Պեկին
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Պեկին | ||
չինարեն՝ 北京市
| ||
| 39°54′14.51″N 116°24′27.11″E / 39.9040306°N 116.4075306°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Չինաստան | |
| Ներքին բաժանում | Դունչեն, Xicheng District?, Չաոյան, Ֆենտայ, Շիցզինշան, Հայդյան, Mentougou District?, Fangshan District?, Tongzhou District?, Shunyi District?, Changping District?, Daxing District?, Huairou District?, Pinggu District?, Miyun District? և Yanqing District? | |
| Մակերես | 16 410,54 կմ² | |
| ԲԾՄ | 43 մետր | |
| Պաշտոնական լեզու | չինարեն | |
| Բնակչություն | ▲21 893 095 մարդ (2020)[1] | |
| Հեռախոսային կոդ | 10 | |
| Փոստային դասիչ | 100000 | |
| Պաշտոնական կայք | beijing.gov.cn | |
|
| ||
Պեկին (չինարեն՝ 北京 , փինյին Běijīng ‒ Պեյճին), Չինաստանի մայրաքաղաք, աշխարհի խոշորագույն և ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկը՝ 2020 թվականի տվյալներով․ Պեկինի բնակչությունը 21,893,095 մարդ է։ Պեկինը բնակչության թվով Չինաստանի երրորդ քաղաքն է Շանհայից և Չունցինից հետո։ Աշխարհում քիչ թվով քաղաքներ են եղել մշակութային և քաղաքական կենտրոն դարերով։ Դրանցից մեկը Պեկինն է։ Պեկինը հայտնի է իր բազմաթիվ շքեղ պալատներով, թանգարաններով, հսկայական քարե պատերով ու դարպասներով։ Այդ շքեղ կոթողները և համալսարանները Պեկինը դարձրել են Չինաստանի մշակութային և կրթական կենտրոն։
Ծագումնաբանություն և անուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեկին, չինական նշանների ստուգաբանությամբ՝ 北 հյուսիս և 京 մայրաքաղաք, բառացի թարգմանությամբ նշանակում է «Հյուսիսային մայրաքաղաք»։ Վերջին 3,000 տարիների ընթացքում քաղաքը բազմիցս փոխել է իր անունը։ Միայն 1949 թ., երբ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը քաղաքը դարձրեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք, քաղաքին վերադարձվեց իր նախկին Պեկին անունը։
Անվանման ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեր թվարկությունից առաջ 1027 թվականին Պեկինը հիշատակվել է Ծի անունով։ 608 թվականին Յան կայսեր հրամանով Հուանհե գետի ջրերն այստեղ են հասցվել ջրանցքով, որը մինչև օրս գործում է և նավարկելի է։ 936 թվականին քաղաքն անվանվել է Սիցզին, 937 թվականից՝ Նանցզին, 12-րդ դարի կեսից՝ Չժունդու կամ Դասին։ 1215 թվականին քաղաքը նվաճել են մոնղոլները, 13–14-րդ դարերում Դադու կամ մոնղոլական Հանբալըկ անվամբ եղել է մոնղոլական Յուան կայսրության մայրաքաղաքը։
լ,կմյնբհգվֆցդ
[խմբագրել | խմբագրել կոդը]1368 թվականից՝ մոնղոլական լծից Չինաստանի ազատագրումից հետո, կոչվել է Բեյպին (խաղաղ հյուսիս)։ 1421 թվականին, դառնալով չինական Մին կայսրության մայրաքաղաքը, անվանվել է Բեյցզին (այստեղից էլ՝ Պեկին անվանումը)։ 1644 թվականին Պեկինը գրավել են ապստամբած գյուղացիները, ապա՝ մանջուրները, որոնք Չինաստանում հիմնել են Ցին թագավորական հարստությունը։
Չինական Հանրապետության հռչակում
[խմբագրել | խմբագրել կոդը]1912 թվականին՝ Սինհայի բուրժուական հեղափոխության ժամանակ, Պեկինը հռչակվել է Չինական Հանրապետության մայրաքաղաք։ 1937 թվականին քաղաքը զավթել են ճապոնացիները։ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության օգնությամբ 1945 թվականին Կվանտունյան բանակն այնտեղից դուրս մղելուց հետո 3,5 տարի եղել է Գոմինդանի (Ազգային ժողովրդական կուսակցություն) իշխանության տակ։ 1949 թվականի հունվարի 31-ին Չինաստանի բանակն ազատագրել է քաղաքը և հռչակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ)՝ Պեկին մայրաքաղաքով։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեկինը Չինաստանի 3-րդ խոշոր քաղաքն է՝ Չունցինից ու Շանհայից հետո, մոլորակի ամենաարագ աճող քաղաքային