Գաուտենգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Գաուտենգ
անգլ.՝ Gauteng
զուլուսերեն՝ eGoli
աֆրիկաանս՝ Gauteng
սեսոթո՝ Gauteng
հս. սոթո՝ Gauteng
կոսա՝ iRhawuti
տսվանա՝ Gauteng
տսոնգա՝ Gauteng/eXilungwini
հվ. նդեբելեI-Gauteng
վենդա՝ Gauteng
սվատի՝ Gauteng

Զինանշան
Flag of the Gauteng Province.png
Uitsig vanaf die Scottish Horse-gedenkteken op Kensington en Bezuidenhoutsvallei.jpg
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ԿարգավիճակՀարավաֆրիկյան Հանրապետության նահանգ
Մտնում էՀԱՀ
ՎարչկենտրոնՅոհաննեսբուրգ
ԲԾՄ1652 մետր
Օրենսդրական մարմինGauteng Provincial Legislature?
ՆահանգապետԴավիթ Մախուրա
ՀՆԱ (2017)34,3 %  (1 տեղն ըստ ՀՆԱ֊ի)
Հիմնական լեզուզուլուսերեն՝ 19,8 %
անգլերեն՝ 13,3%
աֆրիկաանս՝ 12,4%
սեսոթո՝ 11,6%
հյուսիսային սոթո՝ 10,6%
տսվանա՝ 9,1%
կոսա՝ 6,6 %
տսոնգա՝ 6,6 %
հարավային նդեբելե՝ 3,2 %
վենդա՝ 2,3 %
սվատի՝ 1,1 %
Բնակչություն15 810 388 մարդ (հուլիսի 1, 2021)[1]
Խտություն680/կմ2 ( 1 տեղ)
Ազգային կազմսևամորթներ՝ 77,4%
գունամորթներ՝ 3,5 %
սպիտակամորթներ՝ 15,6 %
հնդիկներ կամ ասիացիներ՝ 2,9%
Տարածք18 178 կմ²  (9 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 1913 մ
Gauteng in South Africa.svg
Հիմնադրված էապրիլի 28, 1994 թ.
Սահմանակցում էՄպումալանգա, Հյուսիսարևմտյան նահանգ, Լիմպոպո և Ֆրի Սթեյթ
Ժամային գոտիUTC+2
ՆախորդՏրանսվաալ
ՓոխարինեցՏրանսվաալ
ISO 3166-2 կոդZA-GP
gautengonline.gov.za

Գաուտենգ (անգլ.՝ Gauteng [xaʊˈtɛŋ][2], սեսոթո՝ Gauteng [xɑ́.ú.ˈtʼè.ŋ̀], տսվանա՝ Gauteng, հս. սոթո՝ Gauteng, զուլուսերեն՝ eGoli, տսոնգա՝ Gauteng/eXilungwini, կոսա՝ iRhawuti, հվ. նդեբելեI-Gauteng, վենդա՝ Gauteng), Հարավաֆրիկյան Հանրապետության ինը նահանգներից մեկը։ Սոթո-տսվանա լեզուներով նշանակում է «ոսկու տեղ»։ Կազմավորվել է 1994 թվականին վարչական բարեփոխումների արդյունքում։ Գաուտենգը ՀԱՀ֊ի տնտեսապես ամենազարգացած նահանգն է։ Ըստ տարածության այն զբաղեցնում է վերջին տեղը (երկրի 1,4 %֊ը)[3]։ Նահանգի վարչական կենտրոնը Յոհաննեսբուրգ քաղաքն է։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաուտենգը երկրի միակ նահանգն է, որը չունի ո՛չ առափնյա գիծ, ո՛չ սահման այլ երկրների հետ։ Սահմանակից է ֆրի Սթեյթ[4] (հարավում), Հյուսիսարևմտյան[4] (արևմուտքում), Մպումալանգա[4] (արևելքում) և Լիմպոպո[4] (հյուսիսում) Նահանգներին։ Գաուտենգի հարավային սահմանն անցնում է Վաալ գետով։ Տարածքի մեծ մասը գտնվում է Բարձր Վելդ սարավանդի վրա (մոտ 1500 մ ծովի մակերևույթից)։ Պրետորիայի և Յոհանեսբուրգի միջև ձգվում են Մագալիսբերգ և Վիտվատերսրանդ լեռների լեռնաշղթաները և բլուրները։

