Jump to content

Կվազուլու-Նատալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կվազուլու-Նատալ
անգլ.՝ KwaZulu-Natal
զուլուսերեն՝ iKwaZulu-Natali

Զինանշան

Խորհրդարանի շենքը, Պիտերմարիցբուրգ
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ԿարգավիճակՀարավաֆրիկյան Հանրապետության նահանգ
Մտնում էՀԱՀ
Ներառում էԷթեկվինի, Ուգու, Ումգունգունդլովու, Ութուկելա, Ումզինյաթի, Ամաջուբա, Զուլուլենդ, Ումխանյակուդե, Թագավոր Կետչվայո, Իլեմբե և Հարրի Գվալա
ՎարչկենտրոնՊիտերմարիցբուրգ
Խոշորագույն քաղաքԴուրբան
Ամենաբարձր կետՄաֆադի
ԲԾՄ1276 մետր
Օրենսդրական մարմինԿվազուլու֊Նատալի օրենսդիր ժողով
ՆահանգապետՍիհլե Զիկալալա
ՀՆԱ (2017)
ՀՆԱ մեկ շնչի հաշվով
16 %  (2 տեղ)
7 տեղ
Հիմնական լեզուզուլուսերեն՝ 77,8 %
անգլերեն՝ 13,2 %
կոսա՝ 3,4 %
աֆրիկաանս՝ 1,6 %
Բնակչություն (2016)
11,1 մլն (2 տեղ)
Խտություն108,81 մարդ/կմ² (2011)
Ազգային կազմսևամորթներ՝ 86,8 %
հնդիկներ կամ ասիացիներ՝ 7,4 %
սպիտակամորթներ՝ 4,2 %
գունամորթներ՝ 1,4 %
այլ՝ 0,3 %
Տարածք94 361 կմ²  (7 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Ցածրագույն կետ

 3451 մ
 0 մ
Հիմնադրված էապրիլի 27, 1994 թ.
Սահմանակցում էՄպումալանգա, Շիսելվենի, Լուբոմբո, Մապուտո նահանգ, Մոկոտլոնգ, Թաբա-Ցեկա, Qacha's Nek District?, Արևելյան Կապ և Ֆրի Սթեյթ
Ժամային գոտիUTC+2
ՓոխարինեցՆատալ և kwaZulu?
ISO 3166-2 կոդZA-KZN
29°S 31°E / 29°S 31°E / -29; 31
kznonline.gov.za(անգլ.)

Կվազուլու-Նատալ (անգլ.՝ Natal, զուլուսերեն՝ iKwaZulu-Natali, կոսա՝ KwaZulu-Natal, աֆրիկաանս՝ KwaZoeloe-Natal), նահանգ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արևելքում, Հնդկական օվկիանոսի ափին։ Ստեղծվել է 1994 թվականին Նատալ նահանգի (հին պորտուգալական անվանումը՝ «Սուրբ Ծննդյան») և նախկին բանտուստան Կվազուլուի միավորման միջոցով։ Սահմանակցում է Էսվատինիին, Լեսոթոյին և Մոզամբիկին։

Վարչական կենտրոնը Պիտերմարիցբուրգն է, տնտեսական կենտրոնը և խոշոր նավահանգիստը՝ Դուրբանը։

Նատալ նահանգը

Նատալը 1842 թվականից անգլիական գաղութ էր, 1910 թվականից՝ Հարավ-Աֆրիկյան Միության (1961 թվականից՝ ՀԱՀ) նահանգ։ Ագրարային-ինդուստրիալ նահանգ էր։ Գերակշռում էին եվրոպացիներին պատկանող խոշոր ֆերմաներն ու տնկադաշտերը։ Նատալը ՀԱՀ-ի շաքարեղեգ ու բանան արտադրող հիմնական շրջանն էր։ Զբաղվում էին նաև ավստրալիական ակացիայի, բամբակենու, ծխախոտի, կարտոֆիլի, բանջարեղենի մշակությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Արդյունահանում էին քարածուխ, իլմենիտ, թորիումի, ցիրկոնի, տանտալի, երկաթի հանքաքար։ Կան սննդի արդյունաբերության, նավթավերամշակման, անվադողերի, նավաշինական, նավանորոգման ձեռնարկություններ[1]։

Նատալ նահանգի տարածությունը 87 հզ. կմ² էր, բնակչությունը՝ 4245 հզ. (1978

Աշխարհագրություն և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մնգենի գետի հովտի տեսարանը Հոուիք ջրվեժի մոտ

