Եվրոպայի աշխարհագրական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քարտեզ, որը ցույց է տալիս «Եվրոպայի կենտրոն» կոչման համար որոշ հավակնորդների դիրքը (կարմիր շրջանակներ)

Եվրոպայի աշխարհագրական կենտրոն, հիպոթետիկ կետ, որը նշում է Եվրոպայի աշխարհագրական կենտրոնը։ Տեղակայումը կախված է Եվրոպայի սահմաններից և հիմնականում որոշվում է ընտրված հաշվարկման եղանակով, ինչպես նաև նրանով, թե հեռավոր կղզիները ներառված են Եվրոպայի ծայրակետերի ցանկում, թե ոչ։ Այսպիսով, Եվրոպայի աշխարհագրական կենտրոնի անվանը հավակնում են մի քանի տեղեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրո-հունգարական իշխանությունների կողմից տեղադրված Եվրոպայի աշխարհագրական կենտրոնի նշանը, որը տեղադրվել է Ռախիվ քաղաքում (Ուկրաինա)

Եվրոպայի կենտրոնի մասին առաջին պաշտոնական հայտարարությունն արվել է 1775 թվականին լեհ թագավորական աստղագետ և քարտեզագիր Շիմոն Անտոնի Սոբեկրայսկու և Ռեչ Պոսպոլիտայի արքա՝ Ստանիսլավ Օգոստոս Պոնյատովսկու կողմից։ Նրանք եկել է այն եզրահանգման, որ այն գտնվում է Լիտվական մեծ իշխանության արևմտյան ծայրամասում գտնվող Սուխովոլյայի փոքրիկ քաղաքի շուկայի հրապարակում։

1885-1887 թվականներին Ավստրո-Հունգարիայի կայսրության աշխարհագրագետները գեոդեզիական ուսումնասիրություններ են իրականացրել Մերձդնեստրում (ժամանակակից Ուկրաինայի տարածք)` Ռախովից Սիգետ երկաթուղի կառուցելու օրիանկի համար։ Պատահականորեն պարզվել է, որ Եվրոպայի կենտրոնը կարող է հանդիսանալ Վերխնետիսենսկայան։ Վիեննայի կայսեր-արքայական ռազմական աշխարհագրական ինստիտուտի գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո պարզել են Եվրոպայի աշխարհագրական կենտրոնի ենթադրյալ տեղը, իսկ 1887 թվականին տեղադրվել է պատմական քարե նշան։ Այն կրճատած բուրգ է` 1.5 մ բարձրությամբ, ուղղանկյուն պատվանդանով[6], լատինատառ արձանագրությամբ։

Aquote1.png Մշտական ​​տեղ

Ավստրիայում և Հունգարիայում պատրաստված հատուկ սարքավորուման միջոցով, շատ ճշգրիտ, մերիդանսի և զուգահեռների մասշտաբով, 1887 թվական Եվրոպայի կենտրոնն հաստատվել է այստեղ։

Aquote2.png


Եվրոպայի կենտրոնը Սլովակիայի Կրագուլ քաղաքում

Եվրոպայի սահմանները, որոնք վիեննացի գիտնականների կողմից օգտագործում էին հաշվարկների համար, անհայտ են, բայց նկարագրություններում օգտագործվել են լայնության և երկայնության ծայրակետերը, որից հետո հաշվարկվել է երկրաչափական կենտրոնը։ Նշանը գտնվում է 47°57′40″ հս․ լ. 24°11′10″ ավ. ե.HGЯO կոորդինատներում, Տիսա գետի ափին։ Ավստրիացի աշխարհագրագետները նշել են նաև Թիլենբերգ լեռը (բարձրությունը 939 մ) Բոհեմիայն Խեբ քաղաքի և գերմանական Նեյուբենրեթի քաղաքի մերձակայքում՝ այնտեղ տեղադրելով պղնձե ցուցանակ՝ Եվրոպայի կենտրոն մակագրությամբ։ 1900-ական թվականների սկզբին, գերմանական կայսրության աշխարհագետները անց են կացրել սեփական հաշվարկներ և եկել այն եզրահանգման, որ ավստրիական կայսրությունը սխալվել է։ Գերմանացի փորձագետների կարծիքով Եվրոպայի կենտրոնը գտնվում է Սաքսոնիայի մայրաքաղաք Դրեզդենում, «Ֆրաուենկիրխե» եկեղեցու կողքին[7]։ Երկրորդ աշխարհամարտից հետո խորհրդային ​​գիտնականների կողմից կատարված ուսումնասիրությունները հաստատել են ավստրիացիների վարկածը, որից հետո Ռախովի նշանը թարմացվել է, 1977 թվականի մայիսի 27-ին հին նշանի մոտակայքում կառուցվել է 7,2 մ բարձրության կոթող։ Եվրոպայի ևս մեկ հնարավոր կենտրոն է հանիսացել Սլովակիայի Կրագուլե քաղաքը (Կրեմնիցայից ոչ հեռու), հայտնի ինչպես լեռնադահուկային հանգստավայր։ Բացի կոորդինատներում տեղակայված հուշահամալրից` 48°44′37″ հս․ լ. 18°54′46″ ավ. ե.HGЯO: Քաղաքում կա հյուրանոց, որը հայտնի է «Եվրոպայի կենտրոն» անվամբ։