Տարածաշրջանի կլիման մերձարևադարձային է, սակայն խիստ կախված է ծովի մակերևույթից բարձրությունից։ Պրետորիայում (1300 մ ծովի մակերևույթից) և Յոհանեսբուրգում (1700 մ) այն բավականին զով է։ Ձմռանը հաճախ սառնամանիքներ են լինում, հատկապես հարավային շրջաններում։ Ձյան տեղումները հազվադեպ են, սակայն նույնպես տեղի են ունենում մի շարք շրջաններում[5]։ Յոհանեսբուրգում տեղումների միջին տարեկան մակարդակը կազմում է 713 մմ, հունվարյան առավելագույնը՝ 26 °C, նվազագույնը՝ 15 °C, հունիսյան առավելագույնը՝ 16 °C, նվազագույնը՝ 4 °C, Պրետորիայում տեղումների միջին տարեկան մակարդակը 647 մմ է, Յոհանեսբուրգի ջերմաստիճանային ցուցանիշներից փոքր-ինչ բարձր են[6]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաուտենգի բնակչության խտությունը 1 կմ² համար.
Գաուտենգի լեզուները

Նահանգի բնակչությունը 2011 թվականի տվյալներով կազմում է ավելի քան 12,2 մլն մարդ (ամենաբնակեցված նահանգն է, երկրի ընդհանուր բնակչության գրեթե 20 տոկոսը)։ Բացի դրանից, այստեղ բնակչության աճի ամենաբարձր մակարդակն է. 1996 թվականից մինչև 2001 թվականը բնակչությունն աճել է 20%֊ով։ Բնակչության խտությունը հասնում է 680 մարդու/կմ²։ 15 տարեկանից պակաս մարդկանց բաժինը 23,7 % է, 65 տարեկանից մեծ՝ 4,3 %: Միջին տարիքը 27 տարի է։ Սեռերի հարաբերակցությունը կազմում է 100 կին յուրաքանչյուր 101,2 տղամարդու դիմաց։

Բնակչության 19,8% համար առաջին լեզուն զուլուսերենն է, 13,3% համար՝ անգլերենը, 12,4% համար՝ աֆրիկաանսը, սեսոթոն որպես առաջին լեզու օգտագործում է բնակչության 11,6%, հյուսիսային սոթոն՝ 10,6%, տսվանան՝ 9,1%, տսոնգան և կոսան՝ 6,6%, հարավային նդեբելեն՝ 3,2%, վենդան՝ 2,3%, սվատին՝ 1,1%։ Մոտ 76% քրիստոնյա է, 1,7%՝ մուսուլման, 0,8%՝ հինդուիստ, 18,4% իրենց որևէ կրոնին չի վերագրում։ Գործազուրկների բաժինը կազմում է 25,8 տոկոս[7]։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգը բաժանվում է 3 քեղաքային շրջանի և 2 գավառի.

  • Յոհաննեսբուրգի քաղաքային շրջան։
  • Ցվանեի քաղաքային շրջան։ Նրա կազմում.
    • Պրետորիա
    • Ցենտուրիոն (նախքինում՝ Ֆերվուրդբուրգ)
    • Սոշանգուվե և մի շարք ավելի փոքր քաղաքներ
    • Կունգվինի (համայնք)
    • Նոկենգ-ցա-Տաէմանե (համայնք)
  • Էկուրհուլենիի քաղաքային շրջան։
  • Սեդիբենգ գավառ.
    • Էմֆուլենի (համայնք)
    • Լեսեդի (համայնք)
    • Միդվաալ (համայնք)։
  • Վեստ Ռանդ գավառ.
    • Մոգալե Սիթի (համայնք)
    • Մերաֆոնգ Սիթի (համայնք)
    • Ռանդֆոնտեյն (համայնք)
    • Վեստոնարիա (համայնք)
    • շրջանային ենթակայության տարածք։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաուտենգը Հարավային Աֆրիկայի և ամբողջ աֆրիկյան մայրցամաքի կարևոր տնտեսական կենտրոնն է, կարևոր դեր է խաղում արտադրության, ֆինանսական, փոխադրամիջոցային ոլորտներում, տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում։

