31.12.2015 12.843.514 182
31.12.2016 12.930.751 183
31.12.2017 12.997.204 184
31.12.2018 13.076.721 185
Բավարիայի բնակչության աճը 1840 թվականից մինչև 2018 թվականը ըստ կողքի աղյուսակի

Ինչպես ամբողջ (Արևմտյան) Գերմանիայում, ներգաղթը սկսվեց 1950-ական թվականներից `գերմանական տնտեսական հրաշքի ֆոնի վրա, հատկապես Թուրքիայից, նախկին Հարավսլավիայից ու Իտալիայից, իսկ ավելի ու ավելի շատացավ ներգաղթը Արևելյան Կենտրոնական և Արևելաեվրոպական երկրներից 1990 թվականից՝ Սառը պատերազմի ավարտից հետո։

«Բավարիայի չորս ցեղը»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքսիմիլիան II-ի հուշարձանը Մյունխենում.Արքայի ոտքի մոտի ֆիգուրները իրենց ձեռքերին պահում են Հին Բավարիա, Պֆալց, Ֆրանկոնիա ու Շվաբիա տարածաշրջանների գերբերով ցուցանակներ

1778 թվականի սկզբներին Բավարիայի կուրֆյուրտությունն ու Կուրպֆալցը Վիթթելբախների ժառանգության կարգով վերամիամորվեց (Կուրպֆալց-Բավարիա)։ Մինչ նապոլեոնյան ժամանակներում Հռենոսի աջակողմյան Պֆալցը Բադենին է անցնում, ապա Հռենոսի ձախակողմյան Պֆալցի մեծ մասը, որպես Հռենոսի շրջան, 1816 թվականին անցնում է Բավարիային։ Միևնույն ժամանակ, Նապոլեոնի միջոցով Շվաբիայի մյուս տարածքներն ու Ֆրանկոնիայի մեծ մասը անցան Բավարիայի թագավորությանը։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, Բավարիայի չորս ցեղ ասելով հասկանում էին հին բավարացիներին, ֆրանկներին, շվաբներին և պֆալցցիներին։ Այս շրջանի բազմաթիվ հուշարձաններ շեշտում են այս փաստը։

1945 թ.-ից հետո Բավարիա եկան ավելի քան երկու միլիոն փախստականներ և տեղահանվածներ, հատկապես որպես սուդեթ-գերմանացիներ (գերմ.՝ Sudetendeutsche) հիշատակվող Բոհեմիայի գերմանացիները։ Ֆրանց Յոզեֆ Շտրաուսը սուդեթ-գերմանացիներին անվանում էր «չորրորդ ցեղ», ընդ որում գերմանա-բոհեմյան, սուդեթ-սիլեզիական բնակչությունը ծագում էր նախկին Չեխոսլովակիայի գերմանալեզու տարածքներից՝ տարբեր բարբառներով և մշակութներով, հետևաբար՝ տարատեսակ է[29]։ Սինտիներն (գնչուների ցեղատեսակ) ու ենիշները (գնչուների ցեղատեսակ) նմանապես ունեն դեռևս պաշտոնապես չճանաչված երկար ավանդույթ Բավարիայում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից և 1946 թ-ին Հռենոսյան Պֆալցը վերջնականապես կորցնելուց հետո աշխարհամարտից անմիջապես հետո տեղացի ու ներգաղթած Բավարիայի գերմանացի և գերմանացի-բոհեմական բնակչությունը բաժանվել է «չորս ցեղի» և կազմված է ավանդաբար բնակվող երեք ցեղերից ՝ ֆրանկներից, շվաբներից և հին բավարացիներից, որոնք «Ազատ երկրին» տվեցին իրենց անունը, ինչպես նաև չորրորդ ցեղը ՝ սուդեթ գերմանացիները, որոնց համար Բավարիան «հովանավորչություն» ստանձնեց։

Բնիկ երեք ցեղերի առանձնահատկությունները ներառում են իրենց սեփական բարբառները (բավարականը, արևելյաֆանկոնյանը, ալեմաներենը), իրենց սեփական խոհանոցները (բավարական, ֆրանկոնյան, շվաբական), իրենց սեփական ավանդույթները, տարազները և որոշ դեպքերում նաև ճարտարապետական ոճերը։ Երբեմն ամեն մի ցեղի վերագրվում է նույնիսկ տարբեր լեզվամտածողություն, այսպես օրինակ՝ ըստ Բավարիայի պետական կառավարության հին բավարացիները կոսմոպոլիտ են, կայուն և երաժշտական տաղանդ ունեն, ֆրանկները դրան հակառակ՝ ցայտուն արտահայտված «հավաք միտք, կազմակերպչական տաղանդ, շտապողականություն և արագ ըմբռնելու կարողություն» ունեն, մինչդեռ շվաբները խնայող են[30]։ Կաբինետի ձևավորման ժամանակ համամասնական պատճառով գրասենյակները բաժանվում են ըստ ցեղերի։ Մերկելի 3-րդ կառավարության ՔԿՄ-ի նախարարական երեք պաշտոնները նույնպես բաժանվեցին ֆրանկների, բավարացիների և շվաբիաների միջև։ Ամենից առաջ հայտնի է ֆրանկների և հին բավարացիների միջև երկար վեճը բավարացիների կողմից ֆրանկների ենթադրաբար անհավասար վերաբերմունքի վերաբերյալ։ Ըստ որոշ կազմակերպությունների, ֆրանկները կուսակցական կառույցներում թերագնահատվել են և ավելի քիչ հարկային եկամուտներ են ստանում։ Ընդհանուր առմամբ, Ֆրանկոնիայի վարչական շրջանների մտահոգություններին և խնդիրներին նույնպես պակաս ուշադրություն է հատկացվում[31][32]։ Ժամանակ առ ժամանակ, այսպես կոչված, ֆրանկոնյան թալանված արվեստի գործերը Ֆրանկոնիայի քաղաքներից և գանձարանից, որոնք բռնագրավվել են Բավարիայի Թագավորության կողմից 19-րդ դարում և Մյունխեն են բերվել, հետ են պահանջվում[33]։ Այնուամենայնիվ, շատ նման բողոքներ համարվում են անտեղի։ Օրինակ, ֆրանկոնյան քաղաքական գործիչները այնուամենայնիվ թերագնահատված չեն մեծ կուսակցությունների կառույցներում[34]։ Արվեստի գանձերի վերադարձի պահանջարկը նույնպես խնդրահարույց է, քանի որ Մյունխենի «Պալատական զոհասեղանը» և Հին պինակոտեկում գտնվող Դյուրերի որոշ նկարներ չեն գողացվել, այլ տրվել են կամավոր[35]։

Այլատյացություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Լապցիգի համալսարանի 2015 թվականի ուսումնասիրությունների, բավարացիների 33,1 %-ը համաձայն է այլատյացություն արտահայտությանը։ Դա հաստատման ամենաբարձր ցուցանիշն է արևմտյան Գերմանիայի դաշնային պետությունների շրջանում (միջինը՝ 20%) և երկրորդը ամենաբարձր ցուցանիշը դաշնությունում (դաշնությունում միջին՝ 24.3%): Բացի այդ, Բավարիան 12,6 %-ով հակասեմական ամենաբարձր ցուցանիշն ունի ի տարբերություն դաշնության մյուս երկրամասերի (դաշնությունում միջին՝ 8,4%): Այսպիսով, Բավարիայում տարածված կլիներ այլատյաց և հակասեմական վերաբերմունքը[36][37]։

Կրոն և աշխարհայացք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բավարիայի բնակչության դավանական պատկանելությունը (տոկոսնրով)
1840[38] * 1900[38] * 1933[38] * 1950[38] 1970[39] 2006 2011[40][41] 2015[42][43][44] 2016[45][46] 2018[47]

[48]

2019[49]
կաթոլիկ 71,1 70,5 70,0 71,9 70,4 57,2[50] 55,0 51,2 50,5 48,8 47,8
ավետարանական 28,7 26,5 25,2 21,3[51] 21,0 18,9 18,8 17,8 17,6
իսլամ 00,9 02,2 4,
քրիստոնեա-օրթոդոքս 01,6
հրեական 01,4 00,9 00,5 00,1 00,1 00,1 00,1
մյուս կրոնադավանությունն ու անկրոնությունը 00,1 00,3 00,8 01,5 03,4 19,2 18,3 >25 >27 >28
* ներառյալ Պսալցի շրջանը
Վիսի եկեղեցին Վերին Բավավարիայում
Աուգուսբուրգի եկեղեցու մուտքը

47,8% -ով (2019-ի դրությամբ), Բավարիան ամենաշատ կաթոլիկ բնակչություն ունեցող երկրամասն է Գերմանիայում Սաարից հետո։ Բնակչության 17.6% -ը ավետարանա-լյութերական է։ Այս երկու դավանանքները անհավասարորեն բաժանվում են շրջաններում։ Այսպիսով, Հին Բավարիան և Ստորին Ֆրանկոնիան հիմնականում կաթոլիկ են, իսկ Միջին Ֆրանկոնիան և Վերին Ֆրանկոնիայի մասերը բողոքական են։ Ինչպես Անսբախն ու Բայրուսը, այնպես էլ կայսերական քաղաքների մեծ մասը (օրինակ` Նյուրնբերգը կամ Տաուբերեի Ռոտենբուրգը) հիմնական լյութերական տարածքնեերն են և ռեֆորմացիայի հենակետեր են եղել։ 1970 թվականից ի վեր կաթոլիկների և բողոքականների թիվը զգալիորեն նվազել է։

Բավարիայի պետությունը ընդհանուր բյուջեից որպես պետական նվիրատվություն կաթոլիկ եկեղեցուն վճարում է 65 միլիոն եվրո, իսկ բողոքական եկեղեցին՝ 21 միլիոն եվրո[52]։ Կաթոլիկ ծխականները պատկանում են Վյուրցբուրգի թեմին, Էյխստութի թեմին և Բամբերգ եկեղեցուն Բամբերգի եկեղեցական գավառում, ինչպես նաև Ռեգենսբուրգի թեմին, Պասաուի թեմին, Աուգսբուրգի թեմին և Մյունխենի ու Ֆրեյզինգի եկեղեցական թեմին՝ Մյունխենի ու Ֆրեյզինգի եկեղեցական գավառում։ Կաթոլիկ մյուս ծխական համայնքները գտնվում են Արևելյան կաթոլիկ եկեղեցիների իրավասության ներքո։