Ժամանակակից հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվայում Եվրոպայի կենտրոնի հուշարձան

Լիտվիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի կենտրոնի երկրաչափական հաշվարկներում նրա կենտրոնը պարզվում է 54°54′ հս․ լ. 25°19′ ավ. ե.HGЯO կոորդինատներն էին։ Համապատասխան հաշվարկները կատարվել են Ֆրանսիայի աշխարհագրության ազգային ինստիտուտի կողմից 1989 թվականին, և պարզվել է, որ այս վայրը գտնվում է Վիլնյուսից (Լիտվայի մայրաքաղաք) 25 կմ հյուսիս։ Քանդակագործ Գինթարաս Կարոսասի ստեղծած հուշարձանը տեղադրվել է 2004 թվականին։ Լիտվայի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական ​​դեպարտամենտը դասակարգել է Եվրոպայի կենտրոնի հուշարձանը և նրա կողքին գտնվող արգելոցը որպես տեսարժան վայր։ Այս վայրը Եվրոպայի միակ աշխարհագրական կենտրոնն է, որն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում։ Կոթողի շուրջ գտնվող գրանիտե սալիկները ցույց են տալիս Եվրոպայի կենտրոնից մինչև Եվրոպայի և աշխարհի որոշ երկրների մայրաքաղաքներ։

Այս վայրից 17 կմ հեռավորության վրա գտնվում է Եվրոպայի այգին, որտեղ, բաց երկնքի տակ տեղակայված են բազմաթիվ քանդակներ[8]։

Բելառուս[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին բելոռուս գիտնականներ Ալեքսեյ Սոլոմոնովը և Վալերի Անոշկոն հրապարակել են ուսումնասիրության արդյունքները, ըստ որի՝ Եվրոպայի աշխարհագրական կենտրոնը գտնվում է Պոլոտսկից 48 կմ հարավ-արևմուտք, Շո լճից ոչ հեռու(55°10′55″ հս․ լ. 28°15′30″ ավ. ե.HGЯO)[9]: Գիտնականներն օգտագործել են հատուկ համակարգչային ծրագիր, որը համարում է Եվրոպան որպես մեկ ամբողջություն. Սպիտակ և Բալթիկ ծովերը, Անգլիան և Իռլանդիան ընդգրկված էին այդ ծրագրի մեջ որպես մայրցամաքային գոտու օբյեկտներ։ Ենթադրվում է, որ Եվրոպայի կենտրոնը որոշելու համար հաշվարկներում անհրաժեշտ է հաշվի առնել, Եվրոպայի ներքին ջրերը և Ուրալյան լեռները՝ Եվրոպայի արևելյան սահմանը[1]։

Գեոդեզիայի, օդային հետազոտության և քարտեզագրության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի ռուս գիտնականները հաստատել են իրենց բելոռուս գործընկերների հաշվարկները։ 2008 թվականի մայիսի 31-ին Պոլոտսկում կանգնեցվել է մի փոքրիկ հուշահամալիր[10]։ Այնուամենայնիվ, նշանի վրա այլ կոորդինատներ են (55°30′ հս․ լ. 28°48′ ավ. ե.HGЯO), որոնք խոսում են, որ կենտրոնը գտնվում է Պոլոտսկ քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Михаил Киселев։ «Где центр Европы?»։ Литовский курьер, №6 (676)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է 2009-03-03 
  2. «Где находится центр Европы»։ Geographer.ru։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-08-ին։ Վերցված է 2009-03-03 
  3. «Центр Европы»։ Информационный портал города Рахов։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-18-ին։ Վերցված է 2009-03-03 
  4. Robert Haru Fisher։ «The Charming Center of Europe» (անգլերեն)։ The American Tourism Society։ Արխիվացված է օրիգինալից 2008-11-20-ին։ Վերցված է 2009-03-05 
  5. Виктор Корбут։ «О центре Европы»։ Туризм и отдых, №40 (675)։ Վերցված է 2009-03-10 
  6. Геодезическому пункту «Центр Европы» — 100 лет // Земля и Вселенная. — 1988. — № 4. — С. 58, 63.
  7. Adrian Ivakhiv։ «Stoking the Heart of (a Certain) Europe: Crafting Hybrid Identities in the Ukraine-EU Borderlands» (անգլերեն)։ York University։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է 2009-03-14 
  8. «Европейские парки: Музей центра Европы»։ EU PHARE 2001 Co-operation in the Baltic Sea Region Programme 
  9. Igor Anisimov։ «Letters stamped From the center of Europe» (անգլերեն)։ Беларусь.Belarus, N1(904)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին 
  10. «Российские геодезисты подтвердили нахождение центра Европы в Полоцке»։ Белорусское телеграфное агентство։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-22-ին։ Վերցված է 2020-07-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]