Ունենալով ՀԱՀ֊ի տարածության ընդամենը 1,4 %֊ը[3], Գաուտենգը տալիս է հարավաֆրիկյան ՀՆԱ֊ի 34 տոկոսը[8]։ Գաուտենգում է գտնվում Յոհանեսբուրգի ֆոնդային բորսան[9]՝ խոշորագույնը Աֆրիկայում։ Աֆրիկայի և արտերկրյա խոշորագույն ընկերություններից մի քանիսը հիմնավորվում են Գաուտենգում կամ ունեն գրասենյակներ և մասնաճյուղեր, օրինակ՝ Vodacom֊ը[10], MTN-ը[11], Neotel֊ը[12], Microsoft South Africa֊ն[13] և աշխարհի խոշորագույն Porsche կենտրոնը[14]։

Վերջին տարիներին քաղաքային շրջանների բնակչության արագ աճի պատճառով արդիական է դառնում փոխադրամիջոցների խնդիրը։

Այստեղ գտնվում են ոսկու հանքեր։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնամարդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Homo naledi տեսակի ներկայացուցիչները, որոնք հայտնաբերվել են Ծագող աստղ[en] քարանձավի մոտակայքում («Մարդկության օրրան»[en]» տեղանքում), ապրում էին 236—335 հազար տարի առաջ[15]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mid-year population estimates, 2021Pretoria: Stats SA, 2021. — P. vii.
  2. Gauteng Archived 2018-11-16 at the Wayback Machine., Oxford Dictionaries. Retrieved 09-10-2018
  3. 3,0 3,1 «Census in brief. 2011»։ Statistics South Africa։ 2011։ էջ 15։ ISBN 978-0-621-41388-5։ Վերցված է 2020.07.15֊ին։ 
  4. 4,0 4,1 4,2 4,3 «General Overview of Gauteng»։ Makiti Guides and Tours (Pty) Ltd.։ Արխիվացված է օրիգինալից 2005-04-11-ին։ Վերցված է 2020 հուլիսի 15֊ին։ 
  5. «Յոհանեսբուրգը զարմանում է հազվագյուտ ձնաբքերին»։ News24։ Արխիվացված է օրիգինալից 2020 հուլիսի 15-ին։ Վերցված է 2013 մայիսի 19֊ին։ 
  6. «Snow forces road closures across SA – South Africa | IOL News»։ IOL.co.za։ Արխիվացված է օրիգինալից 2020 հուլիսի 15-ին։ Վերցված է 2013 մայիսի13֊ին։ 
  7. «Census in brief. 2011»։ Statistics South Africa։ 2012։ ISBN 978-0-621-41388-5։ Արխիվացված է օրիգինալից 2020 հուլիսի 15-ին։ Վերցված է 2020 հուլիսի 15֊ին։ 
  8. «Four facts about our provincial economies»։ Statistics South Africa։ Արխիվացված է օրիգինալից -ին։ Վերցված է 2020 հուլիսի 15֊ին։ 
  9. «Յոհանեսբուրգի ֆոնդային բորսա»։ The City of Johannesburg։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2013 ապրիլի 14֊ին։ 
  10. «Vodacom History»։ https://www.loom.co.za/vodacom-history։ Վերցված է 2020 հուլիսի 15֊ին 
  11. «MTN Home»։ MTN Group։ Արխիվացված է օրիգինալից -ին։ Վերցված է 2013 ապրիլի 13։ 
  12. «Neotel Contact Us»։ Neotel։ Վերցված է 2013 ապրիլի 14֊ին։ 
  13. «Microsoft ZA Home»։ Մայքրոսոֆթ։ Վերցված է 2013 ապրիլի 14֊ին։ 
  14. «Porsche South Africa»։ Porsche։ Վերցված է 2013 ապրիլի 14֊ին։ 
  15. Paul HGM Dirks et al. The age of Homo naledi and associated sediments in the Rising Star Cave, South Africa, 2017 մայիսի 9֊ին։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Գաուտենգին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։