Բավարիայի ավետարանա-լյութերական եկեղեցին Գերմանիայի ավետարանական եկեղեցու անդամ է (EKD) և բաժանված է վեց եկեղեցական շրջանի՝ Անսբախ-Վիրցբուրգի, Աուգսբուրգի, Բայրուտի, Մյունխենի, Նյուրնբերգի և Ռեգենսբուրգի։ Ավետարանական ազատ եկեղեցիներ կարելի է գտնել հիմնականում մետրոպոլիայի վայրերում։ Հին Կաթոլիկ եկեղեցին Բավարիայում ունի մեկ դեկանատ (կաթոլիկական)։

Մինչև 19-րդ դարը հրեական համայնքները հիմնականում գոյություն ունեին Ֆրանկոնիայի և Շվաբիայի գյուղական վայրերում, ինչպես նաև կայսերական քաղաքներում, ինչպիսիք են Նյուրնբերգը (բնակվելու արգելքը 1499-ից 1850 թվականներին) և Ռեգենսբուրգը։ Հին Բավարիայի Վիթելբախ քաղաքում հրեաները գրեթե չկային, բայց հրեաների էմանսիպացիայից ի վեր, Բավարիայի քաղաքներում ավելի ու ավելի շատ էին։ Հոլոքոստից առաջ հրեական գրեթե 200 համայնքներից 13 համայնքներ Բավարիայում դեռ գոյություն ունի[53][54]։ Ավետարանական բարենորոգված եկեղեցու Բավարիայի տասը ծխականները նույնպես պատկանում են Իսրայելական մշակույթաեին համայնքոին։ Դրանք կազմակերպվում են Մյունխենի և Վերին Բավարիայի իսրայելի մշակույթաեին համայնքում, ինչպես նաև Բավարիայի իսրայելական մշակութային համայնքների տարածաշրջանային ասոցիացիայում։

Իսլամի նշանակությունն աճում է հատկապես մեծ քաղաքներում։ Ներքին գործերի դաշնային նախարարության կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մուսուլմանների մասնաբաժինը 2008 թվականին Բավարիայի ընդհանուր բնակչության մեջ կազմում է շուրջ 4 տոկոս (Գերմանիայում բնակվող մուսուլմանների մոտ 13 տոկոսը)[55]։

Ինչպես Գերմանիայի շատ շրջաններում, Բավարիայում անկրոն բնակիչների թիվն աճում է։ Այսպիսով, գոյություն ունի հումանիստների ասոցիացիա[56]։ Սրանով հասկանում ենք է որպես գաղափարական համայնք և անկրոն մարդկանց շահերի ներկայացում։ Ասոցիացիան, որն ուներ շուրջ 2.100 անդամ 2019 թվականի մարտ ամսին[57], ի թիվս այլ բաների, Բավարիայում հումանիտար կյանքի գիտության դասերի մատուցողն է[58], այն 2008 թվականից վարում է մասնավոր տարրական դպրոց[59] և տասնյակից ավելի երեխայի ցերեկային խնամքի կենտրոններ[60]։

Հատկապես մետրոպոլիայի վայրերում կան ավելի փոքր բուդդայական, ալևիների, բահայների և հինդու համայնքներ, Եհովայի վկաների Թագավորության սրահներ և քրիստոնեական ավելի փոքր եկեղեցիներ։ Մանդայական համայնքի գրեթե ոչնչացված կրոնական համայնքը, օրինակ, ապաստան գտավ Մյունխենում։ 1966 թվականից ի վեր Բավարիան ունի նաև ասորա-արամական մեծ համայնք, որը մեծ մասամբ պատկանում է Անտիոքի սիրիական ուղղափառ եկեղեցուն։ Այս սիրիացիներից շատերը գալիս են Թուր Աբդինի կրաքարային լեռներից, որոնք տեղակայված են Թուրքիայի հարավ-արևելքում[61][62]։

Ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատ պետություն Բավատիայի ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքերը (50 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքներ)[63]
Կարգ (2018) Քաղաք 2000 թվականի դեկտեմբերի 31-ի
մարդահամար
2018 թվականի դեկտեմբերի 31-ի
մարդահամար
Փոփոխություն
2000–2018 տոկոսով
01. Մյունխեն, երկրամասի մայրաքաղաք 1.210.223 1.471.508 +21,6
02. Նյուրնբերգ 0.488.400 0.518.365 0+6,1
03. Աուգսբուրգ 0.254.982 0.295.135 +15,7
04. Ռեգենսբուրգ 0.125.676 0.152.610 +21,4
05. Ինգոլշտադտ 0.115.722 0.136.981 +18,4
06. Վյուրցբուրգ 0.127.966 0.127.880 0−0,1
07. Ֆյուրտ 0.110.477 0.127.748 +15,6
08. Էրլանգեն 0.100.778 0.111.962 +11,1
09. Բամբերգ 0.069.036 0.077.592 +12,4
10. Բայրոյթ 0.074.153 0.074.657 0+0,6
11. Լանդսհուտ 0.058.746 0.072.404 +23,2
12. Աշաֆենբուրգ 0.067.592 0.070.527 0+4,3
13. Քեմպտեն (Ալգոյ) 0.061.389 0.068.907 +12,2
14. Ռոզենհայմ 0.058.908 0.063.324 0+7,5
15. Նոյ-Ուլմ 0.050.188 0.058.707 +17,0
16. Շվայնֆուրտ 0.054.325 0.054.032 0−0,5
17. Պասաու 0.050.536 0.052.469 0+3,8
Ծանոթագրություն։ Բոլոր թվարկված քաղաքները , բացի Նոյ-Ուլմը , ոչ մի շրջանի մեջ չեն մտնում։