Նահանգի տարածությունը 94 361 կմ² է, ինչը գրեթե համապատասխանում է Պորտուգալիայի տարածության։ Աշխարհագրորեն այդ տարածքը կարելի է բաժանել երեք տարածաշրջանի։ Առաջինը՝ ծովափնյա հարթավայրը, տարածվում է դեպի հյուսիս։ Կենտրոնական շրջանները զբաղեցնում է բլրոտ սարավանդը, որը բարձրանում է դեպի արևմուտք։ Երրորդ տարածաշրջանը ներկայացված է երկու լեռնային շրջաններով՝ Դրակոնյան լեռներով (արևմուտքում) և Լեբոմբոյի լեռներով (հյուսիսում)։ Դրակոնյան լեռների բարձրությունը հասնում է 3000 մետրի Լեսոթոյի հետ սահմանին։ Լեբոմբոն, ընդհակառակը, ցածր հնագույն լեռներ են, որոնք Էսվատինիից հարավ ձևավորում են զուգահեռ լեռնաշղթաներ։ Նահանգի խոշորագույն գետը՝ Տուգելան, հոսում է արևմուտքից դեպի արևելք՝ Կվազուլու-Նատալի կենտրոնական մասում։

Տարածաշրջանի կլիման բավականին բազմազան է, ափին այն մերձարևադարձային է և խոնավ։ Այսպես, Դուրբանում տեղումների տարեկան միջին քանակը 1009 մմ է, ցերեկային առավելագույնները հունվար-մարտ ամիսներին հասնում են 28 °C-ի, նվազագույնները՝ 21 °C-ի, հունիսից օգոստոս առավելագույնները հասնում են 23 °C-ի, իսկ նվազագույններն ընկնում մինչև 11 °C։ Ներքին շրջաններում ամառային ջերմաստիճանները նման են ծովափնյա ջերմաստիճաններին, թեև ձմեռներն ավելի ցուրտ են։ Ձմեռները Դրակոնյան լեռներում սառը և ձնառատ են, ամենաբարձր գագաթները ծածկված են թեթև ձյան ծածկույթով նաև ամռանը։ Ափի հյուսիսային մասը՝ Զուլուլենդը, բնութագրվում է ավելի տաք և խոնավ կլիմայով, որը մոտ է արևադարձայինին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության խտությունը 1 կմ² վրա
Լեզուների տարածվածությունը

2011 թվականի տվյալներով նահանգի բնակչությունը կազմում է 10 267 300 մարդ[2][3]։  Նահանգի բնակչության էթնիկ կազմը՝ սևամորթներ՝ 86,8 %, սպիտակամորթներ՝ 4,2 %, գունամորթներ՝ 1,4 %, հնդկական և այլ ասիական ծագում ունեցող անձինք՝ 7,4 %[4]։ Նահանգի հիմնական լեզուներն են զուլուսերենը (77,8 %) և անգլերենը (13,2 %)[5]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվազուլու-Նատալ նահանգը բաժանվում է 1 քաղաքային շրջանի և 10 գավառի, որոնք ներառում են 43 համայնք։

Քաղաքային շրջաններ (Metropolitan Municipality)

  • էթեկվինիի քաղաքային շրջան (eThekwini)

Գավառներ (District Municipality)

  • Ամաջուբա (Amajuba)
  • Զուլուլենդ (Zululand)
  • Թագավոր Կետչվայո (King Cetshwayo)
  • Իլեմբե (iLembe)
  • Հարրի Գվալա (Harry Gwala)
  • Ուգու (Ugu)
  • Ութուկելա (Uthukela)
  • Ումգունգունդլովու (uMgungundlovu)
  • Ումզինյաթի (Umzinyathi)
  • Ումխանյակուդե (Umkhanyakude)

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուրբան քաղաքն արագ աճող քաղաքային շրջան է և խոշոր նավահանգիստ, լավ կապված է երկրի այլ շրջանների հետ երկաթուղիներով։ Դուրբանի և նրա շրջակայքի արդյունաբերությունը ներառում է շաքարեղեգի վերամշակումը, հագուստի և մանածագործական արտադրությունը, քիմիական և նավթավերամշակման արդյունաբերությունը, թղթի և կաուչուկի արտադրությունը, ավտոմեքենաների հավաքումը, սննդի արդյունաբերությունը։ Ունի նաև ալյումինի արտադրության գործարան։ Խոշոր արդյունաբերական կենտրոն է նաև նահանգի հյուսիսում գտնվող Նյուքասլ քաղաքը։ Այստեղ գտնվում են Mittal Steel South Africa֊ն՝ սինթետիկ ռետինի, քրոմի, քիմիական նյութերի արտադրության ձեռնարկությունները, զարգացած է մանածագործական արդյունաբերությունը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվազուլու-Նատալի երկու շրջանները հայտարարվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ՝ Իսիմանգալիսո ջրաճահճային պարկը և Ուխահլամբա Դրակենսբերգի պարկը։ Այդ տարածքները շատ գեղատեսիլ են և չափազանց կարևոր են շրջակա էկոհամակարգերի համար։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվազուլու-Նատալ» հոդվածին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/196 — Վիքիդարան». hy.wikisource.org. էջ 196, հատոր 8. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  2. «SouthAfrica.info». Արխիվացված է օրիգինալից 2016-11-21։-ին.
  3. «Statistics South Africa» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-11-13։-ին.
  4. «Census in brief 2011» (PDF). www.statssa.gov.za. Statistics South Africa. ISBN 978-0-621-41388-5.
  5. «The languages of South Africa». Արխիվացված է օրիգինալից 2011-03-04։-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 196
Վիքիճամփորդն ունի Կվազուլու-Նատալին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։