ագլոմերացիան, Չինաստանի ամենախոշոր տրանսպորտային հանգույցը, որտեղ խաչաձևվում են բազմաթիվ երկաթուղիներ և ավտոմայրուղիներ, ավելի քան 100 օդային ուղիներ։ Պեկինում է Շոուդու միջազգային օդանավակայանը, գործում է մետրոպոլիտեն (1970 թվականից)։ Քաղաքը նախանավահանգիստ է Դեղին ծովի Բոհայվան ծոցում (ծովից հեռու է 180 կմ) և Պեկինի ջրանցքով (25 կմ) կապվում է Յունդինհե գետին։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանի խոշորագույն ուսումնական հաստատություններից մայրաքաղաքում են Պեկինի համալսարանը (1898 թվական), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, ՉԺՀ գիտությունների, բժշկական և գյուղատնտեսական գիտությունների ակադեմիաները, աստղադիտարանը, բուսաբանական այգին, գործում են Գեղարվեստի պատկերասրահը, Չինաստանի պատմության, Չինական հեղափոխության, Գուգուն (նախկին կայսերական պալատը) և այլ թանգարաններ, գրադարաններ, թատրոններ։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինական օպերային արվեստը, որի կենտրոնը Պեկինն է, չինական մշակույթի գլխավոր նվաճումներից է. այն երգի, երկխոսության և ժեստերի, շարժումների, մարտական հնարքների ու ակրոբատիկայի բեմական գործողությունների համադրություն է։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեկինի պատմական մասը կառուցվել է խիստ երկրաչափորեն. կազմված է Ներքին ու Արտաքին քաղաքներից։ Հնագույն՝ Ներքին քաղաքը ներառում է Կայսերական քաղաքի համալիրը, որի միջուկը Փակ քաղաքն է՝ Կայսերական պալատի համալիրով (15-րդ դարի 1-ին կես)։ Կայսերական քաղաքի համալիրում են Տայմյաո (նախնիների հիշատակի) տաճարը (1420 թվական, վերակառուցվել է 1544 թվականին), Երեք ծովերի զբոսայգին և այլ շինություններ։ Արտաքին քաղաքի հարավային մասում է «Երկնքի տաճար» համալիրը (1420–1530 թվականներին, վերակառուցվել է 18–19-րդ դարերում)։ 1949 թվականին Ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո սկսվել է Պեկինի վերակառուցումը, ընդարձակվել է գլխավոր մայրուղին, կառուցվել են բազմաթիվ բնակելի տներ, հասարակական շենքեր, ստեղծվել են նոր թաղամասեր։ Քաղաքական-վարչական կենտրոնը Տյանանմին հրապարակն է, որի արևմտյան և արևելյան մասերում են Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական համագումարների, Չինական հեղափոխության և Չինաստանի պատմության թանգարանների շենքերը[2][3]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեկինը աշխարհով մեկ ունի բազմաթիվ քույր և եղբայրացած քաղաքներ, դրանցից շատերը մայրաքաղաքներ են իրենց երկրներում.
Ադիս Աբեբա, Եթովպիա (ապրիլի 17, 2006)[4]
Աթենք, Հունաստան (մայիսի 10, 2005)[4]
Ալժիր, Ալժիր
Ամման, Հորդանան (1990)
Ամստերդամ, Նիդերլանդներ (հոկտեմբերի 20, 1994)[4]
Անկարա, Թուրքիա (հունիսի 20, 1990)[4]
Աստանա, Ղազախստան (նոյեմբերի 16, 2006)[4]
Ավստրալիական մայրաքաղաքային տարածք, Ավստրալիա (սեպտեմբերի 14, 2000)[4][5]
/
Բանգկոկ, Թաիլանդ / Konbaung dynasty? (մայիսի 26, 1993)[4]
Բելգրադ, Սերբիա (հոկտեմբերի 14, 1980)[4]
Բեռլին, Գերմանիա (ապրիլի 5, 1994)[4]
Բուդապեշտ, Հունգարիա (հունիսի 16, 2005)[4]
Բուենոս Այրես, Արգենտինա (հուլիսի 13, 1993)[4]
Բուխարեստ, Ռումինիա (հունիսի 21, 2005)[4]
Բրյուսել, Բելգիա (սեպտեմբերի 22, 1994)[4]
Գաուտենգ, ՀԱՀ (դեկտեմբերի 6, 1998)[4]
Դելի, Հնդկաստան (նոյեմբերի 23, 2013)[4]
Դոհա, Կատար (հունիսի 23, 2008)[4]
Դուբլին, ÉIR (հունիսի 2, 2011)[4]
Թել Ավիվ, Իսրայել (նոյեմբերի 21, 2006)[4]
Թեհրան, Իրան (փետրվարի 27, 2014)[4]
Իլ դը Ֆրանս, Ֆրանսիա (հուլիսի 2, 1987)[4]
Իսլամաբադ, Պակիստան (հոկտեմբերի 8, 1992)[4]
Լիմա, Պերու (նոյեմբերի 21, 1983)[4]
Լիսաբոն, Պորտուգալիա (հոկտեմբերի 22, 2007)[4]
Լոնդոն, Միացյալ Թագավորություն (ապրիլի 11, 2006)[4]
Կահիրե, Եգիպտոս (հոկտեմբերի 28, 1990)[4]