Բավարիայի ամենամեծ և միակ մեկ միլիոն բնակիչ ունեցող քաղաքը Մյունխենն է, որը մոտ 1,45 միլիոն բնակչությամբ երկրամասի մայրաքաղաքն է։ Այն Գերմանիայի երրորդ խոշոր քաղաքն է և Եվրամիության տասնմեկերորդ ամենամեծ քաղաքը և հանդիսանում է Beta+ կատեգորիայում գլոբալ քաղաքներից մեկը։ Այն Գերմանիայի ամենամեծ քաղաքն է, որը քաղաք-պետություն չէ։ Բացի այդ, Մյունխենը, որի բնակչությունը մեկ քառակուսի կիլոմետրում ունի շուրջ 4670 բնակիչ (2015-ի դեկտեմբեր), Գերմանիայի ամենախիտ բնակեցված համայնքն է և ծովի մակարդակից 519 մ բարձրության վրա է գտնվում։ Մոտ 520,000 բնակչությամբ Նյուրնբերգը երկրի երկրորդ խոշոր քաղաքն է, Գերմանիայում զբաղեցնում է 14-րդ տեղը, Եվրամիության 51-րդ հորիզոնականը և հանդիսանում է Gamma− կարգի գլոբալ քաղաքներից մեկը։ Նյուրնբերգի կարևորության պատճառով Մյունխենը Բավարիայի առաջնակարգ քաղաք չէ։ Գրեթե 300 000 բնակչությամբ Աուգսբուրգը երկրի երրորդ ամենամեծ քաղաքն է և ամբողջ դաշնությունում 23-րդ տեղում է։ Բավարիայում կա ընդհանուր առմամբ ութ խոշոր քաղաք։ Բավարիայի ամենաերիտասարդ խոշոր քաղաքը (առնվազն 100,000 բնակիչ) Ֆյուրտն է (1990 թվականից ի վեր), որը նախկինում խոշոր քաղաք էր 1951-ից մինչև 1956-ը և 1972-ից մինչև 1976-ը։ Նյուրնբերգը Էրլանգենի, Ֆյուրտի և Շվաբխի հետ միասին ձևավորում է շուրջ 800,000 բնակչությամբ քաղաքների հստակ խումբ։

Առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավարիայում կա ավելի քան 400 հիվանդանոց, որոնցինց հինգը համլսարանային կլինիկաներ են։ Նրանք ունեն ընդհանուր առմամբ 73.000  մահճակալ։ Հիվանդանոցների շուրջ 60 տոկոսը հանրային սեփականություն է հանդիսանում[64]։ Բավարիայում կա ավելի քան 3.200 դեղատուն[65] և մոտ 60.000 բժիշկ[66]։ 208 բնկչին մի'ին հածվով սպասարկում է մեկ բժիշկ[67]։ Այնուամենայնիվ, Բավարիայում բժիշկների սակավության վտանգ կա, հատկապես` գյուղերում և նեղ մասնագետների[68]։

Կյանքի միջին տևողությունը 2015/17 թվականների ժամանակահատվածում տղամարդկանց համար կազմում էր 79.13 տարի, իսկ կանանց համար՝ 83.63 տարի[69]։ Տարածաշրջանային առումով, 2013/15 թվականներին Շտարնբերգը (ընդհանուր բնակչության ակնկալիք՝ 83,39 տարի), Մյունխենը (քաղաք) (83.02) և Մյունխենի շրջանը (82.97) ամենաբարձր կյանքի միջին տևողությունն ունեն, մինչդեռ Ամբերգը (79.04), Շտրաուբինգը (78, 80) և Հոֆը (Զալե) (78.75) ունեն կյանքի ամենացածր տևողությունը[70]։

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բավարիայի պետական շենքը, Մյունխեն

Բավարիայում քաղաքականության հիմքը «Ազատ պետություն Բավարիայի սահմանադրությունն» է, որն ընդունվել է հանրաքվեով 1946 թվականի դեկտեմբերի 1-ին։ Սահմանադրությունն ուժի մեջ է մտել 1946 թ. դեկտեմբերի 8-ին։ Այդուհետ Բավարիան ազատ (հանրապետություն) և ժողովրդավարական (ժողովրդավարություն) պետություն է։ 2000 թ.-ի հունվարի 1-ից ՝ Սենատի լիկվիդացումից հետո, գոյություն ունի մեկ պալատով խորհրդարանական համակարգ։ Լանդտագը օրենսդիր իշխանությունն է Բավարիայում, որի պարգամավորները ընտրվում են յուրաքանչյուր հինգ տարին մեկ (մինչև 1998 թվականը չորս տարին մեկ)։ Մինչև 1999 թվականի վերջը Բավարիայի սենատի հետ միասին գործում էր երկրորդ պալատը, որի հետ սոցիալական և տնտեսական շահառու խմբերի ներկայացուցիչները պետք է ստեղծեին քաղաքական հակակշիռ Լանդթագում։ 1998-ի փետրվարի 8-ին անցկացված հանրաքվեին որոշվեց այս պալատի լիկվիդացումը։ Մինչ այդ Բավարիան միակ երկրամասն էր երկրորդ պալատով։ Այնուամենայնիվ, այն միայն պայմանական ազդեցություն ուներ, քանի որ չի թույլատրվում օրենքներ մտցնել, այլ միայն մասնակցելու իրավունք ուներ։ Պետական կառավարությունը ղեկավարում է Բավարիայի վարչապետը։ Նա ղեկավարում է գործարքները, որոշում է քաղաքականության ուղենիշները, արտաքինից ներկայացնում է Բավարիան և նշանակում է նախարարներին և քարտուղարներին։ Լանդթագից բացի, Բավարիայում օրենքներն ու սահմանադրական փոփոխությունները կարող են ընդունվել հանրաքվեների միջոցով։ Հանրաքվեն անհրաժեշտ է Բավարիայի սահմանադրության յուրաքանչյուր փոփոխության համար։

Օրենսդիր իշխանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավարիայի Լանդթագը Ազատ պետություն Բավարիայի խորհրդարանն է։ Նրա նստավայրը Մյունխենի Մաքսիմիլիանումն է։ Օրենսդր մարմինի ժամկետը տևում է հինգ տարի։ Այժմ վեց կուսակցություն ներկայացված են Բավարիա երկրամասի խորհրդարանում։ 2018 թվականի հոկտեմբերի 14-ին ընտրությունից հետո տեղի ունեցավ խորհրդարանում տեղերի բաշխում ըստ քվեարկության (ընդհանուր 205 տեղ)[71].

2018 թվականի հոկտեմբերի 14-ին Բավարիայի Լանդթագի ընտրություն
Կուսակցություն Ձայների քանակը
տոկոսներով
Նստատեղեր Փոփոխությունը 2013թ.-ի
համեմատ 2013 տոկոսներով
Բավարիայի Քրիստոնեա-սոցիալական միություն (CSU) 37,2 85 −10,5
Բավարիայի Դաշինք 90 / Կանաչներ (Grüne) 17,6 38 0+9,0
Բավարիայի ազատ ընտրողներ (FW) 11,6 27 0+2,6
Այլընտրանք Գերմանիայի համար (AfD) 10,2 22 +10,2
Բավարիայում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (SPD) 09,7 22 −10,9
Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցություն 05,1 11 0+1,8
Ձախեր (Linke) 03,2 0+1,1
Բավարիակուսակցություն (BP) 01,7 0−0,4
Էկոլոգիա-ժողովրդավարական կուսակցություն (ÖDP) 01,6 0−0,4
Մյուսները 02,2 0−2,4

Գործադիր իշխանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանս Էհարդ, Երկրորդ համաշխարհայինից հետո ընտրված Բավարիայի առաջին վարչապետը

Երկամասի պետական կառավարությունը Բավարիայի Ազատ Պետության բարձրագույն իշխանությունն է։ Լանդթագի կողմից ընտրված վարչապետը նշանակում և ազատում է պետնախարարներին և պետքարտուղարներին՝ Լանթագի համաձայնությամբ։ Նա երկրամասի նախարարներին հանձնարարում է գործունեության ոլորտ կամ հատուկ խնդիր, որը նրանք ղեկավարում են ինքնուրույն՝ համաձայն գերատեսչության սկզբունքի և վարչապետի կողմից որոշված քաղաքական ուղեցույցների։ Բավարիայի պետական գրասենյակը աջակցում է վարչապետին և պետական կառավարությանը իրենց սահմանադրական հարցում։ Պետկառավարման կաբինետում 18 անդամների սահմանադրական առավելագույնը սովորաբար ամբողջությամբ օգտագործվում է։

Բավարիայի Սահմանադրական դատարանը տեղակայված է Մյունխենի նոր Արդարադատության շենքում:

Դատական համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավարիայի գերագույն դատարանը Բավարիայի սահմանադրական դատարանն է։ Կան նաև տարբեր բարձրագույն տարածաշրջանային դատարաններ, այդ թվում ՝ երեք բարձրագույն շրջանային դատարաններ՝ Մյունխենում, Նյուրնբերգում և Բամբերգում, Բավարիայի վարչական դատարանը, երկու շրջանային աշխատանքային դատարանները (Մյունխեն և Նյուրնբերգ), Բավարիայի տարածաշրջանային սոցիալական դատարանը ինչպես նաև դատական համակարգի մնացած մասը։ Բավարիայի Գերագույն տարածաշրջանային դատարանը, որպես սովորական իրավասության բարձրագույն Բավարիայի դատարան, ուժի մեջ է մտել 2006 թվականի հուլիսի 1-ից, վերահաստատվել է 2018 թվականի սեպտեմբերի 15-ին, բայց ավելի քիչ լիազորություններով[72]։

Ընտրական իրավունք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բավարական Լանդթագի շենքը (Մաքսիմիլիանում) Մյունխենում

Դաշնային մակարդակի ընտրությունների հետ համեմատած՝ «Բավարիայի» ընտրական օրենսդրությունն ունի մի քանի առանձնահատուկ առանձնահատկություններ. ուղիղ ընտրված թեկնածուները, ովքեր ընտրություններում հաղթել են ընտրատարածքում, կարող են մուտք գործել Լանդթագ միայն այն դեպքում, եթե իրենց կուսակցությունը նույնպես հասել է հինգ տոկոսի շեմին։