Կիև, Ուկրաինա (դեկտեմբերի 13, 1993)[4][6][7]
Կոպենհագեն, DK (հունիսի 28, 2012)[4]
Հանոյ, Վիետնամ (հոկտեմբերի 6, 1994)[4]
Հավանա, Կուբա (սեպտեմբերի 24, 2005)[4]
Հելսինկի, Ֆինլանդիա (հուլիսի 14, 2006)[4]
Հռոմ, Իտալիա (մայիսի 28, 1998)[4][8][9]
Մադրիդ, Իսպանիա (հունվարի 17, 2005)[4][10]
Մադրիդ, Իսպանիա (սեպտեմբերի 16, 1985)[4]
Մանիլա, Ֆիլիպիններ (նոյեմբերի 14, 2005)[4]
Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (հոկտեմբերի 19, 2009)[4]
Միլան, Իտալիա
Մինսկ, Բելառուս (ապրիլի 26, 2016)[4]
Մոսկվա, Ռուսաստան (մայիսի 16, 1995)[4]
Մուսասինո, Ճապոնիա (1988)[11]
Յոկոհամա, Ճապոնիա (մայիսի 17, 2006)
Յոհաննեսբուրգ, ՀԱՀ
Նյու Յորք, ԱՄՆ (փետրվարի 25, 1980)[4]
Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա (օգոստոսի 3, 2012)[4]
Ուլան Բատոր, Մոնղոլիա (օգոստոսի 17, 2014)[4]
Պնոմպեն, Կամբոջա (մայիսի 21, 2018)[4]
Պրահա, Չեխիա
Ջակարտա, Ինդոնեզիա (օգոստոսի 4, 1992)[4]
Ռիգա, Լատվիա (սեպտեմբերի 15, 2017)[4][12]
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա (նոյեմբերի 24, 1986)[4]
Սալո, Ֆինլանդիա
Սան Խոսե, Կոստա Ռիկա (հոկտեմբերի 17, 2009)[4]
Սան Պաուլո, Բրազիլիա (1999)[13]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան (2009)[14]
Սանտյագո, Չիլի (օգոստոսի 6, 2007)[4]
Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն
Սեուլ, Հարավային Կորեա (հոկտեմբերի 23, 1993)[4]
Վաշինգտոն, ԱՄՆ (մայիսի 15, 1984)[4]
Վելինգտոն Սիթի, Նոր Զելանդիա (մայիսի 10, 2006)[15]
Վիենտյան, Լաոս (ապրիլի 24, 2015)[4]
Տիրանա, Ալբանիա (մարտի 21, 2008)[4][16][17]
Տոկիո, Ճապոնիա (մարտի 14, 1979)[4]
Փարիզ, Ֆրանսիա (հոկտեմբերի 23, 1997)[4]
Քյոլն, Գերմանիա (սեպտեմբերի 14, 1987)[4]
Օտտավա, Կանադա (հոկտեմբերի 18, 1999)[4]
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական Հանրագիտարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.) — 北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
- ↑ «Sister Cities». Beijing Municipal Government. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Paris and Rome are "partner cities" due to an exclusive agreement between those two cities.
«Le jumelage avec Rome» (French). Municipalité de Paris. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 9-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 Sister Cities of Beijing
- ↑ https://www.cmtedd.act.gov.au/communication/cir/beijing_china
- ↑ Перелік Міст, З Якими Києвом Підписані Документи Про Поріднення, Дружбу, Співробітництво, Партнерство (укр.)
- ↑ https://kyivcity.gov.ua/kyiv_ta_miska_vlada/pro_kyiv/mista-pobratimi_z_yakimi_kiyevom_pidpisani_dokumenti_pro_poridnennya_druzhbu_spivrobitnitstvo_partnerstvo/
- ↑ https://english.beijing.gov.cn/beijinginfo/sistercities/mobile/
- ↑ https://www.comune.roma.it/web/it/notizia.page?contentId=NWS575191
- ↑ La Comunidad de Madrid se hermana con Pekín, organizadora de los JJ.OO. de 2008 (իսպ.)
- ↑ http://www.city.musashino.lg.jp/area/material/youran/2017english/html5.html#page=23
- ↑ Pekina (Ķīnas Tautas Republika) (լատիշ.)
- ↑ http://legislacao.prefeitura.sp.gov.br/leis/lei-14471-de-10-de-julho-de-2007
- ↑ https://kvs.gov.spb.ru/en/agreements/
- ↑ http://www.ebeijing.gov.cn/Sister_Cities_2017/
- ↑ http://www.tirana.gen.al/sister_cities.php
- ↑ https://tirana.al/uploads/2023/6/20230627125928_marreveshje-shoqata.pdf
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեկին» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||
| ||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 226)։ |