Բացի այդ, Լանդթագում տեղերը բաշխվում են առաջին և երկրորդ ձայների հանրագումարով։ Մյուս երկրամասերում և Բունդեսթագի ընտրություններում առաջին ձայնը որոշում է կայացնում ընտրատարածքում ուղիղ ընտրված թեկնածուի ընտրության մասին, իսկ երկրորդ ձայնը միայն որոշում է խորհրդարանում տեղերի քանակը, ինչը սովորաբար նշանակում է, որ առաջին ձայները ավելի հաճախ տրվում են մեծ թվով կուսակցություններին։ Մեկ այլ առանձնահատկություն կարելի է գտնել տեղական ընտրական օրենսդրության մեջ։ Կուտակային քվեարկության («Կուտակելը», մինչև երեք ձայն կարող է տրվել թեկնածուի համար) և փնջավորման հնարավորություն կա (Ձայները կարող են բաժանվել տարբեր ցուցակների թեկնածուներին)։

Գործընկեր տարածաշրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թ.-ի հունիսի 5-ին Բավարիայի Ազատ պետությունը և Հանս Էհարդի գլխավորությամբ Բավարիայի պետական կառավարությունը հովանավորեցին սուդեթեն գերմանական էթնիկ խմբին, որը տեղափոխվեց Դաշնային հանրապետություն այն բանից հետո, երբ գերմանացիները դուրս հանվեցին Չեխոսլովակիայից։ Բավարիայի Ազատ Պետությունը կապեր է ունենում հետևյալ գործընկեր տարածաշրջանների հետ[73]՝

Պետական պարտք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես դաշնությունում և մյուս երկեամասերում, Բավարայի պետական պարտքը բարձրացավ երկարա ժամկետով։ Պարտքերը մարվում են ամեն տարի 2011 թվականից ի վեր։ 1992-ին պարտքը դեռ կազմում էր շուրջ 15 միլիարդ, 2010-ին հասավ ամենաբարձր ցուցանիշին՝ 29 միլիարդի։ 2016-ին պարտքը կազմում էր 19 միլիարդ եվրո[74], 2018 թվականի ավարտին կազմում էր 15 միլիարդ եվրո[75]։ Պետկառավարությունը ցանկանում է միջին հաշվարկով մինչև 2030 թվականը մարել բոլոր պարտքերը։

Ներքին անվտանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավարիայի ոստիկանությունը դաշնությունում ամենամեծ ոստիկանական միավորումն է։ Ըստ վիճակագրության 2007 թվականին Բավարիայում արձանագրվել է 666.807 հանցագործություն։ 428.766 դեպք (64,3 տոկոս) հնարավոր է եղել բացահայտել, 305.711 կասկածյալի դեպքեր պարզաբանվել։ Այն Գերմանիայում ներկայացնում է ամենաբարձր մակարդակի պարզաբանումները։ Բավարիայի ոստիկանությունը Բավարիայի ոստիկանության ուղղաթիռների ստորաբաժանմանումով ամենամեծ ոստիկանական ուղղաթիռների ստորաբաժանումն է երկրամասում։

Զինված ուժեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլհելմ Հոգլները և Թեոդոր Բլանկը սպայական դասընթացներին Սոնթոֆենում 1956 թվականի մայիսի 15-ին

Բավարիայի բանակը որպես կայուն բանակ գոյություն ուներ 1682 թվականից մինչև 1919 թվականը կազմալուծվելը։ Մինչև 1924 թվականը Բավարիայի Ռայխսվերը որոշակի աստիճանի անկախություն ուներ։ Ներկայումս Բունդեսվերը Բավարիայում ունի շուրջ 60 տեղակայում ՝ ընդհանուր առմամբ 50,700 ծառայողական պոստերով, Բունդեսվերի վերաբաշխմամբ պայմանավորված Բավարիայում երեք տեղակայում փակվում է, իսկ ծառայողական պոստ նվազել է մինչև 31000։ Բավարիայի ամենամեծ զորանոցը Հոխշթաուֆենի զորանոցն է Բոդ Ռայխենհալում[76]։

Մյունխենում և Վյուրցբուրգում են գտնվում Բունեդվերի դպրոցները։ Բունդեսվերի 10-րդ տանկային դիվիզիան, որը առաջացել է Հարավային դիվիզիայից, տեղակայված է Ֆայտսհյոխհայմում։ Բունդեսվերի բժշկական ակադեմիան, Զորքերի ծառայության դատարանը հարավում (TDG Süd) և Բունդեսվերի համալսարանը գտնվում են Մյունխենում, իսկ Էրդինգում ՝ արհեստագործական և գործարանային նյութերի ռազմական գիտական ինստիտուտը։ Բավարիայի բարձրագույն հրամանատարական մարմինը Բավարիայի պետական հրամանատարությունն է։ Ազատ պետությունում կան ավելի քան 150,000 ռազմական պահեստայիններ[77]։

Բավարիայում կան ԱՄՆ մի քանի ռազմական բազաներ։ Եվրոպայում երրորդ ամենամեծ ռազմական ուսումնական տարածքը Գրաֆենվյոր (Grafenwöhr) ռազմական ուսումնական տարածքն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GeoNames — 2005.
  2. «Բավարիա երկրամասի պաշտոնական կայք(գերմ., անգլ., ռուս.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  3. «Bayerisch, Bayrisch oder Bairisch???». www.bairische-sprache.at. Marc Giegerich. 2018-03-09. Վերցված է 2018-04-23-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. An das Volk in Baiern, Deklaration der Räterepublik. In: Münchner Neueste Nachrichten vom 7. April 1919, S. 1.
  5. Siehe die Schreibweise in Bismarck, Otto von: Gedanken und Erinnerungen, Bd. III: Letzte Jahre, München und Berlin 1920, letztes Kapitel.
  6. Wiesbadener Kurier, 20. Oktober 2015, Chronik, Seite 19.
  7. Frank Müller: Արխիվացված (Date missing) br.de (Error: unknown archive URL) Radioreportage, Bayern 2, regionalZeit – Franken
  8. Bayerisches Landesamt für Umwelt: Bayerns schönste Geotope. Online auf www.lfu.bayern.de, abgerufen am 5. Oktober 2013.
  9. Zeitschrift der Bayerischen Vermessungsverwaltung (PDF; 753 kB)
  10. «Gebiet, Flächennutzung». Bayerisches Landesamt für Statistik und Datenverarbeitung. Վերցված է 2012-06-20-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  11. 11,0 11,1 11,2 Կաղապար:LStDV GKZ. Abgerufen am 7. März 2019.
  12. «Wetter in Bayern». BAYERN TOURISMUS Marketing GmbH. Վերցված է 2012-06-20-ին.
  13. Lufttemperatur Արխիվացված 2020-09-20 Wayback Machine, Bayerisches Landesamt für Umwelt, abgerufen am 6. Juni 2015
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 https://www.sueddeutsche.de/bayern/bayern-klimawandel-umwelt-vorhersagen-1.4539824
  15. Bayerischer Rundfunk: Klimawandel in Bayern: Längst bei uns angekommen. 2020-03-03 (https://www.br.de/klimawandel/klimawandel-bayern-folgen-erwaermung-100.html).
  16. Bayerische Landesanstalt für Wald und Forstwirtschaft (LWF) (Hrsg.): Nachhaltig und naturnah – Wald und Forstwirtschaft in Bayern – Ergebnisse der dritten Bundeswaldinventur.
  17. Projektbüro SandAchse: Sandwege Արխիվացված 2016-06-29 Wayback Machine. Online auf www.sandachse.de, abgerufen am 16. April 2015.
  18. Արխիվացված (Date missing) br.de (Error: unknown archive URL), www.br.de, bayerischer Rundfunk, abgerufen am 6. Juni 2015
  19. «Bayern im Frankenreich». hdgb.de. Haus der Bayerischen Geschichte. Վերցված է 2018-04-01-ին.
  20. Staedte HRR
  21. Современное название баварского города — Байройт.
  22. Daniel Schlögl: Stationen des Parlamentarismus in Bayern. Ein Überblick. In: Walter Ziegler (Hrsg.): Der Bayerische Landtag vom Spätmittelalter bis zur Gegenwart. Probleme und Desiderate historischer Forschung. München 1995.
  23. Wolfgang Behringer, Gabriele Clemens: Geschichte des Saarlandes. Beck, München 2009, ISBN 978-3-406-58456-5, S. 94–102.
  24. «Verfassung des Freistaates Bayern vom 2. Dezember 1946». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  25. «- Warum Bayern das Grundgesetz ablehnte». Վերցված է 2016-08-31-ին.
  26. Gabriele Wolf: Laptop und Lederhose in: Historisches Lexikon Bayerns, 7. September 2012
  27. «Ausländer in Bayern: Aktuelle Zahlen und historische Entwicklung». br.de. 2012-07-04. Վերցված է 2019-03-07-ին.
  28. J. Rudnicka (2019-08-06). «Geburtenziffer – Kinder pro Frau in Deutschland nach Bundesländern 2017». de.statista.com. Վերցված է 2019-10-28-ին.
  29. «„Der vierte Stamm Bayerns"». Kreisbote. 2011-06-29. Վերցված է 2017-04-05-ին.
  30. Bayerische Staatsregierung: Menschen in Bayern Արխիվացված 2020-09-07 Wayback Machine. Online auf www.bayern.de, abgerufen am 9. September 2015.
  31. Fränkischer Bund kritisiert Staatsregierung: „Franken massiv benachteiligt“. Արխիվացված 2020-09-28 Wayback Machine Mainpost, abgerufen am 19. Juli 2014.
  32. Benachteiligung, Partei für Franken, abgerufen am 19. Juli 2014.
  33. Արխիվացված (Date missing) br.de (Error: unknown archive URL), www.br.de, Bayerischer Rundfunk, abgerufen am 19. Juli 2014.
  34. Florian Steidl: Արխիվացված (Date missing) up-campusmagazin.com (Error: unknown archive URL). In: up-campusmagazin.de, 1. Januar 2007.
  35. „Hofer Altar“ bleibt in München. Frankenpost, erschienen am 11. März 2010, abgerufen am 19. Juli 2014.
  36. Sarah Kanning: Ausländerfeindliche Einstellungen in Bayern weit verbreitet. In: sueddeutsche.de. 2015-04-06 ISSN 0174-4917 (https://www.sueddeutsche.de/bayern/mitte-studie-auslaenderfeindliche-einstellungen-in-bayern-weit-verbreitet-1.2423644).
  37. WELT: Studie: Bayern zweitstärkstes Land bei Fremdenfeindlichkeit. 2015-04-07 (https://www.welt.de/politik/deutschland/article139244155/Bayern-in-Sachen-Fremdenfeindlichkeit-auf-Platz-zwei.html).
  38. 38,0 38,1 38,2 38,3 «Konfessionsstruktur (19./20. Jahrhundert)». historisches-lexikon-bayerns.de. Վերցված է 2011-06-21-ին.
  39. Forschungsgruppe Weltanschauungen in Deutschland (fowid).
  40. Religionszugehörigkeit der Deutschen nach Bundesländern im Jahr 2011*
  41. «Zensus 2011: Bevölkerung im regionalen Vergleich nach Religion (ausführlich)». Վերցված է 2018-09-01-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 21. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  42. «Broschüre „Katholische Kirche in Deutschland – Zahlen und Fakten 2015/2016"» (PDF). Deutsche Bischofskonferenz. Վերցված է 2016-09-13-ին.
  43. «Zahlen und Fakten zum kirchlichem Leben 2016» (PDF). Վերցված է 2016-09-13-ին.
  44. Արխիվացված (Date missing) br.de (Error: unknown archive URL)
  45. DBK: Eckdaten der Bundesländer 2016
  46. «EKD: Kurzbericht Kirchenmitglieder» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  47. [1]
  48. DBK: Eckdaten der Bundesländer 2017
  49. «Kirchenmitgliederzahlen Stand 31. Dezember 2019». Վերցված է 2020-06-29-ին.
  50. Deutsche Bischofskonferenz Statistik 2006 (PDF(չաշխատող հղում)Կաղապար:Toter Link)
  51. «Die Bayerische Landeskirche in Zahlen». www.bayern-evangelisch.de. Արխիվացված է օրիգինալից 2008-03-09-ին. Վերցված է 2011-06-21-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  52. «Staat zahlt 442 Millionen Euro für Kirchengehälter». Spiegel Online. 2010-06-08. Վերցված է 2011-06-21-ին.
  53. «Landesverband der israelitischen Kultusgemeinden in Bayern K.d.ö.R.». Zentralrat der Juden in Deutschland. Վերցված է 2018-08-28-ին.
  54. «Interaktive Karte „Jüdische Gemeinden in Bayern"». Peter Athmann/Israel Schwierz. Վերցված է 2012-06-20-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  55. Anne Kuhl: Արխիվացված (Date missing) deutsche-islam-konferenz.de (Error: unknown archive URL). In: deutsche-islam-konferenz.de, 6. August 2009. Abgerufen am 5. April 2017.
  56. Website der Humanistischen Vereinigung
  57. «Humanistische Vereinigung, Beitrittsformular». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  58. Website zum Fach Humanistischer Unterricht
  59. Humanistische Grundschule in Fürth.
  60. Humanistische Kindertagesstätten in Bayern.
  61. 50 Jahre Suryoye in Bayern 2020-05-03ՅուԹյուբում
  62. Markus Flohr (2015-12-31). «„Wenn ich tüchtig bin, hieß es, kann ich länger bleiben"». Zeit Online. Վերցված է 2020-05-02-ին.
  63. Bayerisches Landesamt für Statistik und Datenverarbeitung
  64. Krankenhäuser in Bayern. Bayerisches Staatsministerium für Gesundheit und Pflege, abgerufen am 24. Mai 2016
  65. Apotheken und Arzneimittelversorgung in Bayern. Bayerisches Staatsministerium für Gesundheit und Pflege, abgerufen am 24. Mai 2016
  66. Tabelle 2: Bundesärztekammer, abgerufen am 24. Mai 2016, Stand: 2015
  67. Abbildung 2: Bundesärztekammer, abgerufen am 24. Mai 2016
  68. Արխիվացված (Date missing) br.de (Error: unknown archive URL), Bayerischer Rundfunk vom 12. Januar 2016.
  69. «Sterbefälle und Lebenserwartung». destatis.de. Վերցված է 2019-10-28-ին.
  70. «Wo in Deutschland die Lebenserwartung am höchsten ist». bbsr.bund.de. Bundesinstitut für Bau-, Stadt- und Raumforschung. Վերցված է 2019-10-22-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  71. Wahl zum 17. Bayerischen Landtag am 15. September 2013 – Erst- und Gesamtstimmen (absolut und in Prozent) sowie deren Veränderung gegenüber 2008. Der Landeswahlleiter des Freistaates Bayern, Bayerisches Landesamt für Statistik und Datenverarbeitung. Abgerufen am 9. November 2014.
  72. Rolf Raum, Bayerisches Oberstes Landesgericht: Mia san mia in Zeit Online
  73. Արխիվացված (Date missing) bayern.de (Error: unknown archive URL) In: bayern.de.
  74. Schulden der öffentlichen Gesamthaushalte: Bundesländer
  75. Schulden der Bundesländer in Deutschland am 31. Dezember 2018 (in Millionen Euro) (statista.com, abgerufen am 24. Mai 2019)
  76. Bundeswehr in Bayern, Stand 2011
  77. Über uns, Landeskommando Bayern, abgerufen am 24. Mai 2016


Գերմանիայի վարչական բաժանում (հողերը)

Բադեն-Վյուրթեմբերգ · Բավարիա · Բեռլին · Բրանդենբուրգ · Բրեմեն · Համբուրգ · Հեսսեն · Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա · Ստորին Սաքսոնիա · Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա · Ռայնլանդ-Փֆալց · Սաար · Սաքսոնիա · Սաքսոնիա-Անհալթ · Շլեզվիգ-Հոլշտայն · Թյուրինգիա

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բավարիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 306